Բուֆոնադ
Արտաքին տեսք

Բուֆոնադ (իտալ.՝ buffonata - «կատակ, խեղկատակություն»), դերասանական խաղի չափազանցված զավեշտային ձև։
Բուֆոնադը երգիծական ներկայացումներում հանդիպող դերասանական այն խաղն է, որը դրսևորվում է չափազանցված և խեղկատակության հասնող շարժումներով, դիմախաղով, ձայնի հնչերանգով[1]։ Հիմնվում է կտրուկ չափազանցության (գրոտեսկ), ծաղրանմանային գործողությունների, երևույթների, հերոսի բնավորության գծերի վրա, որոնց շնորհիվ ստեղծվում է սատիրիկ էֆեկտ։ Եզրույթը նաև ունի «կատակերգական ներկայացում, բեմադրություն, փողոցային թատրոն» նշանակությունները։
Բուֆոնադի օրինակի հանդիպում ենք Ե. Չարենցի «Կապկազ-թամաշա» պիեսի մի շարք տեսարաններում։
| Կատարողական արվեստներ |
|---|
|
Ակրոբատիկա • Բալետ • Կրկես • Բուֆոնադ • Պար • Մարմնամարզություն • Իլյուզիոնիզմ • Մնջախաղ • Երաժշտություն • Օպերա • Ըմբշամարտ • Տիկնիկային թատրոն • Թատրոն • Կինոարվեստ • Որովայնախոսություն • Ստենդափ
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 60-61.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 630)։ |
| ||||||