Իմրե Կալման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրե Կալման
Բնօրինակ անունհունգ.՝ Kálmán Imre
Ի ծնե անունհունգ.՝ Kopstein Imre
Ծնվել էհոկտեմբերի 24, 1882(1882-10-24)[1][2][3][…]
Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա[4]
Երկիր Հունգարիա,  Ավստրիա և  ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 30, 1953(1953-10-30)[1][2][3][…] (71 տարեկան)
Փարիզ[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
ԱմուսինVera Kálmán?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Emmerich Kálmán Վիքիպահեստում

Իմրե Էմմերիխ Կալման (հունգ.՝ Kálmán Imre, գերմ.՝ Emmerich Kalman, հոկտեմբերի 24, 1882(1882-10-24)[1][2][3][…], Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա[4] - հոկտեմբերի 30, 1953(1953-10-30)[1][2][3][…], Փարիզ[4]), հունգարացի կոմպոզիտոր, «Վիեննական օպերետի» դասական։

Սովորել է Բուդապեշտի երաժշտության ակադեմիայում։ Գրել է 20 օպերետ՝ «Չարդաշի թագուհին» («Սիլվա», 1915), «Բայադերա» (1921), «Կոմսուհի Մարիցա» (1924), «Կրկեսի իշխանուհին» (1926), «Մոնմարտրի մանուշակը» (1930) և այլն։ Մի շարք ստեղծագործություններում Իմրե Կալմանը չի խուսափել սալոնային մակերեսայնությունից։ Լավագույն օպերետներն առանձնանում են սյուժետային իրադրության, երաժշտական դրամատիզմի զարգացման սրությամբ, բուֆոնադայի և քնարականի զուգորդումով։

Կալմանը հրաժարվել է «վիեննական օպերետի» կանոններից ու կաղապարից, երկերում օգտագործել հունգարական երաժշտական բանահյուսության տարրեր, ձգտել ժանրի դեմոկրատացման։ 1938 թվականին վտարանդվել է Շվեյցարիա, 1940 թվականից՝ ապրել ԱՄՆ-ում։ Իմրե Կալմանի «Սիլվա», «Բայադերա», «Մարիցա», «Կրկեսի իշխանուհին», «Մոնմարտրի մանուշակը» և այլ օպերետներ բեմադրվել են Երևանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кальман Вера. Помнишь ли ты? Жизнь Имре Кальмана. - М.: Познавательная книга плюс, 2002, 336 с. ISBN 5-05-005406-0.
  • Юрий Нагибин. Блестящая и горестная жизнь Имре Кальмана. / В кн.: Музыканты. - М.: Современник, 1986. - (Новинки «Современника»).
  • Трауберг Л. Жак Оффенбах и другие. - М.: Искусство, 1987. (гл. 12-я: Кальман)
  • Ярон Г. М. О любимом жанре. - М.: Искусство, 1960.
  • Савранский В. (сост.) Имре Кальман. Сборник статей и воспоминаний. - М.: Советский композитор, 1980.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кальман Имре // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 178