Լուի Մալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Լուի Մալ
ֆր.՝ Louis Malle
Ծնվել է հոկտեմբերի 30, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Thumeries[4][5][6]
Մահացել է նոյեմբերի 23, 1995({{padleft:1995|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3] (63 տարեկանում)
Մահվան վայր Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][8]
Կրթություն Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և La Fémis
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Կրոն կաթոլիկություն
Մասնագիտացում սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ և դերասան
Ամուսին Anne-Marie Deschodt և Քենդիս Բերգեն
Պարգևներ

French Syndicate of Cinema Critics (1956)

,

Ոսկե արմավենի (1956)

,

Louis Delluc Prize (1957)

,

BAFTA մրցանակ որպես լավագույն ֆիլմ (1975)

,

Միացյալ Ազգերի մրցանակ (1975)

,

Ոսկե առյուծ (1980)

,

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1981)

,

BAFTA Award for Best Direction (1982)

,

Ոսկե առյուծ (1987)

,

Los Angeles Film Critics Association Award for Best Foreign Language Film (1987)

,

Louis Delluc Prize (1987)

,

César Award for Best Director (1988)

,

Q3703473? (1988)

,

César Award for Best Film (1988)

,

European Film Award for Best Screenwriter (1988)

,

David di Donatello for Best Foreign Director (1988)

,

César Award for Best Writing (1988)

,

BAFTA Award for Best Direction (1989)

,

David di Donatello for Best Foreign Director (1990)

և

BAFTA Academy Fellowship Award (1991)

IMDb ID ID 0001501

Լուի Մալ ( ֆրանս.` Louis Malle, հոկտեմբերի 30, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3], Thumeries[4][5][6] - նոյեմբերի 23, 1995({{padleft:1995|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][8]), ֆրանսիացի կինոռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր և սցենարիստ: Հաճախ հիշատակվում է, որպես ֆրանսիական կինեմատոգրաֆի «նոր ալիք» շարժման ներկայացուցիչ, սակայն նրա պատկանելիությունը այդ շարժմանը` վիճելի է:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Մալը ծնվել է Ֆրանսիայի Նոր դեպարտամենտի Թյումերի համայնքում, բավականին ապահովված ընտանիքում և հինգերորդն էր յոթ երեխաներից: Սկզբնական շրջանում ուսումնասիրել է քաղաքագիտություն, իսկ հետո կինեմատոգրաֆիա: Կինոյում իր առաջին քայլերը կատարել է Ժակ Իվ Կուստոյի մոտ, մասնակցել է «Կալիպսո» նավով Կուստոյի երկամյա արշավանքին, որի ընթացքում ձեռք է բերել կինեմատոգրաֆիական հմտություններ: Դրա արդյունքն էր 1956 թվականին Կուստոյի հետ համատեղ նկարահանած «Լիակատար լռության աշխարհում» վավերագրական կինոնկարը: Այդ ֆիլմն արժանացել է «Օսկար» և Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակներին: Այդ ժամանակ Լուի Մալն ընդամենը 25 տարեկան էր: Նույն թվականին նա նաև ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի օգնականն էր:

Որպես ռեժիսոր, Լուի Մալի առաջին ինքնուրույն ֆիլմը 1957 թվականին նկարահանված «Վերելակ դեպի կառափնարան» կինոնկարն էր: Հաջորդ կինոնկարը 1958 թվականին նկարահանված «Սիրեկանները» ֆիլմն էր Ժաննա Մորոյի մասնակցությամբ: Այդ կինոնկարը բանավեճերի ալիք բարձրացրեց` սեքսուալ համատեքստի պատճառով, որն այն ժամանակ դեռևս տաբու էր: Լուի Մալի որոշ ֆիլմեր, հետագայում նույնպես շոշափում էին այնպիսի թեմաներ, որոնք համարվում էին արգելված: Այդպիսի ֆիլմերից էին «Թափառող կրակ» (1963թ.) կինոնկարը, որի գլխավոր հերոսը հակված էր ինքնասպանություն գործելուն, «Աղմուկը սրտում» (1971թ.) կինոնկարը, որտեղ մոր և որդու միջև տեղի է ունենում սեռական կապ, իսկ «Լակոմբ Լյուսեն» (1974թ.) կինոնկարը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի հետ ֆրանսիացիների համագործակցության մասին:

1970-ական թվականներին Լուի Մալը զուգահեռաբար ապրում և աշխատում էր Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Նրա ֆիլմերում նկարահանվել են Բրիժիտ Բարդոն, Ժաննա Մորոն, Սյուզան Սարանդոնը, Մարչելլո Մաստրոյանին, Լեա Մասարին և այլք, նա համագործակցել է նաև գերմանացի ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի հետ: Լուի Մալը իր մի քանի ֆիլմերում հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր և օպերատոր:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1967 թվականներին Լուի Մալն ամուսնացած է եղել դերասանուհի Էնն-Մարի Դեշոդտի հետ: Ունի որդի գերմանացի դերասանուհի Գիլա ֆոն Վայտերսհաուզենից և դուստր` կանադական դերասանուհի Ալեքսանդրա Ստյուարտից: 1980 թվականից մինչև իր մահը, Լուի Մալն ամուսնացած է եղել ամերիկյան դերասանուհի Քենդիս Բերգենի հետ և ունի մեկ դուստր:

Լուի Մալը մահացել է 1995 թվականի նոյեմբերի 23-ին, Բևեռլի Հիլզում` լիմֆոմա հիվանդությունից:

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1953  Կրեյզիոլոգիա Crazeologie
1954  Կայարան 307 Station 307
1956  Լիակատար լռության աշխարհում Le monde du silence
1957  Վերելակ դեպի կառափնարան Ascenseur pour l'échafaud
1958  Սիրեկանները Les amants
1960  Զազին մետրոյում Zazie dans le métro
1962  Մասնավոր կյանք Vie privée
1963  Թափառող կրակ Le feu follet
1964  Ողջույն Բանգկոկից Bons baisers de Bangkok
1965  Վիվա Մարիա Viva Maria!
1967  Գողը Le voleur
1968  Երեք քայլ ցնորքի մեջ Histoires extraordinaires
1969  Կալկաթա Calcutta
1969  Հնդկաստան ուրվականը L'Inde fantôme
1971  Աղմուկը սրտում Le souffle au coeur
1972  Մարդկային է, շատ մարդկային է Humain, trop humain
1972  Հանրապետության հրապարակը Place de la République
1973  Լակոմբ Լյուսեն Lacombe Lucien
1975  Սև լուսին Black Moon
1977  Սքանչելի երեխան Pretty Baby
1980  Ատլանտիկ-Սիթի Atlantic City, USA
1981  Իմ ընթրիքը Անդրեի հետ My Dinner with Andre
1983  Կոտրողները Crackers
1985  Ալամո ծովածոցը Alamo Bay
1985  Աստծո երկիրը God's Country
1986  Երջանկության ետևից ...And the Pursuit of Happiness
1987  Ցտեսություն երեխաներ Au revoir les enfants
1989  Միլուն մայիսին Milou en mai
1992  Վնաս Damage
1994  Վանյան 42-րդ փողոցում Vanya on 42nd Street

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]