NME

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
NME
New Musical Express
NME logo.png
NME logo free.svg
Տեսակերաժշտական ամսագիր և երաժշտական օրաթերթ
Լեզուանգլերեն
ԽմբագիրՄայք Ուիլյամս
Հիմնադրվել է1952
ՍեփականատերTI Media?
ԳրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ISSN0028-6362
Կայքnme.com
NME (magazine) Վիքիպահեստում

New Musical Express (NME), բրիտանական երաժշտական լրատվական կայք և նախկին ամսագիր, որը հրապարակվում էր 1952 թվականից սկսած: Այն առաջին բրիտանական պարբերականն էր, որը ներառում էր սինգլների չարթեր, առաջին անգամ հրապարակվել է 1952 թվականի նոյեմբերի 14-ին: 1970-ականներին ամսագիրը դարձավ բրիտանական ամենաշատ վաճառվող երաժշտական պարբերականը: Ամսագիրը սկսել է հանդես գալ որպես երաժշտական լրագիր, և հետագայում ձևափոխվել է ամսագրի ֆորմատի 1980-ականներին և 1990-ականներին:

NME.com կայքի առաջին տարբերակը գործարկվել է 1996 թվականին: Այն դարձավ աշխարհի ամենամեծ առանձին երաժշտական կայքը, ավելին քան տասնվեց հազար ամսական հաճախորդներով: Միացյալ Թագավորությունում տպագրված ամսագրերի վաճառքների անկման պատճառով 2014 թվականի առաջին կեսին տպագիր ամսագրի վաճառքները կազմեցին 15 830 օրինակ[1]: 2013 թվականին NME's The 500 Greatest Albums of All Time չարթը և նրա ներկայացման ձևը քննադատվեցին լրատվամիջոցներում[2][3]:

Տպագիր NME ամսագիրը սկսեց նորից տպագրվել 2015 թվականի սեպտեմբերին, այն տարածվում էր ամբողջ երկրով անվճար[4]: 2016 թվականի փետրվարին ամսագիրը տպագրվում էր 307 217 օրինակ շաբաթական տպաքանակով, որը այս ամսագրի պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն էր: Այս ցուցանիշը շրջանցեց 1964 թվականին գրանցված 306 881 օրինակը, դա տեղ էր ունեցել The Beatles-ի ժամանակ[5]: 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով տարածման քանակը ընկավ մինչև 289 432 օրինակ շաբաթական[6]

2018 թվականի մարտին հայտարարվեց NME տպագրվող տարբերակի վերացումը, 66 տարվա պատմությունից հետո, և NME-ն դարձավ միայն առցանց պարբերական[7][8]:

NME-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում[9]: Այժմ, սկսած 2018 թվականի փետրվարից ամսագրի խմբագիրն է Շարլոտ Գանը[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reynolds John (16 August 2012)։ «NME and Q suffer major circulation falls»։ Media Week (London)։ Վերցված է 14 September 2012 
  2. Hann, Michael (24 October 2013)։ «What's the difference between best and favourite albums?»։ Theguardian.com։ Վերցված է 6 August 2014 
  3. Kaye Ben (25 October 2013)։ «The Top 500 Albums of All Time, according to NME»։ Consequence of Sound։ Վերցված է 4 August 2014 
  4. «NME magazine to be given away free»։ BBC News։ Վերցված է 6 July 2015 
  5. «NME readership soars past 1960s Beatles peak six months after going free»։ independent.co.uk։ Վերցված է 20 November 2016 
  6. "NME average circulation". Audit Bureau of Circulations Ltd, 15 February 2018.
  7. "NME to stop publishing weekly print magazine”". Press Gazette, 7 March 2018.
  8. Petridis Alexis (7 March 2018)։ «Farewell to NME: a rock'n'roll riot that petered into silence | Alexis Petridis»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 8 March 2018 
  9. 9,0 9,1 «Contact Us : NME.COM»։ NME.com։ New Musical Express։ Վերցված է 21 October 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]