Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվ1986
Անվանված էՄհեր Մկրտչյան
Կայքmmat.am
 Mher Mkrtchyan Theatre Վիքիպահեստում

Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը նախապես կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն։ Բացումը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձավ նրա «կարապի երգը»։ Մհեր Մկրտչյանը մեկ տարուց էլ պակաս ղեկավարեց թատրոնը։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով՝ Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։ Թատրոնը որոշ ժամանակ ղեկավարեց կինը՝ Թամար Հովհաննիսյանը, իսկ վերջինիս՝ Հայաստանից մեկնելուց հետո թատրոնը մի քանի տարի չգործեց։ Այն վերաբացվեց 2004 թվականին՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնական վերանորոգումից հետո[1]։

2000 թվականից մինչև 2018 թվականը թատրոնի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանն է եղել։ Թատերախմբի մաս են կազմել և կազմում ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, Մակիչ Մարգարյանը, դերասաններ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը, Լուսինե Ավանեսյանը, Սարգիս Վարդևանյանը, Մարի Գրիգորյանը, Ամիրան Գալստյանը, Լևս Դավթյանը, Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Վահագն Գասպարյանը, Սրբուհի Բալայանը, Անուշ Հակոբյանը, Արփինե Իսրաելյանը և ուրիշներ[2]։

2020 թվականին Երևանի իշխանությունները Քաղաքի օրվա տոնակատարությունների համար հատկացված բյուջեի 80%-ը հատկացրել են Արտիստական թատրոնի և Պատանի հանդիսատեսի թատրոնի վերանորոգման համար[3]։ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգման աշխատանքները ավարտվել են 2024 թվականին[4]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը գտնվում է Մովսես Խորենացու փողոցի 18 շենքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը 20 տարեկան է
  2. Թատրոններ
  3. ««Էրեբունի-Երևանի» համար նախատեսված գումարի առյուծի բաժինը կուղղվի 2 թատրոնի». Голос Армении — նորություններ. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
  4. ««Վերջապե՜ս». Ավինյանը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին». NEWS.am — նորություններ. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.