Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Paronyani-tatron (2).jpg
Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, ՀՀ
Հիմնադրման ամսաթիվհունիսի 22, 1942
Անվանված էՀակոբ Պարոնյան
Կայքcomedytheater.am
Paronyan Musical Comedy Theatre Վիքիպահեստում

Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։

Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։

1950-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։

1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնադիրներն են եղել ՀՀ ժողովրդական արտիստներ

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի»
  • Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
  • Ի․ Կալմանի «Սիլվա»
  • Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը»
  • Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»)
  • Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա»
  • Գ․ Չալիկյանի, Ս․ Ջրբաշյանի «Երազիկ»
  • Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան»
  • Յոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը»
  • Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
  • Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
  • Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»
  • Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը»
  • Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ»
  • Գ․ Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»
  • Ա․ Պապայանի «Արտասահմանյան փեսացուն»

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպ Խաչվանքյանին նվիրված հուշատախտակ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի պատին

Ներկա դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։

Թատերախմբի կազմում են

Մահացած դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել 6 մրցանակի։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 7 շենքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570 CC-BY-SA-icon-80x15.png