Led Zeppelin IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:Zoso.svg
Led Zeppelin
Թողարկված1971 թվականի նոյեմբերի 8
Ձայնագրված1970 թվականի դեկտեմբեր - 1971 թվականի մարտ
Ժանր
Տևողություն42:38
Լեզուանգլերեն
ԼեյբլAtlantic Records
ՊրոդյուսերՋիմի Փեյջ
Led Zeppelin-ի ալբոմների ժամանակագրություն
Led Zeppelin III

(1970)

Led Zeppelin IV (1971) Houses of the Holy

(1973)

Պատկեր:Zoso.svg (Led Zeppelin IV), Led Zeppelin բրիտանական ռոք-խմբի չորրորդ ստուդիական ալբոմը` թողարկված 1971 թվականին Atlantic Records լեյբլի կողմից։

Շապիկի վրա չկա խմբի անվանումը, իսկ ալբոմի վերնագրի դաշտում խմբի անդամների անունների փոխարեն պատկերված են 4 նշաններ, որոնք համապատասխանում են խմբի յուրաքանչյուր անդամին։ Շատերը այս ալբոմն անվանում են «Led Zeppelin IV»` շարունակելով նախորդ ալբոմների տրամաբանությունը։ Այն անվանում են նաև «The Fourth Album», «Four Symbols», «ZoSo», «Runes», «The Hermit», «Sticks», «Man With Sticks»: Ալբոմը վաճառվել է 37 միլիոն օրինակով, ինչն այն դարձնում է ոչ միայն վաճառքի առումով հաջողված ալբոմ, այլ նաև երաժշտության պատմության մեջ ամենաշատը վաճառված ալբոմներից մեկը։

2003 թվականին Rolling Stone ամսագիրը ներառեց ալբոմը բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմների ցանկ` 66-րդ հորիզոնականում։ 2012 թվականին թարմացված ցանկում ալբոմն իջավ 69-րդ հորիզոնական։ Ալբոմն առաջին տեղն է զբաղեցրել 100 մեծագույն բրիտանական ռոք ալբոմների մեջ` ըստ Classic Rock ամսագրի։ «Stairway to Heaven» երգը զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում` ըստ Rolling Stone ամսագրի":

Ալբոմի մի քանի երգեր (Black Dog, When the Levee Breaks, Rock and Roll (երգ), Stairway to Heaven) թողարկվել են ԽՍՀՄ-ում 1988 թվականին Աստիճաններ դեպի երկինք սկավառակի վրա «Հայտնի երաժշտության արխիվ» սերիայից։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե ալբոմը ձայնագրվում էր Island Records լեյբլի Basing Street ստուդիայում` Լոնդոնում։ Միաժամանակ ձայնագրվում էր Jethro Tull և Aqualung ալբոմների հետ։ 1970 թվականի դեկտեմբերին[1]։ Այնուհետև Fleetwood Mac-ի խորհրդով, հավելյալ ձայնագրություններ անելու նպատակով խումբը տեղափոխվեց Հեդլի Գրեյնջ (անգլ.՝ Headley Grange)[2]: Այնտեղ խումբն օգտագործում էր The Rolling Stones-ի շարժական ստուդիան։

Մեզ անհապաղ անհրաժեշտ էր այնպիսի մի վայր, որտեղ կարող էին մի բաժակ թեյ խմել, շրջել այգում, իսկ հետո գնալ ու անել այն, ինչ մենք պետք է անեինք[3]։ Դեյվ Լյուիսի խոսքերով` Հեդլի Գրեյնջի հանգիստ մթնոլորտը օգնում էր ստեղծել ստեղծագործական մթնոլորտ. երգերի մեծամասնությունը ձայնագրվել է հենց այնտեղ[3]

- Ջիմի Փեյջ

Ալբոմի համար հիմնական երգերի ձայնագրումից հետո խումբն ուղևորվեց Island Studios, այդ ժամանակ էլ Լոս Անջելեսի Sunset Sound ստուդիայում սկսվեց ստեղծագորությունների միքսեր անելը[3] Dave Lewis (1994), The Complete Guide to the Music of Led Zeppelin, Omnibus Press, ISBN 0-7119-3528-9.</ref>: Սակայն երգերի ցածր որակի պատճառով որոշվեց կրկին մասթերինգ անցկացնել Լոնդոնում, ինչի հետ կապված մի քանի ամսով հետաձգվեց ալբոմի թողարկման ամսաթիվը։ Այդուհանդերձ ալբոմի վերջնական տարբերակում չներառվեցին երեք երգեր` «Down by the Seaside», «Night Flight» և «Boogie with Stu»: Չորս տարի հետո այդ երեգ ստեղծագործությունները ներառվեցին Physical Graffiti ալբոմի մեջ։

Ալբոմի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Led Zeppelin III (1970)-ի հանդեպ քննադատների անտարբեր վերաբերմունքից հետո Փեյջը որոշեց անվանում չտալ իր ստուդիական ալբոմին` փոխարինելով այն 4 խորհրդանիշերով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր խմբի կոնկրետ մասնակցի։ Իսկ նրանք բոլորը միասին էլ հենց ձևավորում էին ալբոմի անվանումը[2]։ Փեյջն ասել է. «Չորրորդ ալբոմի վրա մենք դիտմամբ որոշել ենք փոքրացնել ալբոմի անվանման նշանակությունը, ինչի շնորհիվ շապիկի վրա չի լինի ոչ մի տեղեկատվություն պարունակության մասին։ Անունները, անվանումները և նմանատիպ բաները նշանակություն չունեն[4]»: Նա նաև հաղորդել է, որ խմբի համար աշխատողները, իմանալով իրենց մտադրության մասին, խորհուրդ են տվել հրաժարվել այդ մտքից` հիմնվելով այն բանի վրա, որ խմբի երկարաժամյա անգործությունից հետո նման քայլը կդառնա «պրոֆեսիոնալ ինքնասպանություն»[5] : Հիշելով այդ ժամանակների մասին` Փեյջը ասել է. «Մեզ պետք էր բավականաչափ ինքնավստահություն և հավատ ինքներս մեր հանդեպ, որպեսզի այդպիսի քայլ անեինք»[5]։ 2010 թվականին The Times-ի հետ հարցազրույցի ժամանակ նա հաղորդում է.

Այս ամենը հեշտ չէր։ Ձայնագրող կազմակերպությունը համոզում էր, որ ալբոմը պետք է ունենար <...> անվանումը։ Մեզ ակնարկում էին, որ այդպիսի քայլը կարող է պրոֆեսիոնալ ինքնասպանություն դառնալ։ Իրականում մենք այդպես էլ ունեինք բավականաչափ բացասական արձագանքներ մեր ալբոմների վերաբերյալ։ <...> ալբոմն առանց անվանման ինձ թվաց ամենալավ պատասխանը քննադատներին։ Չէ՞ որ մեր երաժշտությունը նշանակալի քանակով վաճառքներ և համերգի մասնակցություններ ունի[6]։

Անանուն ալբոմի թողարկումը դժվարացրեց ալբոմն ինչ-որ կերպ անվանելը։ Չնայած նրան, որ ավելի հաճախ ալբոմն անվանում են Led Zeppelin IV` Atlantic Records-ում օգտագործվում է Four Symbols և The Fourth Album տարբերակները։ Ալբոմն անվանում են նաև ZoSo (Փեյջի նշանի համար), Անանուն և Runes[3]: Ինքը Փեյջը իր հարցազրույցներում ալբոմն անվանում է «Չորրորդ թողարկում» և «Led Zeppelin IV»[5][7][8]: Մեկնաբանելով անվանման հետ կախված իրավիճակը` Պլանտն ասել է. «Սա մեր չորրորդ ալբոմն է։ Ահա և վերջ»[9]։

Չորս նշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ունեցած հարցազրույցի ժամանակ Փեյջը նշում է.

Քննադատների հետ կապված այս ամբողջ անմտությունից հետո ինձ թված, որ նոր ալբոմի վատ չէր լինի լրիվ անանուն թողարկել։ Ի սկզբանե ես ցանկանում էր ընդհանուր մի նշան պատկերել, սակայն հետո քննարկելով, որ մենք չորսն ենք, ալբոմը նույնպես չորրորդն է, մենք որոշեցինք օգտագործել 4 նշաններ[5]։
  • Փեյջը հայտարարեց, որ մտածել է իր սեփական խորհրդանիշը[2][3], սակայն հանրային կերպով երբեք չի մեկնաբանել դրա նշանակությունը։ Կան կարծիքներ, որ այս նշանը համարվում է Սատուրն մոլորակի աստղագիտական նշանակումը[10][11]։

Նշանը երբեմն անվանում են «ZoSo»` չնայած Փեյջը պնդել է, որ նշանը չունի անվանում կամ բառային համարժեք[2]։ Ինչպես հայտնի է, Փեյջը հետաքրքրվել է Ալիստեր Կրոուլիի աշխատանքներով, դրա համար էլ ենթադրվում է, որ նրա նշան է հանդիսանում է մոգական խորհրդանշան։ Առաջին երեք մասերը հիշեցնում են «Zos» բառը, որը հնարավոր է, որ կապ ունի Օստին Սպեյրի «Զոս Կիա»-ի պաշտամունքի հետ։

  • Ջոն Փոլ Ջոնսն իր նշանը վերցրել է Ռուդոլֆ Կոխի «Book of Signs» գրքից[2]։ Նշանն իրենից ներկայացնում է շրջան երեքնուկով և սովորաբար խորհրդանշում է ինքնավստահություն և կարողություն[3]։
  • Որպես իր խորհրդանիշ` հարվածային գործիքներ նվագող Ջոն Բոնեմը ընտրել է Բորեմեոյի շրջանները` նույն գրքից[2]։ Շրջանները խորհրդանշում են ընտանիքին` հորը, մորը և երեխային[3]։
  • Ռոբերտ Պլանտը մտածել է իր սեփական նշանը` փետուր շրջանի ներսում, ինչը հղվում է Պացիֆիդա կորած մայրցամաքին[2][3]։
Սենդի Դենիի նշանը
  • Հինգերորդ խորհրդանիշը, որ պատկանում է Սենդի Դենիին, իրենից ներկայացնում է երեք հավասարակողմ եռանկյուններ։

Led Zeppelin-ի շրջագայությունների ժամանակ` 1971 թվականին, խմբի անդամները կրել են նշաններն իրենց գործիքների վրա։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

A կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Black Dog»  
  • Ջիմի Փեյջ
  • Պլանտ
  • Ջոնս
4:54
2. «Rock and Roll»  
  • Փեյջ
  • Պլանտ
  • Ջոնս
  • Բոնեմ
3:40
3. «The Battle of Evermore»  
  • Փեյջ
  • Պլանտ
5:51
4. «Stairway to Heaven»  
  • Փեյջ
  • Պլանտ
8:02
Բ կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Misty Mountain Hop»  
  • Փեյջ
  • Պլանտ
  • Ջոնս
4:38
2. «Four Sticks»  
  • Փեյջ
  • Պլանտ
4:44
3. «Going to California»  
  • Փեյջ
  • Պլանտ
3:31
4. «When the Levee Breaks»  
  • Փեյջ
  • Պլանտ
  • Ջոնս
  • Бонэм
  • Մեմֆիս Մինի
7:07

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Their Time is Gonna Come». Classic Rock Magazine. December 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Michael Leonard, "Heaven Sent", Q Led Zeppelin Special Edition, 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Dave Lewis (1994), The Complete Guide to the Music of Led Zeppelin, Omnibus Press, ISBN 0-7119-3528-9.
  4. Adams, Cecil. «What Do the Four Symbols on Led Zeppelin's 4th Album Mean?». straightdope.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Dave Schulps, Interview with Jimmy Page Արխիվացված 2011-08-20 Wayback Machine, Trouser Press, October 1977.
  6. James Jackson, "Jimmy Page on Led Zeppelin IV, the band's peak and their reunion, The Times, January 8, 2010 .
  7. Interview with Jimmy Page Արխիվացված 2011-08-07 Wayback Machine, Guitar World magazine, 1993
  8. Led-Zeppelin.org. «Led Zeppelin Assorted Info». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
  9. Austin Scaggs (2005 թ․ մայիսի 5). «Q&A: Robert Plant». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 07.08.2016-ին.
  10. «Zoso Jimmy Page's symbol». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  11. «Jimmy Page's Led Zeppelin symbol».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]