Ռենե Կլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռենե Կլեր
ֆր.՝ René Clair
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1898(1898-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4][5][6]
Մահացել էմարտի 15, 1981(1981-03-15)[1][2][7][…] (82 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, arrondissement of Nanterre, Օ-դը-Սեն, Իլ-դը-Ֆրանս[8][9]
ԳերեզմանNeuilly-sur-Seine Old Community Cemetery
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[10]
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ և Մոնտենի լիցեյ
ԵրկերԱնտրակտ, Միլիոն, Ազատություն մեզ, Հուլիսի 14 (ֆիլմ), Դա տեղի է ունեցել վաղը, Սատանայի գեղեցկությունը և Մեծ զորախաղեր
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, լրագրող, գրող, մոնտաժող և կինոդերասան
ԱմուսինԲրոնիա Կլեր
Զբաղեցրած պաշտոններԿաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ, Q3473988? և seat 19 of the Académie française?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ ordre de la Grande Gidouille? և Լուի Դելյուկի մրցանակ
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա և Պատաֆիզիկայի դպրոց
René Clair Վիքիպահեստում

Ռենե Կլեր (ֆր.՝ René Clair, իսկական ազգանունը՝ Ռենե-Լյուսեն Շոմետ ֆր.՝ René-Lucien Chomette, նոյեմբերի 11, 1898(1898-11-11)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5][6] - մարտի 15, 1981(1981-03-15)[1][2][7][…], Նյոյի սյուր Սեն, arrondissement of Nanterre, Օ-դը-Սեն, Իլ-դը-Ֆրանս[8][9]), ֆրանսիացի ամենանշանավոր կինոռեժիսորներից մեկը 1920-ական և 1930-ական թվականներին, կինոդրամատուրգ, սցենարիստ և պրոդյուսեր։

Երաժշտական ֆիլմի ժանրի ստեղծողը: Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1960)։ Նրա ֆիլմերի տարբերակիչ հատկանիշներն են լիրիզմը և մարդկային հոգեբանության խորը ըմբռնումը՝ երգիծական հայացքով դեպի հասարակությունը և զուգակցված բուֆոնադի հումորային եզրի հետ: Պաշտպանել է ֆրանսիական կինեմատոգրաֆի անկախությունը Հոլիվուդից, պայքարել է «Բլյում-Բիրնսի համաձայնագրի» դեմ։ Նրա անունով Ֆրանսիական կինոակադեմիան մրցանակ է սահմանել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Նյոյի սյուր Սենում, որտեղ ապրել է Ռենե Կլերը 1932 թվականից մինչև իր մահը

Ծնվել և մեծացել է Փարիզի Լե Ալ թաղամասում[11]: Պատկանել է մի ընտանիքի, որտեղ հաջողակ առևտրականների մի քանի սերունդ կար[12]: Ի դեպ, ոչ Ռենե Շոմետը, ոչ նրա ավագ եղբայրը՝ Անրին, չեն շարունակել ընտանեկան ավանդույթը՝ տեսնելով իրենց կոչումն արվեստում (Անրի Շոմետը ևս հետագայում դարձել է կինոռեժիսոր):

Շոմետ եղբայրները դասական կրթություն են ստացել Լյուդովիկոս Մեծի և Մոնտենի լիցեյներում[11]։ Դպրոցական տարիներին Ռենեն հակվածություն է ցուցաբերել պոեզիայի հանդեպ, փորձել է պիեսներ գրել, տարվել է բռնցքամարտով ու սուսերամարտով[12]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Ռենե Շոմետը ձգտել է ռազմաճակատ ընկնել (բանակ էր զորակոչվել նրա հայրը, եղբայրը մեկնել էր որպես կամավոր), սակայն առողջական վիճակի պատճառով այնտեղ հայտնվել է միայն որպես բուժեղբայր[12]: 1918 թվականին զորացրվել է վնասվածքի պատճառով և պատերազմի ավարտը դիմավորել է արդեն Փարիզում։ Պատերազմը, ըստ Կլերի հուշերի, լուրջ ցնցում էր նրա համար։ Ռազմաճակատում գտնվելու ընթացքում նա գրել է բանաստեղծական երկու ժողովածու, որոնք չեն հրատարակվել[11]։

Ռազմաճակատից վերադառնալուց անմիջապես հետո նա դարձել է «Էնտրանսիժան» թերթի աշխատակից (ֆր.՝ I Intransigeant) և տպագրվել «Ռենե Դեպրե» կեղծանվամբ[12]: Նրա առաջին ռեպորտաժը բանաստեղծ Էդմոն Ռոստանի մահվան մասին հաղորդագրությունն էր։ Իր լրագրողական ծանոթությունների շնորհիվ նա ծանոթացել է կինոյի և գրականության հայտնի գործիչների, այդ թվում Լուի Դելլյուկի և Մարսել Պրուստի հետ[12]։

Ռենեին կինո է բերել Դամիան (Մարի Լուիզա Դամիեն), որի համար նա երգեր է գրել[11]: 1920 թվականին նրան հրավիրել են նկարահանվելու «Կյանքի շուշան» ֆիլմում՝ ըստ ռումինական թագուհի Մարիայի պիեսի: Նկարահանումների համար նա նոր կեղծանունով է հանդես եկել՝ Ռենե Կլեր (ֆր.՝ claire՝ «պարզ»-ից): 1921 թվականին նկարահանվել է «Գոմոն» ստուդիայի ֆիլմերում, որոնց ռեժիսորը Լուի Ֆեյադն էր («Որբը», «Փարիզետտա»), և Յակով Պրոտազանովի («Մահվան իմաստը», «Սիրո գիշերվա համար») ֆիլմերում[11]:

1922 թվականից Ռենե Կլերը դարձել է «Paris-Journal»-ի և «Theatre et Comtvdia illustres»-ի քննադատը։ 1951 թվականին հրատարակել է իր տեքստերը «Կատարյալ մտորումներ» ժողովածուում[11]։

Եղբայրը՝ Անրի Շոմետը, նրան ծանոթացրել է Ժակ դե Բարոնսելիի հետ, որի մոտ Կլերը՝ որպես օգնական, աշխատել է չորս ֆիլմերի նկարահանումների ժամանակ, ինչը նրան պետք է օգներ իր առաջին՝ «Ժենևևա դե Բրաբան» ֆիլմում: Այդ աշխատանքն անավարտ է մնացել: Հենց Բարոնսելին է Կլերին ներկայացրել պրոդյուսեր Անրի Դիաման-Բերժեին, որը նրան վստահել է «Փարիզը քնեց» (1923) ֆանտաստիկ թեմայով կոմեդիայի նկարահանումը[11]։

1923 թվականից սկսել է ֆիլմեր նկարահանել ինքնուրույն:

Կնոջ՝ Բրոնիա Պերելմութերի հետ Ռենեն ծանոթացել է «Անտրակտ» ֆիլմի ցուցադրության ժամանակ[13]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համր կինոյի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Կլերը դարձել է ռեժիսոր Ժակ դե Բարոնսելիի ասիստենտը՝ մասնակցելով «Կեսօրյա ղողանջ» (1922) և «Քույր Բեատրիսի լեգենդը» (1923) ֆիլմերի նկարահանումներին։

1923 թվականին նա գրել է «Կախարդական ճառագայթ»-ի սցենարը և դրա հիման վրա նկարահանել իր առաջին ֆիլմը՝ «Փարիզը քնեց». էքսցենտրիկ կատակերգություն ֆանտաստիկ սյուժեով, որտեղ տեղ են գտել նաև երգիծանքի տարրեր։ Էկրաններին կինոնկարը հայտնվել է միայն մեկ տարի անց, այն բանից հետո, երբ Կլերը նկարահանել է ևս երկու ֆիլմ, և ունեցել աղմկոտ հաջողություն ավանգարդ արվեստագետների միջավայրում:

Շվեդական բալետի պատվերով նկարահանված «Անտրակտ» (1924) կարճամետրաժ ֆիլմը («Relâche» անվանման ավելի ճշգրիտ թարգմանությունը՝ ներկայացումը չեղյալ է հայտարարվում) քննադատների կողմից տարբեր կերպ է գնահատվել։ Այս ֆիլմում կադրում հայտնվում են ֆրանսիական ավանգարդի բազմաթիվ լեգենդար գործիչներ, առաջին հերթին հենց ինքը՝ կոմպոզիտոր Էրիկ Սատին (որը բալետի անտրակտում ցուցադրվող ֆիլմի համար երաժշտություն է գրել), ինչպես նաև նկարիչներ Մարսել Դյուշանը, Ֆրանսիս Պիկաբիան և Ման Ռեյը: «Անտրակտ»-ում սյուժեն բացակայում է, կադրերը կապված են ավելի շուտ ասոցիատիվ, իսկ ընդհանուր առմամբ էկրանին տեղի ունեցողը քնի տպավորություն է թողնում, ինչի կապակցությամբ դադաիստները հիացմունքով են ընդունել այդ ֆիլմը՝ դրանում տեսնելով իրենց գեղարվեստական գաղափարների մարմնավորումը: Շատ դեպքերում «Անտրակտ»-ը քննադատորեն բնութագրվել է հենց որպես ավանգարդիստական (դադաիստական) փորձ: Համենայն դեպս, այդ փորձը Կլերին անվանի դարձրեց ավանգարդ արվեստագետների շրջանակներում և Փարիզի Բարձր հասարակության շրջանում:

Սակայն որոշ ուշ քննադատներ այս ֆիլմն անվանել են «սյուժետային ծաղրանկար դադաիստական զաումի համար»[14], և «փորձ, որում Կլերը մինչև վերջ անկեղծ չէր», «կատակի տարրով ֆիլմ»[15], թեև արժանին են մատուցել այն սրամտությանը, որով ստեղծվել է ֆիլմը, և ֆիլմի ընդհանուր ավանգարդիստական ուղղվածությանը։ Ըստ Զիգֆրիդ Կրակաուերի կարծիքի՝ «Կարծես թե Կլերը ցանկացել է ֆանտազիայի ոլորտում փորձել կինեմատոգրաֆիական տեխնիկայի բոլոր հնարավորությունները։ Այդ ճանապարհով ձեռք բերված փորձը շատ արժեքավոր էր նրա հետագա ստեղծագործական ուղու համար»[16].

Այսպես թե այնպես, հետագայում Ռենե Կլերն այլևս չի վերադառնում «Անտրակտ»-ի նման ֆիլմերին՝ նկարահանելով «Մուլեն Ռուժի ուրվականը» (1925), «Երևակայական ճանապարհորդություն» (1925), «Երկու երկչոտ» (1928) հեգնական և քնարական կատակերգությունները։ Իր գրեթե բոլոր ֆիլմերում Կլերը նկարահանում է դերասան Ալբեր Պրեժանին: Հանրության մեջ ամենամեծ հաջողությունն ունեցել է «Ծղոտե գլխարկ» (1927) կինոնկարը՝ նկարահանված Էժեն Լաբիշի և Մարկ Միշելի պիեսի հիման վրա, դրության կատակերգություն՝ վառ, գրոտեսկային կերպարներով: Կատակերգությունների հետ մեկտեղ Ռենե Կլերը փորձել է նաև դրամա նկարահանել՝ «Քամու ավարը» (1926

Ձայնային կինոյի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային կինոյի դարաշրջանը սկզբում Կլերին շփոթության մեջ գցեց, մինչև նա եկավ այն մտքին, որ հնարավոր է օգտագործել ձայնը և պատկերը՝ որպես լրացուցիչ գծեր, մի տեսակ կոնտրապունկտ՝ ձայնակարգություն: Ձայնային կինոյի իր տեսլականը նա մարմնավորել է ժողովրդականության բոլոր ռեկորդները գերազանցած «Փարիզի տանիքների տակ» (1930) կատակերգության մեջ, որը համարվում է առաջին երաժշտական ֆիլմը, համենայնդեպս Եվրոպայում։ Ոչ պակաս հաջող էին նաև Կլերի հետևյալ ձայնային ժապավենները՝ «Միլիոն» (1931) կատակերգությունը և «Ազատություն մեզ» (1932) գրոտեսկային սատիրան: 1934 թվականին նա նկարահանել է հակաֆաշիստական «Վերջին միլիարդատերը» ֆիլմը, որն արգելվել է Գերմանիայում և եվրոպական մի շարք երկրներում, ինչը Կլերին դրդել է տեղափոխվել ԱՄՆ։

Կլերի ամերիկյան առաջին ֆիլմը՝ «Ուրվականը գնում է արևմուտք» (1936), ջերմորեն ընդունվեց, ինչը չի կարելի ասել հաջորդ երեք ֆիլմերի մասին, որոնք ընդունվեցին որպես չափազանց «ազատ» հոլիվուդյան չափանիշներով։ Դրանց թվում առավել հայտնի է Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթները» էկրանավորումը։ Պատերազմից հետո՝ 1947 թվականին, Կլերը վերադարձել է Ֆրանսիա, որտեղ նկարահանել է «Լռությունը ոսկի է» (1947), «Սատանայի գեղեցկությունը» (1950), «Գիշերային գեղեցկուհիներ» (1952), «Մեծ զորախաղեր» (1955), «Լիլա նավահանգիստը» (1957) ֆիլմերը, սովետական էկրաններին՝ «Փարիզի արվարձանում», «Աշխարհի ողջ ոսկին» (1961) կինոնկարները։

Կլերն իր ֆիլմերում քնարական երևակայության նրբությունը և սրամտությունը հակադրել է բուրժուական իրականության պրոզայիկ գորշությանը։ Նա նաև կինոարվեստին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է: Իր ստեղծած մի շարք ֆիլմերի սցենարիստն է։ Իր կրտսեր ժամանակակից Մարսել Կառնեի նման ռեժիսորը չի ընդունել «Նոր ալիք»-ի գեղագիտությունը՝ շարունակելով հետևել մեկ անգամ արդեն իսկ ընտրած ուղղությանը։ Ֆիլմերի ստեղծման ժամանակ նա միշտ կողմնորոշվել է զանգվածային հանդիսատեսով, և չէր կարող ընդունել էլիտար արվեստը, որը հասանելի չէր մեծամասնությանը[17]։

Կլերի գործունեության մյուս յուրահատուկ կողմը նրա լայնածավալ գործունեությունն էր Ֆրանսիական ակադեմիայում, որի անդամն էր 1960 թվականից: Նրա անունով է կոչվել Ֆրանսիական ակադեմիայի կինոմրցանակը։

1974 թվականին նա Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր:

1980 թվականին Ռենե Կլերին շնորհվել է «Ազգային մեծ մրցանակ»՝ կինոարվեստի բնագավառում մատուցած ծառայությունների համար:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենե Կլերը մահացել է 1981 թվականի մարտի 15-ին:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924՝ Անտրակտ / Entr’acte
  • 1925՝ Փարիզը քնեց / Paris qui doit
  • 1925՝ Երևակայական ճանապարհորդություն / Le voyage imaginaire
  • 1925՝ Մուլեն Ռուժի ուրվականը / Le Fantome du Mou-lin-Rouge
  • 1926՝ Քամու ավարը / La proie du vent
  • 1927՝ Ծղոտե գլխարկ / Un chapeau de paille d’ltalie
  • 1927՝ Աշտարակ / La Tour (վավերագրական)
  • 1928՝ Երկու երկչոտ / Les deux timides
  • 1930՝ Փարիզի տանիքների տակ / Sous les toits de Paris
  • 1931՝ Միլիոն / Le million
  • 1932՝ Ազատություն մեզ / A nous la liberte
  • 1932՝ Հուլիսի 14 / Quatorze juillet
  • 1934՝ Վերջին միլիարդատերը / Le dernier milliardaire
  • 1935՝ Ուրվականը գնում է արևմուտք / The Ghost Goes West
  • 1938՝ Ապշեցրեք լուրերով / Break the News
  • 1939՝ Մաքուր օդը / Air pur (անավարտ)
  • 1941՝ Նյուօռլեանյան ճրագ / The Flame of New Orleans
  • 1942՝ Ես ամուսնացել եմ վհուկի հետ / I Married a Witch
  • 1943՝ Դա տեղի է ունեցել վաղը / It Happened Tomorrow
  • 1943՝ Հավերժություն և մեկ օր / Forever and a Day (Եվս 6 ռեժիսորների հետ համատեղ)
  • 1945՝ Եվ ոչ ոք չմնաց / And Then There Were None
  • 1949՝ Լռությունը ոսկի է / Le silence est d’or
  • 1950՝ Սատանայի գեղեցկությունը / La Beauté du diable
  • 1952՝ Գիշերային գեղեցկուհիներ / Les Belles de nuit
  • 1955՝ Մեծ զորախաղեր / Les grandes manoevres
  • 1957՝ Լիլա նավահանգիստը / Porte de Lilas
  • 1960՝ Ֆրանսուհին և սերը / La Franchise et l’amour (Հարսանիք դրվագը)
  • 1961՝ Աշխարհի ողջ ոսկին / Tout l’or du monde
  • 1962՝ Չորս ճշմարտություն / Les quatre verites (Երկու աղավնիներ դրվագը)
  • 1965՝ Գալանտային տոնակատարություններ / Les fetes galantes
  • 1966՝ Գարիբան / Gariban (Սցենարի հեղինակ)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авенариус Г. Рене Клер. В сб. Французское киноискусство. — М.: Искусство, 1960.
  • Божович В. Рене Клер. — М.: Искусство, 1985.
  • Брагинский А. Рене Клер. — М.: Искусство, 1963.
  • Клер Р. Размышления о киноискусстве. — М.: Искусство, 1958.
  • Клер Р. Кино вчера, кино сегодня. — М.: Прогресс, 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 Клер Рене // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www.theyshootpictures.com/clairrene.htm
  6. 6,0 6,1 6,2 http://explore.bfi.org.uk/4ce2ba138b568
  7. 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
  8. 8,0 8,1 8,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118669400 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  9. 9,0 9,1 9,2 http://www.silentera.com/articles/heissLokke/pordenone2007.html
  10. https://www.moma.org/artists/27343
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Жан-Лу Пассек. Словарь французского кино. — Мн.: «Пропилеи», 1998.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Брагинский А. Рене Клер. М.: «Искусство», 1963
  13. Интервью Брони Клер. Издание фильма «Свободу нам!» в «The Criterion Collection»
  14. Г. А. Авенариус, сборник «Французское киноискусство». М.: «Искусство», 1960
  15. [Брагинский А. Рене Клер. М.: «Искусство», 1963
  16. Кракауэр, Зигфрид Природа фильма: Реабилитация физической реальности / Сокращённый перевод с английского Д. Ф. Соколовой. — М.: Искусство, 1974. — С. 242.
  17. Клер Р. Предисловие к книге А.Брагинского «Рене Клер». М.: «Искусство», 1963

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 478 CC-BY-SA-icon-80x15.png