Led Zeppelin (ալբոմ)
Led Zeppelin | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Լեդ Զեփելինի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 1969 թվականի հունվարի 12 | |||
Ձայնագրված | 1968 թվականի հոկտեմբեր | |||
Ժանր | ||||
Տևողություն | 44:51 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Atlantic Records | |||
Պրոդյուսեր | Ջիմի Փեյջ | |||
Լեդ Զեփելինի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Led Zeppelin, համանուն բրիտանական ռոք խմբի դեբյուտային ստուդիական ալբոմը, որ ձայնագրվել է 1968 թվականի հոկտեմբերին լոնդոնյան Olympic Studios-ում և թողարկվել Atlantic Records-ի կողմից 1969 թվականի հունվարի 12-ին։ Ի սկզբանե ալբոմը բացասական արձագանքների է արժանացել մամուլի կողմից սակայն վաճառքային մեծ հաջողություն է ունեցել և հետևաբար բարձր է գնահատվել ռոք քննադատների կողմից։ Ալբոմի թողարկման օրը` 1969 թվականի հունվարի 12-ին, Kerrang! թերթը իր հատուկ համարում նշել է «ծանր-մետալի ծնունդի» մասին[1]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին բրիտանական The Yardbirds խումբը լուծարվեց։ Կիթառահար Ջիմի Փեյջը պահպանեց խմբի անվան իրավունքը և պայմանագրային պարտականությունները, որոնց մեջ էին մտնում նաև մի քանի համերգներ Սկանդինավիայում[2]։ Խմբի նոր կազմ Փեյջը հրավիրեց վոկալիստ Ռոբերտ Պլանտին, բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսին և հարվածային գործիքներ նվագող Ջոն Մոնեմին։ 1968 թվականի սեպտեմբերին խումբը հյուրախաղեր ունեցավ Սկանդինավիայում The New Yardbirds անունով։ Խումբը կատարում էր ինչպես իրենց կողմից գրված հին երգերը, այնպես էլ նոր երգեր` «Communication Breakdown», «I Can’t Quit You Baby», «You Shook Me», «Babe I’m Gonna Leave You» և «How Many More Times»:
Անգլիա վերադառնալուց մեկ ամիս հետո` 1968 թվականի հոկտեմբերին, Փեյջը փոխեց խմբի անվանումը Led Zeppelin և մնացած երաժիշտների հետ միասին գնաց Olympic Studios` դեբյուտային ալբոմը ձայնագրելու[3]։ 1990 թվականի հարցազրույցի ժամանակ Փեյջը պատմել է, որ ալբոմի ձայնագրման վրա ընդհանուր առմամբ գնացել է 36 ժամ (2 շաբաթվա ընթացքում)։ Նա նշել է, որ այդ թիվը հստակ է այն հաշվարկի հիման վրա, որ ներկայացվել է խմբին[4][5]։ Աշխատանքի արագ իրականացման պատճառներից մեկն այն էր, որ ձայնագրվող նյութը շատ լավ փորձվել էր սկանդինավյան հյուրախաղերի ժամանակ[6]։
![]() |
Խումբը գործիքավորման վրա աշխատում էր դեռևս սկանդինավյան տուրերի ժամանակ, և ես հստակ գիտեի, թե ինչպիսի հնչողության էի ձգտում։ Ամեն ինչ անհավանականորեն արագ ստացվեց[7]։ - Փեյջ
|
![]() |
Բացի այդ, քանի որ խումբը դեռ պայմանագիր չէր կնքել Atlantic Records-ի հետ, Փեյջը և մենեջեր Փիթեր Գրանտը իրենց իսկ գրպանից են վճարել ձայնագրման համար[8]։
Guitar World-ի հետ հարցազրույցի ժամանակ Փեյջը նշել է, որ ինքնաֆինանսավորումը ապահովում էր նաև ստեղծագործական ազատություն.
![]() |
Ինձ կատարյալ ազատություն էր պետք, քանի որ ես գիտեի, թե ինչ էի ուզում անել այդ տղայի հետ։ Հետևաբար ես ֆինանսավորեցի և ամբողջովին ձայնագրեցի ալբոմը դեռևս մինչև մեր Atlantic գնալը... Մենք Atlantic գնացինք սկավառակը արդեն մեր ձեռքին... Atlantic-ի արձագանքը լրիվ դրական էր[9]։ - Ջիմի Փեյջ, հարցազրույց Guitar Player-ի համար, 1993
|
![]() |
Ընդհանուր առմամբ խումբը ալբոմի ձայնագրման վրա ծախսել է 1782 ֆունտ ստերլինգ[8][10]։
Խմբի պատմության մասնագետ Դեյվ Լյուիսը նշել է, որ Beatles-ի առաջին ալբոմի բացառությամբ, որի վրա 12 ժամ է ծախսվել` սա ստուդիայում անցկացրած ժամանակի ամենաէֆեկտիվ օգտագործումն է ռոք երաժշտության ամբողջ պատմության մեջ։ Led Zeppelin-ի դեբյուտային ալբոմը ընդհանուր առմամբ հավաքել է 3.5 միլիոն ֆունտ` դրանով 2.000 անգամ ավելացնելով ներդրված գումարը[8]։
Ստուդիական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Փեյջն ինքն` ձայնագրել ալբոմը որպես պրոդյուսեր, ձայնային ինժեներ է եղել Գլին Ջոնսը, ով նախկինում աշխատել էր The Beatles, The Rolling Stones և The Who խմբերի հետ։ Ալբոմը ձայնագրվել է անալոգային 4-գծանի սարքավորմամբ, ինչը օգնեց պահպանել ձայնի բնականությունը և «տաքությունը»։ Առաջին ալբոմը կարելի է կենդանի համարել, այն հենց այդպիսին էլ եղել է գիիտակցորեն ձայնագրման ժամանակ։ Այնտեղ երգերի մեծ մասը ձայնագրված է կենդանի կատարումներից, սակայն կան նաև արդեն ձայնագրված հատվածներ, որ ավելացվել են երգերին[11],- ասել է Փեյջը։
Փեյջն օգտագործել է սենյակի բնական տարածությունը ձայնի ծավալայնության ուժեղացման համար։ Նա հեռվացրել է բարձրախոսները հարվածային գործիքներից և ձայնի ուժեղացուցիչներից, իսկ բարձրախոսներից մեկը 20 փունդ հեռվացրել է հարվածային գործիքներից։ Ընդունելով տարածությունը հավասար է խորությանը գաղափարը` Փեյջը դարձավ առաջին պրոդյուսերներից մեկը, ով ձայնագրել է ձայնային տարածությունը` օգտագործելով այն ժամանակահատվածը, երբ ձայնը սենյակի մի ծայրից գնում է դեպի մյուսը[12][13]։
Ալբոմի «You Shook Me» երգում Փեյջն օգտագործել է հետադարձ արձագանքի տեխնիկան, որբ ձայնի արձագանքը գերակշռում է իրական ձայնին. այդ էֆեկտին նա հասել է` արձագանքը ձայնագրելով որպես առանձին երգ, այնուհետև շրջելով ձայնագրությունը։
Ջիմի Փեյջը Fender Telecaster ստուդիայում օգտագործել է կիթառ, որը նրան նվիրել է Ջեֆ Բեքը 1965 թվականին։ Ավելի ուշ Փեյջը օգտագործել է Gibson Les Paul կիթառ։ Ակուստիկ երգերի վրա աշխատելիս նա օգտագործել է Gibson J-200, որը վերցրել էր Ջիմ Սալիվանից[14]։
Ալբոմը դարձել է առաջինը, որ թողարկվել է միայն ստերեո-տարբերակով (այն ժամանակ երկու տարբերակներ` մոնո և ստերեո թողարկելը նորմալ էր համարվում)[8]։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Led Zeppelin-ի շապիկի վրա պատկերված է Hindenburg ապարատի սև-սպիտակ նկարը կրակի բռնկումից մի քանի վայրկյան հետո։ Շապիկի նկարն ընտրել է Փեյջը` ընտրելով նույն տրամաբանությունը, ինչ խմբի անվանումն ունի։ Համաձայն տարբերակներից մեկի` երբ Փեյջը, Ջեֆ Բեքը, Կիտ Մունը և Ջոն Էնթվիսլը քննարկում էին սեփական խումբ հիմնելու գաղափարը, Մունը կատակել է. «այն երևի այնպես կպայթի, ինչպես կապարից օդապարիկը», իսկ Էնթվիսթլը ուղղել է. «ինչպես կապարից դիրիժաբլը»[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kerrang! Issue #1244 A Brief History of Heavy Metal. pp. 42-43
- ↑ The Rolling Stone Encyclopedia of Rock & Roll (updated)։ «Led Zeppelin bography»։ www.rollingstone.com / Simon & Schuster։ Արխիվացված օրիգինալից 2006-05-21-ին։ Վերցված է 2010-04-01
- ↑ Erlewine Stephen Thomas։ «Led Zeppelin Biography»։ allmusic.com։ Արխիվացված օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2010-04-01
- ↑ Led Zeppelin Profiled radio promo CD, 1990
- ↑ Welch, Chris. Led Zeppelin. — London: Orion Books, 1994. — С. 28, 37. — ISBN 1-85797-930-3
- ↑ Dave Schulps։ «Interview with Jimmy Page»։ Trouser Press։ Արխիվացված օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2010-04-01
- ↑ Lewis, Dave and Pallett, Simon (1997) Led Zeppelin: The Concert File, London: Omnibus Press. ISBN 0-7119-5307-4, p. 13.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Dave Lewis (1994), The Complete Guide to the Music of Led Zeppelin, Omnibus Press, Omnibus Press, ISBN 0-7119-3528-9
- ↑ Guitar World։ «Interview with Jimmy Page»։ www.iem.ac.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2010-04-01
- ↑ Mick Wall (2008), When Giants Walked the Earth: A Biography Of Led Zeppelin, London: Orion, p. 52
- ↑ «I first met Jimmy on Tolworth Broadway, holding a bag of exotic fish…», Uncut magazine, январь 2009, p. 42.
- ↑ Tolinski, Brad; Di Bendetto, Greg 1998. «Light and Shade». Guitar World.
- ↑ Gilmore, Mikal։ «The Long Shadow of Led Zeppelin»։ www.rollingstone.com։ Արխիվացված օրիգինալից 2007-11-11-ին։ Վերցված է 2010-04-01
- ↑ Steven Rosen, Modern Guitars։ «Jimmy Page Interview»։ Արխիվացված օրիգինալից 2007-05-28-ին։ Վերցված է 2010-04-01
|