Գորան Բրեգովիչ
Գորան Բրեգովիչ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | սերբախորվաթ․՝ Горан Бреговић |
Ծնվել է | մարտի 22, 1950[1] (70 տարեկան) Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն և սաունդթրեք[3] |
Մասնագիտություն | երաժիշտ, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կինոդերասան |
Գործիքներ | կիթառ[3] և երգեցողություն[3] |
Լեյբլ | Wrasse Records? |
Ամուսին | Dženana Sudžuka? |
Կայք | goranbregovic.rs |
Goran Bregović Վիքիպահեստում |
Գորան Բրեգովիչ (սերբ.՝ Горан Бреговић, Goran Bregović, ծնվ.՝ մարտի 22, 1950[1], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), երաժիշտ և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։ 2010 թ. նոյեմբերին հյուրախաղերով եղել է Հայաստանում՝ նոյեմբերի 15-ին համերգ տալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերհգային համալիրում[4]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորանը ծնվել է Սարաևոյում, ՀՍՖՀ, 1950 թվականի մարտի 22-ին։ Հայրը՝ Ֆրանյո Բրեգովիչը, Խորվաթ է, իսկ մայրը՝ Բորկա Պերիչին՝ սերբ[5][6]։ Գորանն ունի կրտսեր քույր և եղբայր՝ Դայանան և Պրեդրան։ Հայրը Խորվաթիայի Զագորե կոչվող շրջանից էր, մասնավորապես Կրիժևցի քաղաքին մոտ գտնվող Sveti Petar Čvrstec գյուղից։ Մայրը ծնվել է Վիրովիտիցա քաղաքում։ Բորկա Պերիչիի ծնողները Բորկայի ծնվելուց կարճ ժամանակ անց տեղափոխվում են մոտակա գյուղ՝ Čemernica։ Գորանի մորական պապը, Առաջին աշխարհամարտի տարիներին կռվել է Սաոնիկի ռազմաճակատում և որպես պարգևատրություն ստացել հողատարածք Սլավոնիայում, որտեղ էլ շուտով տեղափոխվում է ընտանիքը[7]։
Գորանի ծնողները հանդիպել են Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց Վիրովիտիցայում, որտեղ ապրել է մայրը, իսկ հայրն այցելել էր Yugoslav People's Army (JNA) ռազմական դպրոց[7]։ Շուտով Ֆրանյոն ստացել է իր առաջին աշխատանքը․ Սարաևոյի ռազմական դպրոցում դասավանդել է ձգաբանություն[7]։ Զույգի առաջին զավակը՝ Գորանը ծնվել է 1950 թվականին Սարաևոյում։
Գորանը 10 տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին: Հետագա հարցազրույցներում նա նշել է, որ ծնողների բաժանման հիմք է հանդիսացել հոր կախվածությունը խմիչքից[7]։ Բաժանումից հետո հայրը տեղափոխվել է Լիվնո՝ իր հետ տանելով Գորանի կրտսեր եղբորը։ Գորանը մոր հետ ապրել է Սարաևոյում։ Ամեն ամառ Գորանն այցելել է Լիվնո՝ տեսնելու հորը և եղբորը[7]։ Թոշակի անցնելուց հետո հայրն ի վերջո տեղափոխվել է իր հայրենի գյուղ՝ Զագորյե։ Իսկ եղբայրն ավելի ուշ տեղափոխվում է Սարաևո ուսման նպատակով[7]։
Գորանն այցելել է երաժշտական դպրոց, նվագել ջութակ։ Սակայն շուտով նրան հեռացնում են դպրոցից։ Այսպիսով նրա երաժշտական կրթությունն կիսատ մնում։ Գորանը շարունակել է պարապել ընկերոջ հետ, մինչև որ մայրը գնում է պատանու առաջին կիթառը։
Բրեգովիչը ցանկացել է սովորել գեղարվեստի ավագ դպրոցում, բայց մորաքույրը պատմել է մորը, որ այն ենթադրաբար լի է համասեռամոլներով։ Գորանն ընդունվում է տեխնիկայի (երթևեկության) դպրոց։ Որպես տղայի ցանկությունը չկատարելու փոխզիջում մայրը նրան թույլ է տալիս մազերը երկարեցնել:
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնակարգ դպրոց ընդունվելիս դեռահաս Բրեգովիչը միանում է Izohipse դպրացական խմբին, որտեղ սկսում է բաս կիթառ նվագել։ Սակայն շուտով նրան այստեղից էլ են հեռացնում (այս անգամ վատ վարքի համար․ նա բախվել էր դպրոցին պատկանող Mercedes-Benz ավտոմեքենային)։ Այնուհետև բրոգովիչն ընդունվել է տարրական դպրոց։ Այստեղ էլ նա միացել է Beštije խմբին որպես բասկիթառահար։ 16 տարեկանում մայրը լքել է նրան։ Գորանը ստիպված էր հոգ տանել իր մասին։ Տղան նվագել է ազգային երաժշտութուն Կոնից կոչվող քաղաքի կաֆանաներում, աշխատել շինհրապարակներում և վաճառել թերթեր։
1969 թվականին Beštije-ի համերգին երաժիշտ Բեբեկ Ժելկոն նկատել է 18 տարեկան Գորանին և հրավիրել իր Kodeksi կոչվող խումբ որպես բասկիթառահար։ Գորանն ուրախությամբ ընդունել է առաջարկը։
Kodeksi[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի վերջո Բրեգովիչը բաս կիթառից անցել է սոլո կիթառի։ Խմբի անդամները շուտով դարձան Bijelo Dugme խմբի անդամ։ Այդ ժամանակ նրանք ազդված էին Լեդ Զեփելին և Բլեք Սաբաթ խմբերից։ 1970 թվականի աշնանը Բեբեկը լքեց խումբը։ Տարվա վերջում Գորանի մայրը նրան վերադարձրել է Սարաևո։
Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուտով Գորանը սկսում է զբաղվել կինոնկարների երաժշտական ուղեկցության համար գրվող երաժշտությունով: Իր առաջին նախագիծն էր Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը» ֆիլմը (1989): Սա մի մեծ հաջողություն էր: Գորանը և էմիրը ստեղծեցին երաժտություն նաև էմիրի հաջորդ՝ «Արիզոնական երազանք» ֆիլմի համար (1993): Բոսնիա և Հերցեգովինայի պատերազմական շրջանում Գորանն ապրում էր Փարիզում: Ապրել է նաև Բելգրադում: Նրա հաջորդ մեծ նախագիծը՝ Պատրիս Շերոյի «La Reine Margot» ֆիլմի երաժշտությունը նույպես մեծ հաջողություն էր: Արդյունքում 1994 թվականին «Կաննի կինոփառատոնում» ֆիլմն արժանացավ երկու մրցանակի: Հաջորդ տարի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկյա արմավենու ճյուղը» շնորհվեց «Ընդհատակ» ֆիլմին, որի երաժշտությն հեղինակը Գորան Բրեգովիչն էր:
1997 թվականին Գորանն աշխատել է թուրք երգչուհի Սեզեն Աքսուի հետ վերջինիս «Düğün ve Cenaze» կոչվող ալբոմի վրա: Դրանից հետո նա շարունակեց աշխատել այլ երաժիշտների հետ:
Եվրոտեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Սերբիայում տեղի ունեցող Եվրատեսիլ մրցույթի եզրափակչում Գորանը ելույթ է ունեցել փոքր մաստաբի համերգով[8]: Նա նաև հեղինակ է 2010 թվականի Եվրատեսիլին Սերբիայի մուտքի երգի՝ «Ovo Je Balkan»-ի:
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեգովիչի ստեղծագործությունները, որոնք տարածում են Բալկանյան երաժշտական ոգեշնչումները նորարարական ծայրահեղություններով, հիմնված են ևրոպական դասականության և բալկանյան ռիթմերի վրա[9]: Բրեգովիչի երաժշտությունն ունի բոսնիական, բուլղարական, խորվաթական, հունական, ռումինական, սերբիական, ալբանական, իտալական և թուրքական թեմատիկա:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմերի սաունդտրեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989: Kuduz (Diskoton)
- 1989: Time of the Gypsies (Kamarad, Diskoton, PolyGram, Komuna)
- 1993: Toxic affair (Polygram / Universal)
- 1993: Arizona Dream (Kamarad, PolyGram, Komuna)
- 1994: La reine Margot (Kamarad, PolyGram, Komuna)
- 1995: Underground (Kamarad, PolyGram, Komuna)
- 1995: A Chef in Love (Kamarad)
- 2000: Tuvalu avec Jürgen Knieper (United One Records)
- 2005: I giorni dell'abbandono Carmen Consoli-ի հետ
- 2006: Le Lièvre de Vatanen (PolyGram)
- 2008: Մուստաֆա (Sony Music Entertainment)
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996: P.S. (Komuna)
- 1998: Ederlezi (PolyGram)
- 1999: Magic book (Bravo Records)
- 2000: Songbook (Mercury Records, Universal)
- 2000: Music for films (PolyGram)
- 2009: Welcome to Bregović (Wrasse Records)
Այլ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976: Goran Bregović (PGP RTB)
- 1991: Paradehtika՝ Alkistis Protopsalti- հետ
- 1997: Düğün ve Cenaze՝ Սեզեն Աքսույի հետ
- 1997: Thessaloniki – Yannena with Two Canvas Shoes՝ Ջորջ Դալարասի հետ
- 1998: Silence of the Balkans, Սալոնիկ
- 1999: Kayah & Bregović
- 2000: Balkanica՝ Athens Symphony Orchestra-ի հետ (FM Records)
- 2001: Krawczyk & Bregović Daj mi drugie życie, (BMG Poland, Rada)
- 2002: Tales and Songs from Weddings and Funerals (Mercury)
- 2007: Karmen with a happy end (Mercury)
- 2009: Alkohol: Šljivovica & Champagne (Kamarad, Mercury)
- 2012: Ederlezi x Four (FM Records)
- 2012: Champagne for Gypsies (Kamarad, Mercury)
- 2017: Three Letters from Sarajevo, Opus 1 (Wrasse Records)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 թվականի հունիսի 31-ին Էդի Ռամայի կողմից Գորանին շնորվեց Տիրանայի բանալյի կրկնօրինակը[10]
- 1990 թվականին Գորանը սկացավ Golden Arena for Best Film Score, Porin և World Music մրցանակներ «Dom za vešanje» («Գնչոււների ժամանակը») ֆիլմւ սաունդտրեկի համար[11]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գորան Բրեգովիչ Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123552095 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 https://mjf-database.epfl.ch/public
- ↑ https://www.azatutyun.am/a/2220778.html
- ↑ Strogo kontrolisano disidentstvo;Naša Borba, 18 May 1997
- ↑ http://www.goranbregovic.rs/biography/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Grujić Nenad, Nikčević Tamara (դեկտեմբերի 27, 2012)։ «Cigani, juriš!»։ Vreme։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Տեսանյութը ՅուԹյուբում (չաշխատող հղում)
- ↑ Lincoln Center Festival website
- ↑ Received a copy of the key of the city of Tirana Archived 5 October 2011 at the Wayback Machine.
- ↑ «Dom za vesanje (1989)»։ Swedish Film Institute։ մարտի 16, 2014
|