Ջեք Նիկոլսոն
Ջեք Նիկոլսոն անգլ.՝ Jack Nicholson | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||
Հասակը | 177 սմ | ||||||||||||
Ծնվել է | ապրիլի 22, 1937[1][2][3][…] (83 տարեկան) | ||||||||||||
Ծննդավայր | Նեպթյուն, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ | ||||||||||||
Կրթություն | դերասանության ստուդիա և Manasquan High School? | ||||||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||||||
Ազգություն | ![]() | ||||||||||||
Կրոն | աթեիզմ | ||||||||||||
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Ռեժիսոր | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1955–2010 | ||||||||||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական | ||||||||||||
Ամուսին(ներ) | Սանդրա Նայթ (ամուսնալուծված) (1 երեխա) | ||||||||||||
Համատեղ ապրող(ներ) | Անժելիկա Հյուսթոն և Ռեբեկա Բրուսար | ||||||||||||
Երեխա(ներ) | 1 երեխա | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն դերասանի համար, «Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ, Կալիֆորնիայի փառքի սրահ, Նյու Ջերսիի փառքի սրահ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, AFI կյանքի նվաճումներ մրցանակ, Օսկար, Ոսկե գլոբուս, MTV կինոմրցանակ լավագույն չարագործին և Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ | ||||||||||||
IMDb | ID 0000197 | ||||||||||||
ԿինոՊոիսկ | ID 30056 | ||||||||||||
jack-nicholson.info | |||||||||||||
|
Ջեք Նիկոլսոն (անգլ.՝ Jack Nicholson, ապրիլի 22, 1937[1][2][3][…], Նեպթյուն, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, 7 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս:
Իր ստացած մրցանակների քանակով նրան կարելի է համար ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1937 թվականի ապրիլի 22-ին Ջերսիում: Ծնողները մասնագիտությամբ պարող էին։ Մայրը՝ Ջուն Ֆրենսիս Նիկոլսոնը, որդու ծնվելուց 6 ամիս առաջ ամուսնացել է իտալացի ծագումով ամերիկացի պարող Դոնալդո Ֆուրչիլլոյի հետ։
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրան դաստիարակել և մեծացրել են պապը՝ Ջոն Նիկոլսոնը՝ մասնագիտությամբ նկարիչ դիզայներ, և տատը՝ Էթել Մեյ Ռոադսը, ով վարսահարդար և կոսմետելոգ էր։ Նրանք ներկայացրել են իրենց որպես Ջեքի ծնողներ, իսկ մայրը՝ որպես քույր։ Միայն 1974 թվականին՝ պապի և տատի մահվանից հետո է նա իմացել, որ նրանք իր պապ ու տատն են, և որ իսկական մայրը իրեն քույր ներկայացրած անձնավորությունն է[4]: Իսկ նրա իսկական հոր մասին, ըստ իր՝ Ջեք Նիկոլսոնի կարծիքի, իր մայրը և նրա ամուսինը իմացել են, սակայն ոչ ոքի չեն պատմել այդ մասին, նույնիսկ իրեն[5]:
Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեքը դաստիարակվել է որպես կաթոլիկ կրոնի հետևորդ[6]: Նիքը, ինչպես նրան անվանում էին դպրոցական ընկերները, շատ հումորով ու դերասանական վարպետությամբ օժտված երեխա էր։ Նա հաճախում էր Մանասկուանի դպրոցը, որտեղ նա 1954 թվականին ընտրվել է «դասարանի ծաղրածու», իսկ դպրոցի թատրոնի և դրամատուրգիայի մրցանակը ներկայումս կրում է նրա անունը։
2004 թվականին Նիկոլսոնը այցելել է իր հարազատ դպրոց (ավարտելուց 50 տարի անց)՝ հանդիպելով դպրոցի շրջանավարտների ու իր համադասարանցիների հետ[7]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանը մեկ անգամ է ամուսնացել, բայց ունի 5 երեխա 4 կանանցից։
- Ջենիֆեր Նիկոլսոն (ծնվ. 1963 թ)՝ նախկին կնոջից՝ Սանդրա Նայթից։ Նրանք ամուսնացել են 1962 թվականի հունիսի 17-ին և ապրել են միասին մինչև 1968 թվականի օգոստոսի 8-ը։
- Կալեբ Հոդդարդ (ծնվ. 1970)՝ դերասանուհի Սյուզան Անսպաչից, ով իր խաղընկերն էր «Հինգ թեթև պիես» ֆիլմում
- Հանի Հոլլման (ծնվ. 1981)՝ դանիացի մոդել Վիննի Հոլլմանից
- Լորեյն Նիկոլսոն (ծնվ. 1990) և Ռեյմոնդ Նիկոլսոն (ծնվ. 1992)՝ Ռեբեկա Բրուսսարդից
Ջեք Նիկոլսոնը շատ սիրավեպեր է ունեցել նաև այլ կանանց հետ։ Դրանցից ամենաերկարը՝ 17 տարի դերասանուհի Անժելիկա Հյուսթոնի հետ։
Նրա ամենամոտիկ ընկերը ռեժիսոր Ռոման Պոլանսկին է։ Բևեռլի Հիլզում գտնվող իր տան հարևանությամբ են բնակվել դերասաններ Մառլոն Բրանդոն և Ուորեն Բիթին, և հենց նրանց անունով այդ փողոցը անվանել են «Վատ տղաների փողոց»:
Ջեք Նիկոլսոնը բասկետբոլի և բեյսբոլի մեծ սիրահար է, իսկ նախընտրած թիմերն են «Լոս Անջելես Լեյքերսը» և «Նյու Յորք Յանկիսը»: Նույնիսկ նկարահանող ընկերություները ստիպված են լինում համաձայնեցնել նկարահանման գրաֆիկը Լոս Անջելես Լեյքերսի խաղացանկին[8]:
Նա ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ակտիվ հետևորդներից է և մեծ գումարներ է ներդնում նախընտրական քարոզչության ժամանակ[9]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեք Նիկոլսոնը խաղացել է համաշխարհային կինոյի շատ նշանավոր ռեժիսորների (Սթենլի Կուբրիկ, Ռոման Պոլանսկի, Միլոշ Ֆորման, Մարտին Սկորսեզե, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Միքելանջելո Անտոնիոնի) կուլտային ֆիլմերում և ընկերակցել բազմաթիվ ճանաչված դերասանների ու դերասանուհիների։
Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1950 ական թթ. և նկարահանվում է մինչև մեր օրերը։ Նրա խաղացանկը հասնում է մոտ 70 ֆիլմի, իսկ խաղացած դերերը տարբեր ժանրերի են, դրամա, սարսափ, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ, կատակերգական և այլն։
4 ֆիլմերի ռեժիսոր է, 6 ֆիլմի սցենարի հեղինակ, 8 ֆիլմում հանդես է եկել որպես պրոդյուսեր։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
Մրցանակներ և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյի պատմության ամենաշատ մրցանակներ ստացած դերասաններից մեկն է։ Ընդհանուր թվով մոտ 65 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 50 մրցանակի։
Դերասաններից ամենաշատ Օսկարի ներկայացվածն է՝ 12 անգամ, Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Ջեք Նիկոլսոնին ու Մայքլ Քեյնին է հաջողվել 5 տասնյամյակի ընթացքում ներկայացվել Օսկարի։
Նաև ամենաշատ Ոսկե Գլոբուս ստացած դերասանն է՝ 7 անգամ, նրանից շատ այս մրցանակը ստացել է միայն դերասանուհի Մերիլ Սթրիփը՝ 8 անգամ։
Ստացել է 3 Օսկար՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ավելի լավ չի լինում» ֆիլմերի համար՝ Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և «Քնքշության խոսքեր» ֆիլմի համար որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
Հետաքրքիր մի փաստ. բոլոր այն ֆիլմերում, որոնց համար Ջեք Նիկոլսոնը Օսկար է ստացել, այդ ֆիլմի գլխավոր դերասանուհին նույնպես մրցանակ է ստացել։
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում ընդգրկվել է նրա 2 հերոս որպես բացասական կերպար.
- Ջեք Տորենս, «Փայլատակում», 25-րդ տեղ
- Ջոկեր, «Բեթմեն (ֆիլմ, 1989)», 45-րդ տեղ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
- «Չինական թաղամաս» - 21- րդ տեղ
- «Թռիչք կկվի բնի վրայով» - 33-րդ տեղ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
- «Մի քանի լավ տղաներ», լավագույն դատական դրամաներ, 5-րդ տեղ
- «Չինական թաղամաս», լավագույն դետեկտիվ ֆիլմեր, 2-րդ տեղ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ http://www.jacknicholson.org/Time.html(անգլ.)
- ↑ http://www.jacknicholson.org/1984RollingStone.html(անգլ.)
- ↑ http://www.adherents.com/people/pn/Jack_Nicholson.html The religion of Jack Nicholson
- ↑ Деннис МакДугал։ «Five easy decades: how Jack Nicholson became the biggest movie star in the world» (անգլերեն)։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6
- ↑ http://www.rottentomatoes.com/news/comments/?entryid=222453(անգլ.)
- ↑ http://www.jacknicholson.org/art43.html(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջեք Նիկոլսոն Վիքիպահեստում |
---|
- Ջեք Նիկոլսոնի պաշտոնական կայք (անգլ.)
- IMDb-ում Ջեք Նիկոլսոնի էջ (անգլ.)
- КиноПоиск կայքում(ռուս.)
- Ջեք Նիկոլսոնը www.peoples.ru կայքում ռուս.
- Վ. Ա. Ֆեդորով, Ջեք Նիկոլսոնի մոգությունը // Видео-Асс экспресс. 1993. N 22. С.10-15. ռուս.
- Ջեք Նիկոլսոնի կենսագրություն, ֆոտոներ և ֆիլմեր mirovoekino.ru կայքում
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|
|
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Օսկարակիրներ
- Լոս Անջելես Լեյքերս
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ