Տիգրանուհի Տեր-Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրանուհի Տեր-Մարկոսյան
Ծնվել է1950 մարտի 10
ԾննդավայրԵրևան
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Երեխա(ներ)Շաքե Ջինգյոզյան

Տիգրանուհի Տեր-Մարկոսյան (1950, մարտի 10, Երևան), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, 1967-1971 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետում։ Անգլերեն է դասավանդել Երևանի Չարենցի անվան և Գյումրու թիվ 35 միջնակարգ դպրոցներում։ 1973 թվականին ամուսնությունից հետո տեղափոխվել է Գյումրի, որտեղ Ուսուցչի տանը եղել է դասատու, դերասանուհի և ռեժիսոր։ Խաղացել է Անույշ, Սողոմե, Շողակաթ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ», Քլեյա՝ Ֆիգեյրեդոյի «Եզովպոս», Ֆիլումենա Մարտուրանո՝ Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Անկա՝ Բարանգայի «Խելքի եկ, Քրիստափոր», Եվփիմե՝ Օտյանի «Խնդրանք` անցնինք» և այլ դերեր։ Բեմադրել է Մոլիերի «Սկապենի խաբեությունները», Ֆիլիպպոյի «Դոն Ռաֆայելեն` տրոմբոնահար», «Ուրվականները», Տեր-Գրիգորյանի «Զգուշացե'ք, նա դեռ կա» ներկայացումները։ 1979-1984 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1984 թվականից աշխատել է Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական, 1999 թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում[1]։ Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կատարել է թարգմանություններ[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» ներկայացումից, հեղինակ` Ալեքսանդր Օստրովսկի, թարգմանությունը` Դ. Մուրադյանի, կատակերգություն 1 գործողությամբ, բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի, լուսանկարում՝ Պավլա Պետրովնա Բալզամինովա` Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Միխայլո Բալզամինով` Վարուժան Մանուկյան, Ակուլինա Գավրիլովնա Կրասավինա` Նարինե Ալեքսանյան

Դերեր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

  • Անժելա՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
  • Սիրարփի՝ «Քո վերջին հանգրվանը»
  • Նազիկ՝ «Թիկունք»
  • Ժակինետտա՝ «Սիրո ապարդյուն ճիգերը»
  • Անահիտ՝ «Իրական պատմություն»

Դերեր Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

  • Կին՝ «Լիսիստրատե»
  • Քաբատո՝ «Խանումի արարքները»
  • Սոֆիկ՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
  • Թերեզա՝ «Շողոքորթն»
  • Միսս Պեդդի՝ «Տարօրինակ միսիս Սևիջը»
  • Քեթևան՝ «Խաթաբալա»
  • Անարդա՝ «Պարտիզպանի շունը»
  • Կլավդիա Վասիլևնա՝ «Երջանկություն որոնելիս»
  • Ռոզալիա՝ «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Բալզամինովա՝ «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
  • Օրիորդ Վարսենիկ՝ «Ֆայտոն Ալեքը»
  • Ամազոն՝ «Չարենցի ուղղիչ տունը»
  • Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Տարեց բուժքույր՝ «Պարոն Բաբիկը և ուրիշները»
  • Սավկա՝ «Տիկին մինիստրուհին»
  • Մարթա՝ «Ուշ լինի,նուշ լինի»
  • Անուշ՝ «Վաղը ուշ կլինի»
  • Բնակարանը փոխող կին ՝ «Սիրելիներից մի բաժանվեք»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]