Մարսել Պրուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մարսել Պրուստ
ֆր.՝ Marcel Proust
Marcel Proust 1895.jpg
Ծննդյան անուն Վալենտին Լուի-Ժորժ-Էժեն-Մարսել Պրուստ
Ծնվել է հուլիսի 10, 1871
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա[1]
Վախճանվել է նոյեմբերի 18, 1922
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա
Գրական անուն Bernard d'Algouvres[2], Dominique, Horatio, Marc-Antoine, Écho և Laurence
Մասնագիտություն վիպասան, ակնարկագիր,
քննադատ
Լեզու ֆրանսերեն
Ազգություն ֆրանսիացի
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Կրթություն Կոնդորսե լիցեյ և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Ժանրեր վեպ և էսսե
Գրական շարժումներ մոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներ Within a Budding Grove, In Search of Lost Time և Jean Santeuil
Աշխատավայր Le Figaro
Պարգևներ
Համատեղ ապրող Reynaldo Hahn
Marcel Proust signature.svg
Մարսել Պրուստ Վիքիքաղվածքում
Marcel Proust Վիքիպահեստում

Վալանտըն Լուի Ժորժ Ըյոժեն Մարսել Պրուստ (ֆր.՝ Valentin Louis Georges Eugène Marcel Proust) (հուլիսի 10, 1871 - նոյեմբերի 18, 1922), ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ։ Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» (ֆր.՝ À la recherche du temps perdu) 7 վեպից բաղկացած վիպաշարն է (հատորներ 1-16, 1913-1927, վերջին 6 հատորները հրատարակվել են հետմահու), որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկը։

Մարսել Պրուստը ծնվել է կիրթ և բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքում։ Նրա հայրը բժշկության պրոֆեսոր էր Փարիզում: Փոքրուց եղել է առողջապես թույլ երեխա և իր ամբողջ կյանքում ունեցել է ասթմայից առաջացած լուրջ շնչառական դժվարություններ: Պատանեկության տարիներին նա այցելում է արիստոկրատական սալոններ, սրահներ, որտեղ նա հանդիպում է այնպիսի արտիստների և բանաստեղծների, ովքեր նրան տալիս են համաշխարհային համբավ: Օգտվելով իրեն ընձեռնված հնարավորությունից, նա չի աշխատում և 1895-ին սկսում է գրել մի վեպ, որը մնում է առանձին մասերի բաժանված վիճակում (հրատարակվում է 1952 թվականին իր մահից հետո՝ «Jean Santeuil», «Ժան Սանտոյ» վերնագրով):

1900 թվականին նա թողնում է իր սկսած նախագիծը և ճանապարհորդում դեպի Վենետիկ և Պադու, որպեսզի բացահայտի արվեստի գործերը՝ հետևելով Ջոն Ռուսկինի քայլերը: Արդյունքում նա հրատարակում է հոդվածներ և թարգմանում երկու գիրք՝«La Bible d'Amiens»,«Ամիենի Աստվածաշունչը» և «Sésame et les Lys»: 1907 թվականին Մարսել Պրուստը սկսում է գրել իր հայտնի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» (« A la recherche du temps perdu») ստեղծագործությունը, որի յոթ հատորը («Du côté de chez Swann») հրատարկվել է 1913 թվականին, և իր մահից հետո` 1927 թվականին: Երկրորդ հատորը՝« À l'ombre des jeunes filles en fleurs» արժանացել է Պրի Գոնկուր /prix Goncourt մրցանակին 1919 թվականին: Մարսել Պրուստը մահացել է 1922 թվականի նոյեմբերի 18-ին բրոնխիտ հիվանդության պատճառով: Նա թաղված է Փարիզի Պեռ-Լաշեզ գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]