Մարիամ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Ղազարյան
Ծնվել է1955 հունիսի 24
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ և Մովսես Խորենացու մեդալ

Մարիամ Ղազարյան (1955, հունիսի 24, Երևան), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2008

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1972 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1975 թվականից աշխատում է Երևանի Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում[1]։ 1995-1997 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, միառժամանակ՝ Պարոնյանի անվան թատրոնին կից ստուդիայում։ Շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Բեյրութում, Իրանում և այլուր[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադելաիդա՝ «Տաքսի, տաքսի»
  • Զառա՝ «Իմ զոքանչը»
  • Անժելա՝ «Արևը ձեզ հետ»
  • Զումրաթ՝ «Փողոց, իմ փողոց»
  • Անյա՝ «Ախ, ներվեր, ներվեր»
  • Ստասի՝ «Սիլվա»
  • Ալլա՝ «Խելահեղ օր»
  • Շուշան՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Էլիզ Դուլիթլի՝ «Իմ չքնաղ լեդի»
  • Ագաֆիա Տիխոնովա՝«Ամուսնություն»
  • Միրանդոլինա՝ «Հյուրանոցի տիրուհին»
  • Խանում՝ «Խանումի արարքները»
  • Ջեննի՝ «Պահանջվում է ստախոս»
  • Կոլոնիկե՝ «Լիսիստրատե»
  • Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Մարիա՝ «Տասներկուերորդ գիշեր»
  • Կուլա՝ «Պահանջվում է ստախոս»
  • «Գնա մեռի, արի սիրեմ»
  • «Իմ զոքանչը»
  • «Մեր տան տերերը»
  • «Շրջազգեստով տղամարդիկ»
  • «Սիրեկանը շիկացած անկողնում»
  • «Ինձնից պրծում չկա»
  • «Տեր, մի թող մեզ անտեր»
  • «Խանումի արարքները»
  • «Մեծ հարսանիք»
  • «Պահպանեք ձևական կողմը»

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերվարածներ»
  • «Ճակատագրի գերիները»

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակ, «Լավագույն դերասանուհի»` «Ատամնաբույժն արևելյան» ներկայացման համար, 2000
  • Իրաքում մասնակցել է 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի՝ «Սիրեկանը շիկացած անկողնում» ներկայացման մեջ կանացի լավագույն դերակատարման համար, 2002
  • Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակ
  • Մովսես Խորենացու մեդալ
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]