Ռոբեր Բրեսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեր Բրեսոն
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 25, 1901(1901-09-25)[1][2][3][…]
Ծննդավայր՝Bromont-Lamothe
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 18, 1999(1999-12-18)[1][3][4][…] (98 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզ[5]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0000975

Ռոբեր Բրեսոն (ֆր.՝ Robert Bresson, սեպտեմբերի 25, 1901(1901-09-25)[1][2][3][…], Bromont-Lamothe - դեկտեմբերի 18, 1999(1999-12-18)[1][3][4][…], Փարիզ[5]), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան իրեն ռեժիսուրային նվիրելը նա զբաղվել է գեղանկարչությամբ, գրել է կինոսցենարներ։ 1940-1941 թվականներին 18 ամիս անց է կացրել գերմանական ռազմագերիների ճամբարում։ Այնտեղ ծանոթացել է հայր Բրյուկբերժեի հետ, ում հետ էլ մշակել է իր առաջին խաղարկային` «Մեղքի հրեշտակները» ֆիլմի գաղափարը, որը նկարահանվել է 1943 թվականին։ Բարոյական խնդիրների ու էքզիստենցիալ անողոք ընտրության բրեսոնյան կինեմատոգրաֆը, որը որպես կանոն հիմնված էր գրական աղբյուրների վրա, իրականություն է դարձել պավիլիոնային նկարահանումներից ու հատուկ էֆեկտներից, հիմնականում նաև` պրոֆեսիոնալ դերասաններից հրաժարվելով։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեսոնի գործունեությունը, որն իրենից ներկայացնում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի բարձունքներից մեկը, նշանավորվել է մի շարք պարգևներով, որոնցից են Եվրոպական կինոակադեմիայի Ֆելիքս մրցանակը (1994) և Ռենե Քլերի մրցանակը (1995)։ Ռեժիսորի մասին նկարահանվել է «Ռոբեր Բրեսոն. անտեսանելի և չտեսնված» ֆիլմը (1965)[6]) և «Ճանապարհ դեպի Բրեսոնը» (1984)[7]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 - Հանրային գործեր/ Les affaires publiques, կարճամետրաժ
  • 1943 - Մեղքերի հրեշտակները/ Les Anges du péché, Ժան Ժիրոդուի հետ համատեղ սցենար, Ֆրանսիական կինոյի մեծ սցենար
  • 1945 - Բուլանյան անտառի կանայք/ Les Dames du Bois de Boulogne
  • 1951 - Գյուղական հոգևորականի օրագիրը/ Le Journal d’un curé de campagne
  • 1956 - Մահվան դատապարտվածը փախչում էր կամ հոգին այնտեղ է, որտեղ ուզում է/ Un condamné à mort s’est échappé ou Le vent souffle où il veut, Կաննի կինոփառատոնի մրցանակ, Լավագույն ռեժիսորական աշխատանք, Ֆրանսիական կինոակադեմիայի մրցանակ
  • 1959 - Գրպանահատը / Pickpocket, Ֆրանսիական կինոակադեմիայի մրցանակ` որպես լավագույն ֆիլմ
  • 1962 - Ժաննա դ՛Արկի դատավարությունը / Procès de Jeanne d’Arc, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ
  • 1966 - Հաջողություն, Բալթազար / Au hasard Balthazar, Ժորժ Մելեսի մրցանակ
  • 1967 - Մուշետ / Mouchette
  • 1969 - Նրբիկը / Une femme douce, ըստ Ֆյոդոր Դոստոևսկու պատմվածքի, Սան Սեբաստիանի կինփառատոնի մրցանակ
  • 1971 - Երազողի չորս գիշերները / Quatre nuits d’un rêveur, ըստ Ֆյոդոր Դոստոևսկու «Սպիտակ գիշերներ» պատմվածքի, Բրիտանական կինոփառատոնի մրցանակ
  • 1977 - Հնարավոր է, սատանա / Le Diable probablement, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» հատուկ մրցանակ
  • 1983 - Փողեր / L’Argent, ըստ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Կեղծ կտրոն» պատմվածքի, Կաննի կինոփառատոնի մրցանակ` լավագույն ռեժիսուրայի համար

Բրեսոնը կինոյի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Notes sur le cinématographe. Paris: Gallimard, 1975.
  • Ռոբեր Բրեսոն, «Նոթեր կինոմատեգրաֆիայի մասին» (Նատալյա Շապոշնիկովայի թարգմանությունը) ((ռուս.))

Բրեսոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Briot R. Robert Bresson. Paris: Éditions du Cerf|Ed.du Cerf, 1957.
  • Estève M. Robert Bresson. Paris: Editions Seghers, 1962.
  • Sontag S. Spiritual Style in ther Films of Robert Bresson// Sontag S. Against Interpretation. New York: Dell Publishing Co, 1969, p. 181-198.
  • The Films of Robert Bresson/ Ian Cameron, ed. New York: Praeger Publishers, 1970.
  • Schrader P. Transcendental Style in Film: Ozu, Bresson, Dreyer . Berkeley: University of California Press, 1972.
  • Sloan J. Robert Bresson: A Guide to References and Resources. Boston: G.K. Hall, 1983
  • Arnauld Ph. Robert Bresson. Paris: Cahiers du cinema, 1986.
  • Hanlon L. Fragments: Bresson’s Film Style. Cranbury: Associated University Presses, 1986.
  • Sémolué J. Bresson, ou, L’acte pur des métamorphoses. Paris: Flammarion, 1993
  • Reader K. Robert Bresson . Manchester: Manchester UP, 2000.
  • Cunneen J.E. Robert Bresson: A Spiritual Style in Film. New York: Continuum International Pub. Group, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]