The Who

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Who
Who - 1975.jpg
ժանրռոք
հարդ ռոք
արտ ռոք
տարիներ1964-1982, 1989
1996-մեր օրեր
(Միացումներ: 1985-1988, 1990, 1991-1994)
երկիրՄեծ Բրիտանիա
քաղաքԼոնդոն
երգի լեզուԱնգլերեն
լեյբլՄեծ Բրիտանիա: Brunswick, Reaction, Track, Polydor
ԱՄՆ: Decca, MCA, Warner Bros., Universal Republic
պարգևներԳրեմի կյանքի նվաճումների համար և Ռոքնռոլի փառքի սրահ
Պաշտոնական կայք
The Who Վիքիպահեստում

The Who[1], բրիտանական ռոք խումբ, որը կազմավորվել է 1964 թվականին։ Խմբի սկզբնական կազմ էին մտնում Փիթ Թաունսենդը, Ռոջեր Դոլթրին, Ջոն Էնթվիսլը ու Քիտ Մունը։ Խումբը հաջողության է հասել ոչ սովորական համերգային ելույթների շնորհիվ ու համարվում է, ինչպես 1960-ականներու ու 1970-ականների ամենաազդեցիկ խմբերից[2], այդպես էլ ամբողջ ժամանակների մեծագույն խմբերից մեկը[3]։

The Who-ն իր հայրենիքում հայտնի է դարձել ինչպես նորարական արարքների համար՝ նրանք ջարդում էին գործիքները համերգներից հետո, այդպես էլ հիթ սինգլների համար, որոնք թոփ-10 էին մտնում, սկսած 1965 թվականին թողարկած «I Can't Explain» հիթ սինգլից և ալբոմներից, որոնք թոփ-5 էին մտնում (My Generation ներառյալ)։ Առաջին հիթ սինգլը, որը մտել է ԱՄՆ-ի թոփ-10, դարձել է «I Can See For Miles» 1967 թվականին։ 1969 թվականին թողարկվել է Tommy ռոք օպերան, որը դարձել է առաջին ալբոմը, որը կարողացել է ԱՄՆ-ի թոփ-5 մտնել։ Դրան հետևել են Live at Leeds (1970), Who's Next (1971), Quadrophenia (1973) և Who Are You (1978) ալբոմները։

1978 թվականին մահացել է խմբի բախագործիքների երաժիշտ Քիտ Մունը։ Նրա մահվանից հետո խումբը թողարկել է ևս 2 ստուդիական ալբոմ՝ Face Dances (1981, Թոփ-5) և It's Hard (1982, Թոփ-10)։ Բախագործիչների համար պատասխանատու է դարձել The Small Faces խմբի նախկին մասնակից Քենի Ջոնսը։ 1983 թվականին խումբը վերջնականապես բաժանվել է։ Դրանից հետո նրանք վերամիավորվել են մի քանի անգամ հատուկ ելույթներ ունենալու համար՝ 1985 թվականի Live Aid փառատոնի համար, որը նվիրված էր խմբի տարեդարձին (25 տարեկան), 1995 և 1996 թվականներին Quadrophenia երգը կատարելու համար։

2000 թվականին խումբը սկսել է քննարկել նոր նյութից ալբոմ ստեղծելու գաղափարը, սակայն, այդ ծրագրերը հետաձգվել են խմբի բասիստ Ջոն Էնթվիսլի մահվան պատճառով։ Փիթ Թաունսենդը և Ռոջեր Դոլթրին շարունակել են ելույթներ ունենալ «The Who» անվան տակ։ 2006 թվականին թողարկվել է Endless Wire նոր ստուդիական ալբոմը, որը մտել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի Թոփ-10։ The Who խումբը շարունակում է համերգային գործունեությունը, ելույթներ ունենալով այնպիսի հարթակների վրա, ինչպիսիք են Գլասթոնբերին (2007, 2015), 2012 թվականին Լոնդոնում կայացած XXX Օլիմպիական ամառային խաղերի փակման արարողության ժամանակ, Գայդ Պարկը (2015)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Ռոջեր Դոլթրին հիմնել է The Detours խումբը, որը հետագայում դարձել է The Who։ Խումբը ելույթներ էր ունենում պրոֆեսիոնալ համերգներում, հարսանեկան ու կորպորատիվ իրադարձություններին, իսկ Դոլթրին ուշադիր հետևում էր ֆինանսներին ու երաժշտությանը։ Դոլթրին փողոցում պատահաբար տեսել է Էնթվիսլին բասով ու հրավիրել է նրան The Detours խումբ։ 1961 թվականի կեսին Էնթվիսլը հրավիրել է Թաունսենդին որպես կիթառահար։ Դոլթրին նաև նվագում էր սոլո կիթառ, Էնթվիսլը՝ բաս, Հարի Ուիլսոնը՝ բախագործիքներ, իսկ Քոլին Դոուսոնը՝ վոկալ։ Խումբը քավերներ էր կատարում The Shadows և The Ventures խմբերի ինստրումենտալների և փոփ ու ջազ ստանդարտների վրա։ Դոլթրին առաջնորդ էր համարվում, և, Թաունսենդի բառերի համաձայն, «գործերով կառավարում էր այնպես, ինչպես ուզում էր»։ 1962 թվականին Ուիլսոնը հեռացվել է խմբից, և նրան փոխարինել է Դուգ Սոենդոմը, չնայած դրան, որ նա ավելի մեծ էր, քան մնացած մասնակիցները, ամուսնացած էր ու ավելի մեծ փորձ ուներ, երկու տարի նա կիսապրոֆեսիոնալ էր նվագում։

Դոլթրիի հետ հաճախ վիճաբանությունների պատճառով, Դոուսոնը թողել է խումը, և ժամանակավոր նրան փոխարինել է Գեբի Քոնոլը, իսկ հետո վոկալով սկսել է զբաղվել ինքը Դոլթրին։ Թաունսենդը դարձել է խմբի միակ կիթառահարը։ Թաունսենդի մոր շնորհիվ, խումբը պայմանագիր է կնքել տեղի պրոմոութեր Ռոբերտ Դրուսի հետ, ով կազմակերպում էր նրանց ելույթները տարբեր համերգների ժամանակ։ The Detours-ի վրա ացդեցություն են թողել Screaming Lord Sutch, Cliff Bennett and the Rebel Rousers, Shane Fenton and the Fentones, Johnny Kidd և the Pirates խմբերը։ The Detours-ը հետաքրքրված էր հատկապես The Pirates-ով, քանի որ նրանց կիթառահար Միք Գրինն է ոգեշնչել Թաունսենդին համատեղել ռիթմն ու սոլո կիթառը իր սեփական ոճում։ Էնթվիսլի բասը դարձել է առաջնորդող գործիք, որը մեղեդիներ էր կատարում։ 1964 թվականի փետրվարին The Detours-ը իմացել է Johnny Devlin and the Detours խմբի մասին և փոխել է իր անվանումը։ Թաունսենդը, իր հարևանի՝ Ռիչարդ Բարնսի հետ միասին ամբողջ գիշեր անվանումներ էին հորինում, կենտրոնանալով անեկդոտների ու կալամբուրների վրա։ Թաունսենդը գերադասում էր «The Hair» անվանումը, իսկ Բարնսին դուր էր գալիս «The Who»-ն։ Հաջորդ առավոր Դոլթրին ընտրել է «The Who» անվանումը։ Շուտով Դուգ Սենդոմը թողել է խումբը, և նրա տեղը զբաղեցրել է երիտասարդ Քիտ Մունը։

The Who միջոց են գտել ձգել երկրպագուների ուշադրությունը դրանից հետո, երբ Թաունսենդը պատահաբար ջարդել է կիթառի գրիֆը համերգի ժամանակ։ Հաջորդ համերգի ժամանակ երկրպագուները գոռում էին, որ Փիթը կրկնի դա։ Նա ջարդել է իր կիթառը, և Քիտը հետևեց նրա օրինակին, ջարդելով հարվածիչ մեխանիզմը։ Այդ ժամանակ էլ լույս է տեսել «օդային ջրաղացը»՝ կիթառ նվագելու ոճաձև, որի հեղինակն է Փիթը։ Այդ ոճի հիմք են ընկել Քիտ Ռիչարդսի բեմային շարժումները։

1964 թվականի մայիսին The Who խումբը անցել է մոդերի նոր բրիտանական երիտասարդական շարժման առաջնորդ Փիթ Միդենի շեֆության տակ։ Միդենը վերանվանեց խումբը The Who-ից The High Numbers (Numbers՝ այսպես մոդերը անվանում էին իրար, իսկ High՝ նկատի ուներ լիպերների, դեղերի ընդունելը, ինչը կատարվում էր արձակուրդները դիսկոտեկաներում անցկացնելու համար)։

Միդենը գրել է The High Numbers-ի միակ սինգլը՝ «I’m the Face» (դա R&B երգ էր մոդերի մասին տեքստով)։ Չնայած Միդենի բոլոր փորձերին, սինգլը ձախողվել է, բայց մոդերը սկսել են սիրել խումբը։ Այդ ժամանակ երիտասարդ ռեժիսոր Քիտ Լամբերտը (երգահան Քոնստանտ Լամբերտի որդին) և դերասան Քրիս Սթամփը (դերասան Թերենս Սթամփի եղբայր) խումբ էին փնտրում, որի մասին կարող էին ֆիլմ նկարել։ Նրանք ընտրել են The High Numbers խումբը։ 1964 թվականի հուլիսին նրանք դարձել են խմբի նոր մենեջերներ։ EMI Records ստուդիայում ձախողվելուց հետո խումբը վերադարձել է The Who անվանումին։

Խմբի առաջին հաջողություններ և տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Who ցնցել են Լոնդոնը Marquee Club ակումբում 1964 թվականի նոյեմբերին գիշերային ելույթներից հետո։ Խումբը լայն կերպով ռեկլամվեց ամբողջ Լոնդոնով մեկ Ռիչարդ Բարնսի կողմից ստեղծած սև պլակատների օգնությամբ, որոնք ներառում էին Փիթ Թաունսենդի «օդային ջրաղացը» և «Maximum R&B» վերնագիրը։

Քիտը և Քրիսը դրդել են Փիթին սկսել երգեր գրել խմբի համար The Kinks խմբի պրոդյուսերի Շելա Թալմիի ուշադրությունը գրավելու համար։ Փիթը ադապտացրեց «I Can’t Explain» երգը The Kinks-ի երգերի ոճաձևին և համոզել է Թալմիին։ The Who նրա հետ պայմանագիր են կնքել, և նա դարձել է նրանց պրոդյուսերը հաջորդ 5 տարվա ընթացքում։ Թալմին իր հերթին օգնել է խմբին պայմանագիր կնքել ԱՄՆ-ում Decca Records-ի հետ։

Փիթի վաղ երգերը գրված էին որպես Ռոջեր մաչո կերպարի հակադրում։ Ռոջերը ուժի օգնությամբ զբաղեցնում էր խմբի առաջնորդի դերը։ Փիթի, որպես հեղինակի, աճող ընդունակությունները սպառնում էին այդ ստատուսին, հատկապես «My Generation» հիթ սինգլից հետո։ Երբ սինգլը հիթ-շքերթներ է մտել 1965 թվականին, Փիթը, Ջոնը և Քիթը ստիպել են Ռոջերին լքել խումբը իր կոպիտ պահվածքի պատճառով (դա պատահել է դրանից հետո, երբ Ռոջերը հայտնաբերել է Քիտի թմրանյութերը և նետել ունիտազ։ Երբ Քիտը փորձել է առարկել, Ռոջերը է գետին գցեց նրան մի հարվածով)։ Հետագայում Ռոջերը խոստացել է «խաղաղ» լինել և հետ է ընդունվել։

Առաջին ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակ The Who թողարկել են My Generation առաջին ալբոմը։ ԱՄՆ-ում գովազդի բացակայության և Atlantic Records-ի հետ պայմանագիր կնքելու ցանկության պատճառով, Քիտը և Քրիսը չեղյալ են հայտարարել Թելմիի հետ պայմանագիրը, և նոր պայմանագիր կնքել Atlantic Records-ի հետ ԱՄՆ-ում և Reaction-ի հետ Մեծ Բրիտանիայում։ Թելմին հակահայցով է պատասխանել, որը արգելել է «Substitute» հաջորդ սինգլի թողակումը։ Դրանից հետո խումբը հոնորար է վճարել Թելմիին հաջորդ 5 տարվա համար և նրանք վերադարձել են Decca ԱՄՆ-ում։ Այդ դեպքը և ջարդված գործիքների փոխարինումը մեծ պարտքերի մեջ են գցել The Who խմբին։

Քիտը շարունակում էր պնդել, որ Փիթը ինքնուրույն գրի երգերը։ Ցուցադրելով Քիթին իր տնային դեմոներից մեկը, Փիթը կատակում էր, որ ռոք օպերա է գրում։ Քիտին դուր է եկել այդ գաղափարը։ Փիթի առաջին փորձի անվանումն էր «Quads»։ Այդ պատմությունը դրա մասին էր, թե ոնց են ծնողները դաստիարակում իրենց աղջիկներին։ Երբ հայտնաբերվել է, որ նրանից մեկը տղա է, նրանք պնդել են, որ նա նույնպես աղջկա պես դաստիարակվի։ Խմբին պետք էր նոր սինգլ և այդ ռոք օպերան սեղմվել է մի երգի մեջ, որը անվանվել է «I’m a Boy»։

Փող աշխատելու համար, խումբը սկսել է հաջորդ ալբոմը պատրաստել, պայմանավորվելով, որ խմբի յուրաքանչյուր անդամ պետք է 2 երգ գրի դրա համար։ Ռոջերը կարողացել է միայն մի երգ գրել, Քիտը՝ մեկ երգ ու մեկ ինստրումենտալ։ Ջոնը, սակայն, երկու երգ է գրել՝ «Whiskey Man» և «Boris the Spider»։ Դա Ջոնի կարիերայի սկիզբն էր, որպես սև հումորով երգերի հեղինակ։

Նոր ալբոմի համար նյութը բավական չէր, դրա համար Փիթը մինի օպերա է գրել, ալբոմը փակելու համար։ «A Quick One While He’s Away»՝ մի կնոջ մասին պատմվածք, ով սպասում էր իր ամուսնուն, և նրան գայթակղեցրել է մեքենավարը։ Ալբոմը անվանվել է A Quick One, ինչը սեքսուալ ակնարկ է ունեցել (դրա համար ԱՄՆ-ում ալբոմն ու սինգլը վերանվանվեցին «Happy Jack»

Թելմիի Հայցի կարգավորումից հետո, The Who կարողացել են գաստրոլներ անել ԱՄՆ-ում։ Նրանք սկսել են կարճ ելույթների սերիան Նյու Յորքում «D.J. Murray The K’s» զատկի համերգներից։

Սարքավորման կործանումը, որը նրանք թողել են Անգլիայում, նորից վերականգնվել է։ Դա ԱՄՆ-ում The Who-ի հաջողության սկիզբն էր։ Խումբը վերադարձել է ԱՄՆ ամռանը, Կալիֆորնիայում Մոնտերեայում ելույթ ունենալու պատճառով։ Ելույթը գրավել է Սան Ֆրանցիսկոյի հիպիների ու ռոք քննադատների ուշադրությունը, որոնք շուտով կհիմնադրեն Rolling Stone ամսագիրը։

Այդ ամռանը նրանք գաստրոլներ են ունեցել «Herman’s Hermits»-ի համերգներին, ժողովրդին «տաքացնելու» նպատակով։ Հենց այդ շրջագայության ընթացքում էլ Քիտի համբավը, որպես խենթ երաժիշտ, ամրապնդվել է նրա 21-ամյակի տոնակատարության ժամանակ, որը նշվել է Միչիգանի «Holiday Inn» հյուրանոցում համերգից հետո։ Սակայն այդ ժամանակ դեռ 20 տարեկան էր։ Նրա կատարածի ցանկը․տոնային տորթը ընկել է գետնին, մեքենաների վրա ցրցողել են հրաշիջուցիչներով, իսկ Քիտը ջարդել է ատամը, փախչելով ոստիկանությունից։ Ժամանակի ընթացքում դա դարձել է ոչնչացման օրգիա, որի բարձրագույն կետ է դարձել Lincoln Continental հյուրանոցի հատակին։ Հետագայում, Մունը պնդում էր, որ «The Who»-ին արգելել են «Holiday Inn» հյուրանոցներ մտնել, ու դա, հյուրանոցի համարների պարբերական կործանումների հետ միասին, դարձել է խմբի ու Քիտի մասին լեգենդների մի մասը[4]։

The Who Sell Out, Live at Leeds և Tommy ռոք օպերա (1967—1970)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ԱՄՆ-ում The Who-ի հռչակը աճել է, Մեծ Բրիտանիայում այն սկսել է անկում ապրել։ Նրանց հաջորդ սինգլը՝ «I Can See For Miles», ամենահաջողակ սինգլը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում միայն թոփ-10 է կարողացել մտնել։ «Dogs» և «Magic Bus» սինգլների ավելի անհաջող էին։ 1967 թվականի դեկտեմբերին թողարկած The Who Sell Out ալբոմը վաճառվում էր ավելի վատ, քան նախորդները։ Այդ կոցնեպտուալ ալբոմը, որը ստեղծված էր որպես ոչ պաշտոնական ռադիոկայանի համար հաղորդում, հետո կհամարվի խմբի լավագույն ալբոմներից մեկը։

Այդ անկումի պատճառով Փիթը թողնում է նմրանյութերը և ընդունում հնկական միստիկ Մեհեր Բաբայի ուսումը։ Փիթը կդառնա նրա ամենահայտնի հետևորդը, ու նրա հետագա աշխատանքներում կարտացոլվի Բաբայի ուսումները։ Նրա գաղափարներից մեկը դա է, որ նա, ով կարողանում է ընդունել երկնայինը, չի կարող ընդունել Աստծոն։ Հայտնի տարբերակը ասում է, որ հենց դրանից է Փիթի մոտ առաջացել այն տղայի մասին պատմությունը, ով խլացել, կուրացել և համրացել է, ազատվելով երկնային զգացմունքներից, կարողացել է տեսնել Աստծոն և բուժվել է, դառնալով մեսիա։ Ի վերջո, պատմությունը դարձել է աշխարհահռչակ Tommy ռոք օպերա։ Մի այլ փաստ էլ ասում է, որ Փիթի վրա մեծ տպավորություն է թողել The Epic ռոք օպերան, որը դարձել է պատմության մեջ առաջինը։ Դրա հեղինակն էր Լարի Նորմանը, ով այդ ժամանակ People! հայտնի քրիստոնեական խմբի մասնակից էր։ Բայց Փիթը ժխտել է դա արդեն հասկանալի պատճառներով։

The Who աշխատել են Tommy -ի վրա 1968 թվականի ամառվանից մինչև 1969 թվականի գարուն։ Այդ ալբոմի հաջողությունը համեստ էր, բայց դրանից հետո, երբ The Who սկսել են այն կենդանի կատարել, դա գլուխգործոց է դարձել։ Tommy-ն ուժեղ տպավորություն է թողել, երբ խումբը կատարել է այն Վուդստոք փարատոնի ժամանակ 1969 թվականի օգոստոսին։ «See Me, Feel Me» երգը կատարվել է արևածագի ժամանակ։ «Վուդստոք» ֆիլմում նկարահանած և կինոժապավենի վրա ցուցադրված, The Who խումբը դարձել է միջազգային սենսացիա։ Քիտը միջոց է գտել ալբոմն առաջ մղել, կատարելով այն Եվրոպայի ու Ամերիկայի օպերաների թատրոններում։ Tommy-ի հիման վրա բեմադրվել են մյուզիքլներ ու բալետներ՝ խումբը այնքան շատ էր աշխատում այդ ալբոմի վրա, որ շատերը մտածում էին, որ խմբի անվանումը Tommy է։

Այդ ժամանակ Փիթը շարունակել է երգեր հորինել, օգտագործելով նոր երաժշտական գործիք՝ ARP սինտեզատոր։ Մինչև հաջորդ նախագիծը ժամանակ սպանելու համար, The Who-ն ձայնագրել է համերգային ալբոմ Լիդսի համալսարանում։ Live at Leeds-ը դարձել է խմբի միջազգային հիթ։ Այն բազմիցս ընգրկվել է բոլոր ժամանակների լավագույն համերգային ալբոմների ցանկ։

1970 թվականին Փիթի մոտ առաջացել է նոր նախագծի գաղափար։ Քիտը պայմանագիր է կնքել Universal Studios-ի հետ «Tommy» ֆիլմի նկարահանման համար իր հեղինակությամբ։ Փիթն էլ իր գաղափարով է եկել, որի անվանումը «Lifehouse» էր։ Դա ֆանտաստիկ պատմություն կլիներ վիրտուալ իրականության ու մի տղայի մասին, ով բացել է իր համար ռոք երաժշտությունը։ Հերոսը անվերջ համերգներ կունենար ու ֆիլմի վերջում կգտներ Կորած ակորդը, որը բոլորին հասցնում է նիրվանայի վիճակ։

Who’s Next (1971)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը կազմակերպել է բոլորի համար բաց համերգներ Լոնդոնի Young Vic թատրոնում։ Լսարանը ու խումբը պիտի նկարահանվեին համերգի ժամանակ։ Բոլորը կլինեին ֆիլմի մաս, նրանց պատմությունները կփոխարինվեին համակարգչային շարքերով սինտեզատորի երաժշտության տակ։ Բայց արդյունքը հիասթափեցնոց էր։ Ժողովուրդը խնդրում էր, որ խումբը հին հիթեր կաատրի, և, շուտով, բոլոր մասնակցիները ձանձրացել են։

Փիթի նախագիծը հետաձգվել է, խումբը խրվել է ստուդիայում երգեր ձայնագրելու համար։ Երգերի հեղինակներն էր Փիթը։ Ձայնագրվել է Who’s Next ալբոմը, որը դարձել է միջազգային հիթ և համարվել շատերի կողմից խմբի լավագույն ալբոմ։ «Baba O’Riley» և «Behind Blue Eyes» երգերը պտտվում էին ռադիոյով, իսկ «Won’t Get Fooled Again» երգով խումբը փակում էր համերգները մնացած կարիերայի ընթացքում։

Հռչակի աճման արդյունքում խմբի մասնակիցները սկսել են դժգոհել Փիթի երգերի հնչումից։ Ջոնը առաջինն է սկսել սոլո կարիերան Smash Your Head Against The Wall ալբոմով, որը թողարկվել է մինչև Who’s Next։ Նա շարունակելու է ձայնագրել սոլո ալբոմներ 1970-ականների առաջին կեսի ընթացքում, ձայնագրելով երգեր, որոնք սև հումորով էին լցված։ Ռոջերը նույնպես սկսել է սոլո կարիերան, իր ամբարում ստուդիա կառուցելուց հետո։ «Giving It All Away» սինգլը նրա Daltrey ալբոմից մտել է Բրիտանիայի թոփ-10 և Ռոջերին հզորության լիցք է տվել, ինչը նա չուներ խմբի կազմում։ Դրանից բացի, Ռոջերը հետաքննությունն է սկսել Քիտ Լամբերտի և Քրիս Սթամփի ֆինանսական գործերին վերաբերյալ։ Նա հայտնաբերել է, որ նրանք սխալ էին օգտագործում խմբի ֆինանսական ֆոնդը։ Փիթը, ով Քիտին ընդունում էր որպես ուսուցիչ, ընդունել է նրա կողմը։ Այս ամենը բերել է խմբի մեջ անհամաձայնությունների։

Quadrophenia (1972—1973)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթը այդ ժամանակ սկսել է աշխատանքը նոր ռոք օպերայի վրա։ Դա պետք է The Who-ի պատմությունը լիներ, բայց Փիթի՝ իր ամենահավատարիմ երկրպագուի հետ հանդիպումից հետո, Փիթը որոշեց պատմություն գրել The Who-ի երկրպագուի մասին։ Դա դարձել է պատմություն Ջիմիի մասին՝ մոդայի, The High Numbers-ի երկրպագուի։ Նա աշխատում է դժվար պայմաններում, GS մոտոռոլեր, ոճային հագուստ և արձակուրդը անցկացնելու համար բավական հաբեր գնելու համար։ Սպիդի բարձր դոզաները հասցնում են դրան, որ նրա անձև բաժանվում է 4 մասի։ Ամեն մի մասը The Who խմբի մի անդամ է։ Ջիմիի ծնողները գտնում են հաբերը և վռնդում նրան տնից։ Նա ժամանում է Բրայթոն, մոդերի օրերը վերադարձնելու համար, բայց գտնում է մոդերի առաջնորդին, ով դարձել է համեստ հյուրանոցային փողադրող։ Հուսահատվելով նա նավ է վերցնում և դուրս գալիս ծով ուժեղ մրրիկի ժամանակ։ Նա տեսնում է Աստծո հայտվելը։Quadrophenia ալբոմի ձայնագրումից հետո շատ խնդիրներ առաջացան։ Դա ստեղծվել է նոր ստերեո համակարգի վրա, որը այդքան էլ լավ չէր աշխատում։ Ձայնագրումը ստեղծելը ստերեոյում հասցրել է դրան, որ ձայնագրումի վրա վոկալը կորչել է։ Բեմի վրաThe Who փորձել են վերականգնել սկզբնական ձայնը։ Ժապավենները հրաժարվում էին աշխատել, և ամեն ինչ վերածվում էր քաոսի։ Ի հավելումն ամեն ինչին, Քիտի կինը բաժանվել է նրանից շրջագայությունից առաջ և վերցրել է դստերը իր հետ։ Քիտը փորձում էր ալկոհոլի օգնությամբ մոռանալ վիշտը, և նույնիսկ փորձում էր ինքնասպանություն գործել։ Սան Ֆրանցիսկոյում շոուի ժամանակ, որը բացում էր ամերիկյան շրջագայությունը, Քիտը կորցրել էր գիտակցությունը և փոխարինվել է Սքոթ Հալփինի կողմից, ով հրավիրվել է հանդիսատեսներից[5]։

«Տոմի» ֆիլմ և The Who By Numbers (1975—1977)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն վերադառնալիս Փիթը մի րոպե հանգիստ չուներ, «Տոմի» ֆիլմի արտադրությունը միանգամից սկսել է։ Ֆիլմին հետևում էր ոչ թե Քիտ Լամբերտը, այլ խենթ բրիտանացի Քեն Ռասելը։ Նա սկսել է աշխատել հրավիրված աստղերի՝ Էլթոն Ջոնի, Օլիվեր Ռիդի, Ջեք Նիկոլսոնի, Էրիկ Կլեպտոնի և Թինա Թըրների հետ։ Արդյունքը անճաշակ է ստացվել, թեև դա դուր է եկել խմբի երկրպագուներին, հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն չուներ։ Ի վերջո, Ռոջերը, ով ֆիլմում գլխավոր դեր է կատարել, աստղ է դարձել խմբից դուրս, իսկ Փիթը նյարդային համակարգի խանգարում է ստացել և սկսել է խմել սովորականից ավելի շատ։

Ամեն ինչ իր գագաթնակետին է հասել Madison Square Garden-ում համերգների ժամանակ 1974 թվականին հունիսին։ Ժողովուրդը գոռում էր Փիթին՝ «ցատկիր, ցատկիր», բայց նա արդեն ոչինչ չէր ուզում։ The Who-ի ելույթներից հաճույքը սկսել է մարել։ Դա երևում է խմբի հաջորդ ալբոմում՝ The Who By Numbers։ Դրա վրա երևում էր Ռոջերի և Փիտի մեջ մրցակցությունը, որի մասին գրել էին բոլոր բրիտանական երաժշտական հրատարակությունները։

1975 և 1976 թվականների շրջագայությունները ավելի հաջող էին, քան ալբոմը։ Շեշտը դրվել է հին նյութերի վրա։ 1976 թվականից հետո The Who-ն դադարեցրել են շրջագայությունը։ Դա մենեջերներ Քիտ Լամբերտի և Քրիս Սթամփի հետ համագործաքցության ավարտն էր; 1977 թվականի սկզբում Փիթը ստորագրել է նրանց հեռացման թղթերը։

Who Are You և փոփոխություններ (1978—1980)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարվա ընդմիջումից հետո խումբը վերադարձել է ստուդիա Who Are You ալբոմի վրա աշխատելու համար։ Ձայնագրումը անցնում էր առանց խանադավառության; ալկոհոլի չարաշահության արդյունքում Մունը կորցրել է ունակությունների մի մասը և ի վիճակի չէր հիշել թմբկային պարտիաները։ Որպես լրացում The Who ալբոմին, «The Kids are Alright» պատմության մասին ֆիլմ են նկարահանել; դրա համար նրանք գնում են Shepperton կինոստուդիան։ Ամերիկայից վերադառնալուց հետո Քիտը շատ տխուր էր՝ նա ավել քաշ է հավաքել, ալկոհոլամոլ է դարձել և 30 տարեկանում 40-ի էր երևում։

1978 թվականին The Who ավարտել են ալբոմի ձայնագրումը և ֆիլմի նկարահանումները համերգով, որը անց է կացվել մայիսի 25-ին Shepperton-ում։ 3 ամսից ալբոմը վաճառքի է դրվել։ Սեպտեմբերի 6-ին Մունը հավաքույթ է հաճախել, որը կազմակերպել էր Փոլ ՄաքՔարտնին, Բադի Հոլիի ծննդյան օրը նշելու համար։ Իր բնակարան վերադառնալուց հետո նա 32 Հեմինեյրինի հաբ է ընդունել։ Այդ հաբը ստեղծվել է ալկոհոլային աբստինենցիայի դեմ պայքարելու համար։ Դրանից հետո նա ուշաթափվել է և գտնվել մեռած այդ նույն օրը։ Այդ ժամանակ նա 32 տարեկան էր։

Շատերը մտածում էին, որ The Who կավարտեն իրենց գոյատևումը Մունի մահվանից հետո, բայց խումբը դեռ շատ նախագծեր ուներ․ որպես լրացում «The Kids are Alright» վավերագրական ֆիլմին, պատրաստվում էր թողարկվել նոր ֆիլմ, որը հիմնված էր Quadrophenia ալբոմի վրա։ 1979 թվականի հունվարից The Who սկսել են փնտրել նոր բախիչ և գտել են Քենի Ջոնսին՝ The Small Faces խմբի մասնակցին և Փիթի ու Ջոնի ընկերոջը։ Նրա ոճը շատ տարբերվում էր Մունի ոճից, ինչը հասցրել է երկրպագուների դժգոհությանը։ Խմբին միացել է նաև Ջոն Բանդրիկը։ Շուտով խումբը համալրվել է նաև փողավոր սեկցիայով։

Խմբի նոր կազմը գաստրոլներ է սկսել ամռանը, համերգներ ունենալով ԱՄՆ-ում հսկայական քանակով երկրպագուների առջև։ 1979 թվականի դեկտեմբերին Ցինցինատիում համերգից հետո ողբերգություն է տեղի ունեցել՝ 11 երկրպագու մահացել են հրմշտուքի մեջ։ Խումբը շարունակել է շրջագայությունը, բայց վիճաբանությունները այն առումով, թե դա ճիշտ է թե չէ, մնացել են։

Վերջին ալբոմներ և խմբի բաժանում (1980—1983)[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Փիթի խնդիրները ակնհայտ են դարձել։ Նա գրեթե միշտ հարբած էր, համերգների ժամանակ անվերջ սոլո պարտիաներ էր կատարում և ճառում բեմից։ Նրա հարբեցողությունը վերածվել է կոկաինից, իսկ հետո՝ հերոինի կախվածության։ Նա սկսել է գիշերներ անցկացնել «նոր ալիքի» խմբերի մասնակիցների հետ, որոնց համար նա Աստված էր եղել։

The Who Face Dances հաջորդ ալբոմը, չնայած «You Better, You Bet» հաջող սինգլին, սուր քննադատության է ենթարկվել։ Փիթը գրեթե մահացել է հերոինի չարաշահումից և փրկվել է վերջին րոպեներին։ Փիթը, ծնողների ճնշման տակ, մեկնել է Կալիֆորնիա բուժօգնություն ստանալու նպատակով։ Նա այլևս վստահություն չէր զգում, և խնդրում էր, որ նրան թեմա առաջարկեն նոր նյութի համար։ Խումբը որոշում է ալբոմ թողարկել, որը արտացոլում է նրանց վերաբերմունքը Սառը պատերազմի աճող լարվածության հանդեպ։ Որպես արդյունք ստեղծվել է It’s Hard ալբոմը, որը շոշափում էր տղամարդու դերի փոփոխումը ֆեմինիստական մտքերի աճման պատճառով։ Եվ քննադատները, և երկրպագուները չեն հավանել ալբոմը։

ԱՄՆ-ով և Կանադայով նոր շրջագայությունը սկսել է 1982 թվականի սեպտեմբերին և անվանվել է հրաժեշտի համերգ։ Եզրափակիչ շոուն կայացել է 1982 թվականի դեկտեմբերի 12-ին Տորոնտոյում։ Շրջագայությունից հետո The Who, ըստ պայմանագրի, պետք է ձայնագրեին ևս մի ալբոմ։ Փիթը սկսել է աշխատանքը «Siege» ալբոմի վրա, բայց շուտով թողել է դա։ Նա բացատրել է խմբին, որ ի վիճակի չէ այլևս երգ գրել։ Փիթը հայտարարել է The Who խմբի բաժանման մասին 1983 թվականի դեկտեմբերի 16-ին, պրես-կոնֆերանսի ժամանակ։

Մասնակիցների սոլո նախագծերը և միությունները (1985—1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթը սկսել է աշխատել Faber & Faber հրատարակչական տանը։ Աշխատանքը գրեթե չէր շեղում նրան նոր զբաղմունքից՝ հերոինի դեմ քարոզչությունները։ Այդ կամպանիան շարունակվել է 1980-ականների ընթացքում։ Նա նույնպես ժամանակ է գտել կարճ պատմություններից գիրք գրելու և Սպիտակ քաղաքում ապրելու մասին կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու համար։ Ֆիլմում մասնակում էր նաև Փիթի նոր խումբը՝ Defor-ը։ «White City» ֆիլմի հետ միասին նրանք թողարկել են համերգային ալբոմ և «Deep End Live!» վիդեո։

1985 թվականի հուլիսի 3-ին «The Who» միացել է, որպեսզի ելույթ ունենա Live Aid բարեգործական համերգին Եթովպիայի սովահար ապրողների համար։ Խումբը պիտի Փիթի «After the Fire» նոր երգը կատարեր, բայց փորձերի փակասից նրանք ստիպված էին հին երգեր կատարել։ Հետագայում «After the Fire» դարձել է Ռոջերի մենակատար հիթը։

1980-ականների Ռոջերը և Ջոնը շարունակել են սոլո կարիերան։ 1985 թվականին Ռոջերը սկսել է սոլո շրջագայություն, իսկ 1987 թվականին՝ նաև Ջոնը։ 1996 թվականին սկսել է The John Entwistle Band նոր խումբ ստեղծելուց հետո, որը գաստրոլներ ուներ ԱՄՆ-ում։ Որոշվել է The Who խումբը վերամիավորել։ 1996 թվականի հունիսի 26-ին խումբը կատարել է «Quadrophenia» Hyde Park բարեգործական համերգում։

Շրջագայությունը շարունակվել է Եվրոպայում 1997 թվականի գարնանը ու հետո, նաև 6 շաբաթ ԱՄՆ-ում։ 1998 թվականին Փիթն ու Ռոջերը ի վերջո բարիշել են։ Մայիսում Ռոջերը Փիթին ներկայացրել է մի ամբողջ ցանկ, որի մեջ գրված էին դժգոհության պատճառները, երբ Փիթը լքել է խումբը։ Փիթը լացել է, իսկ Ռոջերը սրտանց ներել է նրան։

Համերգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի փետրվարի 24-ին Փիթը իր կայքում տեղադրել է Lifehouse Chronicles 6 սկավառակներով բոքս-սեթը։ The Who նոր շրջագայությունը սկսել է 2000 թվականի հունիսի 25-ին։ Ռոջերը դրդել է Փիթին նոր նյութ գրելու համար, ինչը դարձնում էր ալբոմի թողարկումը ռեալ։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, The Who ելույթ են ունեցել ոստիկանականների և հրդեհայինների համար բարեգործական փառատոնին։ Այդ համերգը ցուցադրվում էր ամբողջ աշխարհում։ Ի տարբերություն մնացած մասնակիցներին, ում ելույթները շատ համեստ էին, The Who իսկական շոու են կազմակերպել։ Այդ շոուները դարձել են Ջոն Էնվիսլի համար վերջինը՝ 2002 թվականի հունիսի 27-ին Ջոնը մահացել է երազում սրտի կաթվածից, որի պատճառն էր կոկաինը։

Խմբի երկրպագուները շոկի մեջ էին, երբ Փիթը հայտնել է, որ շրջագայությունը հետաձգվում է մի ամսով ու անցնելու առանց Ջոնի՝ նրան փոխարինելու է բասիստ Փինո Փալադինոն։ Քննադատներն ու երկրպագուները անիծում էին այդ օրը։ Շուտով Փիթը և Ռոջերը բացատրել են, որ շատ մարդիկ փող կկորցնեին, եթե այդ շրջագայությունը չեղյալ հայտարարվեր։

Պաուզայից մի տարի հետո, Փիթը, Ռոջերը, Պինոն, Զակը և «Rabbit»-ը համերգ են տվել Kentish Town Forum 2004 թվականի մարտի 24-ին։ Մարտի 30-ին լույս է տեսել խմբի «Then and Now! 1964—2004» երգերի հավաքածուն, որը նվիրված էր Ջոնին։

Endless Wire (2004 - մեր օրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերի 24-ին Փիթը իր բլոգում տեղադրել է «The Boy Who Heard Music» վեպը։ 2000 թվականին գրած «Psychoderelict» շարունակությունը հիմք է դարձել Փիթի նոր երգերի համար։ Նոր երգերի պրեմիերայից հետո, խումբը շրջագայություն է սկսել, որը ներառում էր ինչպես նոր, այդպես էլ հին երգեր։ 2006 թվականի հունիսի 17-ին խումբը ելույթ է ունեցել Լիդսում՝ այդ նույն համալսարանում, որտեղ 36 տարի առաջ ձայնագրել է հայտնի «համերգային» ալբոմը։

2007 և 2015 թվականներին The Who-ն հեդլայներներ են հանդես եկել Գլասթոնբերի փառատոնին; 2010 թվականին՝ XLIV Սուպերբոուլում[6], 2012 թվականին՝ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությանը Լոնդոնում[7][8]։ Բացի այց, 2010, 2012, 2013 թվականներին խումբը համերգների սերիա է անցկացրել «Quadrophenia and More» անվանունով։ 2017 թվականին կայացել էր նույնատիպ շրջագայություն («2017 Tommy & More»[9]

2019 թվականի հունիսի 25-ին The New York Times ամսագիրը անվանել է The Who-ին այն 100 կատարողներից մեկը, որոնց նյութը ոչնչացվել է 2008 թվականի Universal Studios Hollywood-ում հրդեհի ժամանակ[10]։

2019 թվականի հունվարին խումբը հայտարարել է Moving On! Tour-ը և նոր ալբոմ, որի թողարկումը պետք է կայանար այդ նույն թվականին[11]։ Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ ալբոմը կունենա Who անվանումը ու կթողարկվի նոյեմբերի 11-ին[12]։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոջեր Դոլթրի (Roger Daltrey)՝ հաղորդավար և բեք վոկալ, ռիթմ կիթառ, պերկուսիա (1964—1965, 1965—1982, 1985, 1989, 1996՝ մեր օրեր)
  • Пит Таунсенд (Pete Townshend)՝ սոլո և ռիթմ կիթառ, բեք վոկալ, վոկալ, ստեղնավոր (1964—1982, 1985, 1989, 1996՝ մեր օրեր)

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Էնթվիսլ (John Entwistle)՝ բաս կիթառ, գոռն, ստեղնավոր, բեք վոկալ, վոկալ (1964—1982, 1985, 1989, 1996—2002; մահացել է 2002-ին)
  • Դուգ Սենդոմ (Doug Sandom)՝ հարվածային (1964; մահացել է 2019-ին)
  • Քիտ Մուն (Keith Moon)՝ հարվածային, բեք վոկալ, վոկալ (1964—1978; մահացել է 1978-ին)
  • Քենի Ջոնս (Kenney Jones)՝ հարվածային (1979—1982, 1985)

Համերգային երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զակ Ստարկի (Zak Starkey)՝ հարվածային (1996՝ մեր օրեր)
  • Սայմոն Թաունսենդ (Simon Townshend)՝ կիթառ, բեք վոկալ (1996—1997, 2002՝ մեր օրեր)
  • Ջոն Բաթոն (Jon Button)՝ բաս կիթառ (2017՝ մեր օրեր)
  • Լորեն Գոլդ (Loren Gold)` ստեղնավոր, բեք վոկալ (2012՝ մեր օրեր)

Ժամանակագրական սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային անդամների ժամանակագրական սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • My Generation (1965 թվականի դեկտեմբերի 3)
  • A Quick One (1966 թվականի դեկտեմբերի 9)
  • The Who Sell Out (1967 թվականի դեկտեմբերի 15)
  • Tommy (1965 թվականի մայիսի 23)
  • Who's Next (1971 թվականի հուլիսի 31)
  • Quadrophenia (1973 թվականի հոկտեմբերի 13)
  • The Who by Numbers (1975 թվականի հոկտեմբերի 3)
  • Who Are You (1978 թվականի օգոստոս 18)
  • Face Dances (1981 թվականի մարտի 16)
  • It's Hard (1982 թվականի սեպտեմբերի 4-ին)
  • Endless Wire (2006 թվականի հոկտեմբերի 30-ին)
  • Who (2019 թվականի նոյեմբերի 11)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ху / Who // Универсальная энциклопедия Кирилла и Мефодия
  2. «The Who unveil first new song in eight years». BBC News
  3. 100 Greatest Artists: The Who | Rolling Stone
  4. «More Biography on Keith Moon» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-30-ին։ Վերցված է 2010-06-29 
  5. Tommy на театральных подмостках(ռուս.) // Classic Rock : magazine. — Арс Лонга, 2002. — В. 11. — № 5. — С. 20. — ISSN 1997-7646. Архивировано из первоисточника 14 Հունվարի 2018.
  6. Fans React to the Who’s Super Bowl Halftime Performance
  7. Bychawski, Adam (2007-06-24)։ «The Who close Glastonbury 2007»։ NME (անգլերեն)։ Time Inc. (UK) Ltd.։ Վերցված է 2016-01-16 
  8. The Who to headline at saturday Glastonbury
  9. The Who UK Tommy plus hits mini-tour a big success!
  10. Rosen Jody (2019-06-25)։ «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire»։ The New York Times։ Վերցված է 2019-06-28 
  11. Green, Andy The Who Plot Symphonic U.S. Arena Tour, New Studio Album for 2019(անգլ.) // Rolling Stone : magazine. — 2019.
  12. «The Who to Release New Album 'Who' in November; 'Ball And Chain' Single Available»։ Blabbermouth.net։ 2019-09-13։ Վերցված է 2019-09-18 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]