Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Paronyani-tatron (2).jpg
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվհունիսի 22, 1942
Անվանված էՀակոբ Պարոնյան
Կայքcomedytheater.am
Commons-logo.svg Paronyan Musical Comedy Theatre Վիքիպահեստում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։

Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։

1950-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։

1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնադիրներն են եղել ՀՀ ժողովրդական արտիստներ

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի»
  • Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
  • Ի․ Կալմանի «Սիլվա»
  • Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը»
  • Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»)
  • Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա»
  • Գ․ Չալիկյանի, Ս․ Ջրբաշյանի «Երազիկ»
  • Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան»
  • Յոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը»
  • Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
  • Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
  • Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»
  • Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը»
  • Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ»
  • Գ․ Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»
  • Ա․ Պապայանի «Արտասահմանյան փեսացուն»

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպ Խաչվանքյանին նվիրված հուշատախտակ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի պատին

Ներկա դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ներկայիս գլխավոր ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։

Թատերախմբի կազմում են

Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 7 շենքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570 CC BY-SA icon 80x15.png