Վարդան Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Աճեմյան (այլ կիրառումներ)
Վարդան Աճեմյան
Ծնվել էսեպտեմբերի 15 (28), 1905[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1]
Մահացել էհունվարի 24, 1977(1977-01-24)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և ծաղրանկարիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
IMDbID 1628132
Վարդան Աճեմյան
Վարդան Աճեմյան
 Vardan Ajemyan Վիքիպահեստ

Վարդան Մկրտչի Աճեմյան (սեպտեմբերի 15 (28), 1905[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1] - հունվարի 24, 1977(1977-01-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում։ Ավարտելով Երևանի գեղարվեստական ուսումնարանը` 1924 թվականին Աճեմյանը ընդունվում է Մոսկվայի դրամատիկական ստուդիան՝ դասեր առնելով Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Վախթանգովի բեմադրություններից։ Գալով Թիֆլիս՝ դառնում է Թիֆլիսի հայ դրամատիկական ստուդիայի ղեկավարը, որտեղ բեմադրում է Դերենիկ Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը» պիեսը։ Հայրենիք վերադառնալով արդեն որպես պրոֆեսիոնալ բեմադրիչ` նա 1928 թվականին դառնում է Լենինականի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը և հենց այստեղ էլ բեմադրում իր առաջին ներկայացումները՝ վկայելով, որ ասպարեզ է եկել արդիականության հարցերի հանդեպ զգայուն, լայն մտածողության և վառ ձիրքի տեր մի արվեստագետ։ 1930-ականների վերջին նա տեղափոխվեց Երևանի Առաջին պետթատրոն։ Աճեմյանն իր բեմադրած պիեսներից շատերի համահեղինակն է եղել, ինչպես նաև իր բեմադրությունների նկարչական ձևավորման համահեղինակը[3]։ Անուշ օպերան բեմադրելու համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի 1970 թվականին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Վարդան Աճեմյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն Վարդան Աճեմյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Աճմյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
  • Լ. Հախվերդյան, Կլասիկան և մեր օրերը. Վարդան Աճեմյանի արվեստը, Երևան, 1962 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Աճեմյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Աճեմյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Աճեմյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 269