Երևանի հեղափոխական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Երևանի հեղափոխական թատրոն
Տեսակթատրոն
ՌեժիսորՖ. Ռադոլին
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, ՀԽՍՀ
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 14, 1924

Երևանի հեղափոխական թատրոնը (քաղլուսգլխվարի հեղափոխության թատրոն) բացվել է 1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կարմիր բանակի տան (հետագայում՝ Գ․ Գայի անվան սպայի տուն) թատրոնում, Ա․ Լուչարսկու «Արքայի սափրիչը» պիեսով։ Գործել է մեկ թատերաշրջան՝ տնտհաշվարկային համակարգով։ Դրամատիկական թատրոնն արձագանքել է հեղափոխական օրերի խնդիրներին[1]։ Թատրոնում հանդես են եկել Ժասմենը, Արտեմ Բերոյանը, Ա. Հովհաննիսյանը, Նինա Մանուչարյանը, Հ․ Բերոյանը, Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Գարագաշը, Հ․ Դանզասը, Լ․ Ջանիբեկյանը և այլն։ Գլխավոր ռեժիսորն էր Ֆ. Ռադոլինը, ով հրավիրվել էր Թիֆլիսից։ Բեմադրություններով հանդես է եկել նաև Լևոն Քալանթարը։ Թատրոնում բեմադրում էին միայն հայ և ռուս ժամանակակից հեղինակների պիեսներ[2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ․ Վիննիչենկոյի «Մեղք»
  • Վ․ Կրյաժինի «Կարմիր աքաղաղ»
  • Ա․ Վարդանյանի «Գործադուլ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ 575
  2. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 575 CC BY-SA icon 80x15.png