Ժան Լորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Լորեն
ֆր.՝ Jean Lorrain
Jean Lorain Vers 1900.jpg
Ծննդյան անունֆր.՝ Paul-Alexandre-Martin Duval
Ծնվել էօգոստոսի 9, 1855(1855-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրՖեկան
Վախճանվել էհունիսի 30, 1906(1906-06-30)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Գրական անունRaitif de la Bretonne[4] և Daniel de Kerlor[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լիբրետիստ, դրամատուրգ և լրագրող
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[5]
Изображение автографа
Commons-logo.svg Jean Lorrain Վիքիպահեստում

Ժան Լորեն (ֆր.՝ Jean Lorrain, իսկական անունը` Պոլ Ալեքսանդր Մարտեն Դյուվալ ֆր.՝ Paul Alexandre Martin Duval, օգոստոսի 9, 1855(1855-08-09)[1][2][3][…], Ֆեկան - հունիսի 30, 1906(1906-06-30)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), սիմվոլիստական դպրոցի ֆրանսիացի գրող և վիպասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանություն է սովորել, բայց ուսումը կիսատ է թողել։ Ստացել է ճանաչված բանաստեղծուհի Ժյուդիտ Գոթիեի` Թեոֆիլ Գոթիեի դստեր օժանդակությունը։ 1870-ական թվականների կեսերից սկսեց երևալ Փարիզի գրական դերասանական շրջաններում, այդ թվում Սև կատու կաբարեում, որտեղ նրա ընկերները դարձան Ժան Մորեասը, Մորիս Ռոլլինան, Ժան Ռիշպենը և մյուսները։ Բնակվում էր Մոնմարտրում, ծանոթացավ Էդմոն դե Գոնկուրի և Սառա Բեռնարի հետ, որի համար մի քանի պիես գրեց։ Դենդիզմի ոլորտում մրցակցում էր արիստոկրատ Ռոբեր դե Մոնտեսքյուի հետ (բայց անհաջող)` հաճախակի հայտնվելով տարբեր աղմկոտ վիճաբանությունների կենտրոնում, բայց հաճույքով էր գնում դրանց։ Վեպերից մեկում անպատվաբեր կերպով է ներկայացնում Մոպասանին (մանուկ ժամանակ նրանք ընկերներ էին) և հազիվ խուսափեց նրա հետ մենամարտից, բայց մասնակցեց Պրուստի հետ մենամարտին, ջախջախիչ գրախոսական հրապարակելով նրա Զվարճություններ և օրեր, գրքի վերաբերյալ։ 1880-ական թվականներին ծանոթանում է Ժորիս Կառլ Գյուիսմանսի, Բարբե դ Օրևիլի, Լեոն Բուլայի հետ, 1890-ականներին մերձեցավ Լիանա դե Պուժիի հետ, որը նրան ձոնում է Անորսալին (1898) վեպը։ Գրում է մի քանի երգեր Իվետա Գիլբերի համար։ Օգտագործում էր թմրադեղեր (եթեր), հայտնի էր համասեռական կապերով (կենսագիրը Լորենին կոչում էր Սոդոմի ավետաբեր Փարիզում դարի վերջին)։ Մի քանի անգամ վիրահատվել է աղիքային խոցի պատճառով։ Անբուժելի դարձած սրտային հիվանդությունը, թմրամոլությունը և սիֆիլիսը դարձան նրա վաղաժամ մահվան պատճառը։

Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ (1896)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենը եղել է տիպիկ դեկադենտ, նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների, նովելների, պիեսների և վեպերի մի քանի ժողովածուներ, որոնցից ամենաճանաչվածը «Աստարտա (Պարոն դե Ֆոքս)»-ն է (1901)։ Ակտիվորեն զբաղվում էր լրագրությամբ, վարում էր թատերական ժամանակագրություն, հրատարակում էր ճամփորդական հուշեր, դառնալով ժամանակի ամենաբարձր վարձատրվող լրագրողներից մեկը։ Մահից հետո երկար ժամանակ մոռացվել էր, սակայն վերջին տասնամյակում նրա կերպարի և գրքերի հանդեպ հետաքրքրությունը ֆրանսիայում և արտասահմանում նորից աճեց։ 1996 թվականից Ֆյոկենում գործում է Ժան Լորենի բարեկամների ընկերությունը։

Ընտրյալ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La forêt bleue (1883, բանաստեղծություն)
  • Sonyeuse (1891, վեպ)
  • L’ombre ardente (1897, բանաստեղծություն)
  • Histoires des masques (1900, վեպ)
  • Monsieur de Phocas (1901, վեպ)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gaubert E. Jean Lorrain. Paris: E. Sansot & cie, 1905
  • Kyria P. Jean Lorrain. Paris: Seghers, 1973.
  • Jullian Ph. Jean Lorrain ou Le satiricon 1900. Paris: Fayard, 1974.
  • Santos J. L'art du récit court chez Jean Lorrain. Paris: Nizet, 1995.
  • Winn Ph. Sexualités décadentes chez Jean Lorrain: le héros fin de sexe. Amsterdam; Atlanta: Rodopi, 1997
  • Anthonay Th. d'. Jean Lorrain: miroir de la Belle Époque. Paris: Fayard, 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 Czech National Authority Database
  5. LIBRIS — 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]