Ժասմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժասմեն
Ժասմեն.jpg
Ծնվել էհունիսի 7 (19), 1894
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 18, 1978(1978-01-18) (83 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներԱդրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Ժասմեն (Մարիամ Հովսեփի Գրիգորյան) (հունիսի 7 (19), 1894, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1978(1978-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժասմենը ծնվել է 1894 թ. Թիֆլիսում, բանվորի ընտանիքում։ Ապրել է դժվար մանկություն։ Նրա մանկությունը հարուստ է հին Թիֆլիսի վառ տպավորություններով։ Տարրական կրթություն ստանալով՝ նա հնարավորություն չի ունենում ուսումը շարունակելու և ընդունվում է Հայոց բարեգործական ընկերության կարուձևի դպրոցը, որի սաներն են եղել նաև Օլգա Գուլազյանը և Մերի Բերոյանը։ Ունեցել է բնատուր երաժշտական, լավ ձայն և երգել է Ռոմանոս Մելիքյանի, ապա և Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախմբում։ Թատրոնի հետ կապվել է սիրողական խմբերի միջոցով, այնուհետև հանդես է եկել «Էդիպ արքա» ներկայացման մեջ, որի գլխավոր դերակատարը Ամո Խարազյանն էր։ Վերջինս նկատում է Ժասմենին և ընդունում իր խումբը, որը ներկայացումներ էր տալիս Թիֆլիսի Հավլաբար աշխատավորական ընկերության խմբում։

1909-1910 թթ. թատերաշրջանում Ժասմենը հանդես է գալիս Թիֆլիսի Արտիստական թատրոնում՝ հայ բեմի վարպետների հետ։ Հենց այստեղ էլ նորահայտ դերասանուհու տաղանդը նկատում է Հովհաննես Աբելյանը և հետևում նրա զարգացմանը։ 1912 թ. Ժասմենը դառնում է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիայի ազատ ունկնդիրը։

1913 թ. Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը կրկին ընդունում է Մոսկվայից վերադարձած Ժասմենին՝ նրան վստահելով ոչ թե երկրորդական, այլ առաջնակարգ դերեր, ինչպիսիք են՝ Մարգարիտը՝ «Պատվի համար», Տրիլբին՝ «Տրիլբի», Ռուքայան՝ «Դավաճանություն», Սոնան, Սուսանը, Դեզդեմոնան՝ «Օթելլո»։ Այդ դերերից ամենահայտնին, թերևս, Մարգարիտն է։ Երիտասարդ Ժասմենը պատրաստել է այդ դերը Հովհաննես Աբելյանի ցուցումներով և խորհուրդներով և խաղացել է այն ավելի քան երեք տասնամյակ՝ շարունակ խորացնելով ու կատարելագործելով։

Ժասմենը դառնում է Բաքվի նորաստեղծ Հայ դրամայի «առաջին դերասանուհին»։ Միայն մի թատերաշրջան (1924-1925 թթ) է նա անցկացնում Երևանում․ այնքան ժամանակ, որքան գոյություն է ունենում Երևանի հեղափոխական թատրոնը։ Այս թատրոնի փակումն էր պատճառը, որ դերասանուհին կրկին վերադառնում է Բաքու։

Ժասմենի դերասանական տվյալների և հասուն վարպետության ապացույցները Կրուչինայի («Անմեղ մեղավորներ») և Կատերինայի («Ամպրոպ») դերակատարումներն են։

Տասնամյակներ շարունակ Ժասմենը Բաքվի Հայ դրամայի առաջատար դերասանուհին է եղել մինչև թատրոնի փակվելը 1949 թ.։ Դրանից հետո նա երկար ժամանակ հեռանում է բեմից, և երբ մի տասնամյակ անց, նա կրկին Կրուչինայի դերով 1959 թ. հանդես է գալիս Սունդուկյանի անվան թատրոնում, ոչինչ չի ավելացնում նրա դերասանական համբավին[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտ՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Տրիլբի՝ Գ.Գեի «Տրիլբի»
  • Ռուքայան, Զեյնաբ՝ Ա.Սումբատով-Յուժինի «Դավաճանություն»
  • Սոնա՝ Ա.Շիրվանզադեի «Չար ոգի»
  • Սուսան՝ Ա.Շիրվանզադեի «Նամուս»
  • Դեզդեմոնա՝ Ու.Շեքսպիրի «Օթելլո»
  • Կատըրինա՝ Ա.Օստրովսկու «Ամպրոպ»
  • Ռուզան՝ Մուրացանի «Ռուզան»
  • Լաուրենսիա՝ Լոպե դե Վեգաի «Ոչխարի աղբյուրը»

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն Ժասմենի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դ.Տալնիկով Երկու Կատերինա, «Սովետական Արվեստ», 1940 թ.
  • Վ.Թերզիբաշյան Ժասմեն, 1959 թ.
  • Դ.Դեմիրճյան Երկերի ժողովածու, VIII, 1963 թ.
  • Թերզիբաշյան Վ., ժասմեն, Ե., 1959։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]