Բրիժիտ Բարդո
ֆրանսերեն՝ Brigitte Bardot | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 28, 1934[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4][5] |
| Մահացել է | դեկտեմբերի 28, 2025[6][7][8][…] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Սեն-Տրոպե, Ֆրանսիա[8][5] |
| Գերեզման | Cemetery of Saint-Tropez[9][10] |
| Կրթություն | Հատեմեր և Փարիզի կոնսերվատորիա |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | կաթոլիկություն[11] |
| Մասնագիտություն | երգչուհի, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, animal rights advocate, ստուդիական երաժիշտ, պարուհի, ֆոտոմոդել, գրող, հասարակական գործիչ, դերասանուհի, մոդել, animal protectionist և ակտիվիստ |
| Ընտրանի | Եվ Աստված ստեղծեց կնոջը, In Case of Adversity?, The Truth?, A Very Private Affair? և Le Mépris? |
| Ծնողներ | հայր՝ Louis Bardot?[12], մայր՝ Anne-Marie Mucel?[12] |
| Ամուսին(ներ) | Ռոժե Վադիմ, Jacques Charrier?, Գունտեր Սակս և Bernard d'Ormale? |
| Համատեղ ապրող(ներ) | Ժիլբեր Բեկո[13] և Սերժ Գենսբուրգ[14] |
| Երեխա(ներ) | Nicolas-Jacques Charrier?[12] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| brigitte-bardot.fr | |
Բրիժիտ Անն-Մարի Բարդո[16][17] (ֆրանսերեն՝ Brigitte Anne-Marie Bardot,
[bʁiʒit baʁˈdo], կրճատ՝ B. B. (Բեբե)[~ 1], սեպտեմբերի 28, 1934[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4][5] - դեկտեմբերի 28, 2025[6][7][8][…], Սեն-Տրոպե, Ֆրանսիա[8][5]), ֆրանսիացի կինոդերասանուհի, երգչուհի, ֆոտոմոդել, գրող, կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ։ Հիմնադիր և նախագահ «Բրիժիտ Բարդոյի ֆոնդի», որը զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ։ 1950-1960-ականների սեքս խորհրդանիշ։
Համաշխարհային ճանաչում է ստացել «Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956) ֆիլմի շնորհիվ։ Ընդհանուր նկարահանվել է 48 ֆիլմում[18], մանսնակցել է բազմաթիվ երաժշտական ծրագրերի, ձայնագրել է 80 երգ, բրիտանական BAFTA է ստացել «Վիվա, Մարի՛ա» (1965) ֆիլմում խաղացած դերի համար։
1970 թվականին որպես մոդել է ընտրվել Մարիայի՝ Ֆրանսիայի պաշտոնական խորհրդանիշի կիսանդրու համար։ Կինոկարիերան ավարտել է 1973 թվականին և սկսել զբաղվել կենդանիների իրավունքների պաշտպանությամբ։ 1990-ական թվականներին քանիցս քննադատել է ներգաղթյալներին և Ֆրանսիայի իսլամիստներին, ինչի հետևանքով 5 անգամ տուգանվել է «Էթնիկ կամ ռասայական ատելության հրահրման համար»[19].
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիժիտ Բարդոյի ծնողներն ամուսնացել են 1933 թվականի օգոստոսի 3-ին Փարիզում Սեն Ժերմեն դը Պրե կաթոլիկ ծխական եկեղեցում։ Մայրը Աննա-Մարի Մյուսելը՝ Տոտի մականվամբ, ծնվել է 1912 թվականին Փարիզում․ մեծացել է Միլանում։ Հայրը՝ Լուի Բարդոն՝ Պիլու մականվամբ, նույնպես ծնվել է Փարիզում՝ 1896 թվականին։ Նա մասնագիտությամբ ինժեներ էր․ ավարտել է Էլեկտրոտեխնիկական ավագ դպրոցը և ավելի ուշ, հոր՝ Շառլի հետ աշխատել «Շառլ Բարդո և Կ°»[~ 2] ընտանեկան ֆիրմայում, որն արտադրում էր ացետիլեն և սեղմված օդ։
Տարվել է լուսանկարչությամբ[21] և պոեզիայով․ հրատարակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածու, այդ թվում և «Անհամերաշխ բանաստեղծություններ» (ֆրանսերեն՝ Vers En Vrac), որը նրան Ֆրանսիական ակադեմիայի Վոկելենովյան մրցանակ է բերել (Prix Paul Labbé-Vauquelin de l’Académie française)։ Լուի Բարդոն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով[22]։ Աննա-Մարի Մյուսելի և Լուի Բարդոյի ամուսնությունից մեկ տարի անց, Փարիզի 15-րդ շրջանի Վիոլե հրապարակի բնակարանում լույս աշխարհ է գալիս Բրիժիտ Անն-Մարի Բարդոն[20]։ Նորածին Բրիժիտի քաշը 3,2 կգ էր[23]։
Գրբացը հորն ասել է․ «Պար՛ոն, ձեր անունը կթնդա աշխարհում, կփառաբանվի Ամերիկայում և ամեն տեղ»[24]։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիժիտը դաստիարակվել է կաթոլիկակական խիստ ավանդույթներով։ Փոքր քրոջ՝ Մարի-Ժաննայի հետ, ում կոչում էին Միժանու (ծնվել է 1938 թվականի մայիսի 5-ին[25]), այցելել է կաթոլիկ դպրոց։ Բրիժիտն ունեցել է մի քանի դայակ և տնային դաստիարակչուհի, որոնցից մեկը, ով ազգությամբ իտալուհի էր, նրան սովորեցրել է իտալերեն։ Մանկության տարիներին աղջիկը տառապել է ալերգիկ ցանից և ամբլիոպիայից[26], կրել է հատուկ ակնոց կարճատեսության համար[27], իսկ ատամներին կեռիկներ է տեղադրել՝ ուղղելու համար դրանք․ իր այդ տեսքի համար երկար տարիներ ամաչել է։ Բրիժիտն այսպես է արտահայտվել իր մանկության տարիների արտաքինի մասին․
| «Ես այնքան մռայլ երեխա էի։ <…> Ունեմ զզվելի քիթ։ Բերանս նույնպես բանի պետք չէ։ Վերին շրթունքս ավելի ծանր է, քան ներքևինը, կարծես ուռչած լինի։ Այտերս չափազանց կլոր են, իսկ աչքերս՝ հակառակը՝ փոքր»[28]։ - Բարդո |
Որոշ կենսագիրների խոսքով ծնողների սիրելի դուստրը Միժանուն էր, իսկ Բրիժիտին համարել են «անճոռնի ճուտիկ»[27]։ «Բրիժիտը չարասիրտ է և տգեղ»,- ասել է նրա մայրը՝ Տոտին[29]։ Մանկության տարիներին ծնողները Բրիժիտին հաճախակի էին ենթարկում ֆիզիկական բռնության[30]։ Տանը հաճախակի էին վեճերը։ Հայրն ու մայրը նյարդային անձնավորություններ էին. հայրը նույնիսկ ուզեցել է ինքնասպան լինել[31]։
1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո Բրիժիտի ընտանիքը Փարիզից տարհանվել է դեպի Դինար։ Հայրը կամավոր մեկնել է պատերազմ, հետո կանչվել թիկունք՝ գործարանում աշխատելու։ Բրիժիտը ընտանիքի հետ վերադառնում է Փարիզ, որը ենթարկվում էր ավիահարվածների[30]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիժիտի մայրը, ով զբաղվում էր բալետով, փորձում էր դուստրերի մոտ սեր առաջացնել երաժշտության և պարերի հանդեպ։ Յոթ տարեկանից երկու քույրն էլ Մարսել Բուրգի՝ Փարիզի ազգային օպերայի բալետի պրիմերի պարի դասարանում են սովորել։ Պարն օգնել է նրանց թոթափելու ամաչկոտությունը և դառնալ ավելի ինքնավստահ։ Միժանուն, ով հակում ուներ դեպի ճշգրիտ գիտությունները, շուտով թողնում է պարապմունքները։ Բրիժիտը, հակառակը, հաջողություններ չուներ դպրոցում։ Ունենալով բնատուր պլաստիկա և նրբագեղություն, նա որոշում է կենտրոնանալ դասական պարերի վրա[32]։
1947 թվականին Բարդոն, անցնելով խիստ ընտրություն, դառնում է Փարիզի երաժշտության և պարի կոնսերվատորիայի սանուհի։ Ընդունվելուց հետո մայրն աղջիկների հետ հանգստի է մեկնում Մեժև․ այդտեղ կար լողավազան և Բրիժիտը հրապուրվեց լողով։ Մի քանի օր հետո Աննա-Մարին որպես պատիժ զրկեց Բրիժիտին լողավազանից օգտվելու բաժանորդագրից․ դա արվեց փոքրիկ հանցանքի համար, ինչը դարձավ աղջկա մանկության ամենացավոտ հիշողություններից մեկը[33][31]։
Վերադառնալով Փարիզ՝ Բարդոն սկսեց դասերը Կոնսերվատորիայում։ Երեք տարի ուսանել է մանկավարժ Ժաննա Շվարցի դասարանում։ Մասնակցել է նաև ռուս մանկավարժ Բորիս Կնյազևի ստուդիայում անցկացվող դասերին։ Բարդոյի հետ Կնյազևի մոտ է սովորել Լեսլի Քերոնը[34]։ Համաձայն վերջինիս հիշողությունների Բրիժիտը նրբագեղ էր ու պլաստիկ, սակայն բավականին դանդաղկոտ, ոչ շատ ուժեղ և ոչ բավականաչափ։ Քերոնը համարում էր, որ Բարդոն կարող էր դառնալ բալետի «հիասքանչ» պարուհի, եթե ջանասեր լիներ պարապմունքներին[35]։
Բրիժիտը սովորել է կատակերգության ու պարարվեստի ուսումնարանում։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում (1955) կատարած երկրորդական դերակատարումից հետո նա հռչակվեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը» (1957) և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։ Բարդոյի լավագույն կատարումներին կարելի է հանդիպել նաև Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ (1956), ռեժիսորներ Կլոդ Օտան-Լարայի «Դժբախտության դեպքում» (1958), Քրիստիան- Ժակի «Բաբետան գնում է պատերազմ» (1959), Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները» (1958), «Սանձը վզին» (1961) և «Զինվորի հանգիստը» (1962), Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները» (1961), Յուրի Մալլի «Անձնական կյանք» (1961) և «Վիվա Մարիա» (1964), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963), Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը» (1970), Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան» (1971), Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը» (1974), Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» (1973) և այլ կինոնկարներում։
1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր սեքս խորհրդանիշ, ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում[36], ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։
1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թվականներին բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, նույնասեռականության և միջռասայական ամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար[37]։
Բրիջիտ Բարդոն մահացել է 2025 թվականի դեկտեմբերի 28-ին (91 տարեկան հասակում) Սեն Տրոպեում գտնվող իր Լա Մադրագ կալվածքում[38][39][40]։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում հարգանքի տուրք է մատուցել Բարդոյին՝ նրան անվանելով «դարի լեգենդ»[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Wayolle É., Martin Y. Avenue Brigitte-Bardot, « ville de cœur »… Comment les chemins entre Hénin-Beaumont et « BB » se sont rejoints (ֆր.) // La Voix du Nord — Lille: 2025. — ISSN 0999-2189; 2491-3189
- 1 2 3 4 Fichier des personnes décédées mirror
- 1 2 Brigitte Bardot, icône mondiale du cinéma et grande amoureuse des animaux, est morte (ֆր.) — 2025.
- 1 2 French cinema legend Brigitte Bardot dies at 91 — 2025.
- 1 2 3 4 Mort de Brigitte Bardot : bye-bye BB (ֆր.) / D. Alfon — 1973. — ed. size: 139959 — ISSN 0335-1793; 1766-0556; 2262-4767
- ↑ Bellery S., Cazaux S. Brigitte Bardot sera finalement inhumée au cimetière marin de Saint-Tropez (ֆր.) // (untranslated) — 2025.
- ↑ Ռոյթերս — 1851.
- ↑ Muere Brigitte Bardot: «La Virgen me sostiene desde hace tiempo, una presencia íntima y benevolente» — 2018.
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- ↑ Walcott E. Brigitte Bardot's Relationship History: A Look Back at the Actress and Sex Symbol’s Marriages and Love Life — People Inc., 2025. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ Gorman F. Serge Gainsbourg's 20 most scandalous moments — 2011. — ISSN 1756-3224; 1354-4322; 0261-3077
- ↑ Charrier contre Bardot (ֆր.) — 1996. — P. 24. — ISSN 1760-6454
- ↑ «Films and Music by Brigitte Bardot». Rate Your Music. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Daily Celebrations ~ Brigitte Bardot, Cat Transformed ~ 25 August ~ Ideas to motivate, educate, and inspire». Dailycelebrations.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
- ↑ Робинсон, 1997, էջ 264
- ↑ «Брижит Бардо в пятый раз оштрафовали за неполиткорректные высказывания». Lenta.ru. 2008-06-04. Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին. Վերցված է 2018-04-26-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - 1 2 Лельевр, 2014, էջ 16
- ↑ Лельевр, 2014, էջ 21
- ↑ Робинсон, 1997, էջ 31—33
- ↑ Робинсон, 1997, էջ 31: «Весила она 7 фунтов и 11 с половиной унций (приблизительно 3,2 кг)»
- ↑ Бардо, 1997, Глава I
- ↑ Робинсон, 1997, էջ 35
- ↑ Лельевр, 2014, էջ 16—17
- 1 2 ««Жизнь выдающихся людей: Брижит Бардо, жизнь ББ» / Un jour, un destin: Brigitte Bardot, la vérité de BB». TV5Monde (ֆրանսերեն). Un jour, un destin[fr] — Второй сезон (2008), пятый выпуск (эфир от 25 июня 2008 года). 2008. Արխիվացված է օրիգինալից 2018-04-19-ին. Վերցված է 2018-11-20-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Робинсон, 1997, էջ 36
- ↑ «Легенды мирового кино. Брижит Бардо». player.smotrim.ru. Վերցված է 2026-01-15-ին.
- 1 2 Бардо, 1997, Глава II
- 1 2 Бардо, 1997, Глава III
- ↑ Робинсон, 1997, էջ 40—41
- ↑ Barnett Singer. Brigitte Bardot. A Biography. McFarland, 2013
- ↑ «Leslie Caron career and movies» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2017-08-31-ին. Վերցված է 2018-04-28-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Робинсон, 1997, էջ 41
- ↑ Джеффри Робинсон. Брижит Бардо: Две жизни = Bardot — Two Lives / пер. с англ. А. Бушуева, Т. Бушуевой. — иллюстрированное. — Смоленск: Русич, 1997. — 480 с. — (Женщина — миф). — ISBN 5-88590-749-8.
- ↑ «Брижит Бардо в пятый раз оштрафовали за неполиткорректные высказывания». Lenta.ru. 2008-06-04. Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին. Վերցված է 2018-04-26-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Armelle Héliot. «Brigitte Bardot, l'icône du cinéma français, est morte à 91 ans». Le Figaro.
- ↑ Andrew Pulver (2025-12-28). «Brigitte Bardot, French screen legend, dies aged 91». The Guardian.
- ↑ «Un corbillard quitte La Madrague, la villa de la star où elle est décédée ce matin». Le Figaro (ֆրանսերեն). 2025-12-28. Վերցված է 2025-12-28-ին.
- ↑ «EN DIRECT - Mort de Brigitte Bardot : Emmanuel Macron rend hommage à «une légende du siècle»». europe1.fr (ֆրանսերեն). 2025-12-28. Վերցված է 2025-12-28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brigitte Tast, Hans-Jürgen Tast (Hrsg.) Brigitte Bardot. Filme 1953–1961. Anfänge des Mythos B.B. (Hildesheim 1982) 3-88842-109-8.
- Servat, Henry-Jean (2016). Brigitte Bardot – My Life in Fashion (Hardback). Paris: Flammation S.A. ISBN 978-2--08-0202697.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիժիտ Բարդո» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիժիտ Բարդո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- ↑ Ֆրանսերենով bébé՝ «պստլիկ, մանկիկ»։
- ↑ Ըստ այլ տվյալների, Բրիժիտ Բարդոյի կենսագրականում նշվում է ընկերության անվանումն այսպես՝ «Բարդո և Կ°, թթվածին և ացետիլեն»[20].
<ref> tags exist for a group named "~", but no corresponding <references group="~"/> tag was found.- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 2025 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Կին ինքնակենսագիրներ
- Ֆոտոմոդելներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի բնապահպաններ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի երգչուհիներ
- Ֆրանսիացի իրավապաշտաններ
- Ֆրանսիացի կին հասարակական գործիչներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Ֆրանսիացի մոդելներ