Մայիս Կարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայիս Կարագյոզյան
Mayis Karagyozyan.jpg
Ծնվել էմայիսի 10, 1931(1931-05-10)
ԾննդավայրԳումիստա, Սուխումի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 1999(1999-03-10) (67 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Մայիս Կարագյոզյան (մայիսի 10, 1931(1931-05-10), Գումիստա, Սուխումի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 1999(1999-03-10), Երևան, Հայաստան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հայ դերասան, կատակերգու։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիս Կարագյոզյանը ծնվել է Վրաստանի Սուխումի շրջանի Գումիստա գյուղում: 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1953-1980 թվականներին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, 1980-1992 թվականներին` Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1992-1999 թվականներին` Երևանի Համազգային թատրոններում` որպես դերասան[1][2][3]:

Կարագյոզյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Նվագախմբի տղաները», «Շրթներկ համար 4»-ը, «Ձախորդ Փանոսը» և այլն։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում և հեռուստաթատրոններում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Թվականը Դերը Նշումներ
«Նվագախմբի տղաները» 1960 Դինջ
«Մսյո Ժակը և ուրիշները» 1964 Սարգիս էֆենդի Երգիծական եռամաս ժողովածուի երկրորդ՝ «Կեղծ լրտեսը» մասում
«Շրթներկ համար 4» 1964 Պողոսյան (հարբած հյուր)
«Մեր քաղաքի մարդիկ» 1966 Ավդո Եռամաս ժողովածուի առաջին՝ «Ավդոյի մեքենան» մասում (ֆիլմի ժապավենը լավ չի պահպանվել)
«Ձախորդ Փանոսը» 1969 Փանոս
«Կամոյի վերջին սխրանքը» 1973 Կատարել է դրվագային դեր
«Մհերի արձակուրդային արկածները» 1973
«Քաոս» 1973 Կատարել է դրվագային դեր
«Երկունք» 1976 Երզնկյան
«Կտոր մը երկինք» 1980 պարոն Քարասերյան Դրվագային դեր
«Բումերանգ» երգիծական ժողովածու 1983 - 1985 Մասնակցել է ժողովածուի թողարկումներից վեցին
«Հարսնացուն Ջերմուկից» 1997

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ստեղծագործություն Դեր
Գ. Տեր-Գրիգորյան «Իմ սիրելի Ժորժ» Գևորգ
«Ես, իմ հարսնացուն և...» Միլիցիոներ
Ուիլյամ Շեքսպիր «Ոչնչից մեծ աղմուկ» Բենեդիկտ
«Կամակոր կնոջ սանձահարումը» Տրանիո
Ի. Կալման «Մոնմարտրի մանուշակը» Ֆրանսկետ
Դեմետրիուս Պսաֆաս «Պահանջվում է ստախոս» Ֆերեկիս
Ալեքսանդր Շիրվանզադե «Մորգանի խնամին» Մինթոև
Վիլյամ Սարոյան «Մի գավաթ բարություն» Քահանա
Բ. Բրեխտ «Երեքգրոշանոց օպերա» Ջոնաթան
Մ.Բուլգակով «Մոլիերի կյանքը» Կարդինալ Շառոն
«Դոն Կիխոտ» Դոն Կիխոտ
Նաիրի Զարյան «Հացավան» Ղուկաս
Գիլերմե Ֆիգերեյդո «Եզոպոս» Եզոպոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Մայիս Կարագյոզյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-05-10 
  3. «Маис Карагезян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-05-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]