Արամ Սամվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Սամվելյան
Ի ծնե անունԱրամ Հարությունի Սամուելյան
Ծնվել է1908, սեպտեմբերի 28, Ախալցխա
Մահացել է1991, հոկտեմբերի 1, Երևան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, դրամատիկ տենոր
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Արամ Հարությունի Սամվելյան (Սամուելյան), (սեպտեմբերի 28, 1908(1908-09-28) - հոկտեմբերի 1, 1991(1991-10-01)), հայ օպերային երգիչ, դրամատիկ տենոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956)։ Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալցխայում։ 1919 թվականին տեղափոխվել է Բաթում, որտեղ 1926-1931 թվականներին աշխատել է տեղի պետական թատրոնում՝ որպես դիմահարդարի օգնական, 1933-1939 թվականներին՝ հայկական և հունական թատերական ստուդիաներում՝ որպես դիմահարդար։ 1939 թվականին ավարտել է Աջարիայի պետական երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը և տեղափոխվել Երևան։ 1939-1940 թվականներին եղել է Հայաստանի նորաստեղծ պետական ջազ նվագախմբի մենակատար։ 1939-1945 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-երգեցողության բաժնում։ 1941-1943 թվականներին աշխատել է որպես դիմահարդար։ 1942 թվականին հրավիրվել է նոր ստեղծվող Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և եղել է հիմնադիրներից ու արտիստներից մեկը։ Եղել է թատրոնում բեմադրված դասական գրեթե բոլոր օպերետների հերոսների առաջին մարմնավորողը[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944-1959 թվականներին աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ որպես մեներգիչ (դրամատիկ տենոր)։ Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝

1959 թվականին կրկին վերադարձել է երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ որպես առաջատար մենակատար։ Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում՝

Անձնավորել է հայ ժամանակակից օպերետների և երաժշտական կատակերգությունների հերոսներին, խաղացել բնութագրական դերեր։ Կատարել է նաև դասական և ազգային երգեր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1956 թվական
  • ԽՍՀՄ Պատվո շքանշան, 1956 թվական
  • ԽՍՀՄ մշակույթի նախարարության մեդալ, 1967 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամ Սամվելյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.