Ժայռ (դրամա)
Ժայռ | |
---|---|
Հեղինակ | Վրթանես Փափազյան |
Ժանր | դրամա |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Գրիգոր աղա |
Ստեղծման տարեթիվ | 1907 թվական[1] |
Ժայռ, Վրթանես Փափազյանի դրաման, որ գրվել է 1904 թվականին։ Առաջին անգամ բեմադրվել է 1905 թվականին՝ ունենալով մեծ հաջողություն։ Պիեսն արժանացել է Հայոց դրամատիկական ընկերության մրցանակի և առաջնակարգ դերասանների մասնակցությամբ ներկայացվել է Թիֆլիսի Արտիստական թատրոնում։ Պիեսը Վարդան Աճեմյանի բեմադրությամբ (1944 թվական) և Գուրգեն Ջանիբեկյանի բարձրարվեստ խաղով (Գրիգոր աղայի դերում) գրեթե 25 տարի պահպանվել է Սունդուկյանի անվան թատրոնի բեմում[2]։
Պիեսի հիման վրա 1973 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր՝ Վարդան Աճեմյան)[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայում իրավաբանական կրթություն ստանալուց հետո գյուղ է վերադառնում Ալեքսանդր Մանուկյանը՝ 25-28 տարեկան մի երիտասարդ, ով տարված է հայրենի գյուղում բարեփոխումներ կատարելու և վաշխառուների կողմից կեղեքվող ժողովրդին հնարավորինս օգնելու մտքերով։ Հենց հաջորդ օրը Ալեքսանդրին տեսնելու և նրա ծնողներին աչքալուսանք տալու պատրվակով նրանց են այցելում գյուղաքաղաքի հաշտարար դատավոր Մատվեյ Եգորիչը, ու գյուղի ամենահարուստ կալվածատերը՝ վաշխառու Գրիգոր աղա Վարակյանը՝ հույս ունենալով, որ Ալեքսանդրը չի մնա գյուղում և չի խանգարի իրենց։ Սակայն Ալեքսանդրը հայտարարում է, որ պատրաստվում է մնալ գյուղում և օգնել գյուղացիներին, թեկուզ վաստակը նվազագույնը լինի։ Նրան աջակցելու պատրաստակամություն է հայտնում երիտասարդ տանուտերը՝ Արշակը։
Շուտով Ալեքսանդրն իմանում է, որ Գրիգոր աղային պարտք է նաև իր հայրը՝ Սահակ բեկը, ով ստիպված պարտքեր է արել, որպեսզի կարողանա վճարել որդու ուսման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վ. Փափազեան, Ժայռ։ Դրամա 4 գործողութեամբ, 1907։
- ↑ Հայ դրամատուրգիա։ Ընտրանի, Երևան, 1985, էջ 4։
- ↑ «Armenian cinema կայքում «Ժայռը» ֆիլմի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.