Զաում, զաումային լեզու (ռուս.՝ заумь - «անհեթեթություն, իմաստակություն»), գրական հնարք[1], 1920 թվականին ռուսական ֆուտուրիզմի տեսաբանների կողմից առաջադրված հասկացություն։ Տերմինն առաջադրել է Վ. Խլեբնիկովը, որը փորձում էր անմիջական օրինաչափություններ տեսնել բառի հնչողության ու իմաստի միջև և, հենվելով նրանց վրա, ստեղծել պոետական լեզու, որի վրա չէր ծանրանա «խոսքի կենցաղային իմաստը» (այսինքն՝ ստեղծել բառ՝ ի սկզբանե նրան հատուկ անվանական և հաղորդակցական ֆունկցիաներից դուրս)[2]։ Սովորաբար զաումի տակ հասկանում են ռուս ֆուտուրիստների պոետական փորձերը (Ա. Ե. Կրուչենիխի, Վ. Վ. Կամենսկու և այլոց)։ «Լեֆ» ամսագրի շուրջ խմբավորված լեզվաբանների և պոետների մոտ զաումի խնդիրը կապված էր գրական լեզվի գիտակցաբար «վերափոխման» հետ։ Զաումը ֆուտուրիստների համար գործանական աշխատանք էր բառի արտահայտչական հնարավորությունները դրսևորելու համար։ Զաում տերմինը հաճախ է կիրառվում անիմաստ փորձարարությունը բնորոշելու համար։