Ալեքսանդր Արաքսմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Արաքսմանյան
Ծննդյան անունԱլեքսանդր Արմենի Մանուկյան[1]
Ծնվել էհունիսի 3, 1911(1911-06-03)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էմարտի 12, 1982(1982-03-12)[2] (70 տարեկան)
Վախճանի վայրՅալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԵրևան[2]
Մասնագիտությունդրամատուրգ, արձակագիր, թատերագետ, սցենարիստ, լրագրող և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայֆիլմ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1] Ժողովուրդների բարեկամության շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
ԱմուսինՎալենտինա Արաքսմանյան
ԶավակներԳուժ Մանուկյան
Ալեքսանդր Արաքսմանյան Վիքիդարանում

Ալեքսանդր Արաքսմանյան (Ալեքսանդր Արմենի Մանուկյան, հունիսի 3, 1911(1911-06-03)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 12, 1982(1982-03-12)[2], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի 1980 թվականի դափնեկիր («Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից՝ Ար, անվան միջնամասի ա, ք և ս տառերից և ազգանվան առաջին ման վանկից. Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։ Սկզբում ստորագրել է հենց այդպես՝ Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան յան վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։

Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Թիֆլիսի Ստեփան Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928 թվականին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում)։

Ալեքսանդր Արաքսմանյանի հուշատատակը Երևանի Կասյան փողոցում

1943 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-1973 թթ. եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Մահացել է Յալթայում, թաղվել է Երևանում[3]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)

Երկերի մատենագիտության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանապարհ դեպի Կամիշին (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1945, 248 էջ։
  • Գյազբել լեռան գաղտնիքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1946, 104 էջ։
  • Ճանապարհորդություն ապակու աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1951, 82 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք երրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի և Զավեն Վարդանյանի «Միքայել Նալբանդյան» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1953, 343 էջ։
  • Ազատությունն աքսորական (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1954, 440 էջ։
  • Ազատությունն աքսորական (վեպ), գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1955, 378 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Փիղը պարում է» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
  • Դավիթ Մալյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957, 104 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք հինգերորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Սրտի կրակը» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
  • Երկունք։ Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 456 էջ։
  • Արուս Ասրյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։
  • Ճամփաներ, ճամփաներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 292 էջ։
  • Վարդուհի Վարդերեսյան, Երևան, «Հայաստան», 1972, 64 էջ։
  • Արև Բաղդասարյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 80 էջ։
  • Պատեր անդունդի եզրին (դրամատիկական երկեր), Երևան, «Հայաստան», 1974, 208 էջ։
  • Թատրոնի արահետներով, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1976, 172 էջ։
  • Հրդեհ (վեպ), Երևան, «Հայաստան», 1976, 492 էջ։
  • Ազատությունն աքսորական (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 568 էջ։
  • Ոստայն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 189 էջ։
  • Հրդեհ, Երևան, «Սովետական գրող», 1984, 552 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաց նամակ Լուսավորության մինիստր Գ. Աղբալյանին։ «Գրական թերթ», 1948, № 5:

Ռուսերեն տպագրված երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Արաքսմանյանի պիեսների բեմականացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմս Էմմանուել (Լենինական, 1937)։
  • Արծվիկ (շրջանային թատրոններ, 1943)։
  • Անտառները շարժվում են (Լենինական, 1941)։
  • Հրաբխի վրա (Լենինական, 1942)։
  • Մեսրոպ Մաշտոց (Էջմիածին, 1945)։
  • Պաշտպանության չորրորդ գիծ (Հրաչյա Քոչարի հեղինակակցությամբ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1950)։
  • Երբ տանն աչքեր չկան (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1957)։
  • Վարդեր և արյուն (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1957)։
  • Քո սրտի կրակը (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1958)։
  • Փիղը պարում է (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1956)։
  • Կյանքի երգը (Լենինական, 1946)։
  • Ատելություն (Արթիկ, 1939)։
  • Երրորդ հարկից գլխիվայր (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն
  • Արևն է միայն ջերմացնում (Կիրովական, 1962)։
  • Այսպես անցնում էին տարիները (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1960)։
  • Վաթսուն տարի և երեք ժամ (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1965)։
  • Իմ մոխրոտը (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1967)։
  • Պատեր անդունդի եզրին (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1971)։
  • Մակագրություն ծառին (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1973)։
  • Զենիթում (Երևանի դրամատիկական թատրոն, 1973)։
  • Ժառանգորդներ (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1976)։
  • Հյուսիսայի ռապսոդիա (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1980)։
  • Մարտիկի երզը (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Կարմիր գլխարկ (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Գառնիկ ախպեր (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Միհրանն ու Ցիբոն (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Հինգ րոպե ճշմարտություն (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1980)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 74.
  4. «АЛЕКСАНДР АРАКСМАНЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 704