Նաիրի Զարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Նաիրի Զարյան
Նաիրի Զարյան.jpg
Ծննդյան անուն Հայաստան Եղիազարյան
Ծնվել է դեկտեմբերի 31 1900 (հունվարի 13 1901)
Ծննդավայր Խառակոնիս
Վախճանվել է հուլիսի 12, 1969({{padleft:1969|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:12|2|0}})[1] (68 տարեկանում)
Վախճանի վայր Երևան[2]
Մասնագիտություն բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր, թատերագետ և թարգմանիչ
Լեզու հայերեն[3]
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Երևանի թեմական դպրոց, Երևանի պետական համալսարան և Ռեպինի անվան ինստիտուտ
Աշխատավայր Հայաստանի գրողների միություն
Պարգևներ Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Զավակներ Ռոմիկ Զարյան
Նաիրի Զարյան Վիքիքաղվածքում
Նաիրի Զարյան Վիքիդարանում

Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) (1900, 31 դեկտեմբերի, Խառակոնիս, Վանի նահանգ - 1969, հուլիսի 11, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ (1944-1946)։ Քննադատվել է ստալինյան անհատի պաշտամունքին բուռն մասնակցության համար։[4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրի Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1927 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933 թվականին՝ Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։

Նաիրի Զարյանի հուշատախտակը Երևանում

Գրական-հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարյանի կյանքում հիշարժան էր Եղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ անունը փոխեց Նաիրի Զարյանի։1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։ Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշը» (1925), «Նոյեմբերյան օրերին»(1926), «Ռուշանի քարափը» (1930), «Սաքո Միկինյան» (1935) պոեմները, «Հացավան» (1937, վերամշկ.՝ 1949, բեմ.՝ 1980) վեպը։

Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918 թվականին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969-ին՝ վերջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում։ 1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավիպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են ետպատերազմյան տարիներին գրված «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը, գրված՝ հայրենասիրական զգացումով։

1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում», «Գրական սերունդ» ամսագրերը։ 1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։

Հայկական թատրոնը բեմադրել է նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները։1980 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատոնը բեմադրել է Զարյանի «Հացավանը»[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի հունվարին «Ստալին» բանաստեղծության համար արժանացել է պետական բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրանցքի կապույտ երկրում, բանաստեղծությունների ժողովածու, 1926։
  • Հրանուշը, 1925։
  • Նոյեմբերյան օրերին, պոեմ, 1926։
  • Ռուշանի քարափը, պոեմ, 1930։
  • Սաքո Միկինյան, պոեմ, 1935։
  • Հացավան, վեպ, 1937, վերամշկված՝ 1949։
  • Մարտակոչ, 1941։
  • Վրեժ, 1942։
  • Շիկացած հոգով, 1943։
  • Լսեք, դարեր, 1943։
  • Ձայն հայրենական, պոեմ, 1943։
  • Արա Գեղեցիկ, ողբերգություն, 1946։
  • Պարոն Պետրոսն ու իր նախարարները, վեպ, 1958։
  • Երկրորդ կյանք, հուշագրության գիրք, 1982։
  • Տնամերձ այգի, 1947։
  • Աղբյուրի մոտ, 1950։
  • Փորձադաշտ, 1953։
  • Արտավազդ և Կլեոպատրա, ողբերգություն-պոեմ, 1968։
  • Սասնա Դավիթը, վերապատում, 1966։
  • Սպասում եմ քեզ, բանաստեղծությունների ժողովածու, 1968։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Աղաբաբյան, Նաիրի Զարյան, Երևան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Նաիրի Զարյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Նաիրի Զարյան» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Դարոնյան Ս., Նաիրի Զարյան։ Կյանքը և գործունեությունը, Ե., 1982։
  • Սաֆարյան Վ., Նաիրի Զարյան։ Կյանքը և գործունեությունը, Ե., 1985։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зарьян Наири, Зарьян Наири // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  2. Зарьян Наири, Зарьян Наири // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb16015322j Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. Տուրք բռնակալին. խորհրդահայ պոետները՝ Ստալինին
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005. 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նաիրի Զարյան հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝