Էրիկ Սատի
Էրիկ Սատի ֆր.՝ Erik Satie | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Օնֆլյոր |
Մահացել է | հուլիսի 1, 1925[2][4][5][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[6] |
Գերեզման | Q29341392? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Փարիզի երգիչների դպրոց |
Երկեր | La Diva de l'Empire? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ |
Կայք | erik-satie.com |
Erik Satie Վիքիպահեստում |
Էրիկ Ալֆրեդ Լեսլի Սատի (ֆր․՝ Érik Alfred Leslie Satie) (1866-1925), էքսցենտրի ֆրանսիացի կոմպոզիտոր, և դաշնակահար, 20-րդ դարի առաջին քառորդի եվրոպական երաժշտության ռեֆորմատորներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկ Սատին ծնվել է 1866թ․-ի մայիսի 17-ին Ֆրանսիաի Օնֆլեր համայնքում։ Սովորել է Փարիզի «Սխոլա կանտորում»-ում (1905-1908)։ Այդ տարիներին ստեղծել է արտառոց վերնագրերով դաշնամուրային պիեսների ժողովածուներ՝ «3 պիես տանձի ձևով», «Ձիու մորթու մեջ», «Սպորտ և զվարճալիք» են։ Սատիի առաջին թատերական գործը «Շքերթ» բալետն է (1916)։ Աջակցել է «Վեցյակի» նորարարական ձեռնարկումներին։ 1920-ական թվականների սկզբին նրա շուրջն են համախմբվել, այսպես կոչված, Արկյոյի դպրոցի ֆրանսիացի երաժիշտները։ Սատիի ստեղծագործական սկզբունքները և գեղագիտական հայացքները եղել են անկայուն, մեկ սատարել է իմպրեսիոնիզմին, մեկ էլ հարձակվել նրա հետևորդների վրա, իմպրեսիոնիզմին հակադրելով գծային գրության պարզությունն ու խստությունը։ Սատիի լավագույն գործը «Սոկրատ» սիմֆոնիկ դրաման է ձայնի համար (Պլատոնի դիալոգների տեքստով, 1918)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Erik Satie
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118605690 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 208)։ ![]() |