Բլյուզ-ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Բլյուզ-ռոք
Blues rock
Ոճային հիմքեր
Մշակութային հիմքեր 1960-ականներ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ
Հատուկ գործիքներ
Ճանաչում 1960 ականներ և 1970-ականներ
Բխող ժանրեր
Հարակից ժանրեր
Punk blues

Բլյուզ-ռոք, երաժշտական ժանր, ռոք երաժշտության տարատեսակներից, որն իր մեջ միաձուլում է բլյուզը և ռոքնռոլը: Այս ժանրի երաժշտական հնչողությունն ապահովում են էլեկտրական կիթառը և հարվածային գործիքները: Բլյուզ-ռոքն իր զարգացման ուղին սկսել է 1960-ական թվականներից ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում: Երաժշտագետ Պիերո Սկարուֆֆին այս ժանրը անվանել է «ռիթմ-ն-բլյուզ՝ եվրոպացի սպիտակամորթ երաժիշտների կատարմամբ»[3], այն բանից հետո, երբ անգլիական մի շարք խմբեր՝ The Rolling Stones, The Animals, Led Zeppelin, սկսում են փորձարկումներ իրականացնել ամերիկյան հին բլյուզ երաժշտության հիմքի վրա:

Բլյուզ-ռոք ժանրի երաժշտական հին խմբերը նվագում էին ավելի երակարացված ու բարդ իմպրովիզացիաներով, ինչը բնորոշ էր ջազ երաժշտությանը[4], բայց 1970-ականներից այն դառնում է ավելի «ծանր»[4]: Բլյուզ-ռոքը որպես առանձին ուղղություն, վերածնվում է միայն 90-ականներին:

Երաժշտության ասպարեզում բլյուզը հաճախ ընկալվում է որպես ջազի պարզունակ ձև, որը զարգացել է ջազի հետ գրեթե զուգահեռ: Մինչդեռ բլյուզ հասկացության արմատները գնում են մինչև XIX դար, և այն անբաժան կերպով կապված է ԱՄՆ հարավի սևամորթների մշակույթի հետ:

1940-ականների վերջին բլյուզ ժանրում վերջնականապես իր դիրքերն է ամրապնդում Էլեկտրակիթառը, ինչը լուրջ փոփոխությունների է ենթարկում ժանրը: Առավել հաճախ էլեկտրոբլյուզի հետ ասոցացվում են այնպիսի երաժիշտների անուններ, ինչպիսիք են Մադի Ուոթերսը, Բի Բի Քինգը: Սպիտակամորթ հասարակության վերաբերմունքը բլյուզ երաժշտության նկատմամբ փոխվում է միայն 1960-ականներին, երբ երաժշտության ասպարեզ է դուրս գալիս նոր ժանր՝ բլյուզ-ռոքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլյուզ-ռոքի պատմությունը սկիզբ է առնում 1950-ականներին և շարունակվում մինչև այսօր: Առաջին անգամ բլյուզը ռոքի հետ միաձուլում են անգլիացիները: Բրիտանական երաժշտաբեմում 1950-ականներին իշխում էին երկու հիմնական ժանրեր՝ ջազ և ռոքնռոլ: Նույն կերպ երկու մասի էին տարաբաժանված նաև բրիտանական լսարանը. հասուն ունկնդիրները և երիտասարդությունը, որը լսում էր ամերիկյան ռադիո:

1958 թվականին Ալեքսիս Քորների գլխավորությամբ ձևավորվում է Blues Incorporated լեգենդար խումբը, որն էլ դառնում է բլյուզ-ռոքը տարածող առաջնային խմբերից մեկը[5]: Հետագայում ասպարեզ են դուրս գալիս ու նույն գործը շարունակում այնպիսի երաժշտական խմբեր, ինչպիսիք են The Rolling Stones, The Animals, The Yardbirds խմբերը՝ հասցնելով բլյուզ-ռոք ժանրը առավել լայն զանգվածներին:

1955 թվականից 1956 թվականը նոր ալբոմներ է թողարկում The Graham Bond Organisation խումբը:

Նոր ձևավորված ժանրում ավանդական բլյուզային ռիթմերին միախառնվում է ռոքնռոլային երաժշտությունը: Փոփոխվում է նաև բլյուզ-ռոք բրենդերի գործիքակազմը: Առավել հատկանշական են դառնում հարվածային, ստեղնաշարային գործիքները, բասը և մեկ կամ երկու էլեկտրոկիթառները:

Վոկալ կատարումը բլյուզ-ռոքի մեջ կարող է լինել կամ բացակայել: Ինստրումենտալ՝ գործիքային բլյուզ-ռոքը շարունակում է մնալ որպես նորմատիվ ինչպես ժանրի ձևավորման սկզբում, այնպես էլ ներկայումս:

1970-ականներին բլյուզ-ռոքը զգալիորեն հագենում է կիթառային նոր հնչյուններով, այնպես, որ արդեն դժվարանում է տարբերակել բլյուզ-ռոքը այդ ժամանակաշրջանում մեկ այլ երաժշտական ժանրից՝ հարդ-ռոքից[5]: Այժմ երկու ժանրերը շարունակում են զարգանալ զուգահեռաբար՝ փոխազդելով միմյանց վրա: 1970-ականներին բլյուզ-ռոքի ասպարեզում ի հայտ են գալիս նոր անուններ ինչպիսիք են Դր. Ֆիլգուդը, Ռորի Գալագերն ու Ռոբին Թրաուրը: Հարդ-ռոքի ու բլյուզ-ռոքի սահմանագծին էին ստեղծագործում Aerosmith, ZZ Top, Lynyrd Skynyrd և Status Quo խմբերը, որոնցից գրեթե բոլորն էլ ժամանակի ընթացքում շեղվում են դեպի ծանր մետալ[6]:

1980-ականներին բլյուզ-ռոքը գրեթե մոռացության է մատնվում:

1990-ականների վերջին և 2000-ականների սկսբին բլյուզ-ռոքը նորից վերածնունդ է ապրում: Ասպարեզ են դուրս գալիս Գերի Մուր, Mad Season, John Norum, Gary Clark Jr., The White Stripes[7], Ջեք Ուայթ, Rival Sons, Ջոն Մեյեր[8], Blues Traveler, The Black Crowes[9], The Black Keys[10], Jeff Healey[11], Clutch[12], The Jon Spencer Blues Explosion[13] Joe Bonamassa[14], և Guy Forsyth[15] խմբերն ու կատարողները, որոնք գրավում են ամերիկյան ու բիտանական բեմերը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bane, Michael. White Boy Singin' the Blues. Penguin, 1982. 270 p. A5, index. ISBN 0-14-006045-6
  • Bob Brunning Blues : The British Connection. Foreword by Paul Jones. Blandford Press, 1986. 256 p., index. ISBN 0-7137-1836-6. Rev. & upd. ed. in 1995 as Blues in Britain : The history, 1950s-90s (other sub-title : 1950s to the Present), 288 p. ISBN 0-7137-2457-9. Re-publ. w/ original title by Helter Skelter, 2002, 288 p. ISBN 1-900924-41-2
  • Fancourt, Leslie. British Blues on Record (1957–1970). Retrack Books, 1989. 62 p. A5.
  • Heckstall-Smith, Dick. The Safest Place in the World: A Personal History of British Rhythm and Blues. Preface by Jack Bruce. Quartet, 1989, hb, 178 p. ISBN 0-7043-2696-5. New ed. by Clear Books in 2004, w/ a second part written by Pete Grant, his manager since 2000, now titled as Blowing the blues: Fifty Years Playing the British Blues, w/ a 7-track CD (5 prev. unissued). 256 p. ISBN 1-904555-04-7.
  • Hjort, Christopher. Strange Brew: Eric Clapton and the British Blues Boom, 1965-1970. Foreword by John Mayall. Jawbone, 2007. 352 p. ISBN 1-906002-00-2.
  • Myers, Paul. Long John Bauldry and the Birth of the British Blues, Greystone Books, 2007, 272 p. ISBN 978-1-55365-200-7
  • McStravick, Summer; Roos, John (eds); Foreword by Bob Brunning. Blues-Rock Explosion, Old Goat Publishing, 2001. 286 p A4 + xxxi, index. ISBN 0-9701332-7-8.
  • Schwartz, Roberta Freund. How Britain Got the Blues: The Transmission and Reception of American Blues Style in the United Kingdom. Ashgate (Ashgate Popular and Folk music series), 2007. 282 p., hb. ISBN 0-7546-5580-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weinstein, Deena. Heavy Metal: The Music and its Culture. DaCapo, 2000. ISBN 0-306-80970-2, pg. 14.
  2. Christe Ian։ Sound of the Beast։ Allison & Busby։ էջ 1։ ISBN 0-7490-8351-4 
  3. P. Scaruffi. A History of Rock and Dance Music (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  4. 4,0 4,1 «Blues-Rock»։ AllMusic։ Rovi Corp.։ Վերցված է May 10, 2015 
  5. 5,0 5,1 V. Bogdanov, C. Woodstra, S. T. Erlewine, eds, All Music Guide to the Blues: The Definitive Guide to the Blues (Backbeat, 3rd edn., 2003), pp. 700-2.
  6. P. Prown, H. P. Newquist and Jon F. Eiche, Legends of rock guitar: the essential reference of rock's greatest guitarists (Hal Leonard Corporation, 1997), p. 113.
  7. V. Bogdanov, C. Woodstra, S. T. Erlewine, All music guide to the blues: the definitive guide to the blues (Backbeat Books, 3rd edn., 2003), p. 600.
  8. Rolling Stone Music (2001)."John Mayer: Biography" rollingstone.com. Retrieved August 21, 2011
  9. P. Buckley, The rough guide to rock (Rough Guides, 3rd edn., 2003), p. 99.
  10. A. Petrusicht, Still Moves: Lost Songs, Lost Highways, and the Search for the Next American Music (Macmillan, 2008), p. 87.
  11. A. B. Govenar, Texas Blues: The Rise of a Contemporary Sound (Texas A&M University Press, 2008), p. 90.
  12. "Clutch", Allmusic, retrieved 21/08/09.
  13. S. Taylor, A to X of Alternative Music (Continuum, 2006), p. 242.
  14. "Joe Bonamassa", Allmusic, retrieved 21/08/09.
  15. Richard Skelly։ «Guy Forsyth | Biography»։ AllMusic։ Վերցված է 2014-03-14