Ժաննա Մորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժաննա Մորո
ֆր.՝ Jeanne Moreau
Jeanne Moreau (2009).jpg
Ծնվել էհունվարի 23, 1928(1928-01-23)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[9][10][11][12][1][6]
Մահացել էհուլիսի 31, 2017(2017-07-31)[13][1][2][4][5][6][7][8] (89 տարեկանում)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ[6]
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Փարիզի կոնսերվատորիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացիներ
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր, երգչուհի, սցենարիստ, երաժիշտ, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիSeven Days... Seven Nights?
Ամուսին(ներ)Ժան-Լուի Ռիշար և Ուիլյամ Ֆրիդկին
Պարգևներ և մրցանակներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Դոնոսիտա պարգև, Լավագույն դերասանուհի, Ոսկե արմավենի, «Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, BAFTA Academy Fellowship Award, Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
jeannemoreau.com

Ժաննա Մորո (ֆրանս.` Jeanne Moreau, հունվարի 23, 1928(1928-01-23)[1][2][3][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա[9][10][11][12][1][6] - հուլիսի 31, 2017(2017-07-31)[13][1][2][4][5][6][7][8], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և ռեժիսոր: Արժանացել է Կաննի կինոփառատոնի (1960 թ.), Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» (1991 թ.), Կինոարվեստի եվրոպական ակադեմիայի (1997 թ.), Կաննի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» (2003 թ.), Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» (2005 թ.), Մոսկովյան XXVII կինոփառատոնի Ստանիսլավսկու անվան (2005 թ.) մրցանակներին: Երկու անգամ (1975 և 1995 թվականներին) գլխավորել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը, իսկ 1983 թվականին Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Մորոն ծնվել է Փարիզում ` գարեջրի գործարանատիրոջ ընտանիքում։ Սովորել է դրամատիկական արվեստների ազգային բարձրագույն կոնսերվատորիայում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1947 թվականին, Ավինյոնյան թատերական փառատոնի շրջանակներում։ Մի քանի ամիս անց ընդգրկվել է Կոմեդի Ֆրանսեզի թատերախմբում, դառնալով երեքհարյուրամյա լեգենդար թատրոնի պատմության մեջ՝ ամենաերիտասարդ դերասանուհին։ Չնայած այն հանգամանքին, որ նա զբաղված էր համարյա բոլոր բեմադրություններում, այնուամենայնիվ ինքն իրեն ճնշված էր զգում թատրոնի խստաբարո պայմաններից և չորս տարի անց որոշում կայացրեց լքել Կոմեդի Ֆրանսեզը։

Կինոդեբյուտը կայացել է 1949 թվականին նկարահանված «Վերջին սերը» կինոնկարում: Այդ տարիներին նա նկարահանվում էր հիմնականում սակավ եկամտաբեր և ցածրորակ ֆիլմերում։ Այնուամենայնիվ կարելի է նշել նրա մասնակցությամբ հաջողված ֆիլմերից մի քանիսը. «Ջուլիետա» (1953 թ.), «Թագուհի Մարգո» (1954 թ.), «Բանսարկուհիները» (1954 թ.), «Մինչև վերջինը» (1957 թ.) և այլ ֆիլմեր։ Ժաննա Մորոն խորշում էր գրիմից և չէր դիմահարդարվում, իսկ ռեժիսորների մոտ կարծիք էր ձևավորվել, որ նրա արտաքինով դերասանուհին երբեք հաջողություններ չի ունենա։

Սակայն ամեն ինչ փոխվեց 1957 թվականին, երբ նա սիրավեպ սկսեց ռեժիսոր Լուի Մալի հետ։ Ժաննա Մորոն նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Վերելակ դեպի կառափնարան» (1957 թ.) և «Սիրեկանները» (1958 թ.)։ Այդ ֆիլմերի հաջողությունից հետո, նա դարձավ 1960-ական թվականների ամենապահանջված դերասանուհիներից մեկը և ընդունեց կինոյի պատմության մեջ ամենամեծագույն ռեժիսորների առաջարկները, նկարահանվելով Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշեր» (1961 թ.) և Լուիս Բունյուելի «Սպասուհու օրագիրը» (1964 թ.) կինոնկարներում։

Ժաննա Մորոյի կինոկարիերայում նոր էջ բացեց Ֆրանսուա Տրյուֆոյի հետ համագործակցությունը։ Դերասանուհու կարծիքով իր լավագույն դերասանական աշխատանքը Տրյուֆոյի «Ժյուլն ու Ջիմը» (1962 թ.) կինոնկարն է։ Վեց տարի անց նա կրկին նկարահանվեց այդ ռեժիսորի «Հարսնացուն սևազգեստ էր» (1968 թ.) ֆիլմում։ Այդ կինոնկարում նա կատարում էր անողորմ վրիժառուի դերը։ Հետագա տարիներին Ժաննա Մորոյին կարելի էր տեսնել Բերտրան Բլիեյի «Վալս պարողները» (1974 թ.), Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Քեռել» (1982 թ.), Լյուկ Բեսոնի «Նրան անվանում էին Նիկիտա» ( «Նիկիտա» 1990 թ.), Վիմ Վենդերսի «Երբ կգա աշխարհի վերջը» (1991 թ.), Ռուստամ Խամդամովի «Աննա Կարամազոֆ» (1991 թ.), Միքելանջելո Անտոնիոնիի «Ամպերից այն կողմ» (1995 թ.), Ֆրանսուա Օզոնի «Հրաժեշտի ժամանակը» (2005 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Մորոն 1949-1964 թվականներին ամուսնացած է եղել դերասան և ռեժիսոր Ժան-Լուի Ռիշարի հետ։ Նրանք ունեցել են մեկ երեխա։ 1977-1979 թվականներին ամուսնացած է եղել ամերիկյան ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինի հետ։ Հանուն Ժաննա Մորոյի, բրիտանացի ռեժիսոր Տոնի Ռիչարդսոնը 1967 թվականին լքել էր իր կնոջը՝ Վանեսա Ռեդգրեյվին, սակայն նրանք այդպես էլ չամուսնացան։

Ժաննա Մորոն սիրավեպեր է ունեցել ռեժիսորներ Լուի Մալի և Ֆրանսուա Տրյուֆոյի, իտալացի մոդելյոր Պիեռ Կարդենի, ամերիկյան ջազային շեփորահար Մայլս Դեյվիսի և հույն դերասան Թոդորոս Ռուբանիսի հետ։ Ընկերական հարաբերություններ է պահպանել գրողներ Ժան Կոկտոյի, Ժան Ժենեի, Հենրի Միլլերի, Մարգերիտ Դյուրասի, դերասանուհի Շերոն Սթոունի հետ։ Օրսոն Ուելսը նրան անվանել է մեր ժամանակների մեծագույն դերասանուհի։

Ժաննա Մորոն մահացել է 2017 թվականի հուլիսի 31-ին` Փարիզի իր բնակարանում: Թաղված է Մոնմարտրի գերեզմանատանը[14]:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1949 Վերջին սերը Dernier amour Միշել
1950 Սպանություններ Meurtres Մարտինա Աննեքվին
1952 Իմ կյանքի տղամարդը L'homme de ma vie Սյուզան Դուբրեվիլ
1952 Կեսգիշեր. Բժիշկ Շվեյցեր Il est minuit, docteur Schweitzer Մարիա Ուինտեր
1953 Ավագ աշակերտուհիների ննջասենյակը Dortoir des grandes Ժյուլի
1953 Ջուլիետա Julietta Ռոզի Ֆասիբի
1954 Ձեռք մի տուր ավարին Touchez pas au grisbi Ժոզի
1954 Բանսարկուհիները Les Intrigantes Մոնա Ռեմի
1954 Անկողնախորշի գաղտնիքները Secrets d'alcôve Ժաննա Պլիսոն
1954 Թագուհի Մարգո La Reine Margot Մարգարիտա դե Վալուա
1955 Մարդիկ սպիտակ խալաթով Les hommes en blanc Մարիանա
1955 Մսյո խնդիրը M'sieur la Caille Ֆերնանդա
1955 Բենզալցակայան Gas-oil Էլիս
1956 Մեղքի վճարը Le salaire du péché Անժելա Ռիբո
1956 Էգ գայլերը Les louves Ագնես
1957 Մինչև վերջինը Jusqu'au dernier Ջինա
1957 Պարոն Սթիվի տարօրինակությունը L'étrange Monsieur Steve Ֆլորանս
1957 Մնացել է ապրելու երեք օր Trois jours à vivre Ժաննա Ֆորտին
1957 Վերելակ դեպի կառափնարան Ascenseur pour l'échafaud Ֆլորանս Կարալա
1958 Շախ բեռնակիրին Échec au porteur Ժակլին Տուրու
1958 Մեջքով դեպի պատը Le dos au mur Գլորիա Դեկրե
1958 Սիրեկանները Les amants Ժաննա Տուրնյե
1959 400 հարված Les quatre cents coups կինը շան հետ
1959 Վտանգավոր կապեր Les liaisons dangereuses Ժյուլիետ
1960 Հինգ խայտառակված կանայք 5 Branded Women Լյուբա
1960 Յոթ օր, յոթ գիշեր Moderato cantabile Աննա Դեսբարեդես
1960 Կարմելիտուհիների երկխոսությունը Le dialogue des Carmélites Մարիա
1961 Գիշեր La notte Լիդիա
1962 Ժյուլն ու Ջիմը Jules et Jim Կատերինա
1962 Եվա Eva Եվա Օլիվյե
1962 Դատական գործընթաց Le procès Մարիկա Բյուրստներ
1963 Հրեշտակների ծովածոցը La baie des anges Ժակլին Դեմեստր
1963 Թափառող կրակ Le feu follet Եվա
1963 Բանանի կեղև Peau de banane Կատի Վոլնեյ
1963 Հաղթանակողները The Victors ֆրանսուհի
1964 Սպասուհու օրագիրը Le journal d'une femme de chambre Ցելեստինա
1964 Գնացք The Train Քրիստինա
1964 Դեղին Ռոլս-Ռոյսը The Yellow Rolls-Royce Էլոիզա Ֆրինտոն
1964 Մատա Հարի. Գործակալ H21 Mata Hari, agent H21 Մատա Հարի
1965 Վիվա Մարիա Viva Maria! երկրորդ Մարիան
1965 Կեսգիշերային զանգեր (Ֆալստաֆ) Campanadas a medianoche (Falstaff) մարմնավաճառուհի Դոլ Տիրշիտ
1966 Մադմազել Mademoiselle մադմազել
1967 Աշխարհի հնագույն մասնագիտությունը Le plus vieux métier du monde Միմի
1967 Նավաստին Ջիբրալթարից The Sailor from Gibraltar Աննա
1968 Հարսնացուն սևազգեստ էր La mariée était en noir Ժյուլի Կոհլեր
1968 Անմահ պատմություն Histoire immortelle Վիրժին Դյուկրո
1968 Եկատերինա Մեծ Great Catherine Եկատերինա II
1969 Դիանայի մարմինը Le corps de Diane Դիանա
1970 Մոնտի Ուոլշ Monte Walsh Մարտինա Բեռնարդ
1970 Խորություն The Deep Ռութ Ուորներ
1971 Հետադարձ հաշվարկ Comptes à rebours Մադլեն
1972 Կիրք ճանապարհորդությունների հանդեպ L'humeur vagabonde Միրիամ
1972 Թանկագին Լուիզա Chère Louise Լուիզա
1972 Նատալի Գրանժե Nathalie Granger ուրիշ կին
1973 Ժոաննա Ֆրանսուհին Joanna Francesa Ժոաննա
1974 Ես քեզ սիրում եմ Je t'aime Էլիզա
1974 Վալս պարողները Les valseuses Ժաննա Պիրոլ
1974 «Տերերի» ռասան La race des 'seigneurs' Ռենի Վիբերտ
1975 Ճոճվող այգին Le jardin qui bascule Մարիա
1975 Սուրբը, նահատակը և բանաստեղծը Saint, martyr et poète -
1975 Հիշողություններ Ֆրանսիայի մասին Souvenirs d'en France Բերտա
1975 Մարդ Hu-Man Սիլվանա
1976 Լույս Lumière Սառա
1976 Մսյո Կլեյն Mr. Klein Ֆլորանս
1976 Վերջին մագնատը The Last Tycoon Դիդի
1981 Դեպի ծայր հարավ Plein sud Էլեն
1981 Ձեր տոմսը վավերական չէ Your Ticket Is No Longer Valid Լիլի Մառլեն
1981 Հազար միլիարդ դոլար Mille milliards de dollars տիկին Բենուա-Լամբեր
1982 Քեռել Querelle Լիզիանա
1982 Կարմրախայտ La truite Լու Ռամբերտ
1982 Ծառը L'arbre Կամիլա
1983 Չափից մեծ դոզա L'intoxe Մարի-Պիեռ
1983 Աստղերի հանդեսը Parade of Stars Սառա Բեռնար
1985 Արատավոր շրջան Vicious Circle -
1986 Փրկվիր Լոլա Sauve-toi, Lola Մերի Շնայդեր
1986 Սիրո պատրանքներ Le tiroir secret Վիվի
1989 Օրեցօր Jour après jour Ժանինա Ուիսման
1990 Նիկիտա Nikita Ամանդա
1990 Էնեմոնդան, Ժիոնոյի ընկերուհին L'ami Giono: Ennemonde Էնեմոնդա Ժիրարդ
1990 Ալբերտոյի ճեպընթացը Alberto Express բարոնուհի
1990 Շպարված կինը La femme fardée Դորիա
1991 Աննա Կարամազոֆ Анна Карамазофф (Anna Karamazoff) կին
1991 Ծով մտնող ծեր տիկինը La vieille qui marchait dans la mer Լեդի Մ
1991 Երբ կգա աշխարհի վերջը Bis ans Ende der Welt Էդիթ Ֆարբեր
1991 Արագիլի ընդհատված քայլը To meteoro vima tou pelargou կին
1991 Սիրեկանը L'amant պատմող ձայն
1992 Մարդկային սրտի քարտեզը Map of the Human Heart -
1992 Օվկիանոսային գիշեր La nuit de l'océan Էլեն
1992 Մինչ վաղը À demain Տետե
1992 Բացակայություն L'absence -
1993 Իմ անունը Վիկտոր է Je m'appelle Victor Ռոզա
1993 Ամառային տնակը The Summer House Լիլի
1994 Սիմոն Սինեմայի հարյուր և մեկ գիշերը Les cent et une nuits de Simon Cinéma -
1995 Ամպերից այն կողմ Al di là delle nuvole ընկերուհի
1996 Եկատերինա Մեծ Catherine the Great կայսրուհի Ելիզավետա
1996 Սիրում եմ քեզ, չեմ սիրում քեզ I Love You, I Love You Not Նանա
1996 Տիրուհին The Proprietor Ադրիենա Մարկ
1997 Կախարդական սեր Un amour de sorcière Էգլանտինա
1997 Սեր և խռովք Amour & confusions Լիբրա
1998 Հավերժ սիրո պատմություն EverAfter թագուհի
1999 Բալզակ Balzac Շառլոտա-Լաուրա
2000 Իշխանի ձեռագիրը Il manoscritto del principe Ալեսանդրա Ուոլֆ
2001 Լիզա Lisa Լիզա
2001 Զայդե, փոքրիկ վրեժ Zaïde, un petit air de vengeance Աննա Շերման
2001 Այսպիսի սեր Cet amour-là Մարգարիտա Դուրաս
2003 Դժվար ծնողներ Les parents terribles Լեո
2005 Հրաժեշտի ժամանակը Le Temps qui reste Լաուրա
2005 Դեպի Արևմուտք Go West -
2005 Անիծված թագավորներ Les rois maudits Մագո դ'Արտուա
2006 Կոմսուհի Դի Կաստիլոնե La contessa di Castiglione արքայադուստր Սիսի Ալտիերի
2006 Ռոմեո և Ջուլիետ Roméo et Juliette Լորենցա
2007 Յուրաքանչյուրն իր կինոն ունի Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumière s'éteint et que le film commence կամեո
2007 Պառակտում Disengagement Ֆրանսուազա
2008 Մի օր կհասկանաս Plus tard tu comprendras Ռիվկա
2008 Նեպտունի խաղը Sous les vents de Neptune Ժոզետա
2008 Դղյակը Շվեդիայում Château en Suède Ագաթա Ֆալսեն
2009 Դեմք Visage Ժաննա
2011 Հրաժեշտի փունջը Bouquet final Մարիա
2011 Անհաջող հանդիպում La mauvaise rencontre Գաբի
2012 Էստոնուհին Փարիզում Une Estonienne à Paris Ֆրիդա
2012 Ժեբոն և ստվերը Gebo et l'ombre Կանդիդինա
2015 Իմ ընկերների տաղանդը Le talent de mes amis -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.washingtonpost.com/local/obituaries/jeanne-moreau-spellbinding-movie-star-dies-at-89/2017/07/31/d164480c-75d5-11e7-9eac-d56bd5568db8_story.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/07/31/jeanne-moreau-est-morte-a-l-age-de-89-ans_5166891_3382.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Brockhaus Enzyklopädie
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118864688 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 http://famousdude.com/18766-jeanne-moreau.html
  11. 11,0 11,1 11,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=12326
  12. 12,0 12,1 12,2 http://www.britannica.com/EBchecked/topic/392066/Jeanne-Moreau
  13. 13,0 13,1 13,2 http://www.kathimerini.gr/920769/article/epikairothta/kosmos/pe8ane-se-hlikia-89-etwn-h-zan-moro
  14. Annonce par la famille, dans les carnets du Figaro du 8 août 2017 ([1]) et du Monde daté du 9 août 2017