Լեդ Զեփելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդ Զեփելին
Լեդ Զեփելին։ Ձախից աջ՝ Ջոն Բոնեմ, Ռոբերտ Փլանթ, Ջիմմի Փեյջ, Ջոն Պոլ Ջոնս
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոնդոն, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԺանրերՖոլկ ռոք, Հևի մետալ[1], Հարդ ռոք, բլյուզ-ռոք
Գործունեություն1968–1980
(Վերամիավորում. 1985, 1988, 1995, 2007)[2]
ԼեյբլAtlantic Records
Swan Song Records
Պարգևներ
Կայքledzeppelin.com
Նախկին անդամներ
Ռոբերտ Փլանթ
Ջիմի Փեյջ
Ջոն Փոլ Ջոնս
Ջոն Բոնեմ
 Led Zeppelin Վիքիպահեստում

Led Zeppelin, բրիտանական ռոք խումբ։ Կազմավորվել է 1968 թվականի սեպտեմբերին Լոնդոնում, ճանաչվել է որպես ժամանակի ամենահաջողակ, նորարարական ու ազդեցիկ խմբերից մեկը[3]։ Ստեղծելով սեփական ոճը (որի համար բնութագրական են ծանրացված կիթառային դրայվը, ռիթմ-սեկցիայի խլացուցիչ հնչեղությունը, հոգեպարար վոկալը)՝ Լեդ Զեփելինը դարձավ հարդ ռոքի[4] առաջատար խմբերից մեկը, որը միաժամանակ հիմնարար դեր է խաղացել հևի մետալի կազմավորման գործում[1][5][6]։ Նրանք անկաշկանդ օգտագործել են դասական ֆոլքի ու բլյուզ-ի տարրերը՝ դրանք հարստացնելով այլ երաժշտական ժանրերի տարրերով (ռոքնռոլ, ջազ, ռոքաբիլի, ռեգգի, սոուլ, ֆանկ, քանթրի[7])։ Հենց Լեդ Զեփելին է (ըստ Allmusic-ի), հրաժարվելով սինգլերի թողարկումից, ստեղծել «ալբոմային ռոք» հասկացությունը[4]։

Լեդ Զեփելինը եղել և մնում է ռոք երաժշտության ամենահաջողակ խմբերից մեկը. նրանց ալբոմների համաշխարհային վաճառքը գերազանցում է 300 միլիոնը[8][9][10]։ 112 միլիոն օրինակ վաճառվել է միայն ԱՄՆ-ում (չորրորդ հորիզոնական)[11]։ Լեդ Զեփելինի ալբոմներից յոթը հայտնվել են Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականներում։

Խումբն առաջին տեղում է VH1-ի «Հարդ ռոքի բոլոր ժամանակների 100 լավագույն կատարողներ» ցանկում[12]։ Rolling Stone ամսագիրը Լեդ Զեփելինը ճանաչել է որպես «ամենածանր խումբ» և «70-ականների լավագույն խումբ»[13]։ 1995 թվականին Լեդ Զեփելինը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահում, 2005 թվականին երաժշտության զարգացման ասպարեզում մեծ ներդրման համար արժանացել Գրեմմի մրցանակի (անգլ.՝ Grammy Lifetime Achievement Award)[3], իսկ 2006 թվականին՝ Polar Music Prize-ի՝ Նոբելյան մրցանակի երաժշտական տարբերակի[8]։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի հունիսի 7–ին՝ Ջեֆֆա Բեկայի գնալուց ութ ամիս հետո, հիմնովին խախտվեց The Yardbirds–ն… Ջիմմի Փեյջը, որին մնացել էր կոլեկտիվի անվանումը, ինչպես նաև համերգների պատասխանատվությունը, սկսեց մենեջեր Պիտեր Գրանտի աջակցությունից, մինչ այդ աշխատելով Yardbirds–ում, հավաքում է նոր խումբ։ Առաջին հրավիրվածը Ջոն Պոլ Ջոնսն էր՝ բաս կիթառահար, ստեղնաշարային նվագող, գործիքավորող, ինչպես նաև ուներ փորձ շատ հայտնի կատարողների հետ։ Նա կարդաց հոդված «Դիսկո» ամսագրում և կնոջ խորհրդով զանգահարեց Փեյջին։

Վոկալի առաջին թեկնածուն Տերրի Ռիդն էր, նա խորհուրդ տվեց Փեյջին ուշադրություն դարձնել Ռոբերտ Պլանտին՝ բիրմինգյան վոկալիտին, որը հայտնի էր Band of Joy и Obs-Tweedle–ում իր մասնակցությամբ։ Գրանտը և Փեյջը լինելով Ուոլսենի համերգին, գնացին երգչի մոտ, որպեսզի նրան առաջարկեն միանալ նոր կազմավորվող խմբին և ստանան նրա համաձայնությունը։ Կիթառահարին հատկապես շատ էր զարմացրել «Somebody to Love» երգի կատարումը Պլանտի կողմից։ «Դա այն ձայնն էր, որը ես փնտրում էի։ Նա երգում էր արդեն մի քանի տարի և գործնականում դեռ անհայտ էր։Ինչպե՝ս կարող էր այդպիսի բան լինել, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ»։ հիշում էր նա։

Փեյջի և Պլանտի հանդիպումը տեղի է ունենում Թեմզայի ափին։ Պարզվեց, որ Պլանտը խորությամբ գիտի ամերիկյան քանթրի–բլյուզը։ Փեյջի վրա դա տպավորություն գործեց։ Նա կիթառով նվագում էր «Babe I’m Gonna Leave You»–ն Ջոն Բազզի երկացանկից և պատմեց, որ կցանկանար դրանում մտցնել լուսավոր և մութ կողմեր՝ ստեղծելով լիովին նոր ենթատեքստ։

Այս ամենից հետո նրանք արդեն տանը ուսումնասիրում էին միմյանց երաժշտական հակումները՝ լսելով սիրված ձայնագրություններ (Բադդի Գայ, The Incredible String Band, Մադդի Ուոտերես)։

Հարվածային գործիքների համար կանդատների թվում էին՝ Քլեմ Քաթթինի (Clem Cattini), Էյսլի Դանբար (Aynsley Dunbar), Բի Ջեյ Ուիլսոնը Procol Harum–ից, Ջենիֆեր Բեյքերը C ream–ից, ինչպես նաև Փոլ Ֆրենսիսը (Paul Francis)։ Ռոբերտ Պլանտի խորհրդով ցուցակում ընդգրկվեց նաև Ռեդդիչա Ջոն Բոնեմը։ 1968 թվականի հուլիսին Փեյջը և Գրանտը տպավորված էին Բոնեմի կատարմամբ՝ Հեմսթեդում տեղի ունեցած Թիմ Ռոուզի համերգի ժամանակ։ Բոնեմը համարում էր, որ The Yardbirds–ը «անցած ժամանակների խումբ է, որը չունի ապագա»։ Բացի այդ, նա արդեն ուներ առաջարկ Ջոն Կոկերի և Կրիս Ֆարլոուի կողմից։ Պլանտը ստիպված եղավ ութ հեռագիր ուղարկել ուոլսոնյան «Three Men in a Boat» բար, ուր Բոնեմը մշտական հաճախորդ էր։ Քառասուն հեռագիր այնտեղ ուղարկեց նաև Գրանտը։ Վերջնական արդյունքում Բոնեմը ընդունեց առաջարկը, որոշելով, որ նոր երաժշտությունն ավելի հետաքրքիր կլինի, քան այն ժամանակվա Կոկերի և Ֆարլոուի կատարումները։

Նրանց առաջին փորձն անցկացվեց մի փոքրիկ սենյակում։ Փեյջը առաջարկեց սկզբի համար նվագել «Train Kept A-Rollin'»–ը՝ Yardbirds–ի Ջոնի Բյորտետայի հայտնի տարբերակից։ Ջոն Պոլ Ջոնսը հիշում է, որ միասին նրանք արագ դարձան մեկ ամբողջություն։ Kerrang ամսագիր նրանց առաջին փորձի մասին այսպես է գրում․

․․․Եվ ահա չորսով կանգնած են երես առ երես։ Օդը լցված է նախազգացումով և հուզմունքով։ 24-ամյա կիթառիստ Ջիմմի Փեյջը և 22-ամյա բասս–կիթառիստ Ջոն Պոլ Ջինսը արդեն փորձառու սեսիոն երաժիշտներ են, որոնք առաջին անգամն են հայտնվում փորձի սենյակում 19-ամյա Ռոբերտ Պլանտի և Ջոնոմ Բոնեմի հետ։Սենյակը շատ փոքր է հավասար նրան ինչ պահանջում է ճիշտ չորս հոգին։

The New Yardbirds[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փորձից երեք շաբաթ անց՝ 1968 թվականի սեպտեմբերի 7-ին, The New Yardbirds անվամբ տվեց իր առաջին համերգը Gladsaxe Teen ակումբում.

Led Zeppelin[խմբագրել | խմբագրել կոդը]

The Who խմբի հարվածային գործիքներ նվագող Կիտ Մունը համարվում է խմբի անվան ստեղծման ակամա հեղինակ, որը «կապար» էր՝ այն հետագայում վերանվանվեց Փեյջի կողմից Led Zeppelin։ Lead բառում a տառը բաց է թողնված Պիտեր Գրանտի առաջարկով, որպեսզի «հիմար ամերիկացիները» խմբի անվանումը չկարդան Լիդ Զեփելին։

Համաձայնագիր Atlantic-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի հոկտեմբերի 15-ին տալիս է իր առաջի համերգը Գիլֆորդի Սարյեր կոմսության համալսարանում՝ դրանում ստանալով 150 ֆունտ ստեռլինգ։ 1968 թվականի նոյեմբերին Նյու Յորքում Պիտեր Գրանտը ստացավ $200,000 ավանդ։ Ջիմի Փելջը հայտնում է, որ Atlantic ձայնագրման ստուդիան վաղուց էր ցանկանում հրապուրել իրենց։ Նա ասում է, որ Atlantic-ը վաղուց էր իրեն հետևում, դեռ Yardbirds-ում, դրա համար էլ մեզանով միանգամից հետաքրքրվեցին։ Սակայն Փեյջը չէր ցանկանում Atlantic-ի առաջարկած խմբերին միանալ, քանի որ նա ձգտում էր ստեղծել ավելի դասական ինչ-որ բան։

Ամերիկյան առաջին համերգային ճամփորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Գրանտը որոշեց, որ խումբը անպայման պետք է ելույթ ունենա Ամերիկայում։ Նա օգտվեց նրանից, որ Jeff Beck Group-ը հյուրախաղեր էր կազմակերպում Vanilla Fudge-ի հովանավորությամբ։ Դեկտեմբերի 23-ին Կոուլը Լոս-Անջելոսում հանդիպում ունեցավ խմբի հետ, և որոշվեց կազմակերպել համերգներ հանրահայտ ակումբներում։ Դեկտեմբերի 26-ին նրանք օրինական դեբյուտ ունեցան ամերիկյան Դենվեր քաղաքի հարթակում՝ Կոլորադոյի նահանգում։

1969-1980[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները դեբյուտային ալբոմի վրա սկսվեցին 1968 թվականի ամռանը Olympic Studios ստուդիայում, երբ խումբը դեռ The New Yardbirds էր կոչվում։ Պլանտի համար դա առաջին պրոֆեսիոնալ ձայնագրումն էր։ The New Yardbirds-ի երգացանկից ալբոմում առկա էին երկու կոմպոզիցիա՝ «Dazed and Confused» և «How Many More Times»; «Babe I’m Gonna Leave You» առաջարկված Պլանտի կողմից։

Ալբոմը, որն ուղղակի կոչվում էր Led Zeppelin, լույս է տեսնում 1969 թվականի հունվարի 17-ին ԱՄՆ-ում և մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում։

Ոչ նախկինում և ոչ էլ հետագայում ոչ ոք չէր կարող համեմատվել Ջիմի Փեյջի հետ։ Այդ նա էր, որ ստիպեց Ջոն Բոնեմին այդպես հրաբխային նվագել,օգնեց Պլանտի վոկալին, որն ասես հորդում էր Օլիմպոսից։ Կարևորն այն է,որ Փեյջը վիրտուոզ մանուպուլիացիա էր անում կիթառների հնչողությունն այնպես, որ դրանք փոխում էին իրենց գույները քամելեոնի նման։ — Guitar World, 1993

Խմբի երաժշտական ուղեղը դարձավ Ջիմի Փեյջը, որը դեռ Yardbirds-ի ժամանակ ուներ հետաքրքիր մտքեր։ Փեյջը հիշում է, որ Yardbirds-ի ժամանակ բեմում նվագելիս շատ մտքեր էին առաջանում, և ինքը անընդհատ ստեղծում էր նոր մտքերի օրագիր, որոնք հետագայում օգտագործեցին Zeppelin-ում։ Ստեղծում էր երաժշտություն, որը միավորում էր բլյուզը, ռոքը, ծանր ռոքը և ակուստիկան, երաժշտություն, որում կլինեին բազում գույներ։ Փեյջը անընդհատ էքսպերիմենտներ էր անում երաժշտության հետ, իրեն դրսևորում որպես պրոդյուսեր՝ ինքնուրույն ստեղծելով Led Zeppelin-ի եզակի հնչողությունը, ստեղծելով և համալրելով կյանքը նորանոր ստուդիական էֆեկտներով։

Նրանց անվերնագիր չորրորդ ալբոմը, որը սովորաբար հայտնի է որպես Led Zeppelin IV (1971), պատմության մեջ ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկն է՝ 37 միլիոն օրինակով։ Ալբոմում ընդգրկված են «Black Dog», «Rock and Roll» և «Stairway to Heaven»-ը, վերջինս ռոքի պատմության ամենահայտնի և ազդեցիկ ստեղծագործություններից է։ «Houses of the Holy» ստուդիական ալբոմով (1973) թողարկել են «The Ocean», «Over the Hills and Far Away» և «The Rain Song» երգերը։ Physical Graffiti (1975) կրկնակի ալբոմում ներկայացված էին «Trampled Under Foot» և «Kashmir» երգերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Led Zeppelin and the birth of Heavy Metal» (անգլերեն) — www2.kerrang.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. հետագայում խումբը մի քանի անգամ վերամիավորվել է առանձին ելույթների համար
  3. 3,0 3,1 «О Led Zeppelin». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 5 ноября 2007-ին.
  4. 4,0 4,1 Stephen Thomas Erlewine (2007). «Led Zeppelin biography». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Heavy metal timeline». heavymetal.about.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Led Zeppelin biography». www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Led Zeppelin». www.therockradio.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  8. 8,0 8,1 «Led Zeppelin wins Polar Prize». www.thelocal.se. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  9. Natalie Paris (2005). «20 million Led Zeppelin fans rush for tickets». www.telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Don Sloan (28 Jan 2008). «Led Zeppelin concert off until at least September». The Mail & Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. «Top Selling Artists» (անգլերեն) — www.riaa.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «100 greatest artists of hard rock» (անգլերեն) — vh1.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Led Zeppelin: The Legend, the Classic Reviews, a Selection of Hot Photos and More» (անգլերեն) — Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]