Միհր (թատրոն)
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | ժամանակակից պար |
Գեղարվեստական ղեկավար | Ցոլակ Մլքե-Գալստյան |
Հիմնադիրներ | Ցոլակ Մլքե-Գալստյան, Շողակաթ Մլքե Գալստյան |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | 2003 |
Կայք | mihrtheatre.com |
Mihr (theatre) Վիքիպահեստում |
Միհր, ժամանակակից պարի թատրոն Հայաստանում: Թատրոնը հիմնադրվել է 2003 թվականին քույր և եղբայր Շողակաթ և Ցոլակ Մլքե-Գալստյանների կողմից Երևանում[1][2][3]։ Համարվում է առաջին ժամանակակից պարի թատրոնը Հայաստանում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր գոյության ընթացքում Միհր թատրոնը ստեղծագործել է շարժման շատ տարբեր ուղղություններում, ինչպիսիք են՝ ժամանակակից պար, տարածքը բացահատող ներկայացում, զգայական շարժում, ներառական պար, գործողություն-նկարչություն, բացօթյա ներկայացումներ, ֆիզիկական ներկայացում և դրամա[4]։
Միհր թատրոնը ստեղծել է պարային մտածողության իր սեփական ձևը՝ Շարժման երաժշտությունը: Սա յուրահատուկ ձևաչափ է, որը համախմբում է երաժշտությունը և պարը, միևնույն ժամանակ, այն հենվում է պարողի վրա, ով ստեղծում է երաժշտություն՝ շարժման միջոցով: Շարժման երաժշտություն նախագծի գործիքների յուրահատուկ երաժշտությունը նախագծվել ու ստեղծվել է Միհր թատրոնի կողմից[5]։
Միհր թատրոնը ստեղծել է 21 ժամանակակից պար ներկայացումներ,[6] նկարահանվել է 8 կինոնկարում, կազմակերպել է փառատոններ. Ասանք-Անանք[7] (2015), Գրքի Երևանյան Փառատոն [8] (2017), Հայֆեստ միջազգային կատարողական արվեստների փառատոնի շրջանակում Լեհական Հարթակ [9] (2016, 2018), բացօթյա միջոցառումներ, երթեր. Հայֆեստ փառատոնի բացման երթերը (2005, 2006, 2007, 2008, 2009, 2010) և այլ միջոցառումներ տարբեր քաղաքներում:
Միհր թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների՝ Ֆրանսիա (Փարիզ), Վրաստան(Թբիլիսի,Բաթումի), Բելառուս (Մինսկ, Վիտեբսկ), Ռուսաստան (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Պերմ, Տյումեն, Արխանգելսկ, Իվանովո), Շվեդիա (Ստոկհոլմ), Բելգիա (Բրյուսել, Լիեժ), Չեխիա (Պրահա), Լեհաստան (Վարշավա, Օլշտին, Լյուբլին [10] ), Լատվիա (Ռիգա), Լիտվա (Վիլնյուս), Իրան (Թեհրան, Սպահան, Մարիվան), Թուրքիա (Ստամբուլ, Մուշ, Վան), Եգիպտոս (Կահիրե), Իսրայել (Թել Ավիվ), ԱՄՆ (Բոստոն, Քեմբրիջ, Նյու-Յորք, Կալաբասաս, Վենտուրա, Լոս Անջելես, Ալբուքերք)[11]։
Ստեղծագործական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղարվեստական ղեկավար, պարաբեմադրիչ - Ցոլակ Մլքե-Գալստյան
- Տնօրեն, մենակատար - Շողակաթ Մլքե Գալստյան
- Մենակատար - Պետրոս Ղազանչյան
Երաժիշտներ
Տիեզերք Բենդ
- Լուսինե Մլքե-Գալստյան
- Էլիզա Բաղդիյան
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանդխտության երգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը բացահատող ժամանակակից պար
Պանդխտության երգը ներկայացումը ոգեշնչված է Հերիքնազ Գալստյանի ստեղծագործություններից:
- Տևողությունը՝ 40 րոպե
- Առաջնախաղը՝ 2018 թվականի հոկտեմբերի 2, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ ներշնչված է Հերիքնազ Գալստյանի քանդակներից՝ ի դեմս «Պանդխտության երգը» աշխատանքի:
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ժողովրդական երգերի և շարականների մշակումը՝ Տիեզերք Բենդ
Բեմում 5 կատարող։
5 մենակատար`
- Պանդուխտ-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ուխտավոր-Պետրոս Ղազանչյան
- Փախստական-Լուսինե Մլքե-Գալստյան
- Թափառաշրջիկ-Էլիզա Բաղդիյան
- Գաղթական-Աստղիկ Մամիկոնյան
Գաղափար
Պանդխտության երևույթն այնքան է հաստատել իրեն հայ իրականության մեջ, որ իր արտացոլումն է գտնում մշակույթի մեջ՝ դառնալով թեմատիկ տարր բազմաթիվ երգերի, գրական երկերի ու արվեստի այլ ձևերի համար։
Պանդուխտի համար հայրենիքը խտացած է երգերի ու Հայրենիքի հավերժական խորհրդանիշի՝ քարի մեջ: Քարը հայի աշխարհընկալման ամենաբնորոշ տարրն է: Այն կրողն է մշակույթի տարբեր շերտերի: Այն հիմքն է կյանքի շարունակականության և մխված է յուրաքանչյուր հայի ազգային հիշողության մեջ ու դառնում է նաև նրա կարոտի կրողը, երբ սկսվում է պանդխտության ճանապարհը: Պանդխտությունը դառնում է կարոտի ու կորուստների մի անվերջանալի գործընթաց, որն արտահայտվում է ձայնի միջոցով: Պանդուխտի հույսը փոխարինվում է կարոտով ու վհատությամբ: Նա հիշողությամբ ամուր թելերով միշտ կապված կմնա իր քարքարոտ հայրենիքի հետ՝ հյուսելով իր անսահման կարոտն արտահայտող երգեր ու զգալով հայրենիքը խորհրդանշող քարերի պակասությունն իր կեցության մեջ:
Ճանապարհը չունի ավարտ և պանդուխտն ունի սփոփանք միայն կարոտի մեջ: Հայրենիքը դա միայն տարածք չի, դա այն մարդիկ են, որոնց ինքը մշտապես կկարոտի: Ու միգուցե, երբ-որ նա վերադառնա, այն բոլոր մարդիկ, ովքեր իրեն սպասել են, արդեն վերածված կլինեն խաչքարերի[12]։
Ես խոսում եմ պանդխտության մասին իմ ձևով… կամը (հայկական հնագույն գյուղատնտեսական գործիք) խորհրդանիշն է դառնում հայրենիքի, և մարդիկ, որոնց համար հայրենիքը փոքր է, դուրս են գալիս դրանից, բայց միևնույն է թելերով կապված են… և էդ կապը՝ բազում տարբեր թելերով, դառնում է կարծես ուրիշ մի գորգ, մեր պատկերն է դառնում…» Հերիքնազ Գալստյան
Մենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներառական պար
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան, էլիզա Բաղդիյան
Բեմում 7 կատարող և 3 երաժիշտ:
1 մենակատար՝
- Ես -Պետրոս Ղազանչյան
4 ներառական պարող՝
- Դու -Էդգար Մերջանյան
- Դու -Արսեն Հարությունյան
- Նա -Աստղիկ Սարգսյան
- Նա -Գայանե Բարսեղյան
1 կատարող՝
- Նա -Կառլեն Կարապետյան
Գաղափար
Այն հասարակությունը, որը մեզ շրջապատում է, ամեն գնով փորձում է անհատին ենթարկել իր արհեստական չափորոշիչներին, կոտրել նրան հատուկ եզակիությունը, ստեղծել միանմանություն: Ցանկացած տարբերություն, հստակ արտահայտված յուրահատկություն կասկած է հարուցում ու չի ընդունվում: Ընդհանուր չափորոշիչների սահմաններից դուրս գծեր ունեցող ցանկացած անհատ դուրս է մղվում համակարգից, մերժվում է «սովորականի ու ընդհանուրի» կանոններով ապրողների կողմից ու «տարբերվող» անհատը հայտնվում է լուսանցքում՝ Մենք-ի գաղափարից դուրս: Սակայն Մենք-ից առանձնացված Ես-ը, Դու-ն ու Նա-ն փորձում են ցույց տալ , որ իրենք էլ են Մենք-ի սահմաններում ու ի սկզբանե ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ: Ես-ը, Դու-ն ու Նա-ն փորձում են կոտրել հանրության անհանդուրժողականության ու արհամարհանքի շղթան, ցույց տալ, որ իրենք ունեն նույն իրավունքները, սակայն հանրությունն անդրդվելի է ու չի էլ նկատում, թե ինչքան ցավ է պատճառում առանձին անհատին՝ փորձելով նրան պարտադրել իր նախապաշարմունքները ու չընդունելով եզակիությունը: Իրականությունը, որի մեջ ապրում է հանրությունը, մեքենայացված է ու միշտ ստեղծում է արգելքներ Ես-ի, Դու-ի ու Նա-ի համար:
Ամեն անգամ կորստից հետո հանրությունը գալիս է գիտակցման, բայց միևնույն ժամանակ շարունակում է կառուցել անհանդուրժողականության աշտարակն ու կրկին չընդունել հավասարության ու եզակիության գաղափարը: Ու առանձին անհատը մնում է հասարակության անտարբերության առաջ միայնակ ու անզոր [13]:
Ես և Դու նու՞յնն ենք. սա է հարցը, որի պատասխանը Մենք-ն է:
Լավաշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկական թատրոն. ժամանակակից պար
Հայաստան-Իսրայել
Համատեղ ներկայացում. ՄԻՀՐ Թատրոն և Գաբրիել Նյուհաուս Ֆիզիկական Թատրոն[14]:
Ներկայացումը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ներկայացման ընթացքում ցուցադրվում է լավաշի պատրաստման ընթացքը, ինչն իր մեջ կրում է ազգի կյանքի ու գոյատևման գաղտնիքը:
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2015 թվականի հոկտեմբերի 4, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչներ (խորեոգրաֆներ) և ներկայացման գաղափարի հեղինակներ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Գաբրիել Նյուհաուս, Շողակաթ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան, Կազուո Շիոնոիրի
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Գաբրիել Նյուհաուս
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան, էլիզա Բաղդիյան
Բեմում 5 կատարող և 3 երաժիշտ:
5 մենակատար՝
- Վերապրած-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Վերապրած-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Վերապրած-Պետրոս Ղազանչյան
- Վերապրած-Գաբրիել Նյուհաուս
- Վերապրած- Կազուո Շիոնոիրի
Գաղափար
Մշակույթը խտացված է հայ ազգային խորհրդանիշներից մեկի՝ լավաշի ու դրա պատրաստման մեջ: Լավաշը ներկայացման ամենակենդանի ու գլխավոր կերպարն է՝ հանդես գալով որպես ժողովրդի գոյության համար անհրաժեշտ ու նրա միասնական գիտակցության անբաժանելի տարր: Աշխարհի բոլոր այն ազգերն, որոնք ունեն հաց իրենց մշակույթում, ունեն յուրահատուկ վերաբերմունք հացի նկատմամբ:
Լավաշի պատրաստման ընթացքի մեջ երևում է ժողովրդի կեցությունը, նրա վերաբերմունքն արարելու գործընթացի նկատմամբ: Լավաշը շնչավորված է, քանի որ դուրս է եկել զուտ մարմնական գոյության համար կարևոր նշանակություն ունեցող միջոցների շրջանակից և վերածվել է մշակույթի, ազգային նույնականացման խորհրդանիշի:
Ազգի ոչնչացումը սկսվում է հենց մշակույթի ոչնչացումից: Մշակութային ջարդը առաջին նախապայմանն է դառնում ազգային ցեղասպանության: Ազգը հենվում է իր մշակույթի վրա, որը ստեղծել է իր գոյության սկզբից և ազգի ոչնչացողների ծրագիը միշտ էլ եղել է տվյալ ազգի մշակույթը անհետացնելը[15]։
Մեր պատմությունը լավաշի մեջ է փաթաթված:
Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զգայական շարժում. ժամանակակից պար
Համատեղ ներկայացում. Հայաստան-ԱՄՆ
Ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ներկայացման հիմքում ընկած է ցեղասպանությունը վերապրած որբերի իրական պատմությունները:
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2015 թվականի հոկտեմբերի 8, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան, էլիզա Բաղդիյան
Բեմում 4 կատարող և 3 երաժիշտ:
4 մենակատար՝
- Մուշեղ –Ցոլակ Մլքե-Գալստյան
- Վանե-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Սերոբ, Ցեղասպան դահիճ -Պետրոս Ղազանչյան
- Գրիգոր (Սերոբի եղբայրը)-հրավիրված դերակատար՝ Ալեքսանդր Արամ Ատամեան Հարվի (ԱՄՆ)
Գաղափար
Վանե, Մուշեղ, Գրիգոր, Սերոբ. 4 երեխա, որոնց անունները խաղից վերածվում են բղավոցի: Ցեղասպանության իրականությունը ընդհատեց այդ մանկական խաղը ու վերածեց մանկությունը մղձավանջի: Մարդկային ընդհատված կյանքեր ու անվերջանալի թվացող մարմինների շարան, որոնք վերացնում են մանկությունն ու սփռում վախ ու սարսափ: Երեխաներ, ովքեր փորձում են փրկվել ու գոյատևել համատարած ոչնչացման պայմաններում: Շուրջը տիրում է անզորության զգացումը, որը միախառնված էր այդ ոճրագործությունից խուսափելու ճանապարհ գտնելու հույսի հետ: Սակայն չկա այդ ճանապարհը, քանի որ կա միայն ոճրագործության շղթան, որը գնալով փոքրանում է՝ խլելով բազմաթիվ մարդկանց կյանքեր: Փրկության ճանապարհ գտնելու ընթացքում երեխաները գտնում են միմյանց ու մի պահ վերագտնում են կորցրած մանկությունը: Միայն մի հոգու է հաջողվում անցնել Դեր Զորը՝ անապատ, որն ականատեսն է մեր կորստի: Ու ցեղասպանությունը վերապրածը՝ Վանեն, մեկընդմիշտ կրում է իր հիշողության մեջ կոտորածի սարսափն ու այդպես էլ չապրված կյանքերը և իր անունով, որը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանի քաղաքներից մեկը (Վան) մշտապես ապրելու է օտարության մեջ՝ լինելով իր կորուսյալ հայրենիքի մի կտորը[16]։ Եվ Վանեի ականջներում միշտ կլսվի ընդհատված մանկության ընկերների անունները, ովքեր իրար են կանչում այդպես էլ չավարտված խաղի ժամանակ:
Ճանճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը բացահատող ժամանակակից պար
Ըստ Հրաչյա Գալստյանի համանուն պատմվածքի:
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2014 թվականի հոկտեմբերի 7, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Գաղափարի հեղինակ՝ Հրաչյա Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Տիեզերք Բենդ. Լուսինե Մլքե-Գալստյան, Աստղիկ Մամիկոնյան
Բեմում 3 կատարող և 2 երաժիշտ:
3 մենակատար՝
- Ճանճ- Շողակաթ Մլքե-Գալստյան
- Սարդ ներկա -Ցոլակ Մլքե-Գալստյան
- Սարդ անցյալ-Պետրոս Ղազանչյան
Գաղափար
Անցյալն ամբողջովին տիրել է գիտակցությանը ու ներկան դարձրել է մղձավանջ՝ ջնջելով անցյալի ու ներկայի միջև եղած բոլոր սահմանները: Իրականության մեջ ժամանակը սառել է մի կետում՝ մի արարքի շրջանակում, ու ամեն ինչ պտտվում է այդ արարքի շուրջ: Հիշողությունների միջոցով փորձ է արվում հասկանալ կատարված ոճրագործության դրդապատճառները: Վերապրելով ամբողջ եղելությունը՝ տեղի է ունենում մարդկայինի ու կենդանականի սահմանների սղում, ինչն առաջնորդում է միայն հաճույք ստանալու մղմանը: Գիտակցելով կատարվածի ամբողջ զարհուրելիությունը և միևնույն ժամանակ տեսնելով սեփական հրեշավոր էությունը՝ փորձ է արվում համոզել ինքն իրեն, որ սեփական բնույթն այլ է ու այս ամենը միայն անցյալի դրսևորումներն են: Սակայն անընդհատ վերապրելով սեփական անցյալը, գալիս է գիտակցում, որ էությունը նույնն է մնացել ու անցյալի հրեշը կազմում է ես-ի մի մասը: Ստեղծվում է մի անլուծելի ներքին հակասություն. հնարավոր չի ներել սխալներն ու ազատվել անցյալից: Անցյալը դանդաղ սպանում է ներկան ու անցյալից ազատագրվելը դառնում է միակ ցանկությունը[17]։
Օրը թեքվել էր, արև չկար, այն ժամն էր, երբ լուսաբացի ու մայրամուտի գույները նույնն են: Հրաչյա Գալստյան
Առանց ստի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը բացահատող ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչներ (խորեոգրաֆներ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Շողակաթ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտության հեղինակներ և կատարողներ՝ Մուհամմադ Մոազանի, Լուսինե Մլքե-Գալստյան, Արազ Իսմայելի, Աստղիկ Մամիկոնյան
Բեմում 3 կատարող և 4 երաժիշտ:
3 մենակատար՝
- Ճշմարտախոս -Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ճշմարտախոս - Շողակաթ Մլքե-Գալստյան
- Ճշմարտախոս -Պետրոս Ղազանչյան
Գաղափար
Մենք խոսում ենք այն ստի մասին, որն ամենուր է ու այնքան է ներթափանցել հանրության ու անհատի կյանք, որ վերածվել է ճշմարտության բոլորի համար: Ստի կրողները դարձել են Ճշմարտախոսներ ու կառուցում են սուտը՝ երբեմն սթափվելով ու փորձելով հաղթահարել այն:
Ճշմարտախոսներից մեկը հանրության ստի սարդոստայնի մեջ է ու փորձում է քանդել այն ու ազատվել սարդոստայնից: Սակայն նա հանրության անդամ է ու պայքարի արդյունքը պարտությունն է, որովհետև հանրության մյուս անդամները նրան անընդհատ ներքաշելու են ստի մեջ: Սուտն անընդհատ ավելանում է ու նրանով լցված է Ճշմարտախոսների կյանքն ու ամբողջ էությունը: Սուտը ստեղծում է փակ ու լիքը տարածություն, որը չունի ելքեր ու խեղդում է իր մեջ գտնվողներին: Սուտն անընդհատ առկա է ու ստեղծում է նոր ստեր: Յուրաքանչյուրն իր ստի կրողն ու չկա ձև՝ այդ ստից ազատվելու: Ստի ամենահզոր ու վտանգավոր ձևն ինքնախաբեությունն է, քանի որ տալիս է կեղծ հանգստություն ու ժամանակավորապես ոչնչացնում ցավալի ճշմարտությունը: Սակայն ինքնախաբեությունն անէանում է մեկ այլ ստի բացահայտումից ու մնում է միայն ընտրել կամ մենակությունը կամ մեկ այլ սուտ[18]։
Սուտն այնքան է սեղմում իրենով ապրողներին, որ դառնում է մի ճաղավանդակ, որի ձևը փորձում են ամեն կերպ փոխել, դուրս գալ դրանից: Երբեմն հաջողվում է ճաղավանդակից դուրս պրծնել, սակայն վերջնական ելքը հնարավոր չէ գտնել, որովհետև շուրջն ամեն ինչ պատված է ստով:
Սա ստի քաղաքակրթությունն է:
Մենակության ձայնը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարժման երաժշտություն
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Հատուկ մեղեդիների ստեղծող՝ Վաչե Ղարիբյան
Բեմում 3 կատարող:
3 մենակատար՝
- Մենակություն- Շողակաթ Մլքե-Գալստյան
- Բանտարկյալ-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բանտապահ-Պետրոս Ղազանչյան
Գաղափարը
Մենակությունը տեսանելի է և զգայական: Բանտապահը ու բանտարկյալը բաժանված են ճաղերով ու միավորած են Մենակությամբ: Բանտարկյալը դատապարտված է անխուսափելի մենակության, որը տիրում է նրա ամբողջ էությանը: Նա մեկընդմիշտ զգալու է մենակության անտանելի ներկայությունը, քանի որ դա անազատության միակ ուղեկիցն է: Բանտապահը պայքարում է Մենակության դեմ իր ազատության մեջ, բայց վերջիվերջո մենակությանը տիրում է նաև նրան : Մենակությունը դառնում է միակ զգացումը, որ կա նրանց իրականության մեջ: Բանտապահը փորձում է թոթափել մենակության ցավը դաժանության միջոցով: Սակայն մենակության զգացումն ավելի է խորանում: Մի պահ Բանտարկյալը հաշտվում է իր մենակության հետ ու վայելում է դրա պատճառած ցավը: Սա մենակության գծած շրջանն է, որտեղ Մենակության տիրապետությունն է, որն անվերջանալի է ու ոչնչով չի կարող տապալվել:Նրանք հավերժ կապված են միմյանց հետ Մենակության հյուսած թելերով: Նրանք գտնվում են նույն կարգավիճակում, քանի որ Մենակությունը պայմանավորված չէ ազատությամբ ու անազատությամբ, այլ հանդիսանում է մարդու գոյության անբաժանելի մասը[19]։
Մենակությունը Բանտարկյալի իրականության վկան է ու միևնույն ժամանակ դառնում է Բանտապահի ապագայի մշտական ուղեկիցը:
Մենակությունը միակ զգացմունքն է, որը երբեք քեզ չի թողնի մենակ:
Զինվորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2012 թվականի հոկտեմբերի 4, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ժան Բատիստ Լյուլլի
Բեմում 2 կատարող:
2 մենակատար՝
- Զինվոր-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Զինվոր- Պետրոս Ղազանչյան
Գաղափար
Սա մի պատերազմ է, որը ստիպում է մարդկանց պայքարել հանուն արհեստական կարևորություն ստացած արժեքների, որոնք ամբողջովին վերանում են կռվի դաշտում ու պատերազմը դարձնում ինքնանպատակ: Կռվի դաշտում այս զիվորները գիտակցում են ամեն ինչի անցողիկությունն ու այլևս չունեն ո'չ հայրենիք, ո'չ դրոշ, ո'չ արժեքներ: Պատերազմում կյանքն արժեզրկվում է ու ամեն ինչ կորցնում է իմաստը: Կռիվը դարձել է սովորություն ու նրանց ապրելու միակ ձևը: Զինվորները կռվում են իրար դեմ, որովհետև բացի կռվելուց, ոչինչ չգիտեն և բացի պատերազմից, ոչինչ չեն տեսել: Մահվան և կյանքի արանքում նրանց հասու է միայն անվերջանալի պայքարը, որը դարձել է խաղ:Ամենուրեք արյուն է, որն անընդհատ հոսում է: Այս արյունը չունի սկիզբ, չունի վերջ: Դա անվերջանալի մի նյութ է, որի մարդկային բնության գաղափարը նրանք կորցրել են և գտնվում են կիսախելագար իրականության մեջ, որտեղ արյունը հերթական խաղալիքն է: Իրականում զինվորները նույնիսկ իրար թշնամիներ չեն, այլ իրար շատ նման, դաժան կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր դուրս են եկել իրար դեմ և կռվելու են առանց խղճահարության և մինչև վերջ: Ավարտը մեկն է. եղբայրական գերեզման զինվորների համար[20]։
Չկան թշնամիներ, կա պատերազմ, որը ծնում է թշնամիների:
Մտքերի երկխոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացօթյա ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ֆիլիպ Գլաս, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Մայքլ Նյուման, Ապոկալիպտիկա, Անտոնիո Վիվալդի, Արվո Փարթ, Քրոնոս քառյակ
Բեմում 6 կատարող:
6 մենակատար՝
- Թեթև մտքեր-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Թեթև մտքեր-Պետրոս Ղազանչյան
- Անհասկանալի մտքեր-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Անհասկանալի մտքեր-Նաիրա Քոլոզյան
- Ծանր մտքեր- Էլեն Պետրոսյան
- Ծանր մտքեր- Սաթենիկ Մարգարյան
Գաղափար
Մտքերը գոյություն ունեն առանձին ու օժտված են հստակ արտահայտված անհատական գծերով: Կան երեք տեսակի մտքեր: Թեթև մտքեր, որոնք դարձնում են մտածողությունը բացարձակ թեթև: Ծանր մտքեր, որոնք դարձնում են մտածողությունը բացարձակ ծանր: Անհասկանալի մտքեր, որոնց ժամանակ մտածողությունը գտնվում է գիտակցության և անգիտակցականի արանքում: Թեթև մտքերը փորձում են հաստատել իրենք իրենց, ցույց տալով որ իրենց միջոցով տարածվում է ամբողջ դրական կենսական ուժը: Ծանր մտքերը ցույց են տալիս, որ չնայած այն հանգամանքին, որ իրենք առաջացնում է շատ հարցեր, այնուամենայնիվ օժտված են մեծ խորությամբ: Անհասկանալի մտքերը ցույց են տալիս, որ առեղծվածային ու ստեղծագործ բնույթ ունեն ու դրանով է շարունակվում գոյությունը: Պարբերաբար մտքերը կարողանում են հաստատել իրենց իշխանությունը գլխի մեջ ու դառնալ թելադրող տարր: Մտքերը ներգործում են միմյանց վրա և հանում են միմյանց իրենց մաքուր վիճակից ու այս տարածքում էլ ձևավորվում է մտածողությունը: Մտքերը օղակ են կազմում ու շղթայված և կապված են միմյանց հետ: Նրանք սկսում են գործել համահունչ ու հաջորդաբար փոխարինում են միմյանց՝ դարձնելով մտածողությունը ավելի ներդաշնակ ու ամբողջական: Մտքերը գոյություն ունեն տարածության մեջ ու միայն մեր գլխի մեջ միավորվելով են ստեղծում մտածողությունը[21]։
Մտքերն ապրում են անկախ, բայց մտածողությունը միայն գլխում է:
Պիեսներ մահվան մասին. Մահացու Հիվանդը, Մարդասպանը, Ինքնասպանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացու Հիվանդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 15 րոպե
- Առաջնախաղը՝ 2011 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Շողակաթ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Լիզա Ջերարդ
Մենակատար՝
- Մահացու հիվանդ-Շողակաթ Մլքե-Գալստյան
Գաղափար
Մահացու հիվանդը կանգնած է իր կյանքի եզրին ու դադարել է պայքարել մահվան դեմ: Նրան ամբողջովին տիրել է հուսահատությունն ու համապարփակ ցավը: Նա չունի հավատ, ինչն էլ Մահացու հիվանդին զրկել է ապրելու կամքից: Նա հավատում է, որ առջևում նրան սպասվում է միայն մահը: Նա գնում է դեպի մահը՝ անընդհատ գտնելով մահվան անխուսափելիության ապացույցները: Ետևում ապրած կյանքն անհրապույր և անդուր էր, և հիմա դաժան և անխուսափելի մահն է: Միակ միտքը, որ նրան առաջնորդում է, մահվան միջոցով ցավով լի կյանքից ազատագրում գտնելն է ու նա սկսում է ամբողջ ուժով կառչել ցավից ազատվելու գաղափարից: Ցավը տանջում է և միակ փրկությունը անզզայացումն է, որն էլ հենց հրապուրում է մահացու հիվանդին մահվան մեջ[22]։
Մահն անխուսափելի ազատագրումն է ամեն ինչից:
Մարդասպանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 15 րոպե
- Առաջնախաղը՝ 2011 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմանկարիչ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Անտոնիո Վիվալդի, Քրոնոս քառյակ
Մենակատար՝
- Մարդասպան- Ցոլակ Մլքե-Գալստյան
Գաղափար
Սա աշխատանք չէ: Սա յուրովի պայքար է մարդու և մահվան, որտեղ Մարդասպանն ուզում է ապացուցել ինքն իրեն, որ նա անզոր չէ մահվան դիմաց, և ճանապարհը, որով Մարդասպանը փորձում է դա ցույց տալ՝ սպանությունն է: Նա սպանում է, քանի որ միայն այդպես կարող է ժամանակավորապես հաղթել մահվանն ու զգալ կյանք: Նա ամեն գնով ուզում է զգալ իր կենդանությունը՝ ուրիշի մահվան միջոցով: Մարդասպանը դառնում է սպանության գործիք, ով կենդանի է մնում միայն ուրիշներին մահ պատճառելու միջոցով: Սակայն նա իրականում գիտակցում է, որ այս ամենն անխուսափելիորեն բերելու է հենց իր մահվանը, և Մարդասպանի ամենամեծ ցանկությունն է`վերածվել մահը իրականացնող գործիքի:[22]
Կյանքը՝ որպես պայքար մահվան դեմ, և մահը՝ որպես աշխատանք:
Ինքնասպանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 15 րոպե
- Առաջնախաղը՝ 2011 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Նաիրա Քոլոզյան, Պետրոս Ղազանչյան
- Բեմանկարիչ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախ, Ապոկալիպտիկա, Դախաբրախա
Մենակատար՝
Գաղափար
Վախը կյանքից բերում է անխուսափելի մահվան մասին մտածելուն, և այդ մտքերը վերածվում են գործողությունների: Ինքնասպանն ունակ չէ զգալ կյանքի լուսավոր կողմերը. նա մթության մեջ է, որն ավելի ու ավելի է խտանում ու դառնում կործանարար: Ինքնասպանն իրականում չի ապրում, նա վախենում է: Ինքնասպանն, անընդհատ պայքարելով վախերի դեմ, զգում է, որ ի սկզբանե պարտված է այդ խաղում, քանի որ վախը նրա պաշտպանության միակ միջոցն է: Վախենալով կյանքից նա ժխտում է այն ու ամբողջ սրտով ձգտում է մահվան: Նրա միակ նպատակը ինքնաոչնչացումն է ու նրա մեջ ապրել ցանկացող բոլոր մասնիկները դանդաղ մեռնում են: Վախերն ավելի են շատանում և ուժեղանում, քանի որ դրանք պետք են Ինքնասպանին՝ կյանքից պաշտպանվելու համար: Նա մեկընդմիշտ պարտված է կյանքի դեմ մղվող պայքարում ու միակ փրկությունը մահն է ու այս ամենը բերում է վերջնական որոշման. ավարտել այս անիմաստ և հրեշավոր գործընթացը, որը կոչվում է կյանք: Ինքնասպանը գերադասում է մահը` առանց վախի, քան թե կյանքը` վախերով պատված:[22]
Վախերդ սպանելու ժամանակ կարող ես սպանել նաև ինքդ քեզ:
Երազներ Երազներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պար
- Տևողությունը՝ 50 րոպե
- Առաջնախաղը՝ 2010 թվականի սեպտեմբերի 12, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ջոն Հոդյան, Քրոնոս քառյակ, ժան Բատիստ Լյուլլի, Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, Յոհան Սեբաստիան Բախ, Անտոնիո Վիվալդի, Ֆիլիպ Գլաս, Լիզա Ջերարդ, Արվո Փարթ
Բեմում 7 կատարող:
3 մենակատար՝
- Ճամպրուկովը-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Պայուսակովը-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Ուսապարկովը-Նաիրա Քոլոզյան
4 կատարող:
Գաղափար
Մենք ապրում ենք անհոգի քաղաքում, որտեղ տեսնում ենք երազներ: Իրական աշխարհի քաղաքը ներկայացվում է իր անտանելի դաժանությամբ ու անխուսափելիությամբ: Հերոսների ստեղծած իրականությունը խեղաթյուրված է ու չի հենվում ներդաշնակության վրա: Այդ իրականության մեջ ապրողներին հատուկ է ինքնության կորուստը, փախուստը սեփական զգացմունքներից ու ազատությունից և կախվածությունը ժամանակավոր արժեքներից: Իսկական ինքնությանը փոխարինած սոցիալական «ես»-ը, ամբոխի կանոններից դուրս ապրելու անկարողությունը և ինքնահաստատման մոլուցքը նրանց դարձնում է անդեմ ու անկյանք քաղաքի բնակիչներ: Երկատված գիտակցության ստեղծած մղձավանջները իրականությունը վերածում են մտավոր դժոխքի, որը հնարավոր չէ հաղթահարել արթունության պայմաններում: Այստեղից էլ սկսվում է անցումը դեպի երազային իրականություն: Երազում վերանում են բոլոր արտաքին խոչընդոտները ու բացվում են անհատի հոգեկանի բոլոր շերտերը: Խախտվում են անհնարինի ու հնարավորի սահմանները և չկա վերահսկողություն: Այս վիճակի մեջ հերոսները սկսում են ինքնաիրագործվել ու վեր են բարձրանում այն բոլոր զգացմունքները, ցանկությունները, թուլությունները, որոնք իրական կյանքում քողարկված են: Երազում վերապրվում է կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով, տեղի է ունենում իրականության մեջ գործած սխալների ընդունումն ու ինքն իրեն պատժելու միջոցով արդարության հաստատումը: Երազն այնքան զորեղ է դառնում, որ կտրվում է կապն իրականության հետ և ամբողջ կյանքը սկսում է վերածվել երազի: Իրականության մեջ հերոսներն այնքան են կորցնում իրենց դեմքը, որ նրանց թվում է, թե դարձել են մի ամբողջական գիտակցություն: Գիտակցման պատահական պահերը երբեմն ստիպում են հասկանալ, որ այդ ամբողջականությունը իրենց մտքի շերտերում թաքնված երազանքի իրագործումն է երազում, սակայն իրական կյանքի անտանելիությունն ու անխուսափելիությունը մղում է հերոսներին դեպի երազները՝ կորցրած էությունը վերագտնելու: Իրականության ու երազի սահմաններն անհետանում են և մնում է միայն իրականն ու անիրականը տարբերակելու անհետացող զգացողությունը:
Մենք ապրում ենք երազների քաղաքում, որտեղ տեսնում ենք երազներ:
Սև Ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացօթյա ժամանակակից պար
Ոգեշնչված է իրական քաղաքական իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին:
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Հրաչյա Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ապոկալիպտիկա, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Սնոթ
Բեմում 6 կատարող:
6 մենակատար՝
- Թագակիր-Ցոլակ Մլքե-Գալստյան (2010)
- Թագակիր-Շողակաթ Մլքե-Գալստյան (2010)
- Թագակիր-Նաիրա Քոլոզյան (2010)
- Թագակիր-էլեն Պետրոսյան (2010)
- Թագակիր-Վարդան Դավթյան (2010), Պետրոս Ղազանչյան (2012)
- Թագակիր-Գոռ Հակոբյան (2010), Սաթենիկ Մարգարյան (2012)
Գաղափար
Ներկայացումը նվիրված է 2008 թ.-ին Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական դեպքերին. ընդդիմադիր և պետական ուժերի բախումներին: Չկա ժամանակ, չկա պետություն:
Կան ամեն գնով իշխանության ձգտող մարդիկ, և նրանք միասին կառուցում են իրենց սև հոգիներից լուսավորված ամրոցը, որն ի վերջո կբերի անխուսափելի կործանման:
Իշխելու բնազդը ամբողջ ուժով տիրել է մասսայական դավադրության մասնակիցներին, ովքեր ուզում են զգալ իշխանության տված ամենակարողությունը, որի խորհրդանիշն է թագը: Իշխանությանը հատուկ ուժը, որը մյուսների կյանքն ու մահը տնօրինելու պատրանք է ստեղծում, դրդում է դավադիրներին դիմելու ամեն միջոցի ու ստանալու թագը: Ու այդ մոլուցքը սպանում է իշխանության ձգտողների մեջ մարդկայինն ու ստեղծում է կերպարներ, որոնք սկսում են պատերազմ բոլորը բոլորի դեմ՝ հանուն գերիշխանություն հաստատելու: Չկան իրական թագավորներ, կան էակներ, ովքեր կրում են թագը: Թագակիրները սկսում են հաջորդաբար տիրել գահին: Թագակիրներից ոմանք օգտագործում են հերոսականության գաղափարը ու դառնում թագի տիրակալը, բնությունից ավելի ռազմավարական մտածելակերպ ունեցողները օգտվում են մյուսների թուլություններից ու հասնում գահին: Ովքեր գիտեն բռնի ուժով ձեռք բերված իշխանության վտանգները, ստեղծում են վախի ամբողջատիրական համակարգն ու գերհսկողության միջոցով փորձում պաշտպանել իրենց հաստատած իշխանությունը, կամ ստեղծում են խորհրդանիշեր, որոնք կհավերժացնեն իրենց: Իշխանություն ունենալու պատրանքը կուրացրել է բոլորին ու ստեղծել է մի քաոսային իրավիճակ, որում այլևս չկա վերահսկողություն ու բոլոր թագակիրները տիրակալներ են: Նրանք այնքան են իշխանության գաղափարի մեջ, որ այլևս չեն իշխում, սակայն նրանցից յուրաքանչյուրինն թվում է, թե ինքն անգերազանցելի ու միակ թագավորն է: Նրանք մոռացել են, որ ի սկզբանե կա մի տիկնիկավար, ով օգտագործում է բոլորին՝ իր իշխանությունը պահպանելու համար: Մշտական պատերազմը շարունակվում է, բայց դրա վերջը բացարձակ անկումն ու կործանումն է և թագակիրներից մեկը գիտակցում է, որ չկա իշխանություն, կա միայն իշխանության պատրանքը: Նա գնում է ինքնազոհաբերության, սակայն մահանում են նաև մնացած թագակիրները, քանի որ իշխանության համար միշտ վճարում են ամենաթանկ գինը[23]։
Մեր պայքարն ավարտվեց. Ձեր հերթն է:
Կոմիտասի 10 պատվիրանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Զգայական շարժում. ժամանակակից պար
Ներկայացման հիմքում ընկած է Կոմիտաս վարդապետի «Տասը պատվիրանները երգչին» աշխատությունը:
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2009 թվականի հոկտեմբերի 2, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Կոմիտաս
Բեմում 4 կատարող:
4 մենակատար՝
- Կոմիտաս-Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ոգեշնչված, Բուժքույր-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Լույսի կերպար, Թուղթ-Նաիրա Քոլոզյան
- Տականքի ձեռքեր-Պետրոս Ղազանչյան
- Աշակերտ-Լուսինե Մլքե-Գալստյան
Գաղափարը
Կոմիտասին վիճակված էր ընտրել շատ դժվարին մի ուղի, որը լուսավորված էր նրա հանճարով ու հայ ժողովրդի նկատմամբ ինքնամոռաց սիրով: Կոմիտասն ընտրում է ստեղծողի, ոգեշնչողի, հայ մշակույթը փրկողի ճանապարհը: Կոմիտասը գիտակցում է, որ միայն ժոողովրդական ակունքից սնվելով կարող է ստեղծել մաքուր երաժշտություն, քանի որ երաժշտությունը ժողովրդի մեջ է, նրա էության խորհրդանիշն ու կյանքի անբաժան ուղեկիցը: Կոմիտասը սրբագրում է հայ ժողովրդական երաժշտությունը՝ վերադարձնելով մաքուր ու պարզ ելևէջներն ու վերագտնելով ինքնատիպ ու հարուստ ժողովրդական ու հոգևոր երաժշտական ժառանգությունը: Նա ոգեշնչում է բոլորին ու դառնում ուսուցիչ, ում գործի շնորհիվ վերակենդանացել է հայկական մշակույթը; Կոմիտասը դառնում է այն մարդը, ում միջոցով ամբողջ աշխարհը սկսում է հաղորդակից դառնալ ու ոգեշնչվել հայկական երաժշտությամբ ու զգալ հայկական երաժշտության խորությունը[24]:
1915 թվականի Հայոց Ցեղասպանության առաջին փուլը մշակույթի ու մշակույթը կրողների ոչնչացումն է, իսկ երկրորդ փուլը՝ ժողովրդի: Կոմիտասն ականատես է լինում այս ամենին:
Եվ ահա մեծ երաժշտի լռությունն ու մահը, և կորուստը մի ամբողջ ազգի, որը կդիմանա և վեր կհառնի իր ցավից: Կոմիտասյան երգի միջոցով հայ ժողովուրդը գտավ, ճանաչեց իր հոգին ու իր հոգևոր ինքնությունը[25]։
Քանի դեռ մենք կանք, մեր սրտերում միշտ կապրի Կոմիտասը:
Սասնա Ծռեր.Սանասար և Բաղդասար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտիմեդիա, էթնո-մոդեռն ժամանակակից պար
Ներկայացման հիմքում ընկած է «Սասնա Ծռեր» էպոսի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղը:
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ)՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Մուլտիմեդիա՝ Գայանե Խաչատրյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Հայկական ժողովրդական երաժշտության և Կոմիտասյան մշակումներ
Բեմում 10 կատարող:
7 մենակատար՝
- Սանասար- Ցոլակ Մլքե-Գալստյան (2008)
- Բաղդասար-Արթուր Բարսեղյան (2008), Գոռ Հակոբյան (2011)
- Ծովինար-Շողակաթ Մլքե-Գալստյան (2008)
- Քառսուն Ջուխտ Ծամ Դեղձուն Ծամ-Նաիրա Քոլոզյան (2008)
- Կանաչ Քաղաքի Աղջիկ-Հայարփի Մարուքյան (2008), Էլեն Պետրոսյան (2011)
- Գագիկ Թագավոր-Վարդան Դավթյան (2008)
- Բաղդադի Խալիֆ– Անդրանիկ Բաբայան(2008), Պետրոս Ղազանչյան (2011)
3 կատարող:
Գաղափար
Հայկական էպոսում ներկայացված զրույցների ու էպոսի կերպարների մեջ տեսնում ենք հայկական մտածողության առաջացման հիմքերը, հայկական խառնվածքի ու ազգին բնորոշ հատկանիշների ձևավորումն ու զարգացումը, արժեհամակարգի ստեղծումը: Ներկայացվում են Սանասարի ու Բաղդասարի ծննդի, նրանց սխրագործությունների և Սասունի կառուցման պատմությունները: Այս բոլոր պատմությունների մեջ անընդհատ շեշտադրվում են այն արժեքները, որ կարևորում է հայ ժողովուրդը դարեր շարունակ, շերտ առ շերտ վեր է հանվում այն գաղափարական հիմքը, որն ունի հայկական մտածողությունն, իսկ Սանասարն ու Բաղդասարը ներկայացնում են հայի ազգի հավաքական կերպարը:
Շատ խորհրդանշական է Սանասարի ու Բաղդասարի ծնունդը, քանի որ մենք ականատես ենք լինում «հրաշքի» ու հավատի երևույթին, որը հայկական մտածողության կարևորագույն մասն է կազմում ու գոյաբանական անհրաժեշտություն է հայի համար: Ծովինարի հավատն առ բարձրագույն ուժերը փրկակար նշանակություն են ունենում նաև ազգի համար ու Ծովինարի կերպարը ցույց է տալիս մոր ու կնոջ ունեցած կարևոր նշանակությունը հայի գոյատևման մեջ:
Սանասարին ու Բաղդասարին հատուկ գերբնական ուժը, ուղղամտությունը, հավատարմությունը, անվախությունը, կարեկցանքի զգացումն ու արդարամտությունը նստած է նաև հայ ժողովրդի գիտակցության խորքերում ու ազգի համար բախտորոշ են եղել: Բաղդադի Խալիֆը հանդիսանում է էպոսի բոլոր չարագործների հավաքական կերպարը, ում չարագործությունները միշտ հաղթահարում են Սանասարը և Բաղդասարը՝ շնորհիվ իրենց ուժի ու հավատի:
Այն ամեն ինչը շրջապատում է Սանասարին՝ Թուր Կեծակին, Խաչ Պատերազմին ու Քուռկիկ Ջալալիին, էպոսի կերպարների գերբնական ուժի դրսևորումն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ:
Սանասարի և Քառսուն Ջուխտ Ծամ Դեղձուն Ծամի սիրո պատմությունը էպոսի զգայական փուլն է: Նրանց սերը, որը ներկայացվում է տղամարդու ու կնոջ հավասարությամբ, դարավոր հայկական ընտանեկան մշակույթի ներկայությունն է էպոսի մեջ: Այս ամենին միանում է Բաղդասարի և Կանաչ Քաղաքի Աղջկա սիրո պատմությունը և Ծովինարի մայրական օրհնությունը՝ որպես էպոսի առաջին ճյուղի վերջ և մյուս ճյուղերի սկիզբ: Սանասարի ու Բաղդասարի անցած ճանապարհը նման է հայոց պատմությանը, որին հատուկ է անընդհատ պայքարը սեփական տարածքի ու ինքնության պահպանման համար:
Եկավ Մհերի ժամանակը:
Գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողություն-նկարչություն. ժամանակակից պար
- Տևողությունը՝ 30 րոպե
- Առաջնախաղը՝ 2007 թվականի հոկտեմբերի 12, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախ, Ժան Բատիստ Լյուլլի, Ջոն Հոդյան, Գորան Բրեգովիչ, Քրոնոս քառյակ
Բեմում 2 կատարող:
2 մենակատար՝
Գաղափար
Գույները հանդես են գալիս որպես մարդկային հարաբերությունների մեջ ապրող էակներ: Գույներն անձնավորված են ու ներկայացնում են անհատին բնորոշ հոգեկան առանձնահատկություններ ու նրանք փոխհարաբերվում են ուրիշ գույների՝ այսինքն այլ հոգեկերտվածք ունեցող անհատների հետ: Կան 4 գույներ՝ Սևը, Կապույտը, Բորդոն և Օխրան:
Սևին հատուկ է ամենազորությունը ու անզորությունը: Նրա հարաբերություններն այլ գույն-կերպարների հետ կրում են բռնատիրական բնույթ, քանի որ նա ցանկանում է բացարձակապես միշտ հաստատել իր գերիշխանությունն ու զգալ իր ամենազորությունը: Նա չունի զգայական նուրբ դաշտ: Բորդոյին հատուկ է ուժեղ սեռականությունն ու նա սիրում է խաղալ բոլորի զգացմունքների հետ ՝ օգտագործելով կիրքն ու իր հմայքը: Կապույտն ավելի ներդաշնակ է ու չունի շեշտված ուժեղ ու թույլ կողմեր, սակայն միշտ ուզում է ինքնահաստատվել՝ իմանալով, որ ի սկզբանե պարտված է: Օխրան զուրկ է ինքնությունից. նա չունի դեմք ու անհատականություն, սակայն նա ունի զգայական ուժեղ դաշտ ու պատրաստ է անմացորդ նվիրման:
Գույները վերապրում են մարդկային հարաբերությունների մի քանի ձևեր: Բռնատիրական, որը հակադրության ժամանակ է ձևավորվում ու հիմնված է ուժի վրա: Սակայն սրա արդյունքում գույնը գիտակցում է, որ իր ամենազորության հակառակ կողմը անզորությունն է ու մենակությունը: Կրքի վրա հիմնված հարաբերությունները եսասիրական բնույթ ունեն ու ամեն ինչ լինում է միայն բնազդային մակարդակում: Այս դեպքում կիրքը գույնին սահմանափակում է ու դարձնում Ես-ի ստրուկը: Միակողմանի սերը, որում զգացմունք տածողը կարող է ամբողջովին կորցնել իր ինքնությունն ու եսը, սակայն գիտակցության մեջ առկա թույլ զարգացած գույնի Ես-ը թույլ չի տալիս ամբողջական ինքնաոչնչացում տեղի ունենա ու գույնը գտնում է իրեն: Անտարբերության վրա հիմնված հարաբերություններում երկու կողմերը թույլ չեն տալիս միմյանց հասկանալ իրար ու օգնել և ուղղակի ընկղմված են իրենց բարդույթների մեջ: Նայելով գույներին ոչ-անհատական հարթության մեջ. նրանք իրականում առանձնացված չեն ու գոյություն ունեն ներդաշնակության մեջ[26]։
Գույն, շարժում, հայացք....
Արդյո՞ք խենթ եմ ես[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրամա. ժամանակակից Պար
- Տևողությունը՝ 40 րոպե
- Առաջնախաղը՝ 2006 թվականի հոկտեմբերի 6, Հայաստան, Երևան
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Հերիքնազ Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախ, Արմենակ Շահմուրադյան, Ջոն Հոդյան, Լիզա Ջերարդ, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Քրոնոս Քառյակ, Ապոկալիպտիկա, Մետալիկա, Ջո Սատրիանի
Բեմում 6 կատարող:
6 մենակատար՝
- Ստեղծագործող-Շողակաթ Մլքե-Գալստյան
- Երազանքի կերպար- Ցոլակ Մլքե-Գալստյան
- Ներքին Բացասական-Հայարփի Մարուքյան
- Վախը-Սյուզաննա Հարությունյան
- Սյուռ-Նաիրա Քոլոզյան
- Սիրահարված-Արթուր Բարսեղյան
Գաղափար
Ստեղծագործողը փորձում է արվեստը ծառայեցնել ինքն իրեն ու ստեղծվում է փակ համակարգ, որտեղ ամեն ինչ ինքն իր մեջ ամփոփված է. ելքեր չկան, կա միայն կործանմանը գնացող մղում: Ստեղծագործողն այնքան է կտրված իր իսկական էությունից ու կենտրոնացած իր չկայացած ես-ի վրա, որ մնացած ամեն ինչ կորցնում է նշանակությունը: Կորչում է կապն իրականության հետ: Անիրականն ավելի շոշափելի է, քան իրականը: Նա սկսում է խառնել իր երևակայության ստեղծած կերպարներին ու իրական մարդկանց. նա իր գլխում վախերի ու երազանքների ստեղծած լաբիրինթոսի մեջ է ու անընդհատ կրկնվող խենթությունն ամբողջովին պատել է նրան: Իրականությունը բախվում է անիրականի հետ և իրականության ու անիրականի սահմանները սղվում են:
Ստեղծագործողը վերադառնում է ինքն իրեն, ու զգալով իրական կորուստ, կորցնելով այն ամենն, ինչ սիրել է ու ոչնչացնելով անիրական տեսիլքները, որոնց հետ ինքն ապրում է, գալիս է իրական արվեստի գաղտնիքին:
Չկան շահեր, կա արվեստ:
Ակունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացօթյա ժամանակակից պար
Ներկայացումը հենված է Հայկական դիցաբանության վրա:
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան, Ատեքս նորաձևության կենտրոն
- Երաժշտությունը՝ Հայկական ազգային պարեղանակներ, Ջիվան Գասպարյան, Հովեր պետական կամերային երգչախումբ, Սնոթ, Սեպուլտուրա, Ձեծի Պիկասո
Բեմում 7 կատարող:
Գաղափար
Պատմվում են հայ հեթանոսական աստվածների՝ Վահագնի, Միհրի, Աստղիկի ու Անահիտի հետ կապված առասպելներն ու ժայռապատկերների ստեղծման համար հիմք հանդիսացող պատմությունները: Անահիտի, Աստղիկի, Վահագնի ու Միհրի ծննդի, նրանց հատուկ գերբնական ուժերի ձևավորման ու կիրառման և հայկական աշխարհընկալման մեջ նրանց դերի մասին ավանդազրույցների ներկայացման միջոցով տեսնում ենք, թե ինչպիսի արժեքներով ու գաղափարներով է ի սկզբանե առաջնորդվել հայ ժողովուրդը ու ինչն է էական եղել նրա համար բնության մեջ ու տիեզերքում:
Աստվածները կենդանանում են ու ստանում են իրենց ուժերը: Վահագնը ստանում է ուժն ու խիզախությունը, Աստղիկը դառնում է սիրո և ջրի աստվածուհին, Միհրը ղեկավարոււմ է Արեգակը, լույսը և ժամանակը, Մայր-Անահիտն ունի կյանք պարգևելու ընդունակությունը: Աստվածություններից բացի հայ ժողովրդի համար շատ կարևոր խորհրդանիշ-ժայռապատկերների՝ Մարալի, Որսորդի, Ռանչպարի ու Ցուլի մասին պատմությունները ցույց են տալիս վաղեմի ժամանակների հայկական կենսակերպի առանձնահատկությունները: Հայ աստվածություններն ու ժայռապատկեր-խորհրդանիշերը հանդես են գալիս ներդաշնակ համակեցությամբ, երբ աստվածների ունեցած ուժերի միջոցով կարգավորվում է կյանքը երկրի վրա ու ժողովուրդը զգում է իրեն պաշտպանված: Հայկական աստվածությունների մասին ավանդազրույցներից պարզ է դառնում, որ նրանց հատուկ է խաղաղասիրական մղումներն ու սեփական ուժի գիտակցման միջոցով ներքին թշնամիներին հաղթահարելը: Սկզբում աստվածների բնույթն ավելի համամարդկային էր ու ազգայինը բաժանված չէր, սակայն վտանգի առկայությունը նրանց բերում է ինքնագիտակցման ու հակամարտության ժամանակ նրանք գալիս են հայկական ինքնությանը, որը Հայկ Նահապետի կերպարն է. նա, հաղթելով Տիտանյան Բելին, դնում է հայկականության սկիզբն ու սկսվում է կերտվել Մայր Հայաստանը:
Ինքնությունով՝ դեպի ազգություն, ազգությունով՝ դեպի մարդ:
Արարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսային շարժում. ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Հերիքնազ Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Հնդկական ազգային երաժշտություն, Հայկական շարականներ, Սնոթ, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Քրոնոս Քառյակ
Բեմում 7 կատարող:
Գաղափար
Արարչի մտածողական-ստեղծագործական գործընթացի արդյունքում ի հայտ է գալիս կյանքը: Կյանք, որն իր մեջ կրում է Արարչին հատուկ այլ կյանք ստեղծելու կարողությունը: Միտքը դառնում է ստեղծող ու առաջնորդող ուժ: Արարչի մտքերըը սկսում են կյանքի կոչվել Արարչի Արական ու Իգական Ուժերի կողմից: Արարման ընթացքում խավարից ու դատարկությունից ստեղծվում են կյանքի բոլոր ձևերն ու ամեն ինչ ստանում է իր նախնական տեսքը: Կյանքի ձևերը հաստատում են իրենց տեղը տիեզերքում ու սկսում են գտնել իրենց ինքնությունը: Գոյության բոլոր ձևերը ինքնագիտակցման ճանապարհին են ու մյուսներին ցույց են տալիս իրենց կարողությունները ու իրենց եզակիությունը: Առանց բանականության բոլոր արարածները կորցնում են իրենց ինքնությունն ու հայտնվում քաոսի մեջ: Միայն Արարչի ուժերի վերափոխումը դեպի բանականություն ունեցող էակների, որը մարդն է, վերացնում է քաոսը և դառնում է այն սյունը, որի շուրջ կյանքի բոլոր ձևերը վերագտնում են իրենց ինքնությունը: Ամբողջ տիեզերքը կենտրոնանում է մարդու մեջ:
Կա գիտակցումը կեցության և հավատը հաջորդ քայլն է, որը կլինի որպես մարդկային արարչագործություն:
Արարիչը արարեց մեզ և մենք փորձում ենք արարել:
Ո՞րն է մեր մեղքը աստված[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացօթյա ժամանակակից պար
Ստեղծագործական անձնակազմ
- Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Բեմի ձևավորումը ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
- Երաժշտությունը՝ Ջուզեպպե Վերդի, Հայկական շարականներ, Դեդ Քեն Դենս (Dead Can Dance), Յո-Յո Մա, Բոբբի Մքֆերին, Ճապոնական հարվածային գործիքներ
Բեմում 10 կատարող:
Գաղափար
Սկզբում տիրում էր Լույսի իշխանությունը ու ամեն ինչ ներդաշնակություն մեջ էր: Հավասարություն, որը բարձր է ընտրությունից: Միայն մեղավոր մարդն էր դուրս ներդաշնակությունից: Հայտնվեց մեղքի գաղափարը ու դրանից հետո բոլորը հրաժարվեցին լույսից: Քայլ, որից հետո չկան բարոյական սահմաններ: Սակայն մարդկությունը դեռևս չէր գիտակցում Խավարի կործանարար ազդեցությունը: Նախանձի ու Ատելության իշխանություն, որի մեջ կա միայն ստրկություն: Միայն խավար է ու ատելություն լույսի նկատմամբ: Ինքնազոհաբերությունը ազատագրեց բոլորին ատելության և նախանձի իշխանությունից: Ներման և մեղքի գիտակցման հետևանքով մարդկությունը ընտրում է Լույսը ու վերադառնում դեպի իր նախնական լուսային, ներդաշնակ վիճակին: Ու նորից Ատելության ու Նախանձի ուժերը կիսաքուն կսպասեն իրենց հերթին:
Կա միայն ընտրություն:
Ժամանակակից պարի պարամտածողության մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը բացահատող ժամանակակից պար
Պանդխտության երգը
Քարն ունի շարժում նույնիսկ քարացած վիճակում: Շարժումը միանում է քարի հետ և մարմինն ու քարը միաձուլվում են: Ձայնը հնչում է մարմնի հետ հավասար և քարը դառնում է ձայնի շարունակությունը: Պարամտածողությունը քարացած չի. այն մշտական շարժման մեջ է: Շարժումը բարդից դեպի պարզը ճանապարհի մեջ է, որտեղ պարզը ներկայանում է որպես ավարտուն բարդություն:
Ճանճը
Կատարումը բաղկացած է մի մտածողությունից, որը բաժանվում է զուգապարի և մենապարի միջև: Թեման ներկայանում է նույն պարամտածողության ձևի մեջ, որը փոխվում է կատարման շնորհիվ: Կենդանական բնազդը վերածվում է շարժման, որը մարդկային մարմնի մեջ ստանում է բացահայտված արձագանք: Բոլոր կատարողների մեջ մի պարային մտածողություն է, որը ձևավորվում է որպես միասնական գործողություն՝ անհատական շեշտադրումներով:
Առանց ստի
Շարժումները տարածքի մեջ են: Կատարողը սահմանափակված է տարածքով, բայց միևնույն ժամանակ այդ սահմանափակումը բերում է նոր պարաձևերի բացահայտմանը: Պարամտածողությունը շատ է հենվում կատարողի՝ տարածքից ոգեշնչվող իմպրովիզացիայի վրա: Շարժումները ձգտում են դեպի վերև և նյութը դառնում է շարժման շարունակությունը, իրը դառնում է մարմնի մի մաս: Պարն ունի չորս բաղադրիչ՝ տարածք, իր, նյութ, մարմին:
Ներառական պար
Մենք
Ամեն մարմին յուրահատուկ է: Շարժումը ստեղծվում է, ոչ թե որպեսզի հարմարացվի մարմնին, այլ մարմինն է ստեղծում շարժումը: Շարժումը չունի սահմանափակումներ, իսկ մարմինն ունի յուրահատկություններ: Ամեն մարմին բերում է իր բացառիկ ձևը, որը և հանդիսանում է պարամատածողության համակարգի հիմքը: Անսահմանափակ շարժում, ոչ թե որպես գաղափար, այլ որպես պարամտածողություն, որի անսահմանափակ շրջանակներում ստեղծագործում են ներառական կատարողները:
Ֆիզիկական թատրոն. ժամանակակից պար
Լավաշ
Պարամտածողությունը ոգեշնչված է լավաշի պատրաստման իրական շարժումներից; Ֆիզիկական լարվածությունը միաձուլվում է շարժման փափկության և ձայնի հետ: Պարը ոգեշնչվում է նյութից և նյութը դառնում է պարի լիարժեք մաս և՛ ոգեշնչման և՛ կատարման տեսանկյուններից: Շարժումները չեն բաժանվում նյութից և նյութը չի բաժանվում շարժումներից. նրանք միասնական են և համատեղ: Պարը հանդարտ է և լարված միաժամանակ և օգտագործում է կատարողի ներքին հակադրությունը՝ արագի և դանդաղի: Կատարողը սերտաճում է նյութի հետ և նյութը դուրս է գալիս նյութի ընկալման դասական շրջանակներից՝ վերածվելով կատարողի:
Զգայական շարժում. ժամանակակից պար
Անուններ
Շեշտը դրվում է զգայականության վրա: Ապրումը անցնում է շարժման մեջ և ամբողջ պարամտածողությունը ստանում է շեշտված ապրումային ու զգայական երանգ: Գործողությունները ոգեշնչված են իրադարձություններից, իսկ իրադարձությունները՝ իրականությունից: Եվ այս կապը պարամտածողությունը հավաքող օղակն է: Շարժումները լարված են, նյարդային, միևնույն ժամանակ հանգիստ են ինչպես անխուսափելիությունը: Պարամտածողության մեծ շրջանը հենվում է մանկական խաղի վրա, որն ամբողջ ընթացքում վերափոխվելով, վերածվում է ծանր իրավիճակն արտացոլող շարժման:
Կոմիտասի 10 պատվիրանները
Շարժումը կանգնած է, բայց դա դադար չէ, այլ անցումն է երաժշտության մարմնի միջով: Չկա արագություն, կա հավասարակշռություն շարժման և երաժշտության միջև: Պարամտածողությունը բացահայտում է քարացած դիրքը որպես շարժվող մարմին: Դադարը քայլի միահյուսվածությունն է երաժշտության հետ:
Շարժման երաժշտություն
Մենակության ձայնը
Սա հեղինակային մոտեցում է, որի հիմքում ընկած է պարողի ազատագրումը երաժշտության տիրապետող ուժից: Շարժումը լռության մեջ չէ, հակառակը, շարժումն է դառնում տիրապետողը երաժշտության: Շարժմանը տրված է որոշման հնարավորություն ձայնի ստեղծման մեջ: Շարժման երաժշտության գործիքներով ստացվում է այն տարածքը, որի մեջ կատարողը վերածվում է ոչ թե երաժշտություն լսող ու վերարտադրողի, այլ մարդու, ով երաժշտության հետ սերտաճում է և երաժշտությունը շարունակությունն է իր շարժումների: Այս մոտեցման նպատակն է. պարը հանել մի նոր հարթության, որտեղ կատարողը ազատագրվում է երաժշտությունից ՝ դառնալով շարժման երաժշտությունը ստեղծող:
Ժամանակակից պար
Զինվորներ
Պարամտածողությունը ոգեշնչված և կառուցված է սուր ծակող զենքերի շարժումներից: Շարժումը հարվածի անցումն է երաժշտության, որը սուր և կոպիտ պարամտածողությունը բերում է միաձուլման տղամարդկային պայքարի հետ: Արագությունը կառուցվում է դադարներից և համախմբում է իր մեջ շարժումը՝ երաժշտության շրջանակներից դուրս:
Պիեսներ մահվան մասին. Մահացու Հիվանդը, Մարդասպանը, Ինքնասպանը
Մահացու Հիվանդը
Շարժումներ, որոնք գալիս են մտքերից և ոգնեշնչվում են մահվան սեփական տեսանկյունից: Պարը հիշեցնում է անզգայացած մարմին, որը ցավից հյուծված շարժումների ձևն է ընդունում:
Մարդասպանը
Չավարտվող շարժում, որը չունի վերջակետեր, այլ ունի ստորակետեր, որոնք փոխում են շարժման ուղղությունը, այլ ոչ թե ձևը:: Պարի բովանդակությունն ու արագությունն այն նյարդի մեջ է, որը երաժշտությամբ բացահայտում է թեման:
Ինքնասպանը
Պարամտածողություն, որը հենված է շրջանի վրա, ինչն էլ կրկնվող շարժումների մեջ է ամփոփում պարը: Քայլերը կառուցվում են փափուկի և դանդաղի համադրությամբ՝ չորի մեջ:
Երազներ Երազներում
Հիմնական պարային կառուցվածքը հենվում է հատակի և կանգնած ձևի համադրություն ու հակադրության վրա: Պարամտածողության ուսումնասիրությունը սկսվում է պառկած շարժումների ձևափոխումից, որոնք խորհրդանշում են քնած մարդուն դեպի հայելային կանգնած մարդու շարժումները, ովքեր կանգնած հարթության վրա պարում են պառկած: Որպես երկրորդ պարային հարթություն բացահայտվում է զուգընկերոջ մարմինը՝ որպես սեփական շարժումը շարունակող տարածք: Պարային ուսումնասիրությունը նաև գնում է ոչ պարային մարմնի մասերի վրա, ինչպիսիք աչքերն են, որտեղ պարը մտնում է ոչ պարային մարմնի մասի մեջ և դրսևորվում է պարային անիրականությունը:
Բացօթյա ժամանակակից պար
Մտքերի երկխոսություն
Միասնական շարժումները դառնում են անհատական և միևնույն ժամանակ չեն կորցնում միասնականությունը: Երբ-որ շարժումը սկսվում է, արձագանքվում է բոլոր կատարողների մեջ անհատական պարամտածողությամբ: Բացահայտվում է միասնական պարամտածողության ու անհատական պարամտածողության հակադրությունը և համադրվում են անհամադրելի կատարողական ոճերը: Նյութը դառնում է պարի տեսողական տարրը, որը վերափոխում է և բերում է եթերայնություն շարժմանը:
Սև Ամրոց
Հիմնական պարամտածողությունը պարողի և մետաղային ձևավորման միասնական շարժումն է, որի մեջ կա ֆիզիկական թատրոնի տարր: Մետաղային ձևավորումը հանդիսանում է պարամտածողության ոգեշնչման աղբյուր: Չոր և կոպիտ շարժումները և ձգումները շարունակում են մետաղի ձևը, և շարժումը չի քարանում, երբ-որ մտնում է մետաղի մեջ: Այն վերափոխվում է ուժի, որը դառնում է զգացմունք:
Ակունք
Հայկական ազգային պարերն ունեն հազարամյակների պատմություն և ուսումնասիրությունն արվել է ոչ միայն պահպանված պարաձևերի, այլ նաև նախաքրիստոնեական և ծիսական շարժումները բացահայտելու համար:
Քոչարին և յարխուշտան, որպես ազգագրական և ժողովրդական պարի երկու ամենաընդունված ձևեր, դարձել են պարամտածողության հիմքը: Օգտագործելով ազգային երաժշտություն և ժողովրդական երաժշտության տարբեր մշակումներ՝ պարամտածողությունը բաժանել է պարը մեղեդային կատարողականության, ռիթմային կատարողականության և տրամադրության կատարողականության երեք հիմնական ձևերի, որի վրա կառուցվում է ներկայացումը:
Ո՞րն է մեր մեղքը աստված
Պարամտածողության առաջին ոգեշնչման աղբյուրը ծիսական երկրպագության ձևերն են տարբեր մշակույթների մեջ, երկրորդը՝ ճապոնական և չինական մարտարվեստների, ինչպես նաև հնդկական և տիբեթական շարժումային մտածողության ոճերն են, որոնք միաձուլելով, ստեղծվել է պարամտածողությունը, որը մի շարք շարժումային մշակույթների համախմբում է մի տեսանկյան մեջ: Հենվելով պատմության վրա՝ շարժումները բացահայտում են ամեն տեսարանի հոգեբանական ծանրությունը և կառուցում են թատերական պարային տարածք՝ զգայականության շնորհիվ:
Մուլտիմեդիա, էթնո-մոդեռն ժամանակակից պար
Սասնա Ծռեր.Սանասար և Բաղդասար
Պարամտածողությունը կառուցվում է խորհրդանիշների մարմնացման վրա: Ամեն շարժումը խորհրդանիշ է, որի շնորհիվ կառուցվում են պարային, խորհրդանշային նախադասություններ: Սա պարային համակարգ է, որը միաձուլում է պարային մտածողությունը հայկական նախաքրիստոնեական ծիսական մտածողության հետ, ինչի շնորհիվ ստեղծվում է ժամանակակից ծիսական իրադարձություն էպոսի համատեքստում:
Գործողություն-նկարչություն. ժամանակակից պար
Գույներ
Գույնի վերափոխումը շարժման, որը տեղի է ունենում զգացմունքային բազմազանության մեջ: Կոպիտ և փափուկ պարաձևերը միասնական են և իրարից չկտրվելով, ստեղծում են միաոճ ձև: Շարժումը ունի գունային հետք, որը բացահայտում է շարժման հետագիծը, ինչը չի թողնում հայացքը պոկվի պարից: Գունային և շարժումային բազմահարթությունը տարածք է, որի մեջ նույնիսկ մի շարժումը ունի տասնյակ կրկնվող շարժումներ՝ գույնի և պատկերի արտացոլման մեջ:
Դրամա, ժամանակակից պար
Արդյո՞ք խենթ եմ ես
Պարամտածողությունը կառուցված է շարժման վրա, որը բացահայտում է զգացմունքը: Հոգեբանական լարվածությունը և ներքին բախումները ներկայանում են պարային բազմահարթության մեջ, որտեղ զգացմունքները և շարժումները միասնական են և առանձին միաժամանակ: Ներքին դրաման շարժման մեջ է, և ամեն քայլը հոգեբանության հայելային արտացոլումն է մարմնում:
Լուսային շարժում. ժամանակակից պար
Արարում
Պարամտածողության ուսումնասիրության առարկան եղել է կենդանիների շարժումը, որը միաձուլվում է երկնային մարմինների շարժման հետ և ստեղծում է պարամտածողության տարածք, որը կառուցվում է շրջանաձև շարժման ու քարացած դիրքի հակասության վրա: Ձեռքի շարժում, որը վերածվում է պտույտի և պտույտ, որը միաձուլվում է երկրագնդի պտույտի և տիեզերքի հավերժ պտույտի հետ:
Մշակութային համագործակցություններ և համատեղ ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միհր թատրոնը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային մշակութային համագործակցություններին և ունի համատեղ ներկայացումներ և համագործակցություններ տարբեր երկրների թատրոնների և կատարողների հետ.
- 2015 Համատեղ ներկայացում «Լավաշ» Գաբրիել Նյուհաուս Ֆիզիկական Թատրոնի հետ (Իսրայել)
- 2015 Ներկայացում «Անուններ». համագործակցություն Ալեքսանդր Արամ Ատամեան Հարվիի հետ (ԱՄՆ)
- 2014 Համատեղ ներկայացում «Ջուրը գդալ-գդալ» Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ, խորհրդատուներ՝ Արմանդո Ռիեսկո (ԱՄՆ) և ԿԵյ-Ջեյ Սանչես (ԱՄՆ) [27]
- 2014 Համատեղ ներկայացում «Փի 2» Սայեհ թատրոնի հետ (Իրան)
- 2007Համատեղ ներկայացում «Աբայ 4» Մ. Տելիբեկովի ու «Արտ և Շոկ» թատրոնի հետ (Ղազախստան)
- 2006 Նախագիծ «Ինսայդ» Բեմական Արվեստների Լաբորատորայի հետ (Լատվիա)
Ստեղծագործ համատեղ-արտադրություններ կինոարտադրողների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 «Դանիել»[28] - նուար կինոնկար
- 2015 «Հիշելով Հայաստանը» - վավերագրական կինոնկար
- 2013 «Հարկանային Գործիքներ» [29] - վավերագրական-կրթական գեղարվեստական կինոնկար
- 2013 «Զաում Թրեքթոր» - վիդեո արվեստ
- 2008 «Քամանչա»[30]-վավերագրական-կրթական գեղարվեստական կինոնկար
- 2007 «Ակունք» - պարային կինոնկար՝ էթնո-մոդեռն քանդակներով
- 2007 «Հրեշտակը տանիքների վրա» - պարային կինոնկար
- 2006 «Երազներ թե իրականություն» - սոցիալական կինոնկար
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մարիամ Նալբանդյան / Արվեստի հավերժ շղթան / 2015/04/16 / 17.am
- ↑ 2,0 2,1 Տարածաշրջանի շարժում-փիլիսոփայություն ժանրում գործող միակ թատրոնը / 10/02/2009 / aysor.am
- ↑ Պերճուհի Գևորգյան / «Միհր» թատրոնի բոլոր ներկայացումները ծնվում են այն ժամանակ, երբ գեղարվեստական ղեկավարը որևէ բանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել / 2012 հուլիսի 19 / aravot.am
- ↑ «Թատրոն X» փառատոն. «Միհր» թատրոնը հանդիսատեսին ցույց տվեց իրական կյանքի և երազի միջև տարբերությունը / 29 մարտի 2011 / PanARMENIAN.Net
- ↑ Գոհար Տեր-Հակոբյան / Շարժում դարձած երաժշտություն / 16 Ապրիլ 2013 / imyerevan.com
- ↑ CV - ՄԻՀՐ ԹԱՏՐՈՆ` Պարի ուժն ու կիրքը /2012-09-26 / asekose.am
- ↑ Սիրիահայության մշակույթի օրերին նվիրված փառատոն Հայաստանում / 20/ 06 /2015 / aleppo-ngo.org
- ↑ Գրքի երևանյան փառատոնը կփորձի ամրացնել գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան 24 / 11 / 2017-18:36 / blog.times.am
- ↑ The Polish Touch of HIGH FEST Theatre Festival /6 Հոկտեմբեր 2016 / yerevan.mfa
- ↑ XXI Międzynarodowe Spotkania Teatrów Tańca
- ↑ “Միհր”.Հայաստանն առաջին անգամ մասնակցել է ամերիկյան փառատոնին/2011-10-01/bravo.am
- ↑ Քանդակից պար, պարից երգ. «Պանդխտության երգը» / 19 հունիս, 2018 15:56 / civilnet.am
- ↑ Light Fantastic Toe / 17 December 2017/ marigoldmoment.com
- ↑ Lavash | Gabrielle Neuhaus | Physical and Visual Theatre / gabrielleneuhaus.com
- ↑ Հայերն ու հրեաները միասին «լավաշ են թխել» լեհ հանդիսատեսի համար / 17:13 10.11.2017 / armeniasputnik.am
- ↑ Նյու Յորքից՝ «ՀայՖեստ», Շեքսպիրից՝ «Միհր» / 10 հոկտեմբեր, 2015 15:57 / civilnet.am
- ↑ Մեդիաչորեքշաբթի-ներկայացում ՝ «Միհր» թատրոնի և «Զանգակ» հրատարակչության մասնակցությամբ / 03/11/2015 / mskh.am
- ↑ Ռիտա Շառոյան. «Արվեստն այնպիսի մոգական ուժ ունի, որ շատ արագ միավորում է մարդկանց, որոնց մեջ կա այն» / Փետրվար 25,2014 19:40 / aravot.am
- ↑ «Միհր» թատրոնը կկներկայացվի «Շարժման երաժշտություն» նոր նախագիծ / armenpress.am
- ↑ Լիանա Մեյթարջյան.Դերասանները “կռվել” են բեմում / 2012-10-05 / bravo.am
- ↑ Պերմում կայացել է «Միհր» թատրոնի նոր ներկայացման պրեմիերան / 18 հունիսի 2012 - 18:27 AMT / panarmenian.net
- ↑ 22,0 22,1 22,2 Ցուցասրահը՝ թատերաբեմ / 09 Դեկտեմբեր 2013, 15:19 / imyerevan.com
- ↑ «Միհր» թատերախումբը ներկայացրեց «Սեւ ամրոցը» (լուսանկարներ) / Jul. 24th, 2012 at 1:00 AM / armtheatre.livejournal.com
- ↑ CITF and ADAA Host US Premiere From MIHR Theatre of Armenia / 06/09/2011 /
- ↑ "Միհր"ի մասին կամ ինչպես առանց խոսքի ասել շատ բան / 30/11/2010 - 12:39 / armtheatre.livejournal.com
- ↑ «Միհր»-ը փայլեց Կալիֆորնիայի միջազգային թատերական փառատոնում / 19 սեպտեմբերի 2011 - 14:09 AMT / panarmenian.net
- ↑ Լուսինե Ոսկանյան. Ամերիկացի զինծառայողի ապրումները` հայ թատրոնի բեմին. տեղի կունենա «Ջուրը` գդալ-գդալ» պիեսի պրեմիերան /02.10.2014 15:37 / ankakh.com
- ↑ "Taniel"trailer / vimeo
- ↑ Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմը կներկայացվի հանդիսատեսի դատին / 11 Դեկտեմբեր, 2013 / armenpress.am
- ↑ Սոնա Ադամյան.ՓՈՐՁԵՑԻ ՖԻԼՄԸ ԼԻՆԻ ԳՈՐԾԻՔԻ ԵՒ ԻՐ ՎԱՐՊԵՏԻ՝ ՋԻՎԱՆՈՒ ՄԱՍԻՆ /10 Հունիս 2016 /hraparak.am
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Васенина, Екатерина (2013). Современный танец постсоветского пространства. «БАЛЕТ». ISBN 978-5-901818-12-1