Ալբեր Պրեժան
| Ալբեր Պրեժան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 27, 1894[1] կամ հոկտեմբերի 27, 1893[2] |
| Ծննդավայր | Պանտեն[3] |
| Մահացել է | նոյեմբերի 1, 1979[1][3] |
| Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[3] |
| Գերեզման | Auteuil Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
| Ամուսին | Lysiane Rey? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Պատրիկ Պրժեա |
Ալբեր Պրեժան (ֆրանսերեն՝ Albert Préjean, հոկտեմբերի 27, 1894[1] կամ հոկտեմբերի 27, 1893[2], Պանտեն[3] - նոյեմբերի 1, 1979[1][3], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[3]), կինոյի ֆրանսիացի դերասան, երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիքում Պրեժանը բռնցքամարտիկ էր։ Գեղարվեստական կարիերան սկսել է որպես երգիչ և ակրոբատ Փարիզի համերգային սրճարաններում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, հաջողակ կործանիչ օդաչու էր։ Պարգևատրվել է զինվորական խաչով և Պատվո լեգեոնի շքանշանով։ Նա իր առաջին հինգ ֆիլմերը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Անրի Դիամանթ-Բերգերի հետ 1921-1923 թվականներին։ Որպես կանոն՝ խաղացել է ժողովրդի միջից դուրս եկած ուժեղ և մեծահոգի հերոսի դեր։
1929 թվականին նա նկարահանել է «L’Aventure de Luna-Park» ֆիլմը[4] Դանիել Պարոլի մասնակցությամբ։
1930 թվականին նկարահանվել է ֆրանսիացի նշանավոր կինոռեժիսոր Ռենե Կլերի «Փարիզի տանիքների տակ» կատակերգության մեջ (որը համարվում է առաջին երաժշտական ֆիլմը Եվրոպայում), որտեղ երգել է գլխավոր երգը։ Ռենե Կլերը Պրեժանին նկարահանել է իր գրեթե բոլոր ֆիլմերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա շարունակել է նկարահանվել կինոյում՝ հատկապես խաղալով կոմիսար Մեգրեի դերը։ 1942 թվականի մարտին նա միացել է մի խումբ դերասանների, որոնք գերմանացիների հրավերով այցելում էին Բեռլինի կինոստուդիաներ։ Դա ֆրանսիացի դերասանների և դերասանուհիների մի խումբ էր, ինչպիսիք էին Ռենե Դարիան, Աստորա Ջունին, Վիվիեն Ռոմանսը, Սյուզի Դելերը և Դանիել Դարիոն[5][6]։ Նա մի քանի շաբաթ բանտարկվել է։ Պատերազմից հետո շարունակել է նկարահանվել կինոնկարներում, բայց նրա կարիերան այլևս երբեք չի հասել այն հզորությանը, որն ուներ պատերազմից առաջ։
1979 թվականին իր որդու՝ Պատրիկ Պրեժանի օգնությամբ հրատարակել է հուշերի գիրք[7]։ Նրա վերջին կինը մահացել է 1986 թվականին։
Ալբերտ Պրեժանը մահացել է 1979 թվականին Փարիզում՝ սրտի կաթվածից։ Թաղված է Օտոյ գերեզմանատանը։
Ֆիլմագրության ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1924. Գայլերի հրաշքը՝ զինվոր
- 1925. Երևակայական ճանապարհորդություն՝ Ալբերտ
- 1925. Փարիզը քնեց` օդաչու
- 1925. Մուլեն Ռուժի ուրվականը` լրագրող Ժան Դեգլանդ
- 1927. Ծղոտե գլխարկ` Ֆերդինանդ
- 1930. Փարիզի տանիքների տակ՝ Ալբերտ. փողոցային երիտասարդ երգիչ
- 1932. Սիրային արկածներ
- 1932. Madame Makes Her Exit
- 1935. Արքայադուստր Տամ Տամ
- 1938. Mollenard
- 1940. Կրիստոբալի ոսկին
- 1960. Ռումբեր Մոնտե Կառլոյի վրա
Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1929. L'Aventure de Luna-Park
- 1929. Bluff
- 1929. C'est à boire...
- 1929. Le manque de mémoire
- 1929. Pour passer le temps
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #135422833 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ « Une bonne surprise que ce moyen métrage d'Albert Préjean, réalisateur et interprète d'une sorte de petite comédie morale où tel est pris qui croyait prendre : à travers le Paris des années vingt du fameux Luna-Park au bar Ping-Pong. » Écran 79 sur Google livres
- ↑ Raphaël Sorin (4 janvier 1996). L'Express (ed.). «Sous la botte, le cinéma français». lexpress.fr. Վերցված է 24 février 2013-ին.
- ↑
{{citation}}: Empty citation (օգնություն), Les Actualités mondiales, 27 mars 1942, (à partir de 1 min 38 s) Institut national de l'audiovisuel. - ↑ Patrick Préjean, Albert Préjean, Éditions Candeau, 1979, 2-86298-005-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Պրեժան» հոդվածին։ |
| ||||||||||||||||