Jump to content

Գոնկուրյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնկուրյան մրցանակ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Տեսակգրական պարգև
ՊարգևատրողԳոնկուրյան ակադեմիա
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1903[1]
Հերթականություն
Կայքacademiegoncourt.com(ֆր.)
 Prix Goncourt Վիքիպահեստում

Գոնկուրյան մրցանակ (ֆր.՝ Prix Goncourt), Ֆրանսիայի ամենահայտնի գրական մրցանակը, որ շնորհվում է լավագույն վեպի համար։ Մրցանակը կոչվել է ի պատիվ Գոնկուր եղբայրների։ Հաղթողը որոշվում է Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ, որ տեղի է ունենում փարիզյան «Դրուան» (Drouant) ռեստորանում հատուկ ընթրիքի ընթացքում։ Մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Մրցանակի գումարային չափը սիմվոլիկ է (ներկայումս կազմում է 10 եվրո), սակայն այն, որպես կանոն, նպաստում է հաղթող գրքի վաճառքի ավելացմանը, իսկ նրա հեղինակը դառնում է ֆրանսիական գրականության առաջատար գրողներից մեկը։

Գոնկուրյան ակադեմիայի կազմում ընդգրկված են Ֆրանսիայի 10 ամենահայտնի գրականագետները, որոնք ստանում են սիմվոլիկ աշխատավարձ՝ տարեկան 60 ֆրանկ։ Ակադեմիայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, որ կարող է տալ մեկ գրքի օգտին։ Գրական ստեղծագործություններին տրված ձայների հավասար լինելու դեպքում առաջնությունը տրվում է այն գրքին, որի օգտին քվեարկել է Նախագահը։ Տարբեր ժամանակներում Գոնկուրյան ակադեմիայի անդամ են եղել գրողներ Ա. Դոդեն, Ժ. Ռենարը, Ռոնի Ավագը, Ֆ. Էրիան, Է. Բեզենը, Լուի Արագոնը և այլք։

Ըստ կանոնադրության՝ Գոնկուրյան մրցանակը մի հեղինակին կարող է տրվել միայն մեկ անգամ։ Միակ բացառությունը գրող Ռոմեն Գարին է։ Առաջին անգամ նա Գոնկուրյան մրցանակ ստացել է 1956 թվականին, իսկ 19 տարի անց մրցանակն ստացել է Էմիլ Աժար անվամբ. դա բացահայտնվել է միայն մրցանակի հանձնումից հետո։

Գլխավոր մրցանակից բացի Գոնկուրյան ակադեմիան մրցանակներ է տալիս նաև դեբյուտայի վեպի, պեոզիայի, նովելի, կենսագրության համար։ Իսկ վերջին ժամանակներում Գոնկուրյան մրցանակներ են տրվում նաև Արևելքի (Լիբանան) ու Եվրոպայի (Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա) այլ երկրների ֆրանսիացի գրողների։

Գոնկուրյան մրցանակը, որը ստեղծվել է յուրաքանչյուր տարի «արձակի լավագույն պատկերավոր ստեղծագործությունը» գնահատելու նպատակով, գրեթե բացառապես շնորհվում է վեպերին։

1862 թվականին Գոնկուր եղբայրները որոշում են, որ իրենց մահից հետո նրանց ունեցվածքը կվաճառվի, իսկ կապիտալը կներդրվի, որպեսզի Գոնկուրյան ակադեմիան (Ֆր.` Académie Goncourt ) օգտագործի այդ գումարի տոկոսները՝ տարեկան 6,000 ոսկե ֆրանկով վարձատրելու տասը գրողների (այսպես նրանք կարողանում էին ապրուստը հոգալ իրենց գրչի միջոցով) և տարեկան 5,000 ոսկե ֆրանկ մրցանակ շնորհելու համար[2] : Սակայն, քանի որ Գոնկուրյան ակադեմիան պետք է հանրօգուտ հիմնարկ ճանաչվեր, նրա միջոցները պետք է ներդրվեին պետական պարտատոմսերի տեսքով որոնք, թեև եկամտաբեր չէին, բայց համարվում էին ապահով։ Ցավոք, այդ պարտատոմսերը չէին համընկնում գնաճի հետ (որը 1900 թվականին դեռևս գոյություն չուներ)։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, ապա 1928 թվականին Պուանկարեի ֆրանկի ստեղծման հետևանքով, այս պարտատոմսային կապիտալը շարունակաբար արժեզրկվում էր , ինչի հետևանքով տարեկան եկամտի և մրցանակի գումարները ևս նվազում էին՝ համահունչ ակադեմիայի կապիտալի արժեքի անկմանը[3] ։ Վերջիվերջո, 1962 թվականին մրցանակի չափը կազմեց ընդամենը 50 նոր ֆրանկ[4] ։

1903 թվականից ի վեր, Գոնկուրյան մրցանակի դափնեկրին հանձնվում է կտրոն, որը սկզբում շնորհվում էր նատուրալիստական վեպերին՝ ակադեմիկոսների նախընտրած գիտականությամբ հագեցած ստեղծագործություններից խուսափելու նպատակով։ Այսօր, գնաճի պատճառով, այս կտրոնն ունի միայն խորհրդանշական արժեք, իսկ նյութական արժեքը կազմում է ընդամենը 10 եվրո։ Սակայն իրական պարգևը այն հռչակն է, որ դափնեկիրը ձեռք է բերում[5] ։ Դեռ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ակադեմիկոս Ժան Աժալբերը կանխատեսել էր, որ Գոնկուրյան մրցանակ ստացած ստեղծագործությունը դառնալու է վաճառքի առաջատարներից մեկը[6] ։

Գոնկուրյան մրցանակը չի կարող մեկ անգամից ավել շնորհվել նույն գրողին։ Այս կանոնն ունեցել է  միայն մեկ բացառություն. 1956 թվականին մրցանակը շնորհվել է Ռոմեն Գարիին՝ «Երկնքի արմատները» (Les Racines du ciel) վեպի համար, իսկ 1975-ին նա կրկին արժանացել է մրցանակի՝ այս անգամ Էմիլ Աժար կեղծանվամբ «Ողջ կյանքը առջևում է» (La Vie devant soi) վեպի համար։

1941 թվականին Վիշիի իշխանությունները միջամտեցին մրցանակի շնորհմանը՝ թույլ չտալու համար, որ Ռայմոն Գերինի «Երբ գալիս է ավարտը» (Quand vient la fin) վեպը հաղթի, քանի որ այն համարվել էր բարոյալքող։ Մրցանակը տրվեց Անրի Պուրրային, որը պաշտպանում էր գյուղական կյանքի վերածնունդը[7] ։

2008 թվականի փետրվարի 5-ին ժյուրին փոփոխություններ կատարեց կանոններում՝ թափանցիկությունն ապահովելու համար, քանի որ բազմիցս ենթարկվել էր քննադատությունների։ Սահմանվեց, որ ժյուրիի անդամները չեն կարող վճարվող պաշտոն ունենալ հրատարակչական տներում[8] ·[9] , ինչպես նաև մեկ տարվա ընթացքում ժողովներին չմասնակցած ժյուրիի անդամը պարտավոր է հրաժարական տալ։ Սահմանվեց նաև 80 տարեկանի տարիքային շեմ նոր անդամների համար (սա հետադարձ ուժ չուներ)[10] ։

2022 թվականից Գոնկուրյան ակադեմիայի նախագահը հստակեցրեց, որ նախկին ժյուրիի անդամները չեն կարող ընդգրկվել մրցանակի հավակնորդների շարքում։ Այս կանոնը հրապարակայնորեն հստակեցվեց Վիրջինի Դեսպենթեսի «Սիրելի խորտակիչ» (Cher connard) վեպի քննարկման ժամանակ, որը, չնայած մեծ վաճառքին, մրցանակի համար չէր կարող ընտրվել, քանի որ հեղինակը նախկինում եղել էր ժյուրիի անդամ[11] ։

Վիճահարույց դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնկուրյան մրցանակը մնում է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը, հատկապես այն պատճառով, որ այն իր դափնեկրին բերում է մեծ ճանաչում և վաճառքի զգալի աճ [12] ։ Ենթադրվում է, որ մրցանակը ստանալուց հետո ութ շաբաթվա ընթացքում հրատարակչի եկամուտը կարող է հասնել առնվազն երեք միլիոն եվրոյի[13]։ Գոնկուրյան մրցանակի դեմ հաճախ հնչող քննադատություններից մեկն այն է, որ այն չի տրվել 20-րդ դարի որոշ մեծ գրողներին։ Գիյոմ Ապոլիները և Կոլետը (ով հետագայում դարձել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ, ապա նաև նախագահ) առաջին ականավոր գրողներն էին, որոնք չեն արժանացել մրցանակին։ Անդրե Ժիդը, Ժան-Պոլ Սարտրը, Ալբեր Կամյուն, Ալբեր Կոենը, Կլոդ Սիմոնը, Մարգարիտ Յուրսենարը, Ֆրանսուազ Սագանը, Միշել Բյուտորը և Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոն հռչակավոր ֆրանսիացի գրողներ են, որոնց երբևէ չի պարգևատրել Գոնկուրյան ակադեմիան, բայց ովքեր հետագայում մեծ ճանաչում են ստացել կամ Նոբելյան մրցանակի են արժանացել։ 1999 թ. Լիղ (ֆր.`Lire- կարդալ) ամսագիրը այս խնդիրը արտահայտել է հետևյալ կերպ. «Գոնկուրյան մրցանակը հազվադեպ է պարգևատրում տարվա լավագույն վեպը»։

Գոնկուրյան մրցանակը հաճախ ենթարկվում է քննադատության իր ակադեմիական կողմնորոշման համար։ 1983 թվականին ֆրանսիացի գրող Միշել Տուրնյեն նշել է․ «Մենք ռեալիզմի և նատուրալիզմի ժառանգներն ենք։ Պետք է գնահատել գրականությունը այդ ժառանգության շրջանակներում։ Սակայն ակադեմիզմի խոչընդոտը միշտ առկա է, և երբեմն մենք չենք կարող խուսափել դրանից։ Դրա պատճառով որոշ մեծ գրական գործեր մնում են անտեսված»։ [14] Մրցանակի ընտրական գործընթացը ևս քննադատության է արժանանում՝ կապված ժյուրիի անդամների և խոշոր հրատարակչությունների միջև առկա կապերի հետ։ 2008 թվականին նոր կանոններ են սահմանվել՝ ժյուրիի անդամներին արգելելով զբաղեցնել վճարվող պաշտոն հրատարակչական ընկերություններում՝ մրցույթի թափանցիկությունն ապահովելու համար[15] ։

Ի տարբերություն այլ հեղինակավոր գրական մրցանակների, ինչպիսիք են «Պուլիցերյան մրցանակը», «Սերվանտեսի մրցանակը» կամ «Բուքերյան մրցանակը», որտեղ ժյուրիի կազմը պարբերաբար փոխվում է, Գոնկուրյան մրցանակի ակադեմիայի անդամները անփոփոխ են մնում։ Սա հանգեցնում է կասկածների՝ կապված ընտրության անաչառության հետ[16]։ Մեկ այլ քննադատության թեմա ժյուրիի անդամների տարիքն է [17] ։ Ֆրանսիացի գրող Ժյուլ Ռենարը նշել է․ «Գոնկուրյան ակադեմիան ավելի շատ հիշեցնում է թոշակառուների տուն։ Գրականությունը վաղ թե ուշ կխուսափի դրանից»։ Այս հարցին լուծում տալու համար 2008 թվականին սահմանվեց նոր կանոն, ըստ որի՝ ժյուրիի անդամները 80 տարեկանից հետո կորցնում են քվեարկելու իրավունքը և անցնում են «պատվավոր» կարգավիճակի:

Չնայած Գոնկուրյան մրցանակը շարունակում է մնալ գրականության ամենահեղինակավոր պարգևներից մեկը, որոշ հեղինակների համար այն կարող է վերածվել «թունավորված նվերի»։ Մրցանակը ստանալուց յոթ տարի անց ֆրանսիացի գրող Ժան-Լուի Բորին գրել է․ «Գոնկուրյան մրցանակի առաջին հետևանքը եղել է այն, որ այն կարծես փուշ է դարձել իմ հիշողության մեջ։ (…) Դրանից հետո ես սկսել եմ ծերանալ։ (…) Գոնկուրյան մրցանակը ձեզ հայտնի է դարձնում լայն հանրությանը, սակայն միևնույն ժամանակ ձեզ օտարում է «ճշմարիտ գրականության գիտակներից», որոնց համար այս մրցանակը գրեթե հիվանդության պես մի բան է, նման մաշկի ծանր ախտերին։ (…) Արդյունքում՝ լայն հանրությունը կարդում է ձեր գիրքը միայն այն պատճառով, որ այն ստացել է Գոնկուրյան մրցանակ, բայց այլևս չի կարդում ձեր հետագա ստեղծագործությունները, քանի որ դրանք մրցանակ չեն ստացել [18] ։

1972 թվականի դափնեկիր Ժան Կարիերը 1987 թվականին հրապարակեց «Գոնկուրյան մրցանակի գինը» գիրքը, որտեղ ներկայացրեց, թե ինչպես մրցանակը, փոխանակ գրական հաջողություն բերելու, երկար տարիներ մոռացվածության էր մատնել իրեն։

Մրցակցությունը հատկապես սուր է Գոնկուրյան մրցանակի և Ֆեմինա մրցանակի միջև։ Այսպես, 1931 թվականին Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ով համարվում էր Գոնկուրյան մրցանակի ֆավորիտ, ստացավ Ֆեմինա մրցանակը։ Նույնը կրկնվեց 1993 թվականին՝ Մարկ Լամբրոնի դեպքում, մինչդեռ 1959 թվականին Գոնկուրյան ակադեմիան «խլեց» Անդրե Շվարց-Բարտին Ֆեմինայի ժյուրիի ձեռքից։ 2000 թվականին երկու ակադեմիաները համաձայնության եկան, ըստ որի՝ այս մրցանակները հերթով պետք է տրվեն առաջինությունը զիջելով մեկը մյուսին [19] ։

Շատ գրական քննադատներ նշում են, որ Գոնկուրյան մրցանակի նախկին դափնեկիրներից շատերը ժամանակի ընթացքում մոռացվել են [20]։

Կանանց ներգրավվածությունը Գոնկուրյան մրցանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն Գոնկուրյան մրցանակը ստեղծվել էր բացառապես տղամարդ հեղինակների վեպերը պարգևատրելու համար։ Այս անարդարության դեմ արձագանքելու նպատակով, հատկապես այն բանից հետո, երբ 1904 թվականին մրցանակը տրվեց տղամարդու, այլ ոչ թե ֆավորիտ Միրիամ Հարիին՝ Երուսաղեմի նվաճումը վեպի համար, Աննա դե Նոայի շուրջ համախմբվեցին 22 կին՝ հիմնելով La Vie Heureuse (Երջանիկ կյանք) մրցանակը՝ ի պատասխան Գոնկուրյան ակադեմիայի կնատյացության։ Նույն տարում առաջին անգամ շնորհված այս մրցանակի ժյուրին բաղկացած էր միայն կանանցից, իսկ առաջին դափնեկիրը դարձավ հենց Միրիամ Հարին։ Հետագայում մրցանակը սկսեցին շնորհել ինչպես արձակ, այնպես էլ չափածո ստեղծագործությունների հեղինակներին[21] ։ 1922 թվականին այն վերանվանվեց Ֆեմինա մրցանակ։

Գոնկուրյան մրցանակի առաջին կին դափնեկիրը դարձավ Էլզա Տրիոլեն 1945 թվականին[22] ։

Մինչև այսօր էլ Գոնկուրյան ակադեմիան ենթարկվում է քննադատության, քանի որ հիմնականում առանձնացնում է տղամարդ հեղինակների։ Լրագրող Սեսիլ Մազենը 2015 թվականին արձանագրել է, որ մրցանակի պատմության ընթացքում 112 դափնեկիրներից 101-ը եղել են տղամարդիկ[23] ։

Լրագրողը նաև անդրադառնում է 2013 թվականի ֆրանսիական գրական սեզոնի թվերին, որտեղ տղամարդ հեղինակները գերակշռում էին․ Գրասե հրատարակչությունում՝ 72%, Սեյլում՝ 81%, իսկ Գալիմարում՝ 82%։ ActuaLitté ամսագրում հրապարակված հոդվածում, որի հեղինակը խմբագրության տնօրեն Նիկոլա Գարին է, La Barbe խումբը ենթադրություններ է անում այս երևույթի վերաբերյալ․ «Հոմերոսից ի վեր գրականության մեջ ընդունված տեսակետը հիմնված է պատերազմների և կոնֆլիկտների վրա։ Կանայք իրենց ձեռագրերով ներկայացնում են անանուն, անհասկանալի մի բան, որը դուրս է ընդունված պատկերացումներից»։ Խումբը հավելում է․ «1954 թվականին Սիմոն դը Բովուարը Մանդարինները վեպի համար ստացավ Գոնկուրյան մրցանակ» ։ Դա պարզապես «կնոջ ալիբի» էր»[24] ։

Գոնկուրյան այլ մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ «դրամաշնորհ» անվամբ [25] հայտնի Գոնկուրյան պոեզիայի, նովելի, կենսագրության, պատանեկան գրականության և առաջին վեպի մրցանակները ևս

ամեն տարի շնորհվում են Գոնկուրյան ակադեմիայի կողմից։

Բայց փաստորեն, միայն Գոնկուրյան մրցանակն է, որը, ըստ Գոնկուր եղբայրների կտակի, կարող է կրել «մրցանակ» անունը։

Լիցեյականների Գոնկուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիցեյականների Գոնկուրյան մրցանակը ֆրանսիական գրական մրցանակ է, որը ստեղծվել է 1988 թվականին Ֆնակի (Ֆր.`Fnac) նախաձեռնությամբ՝ Ռենի ակադեմիական վարչության համագործակցությամբ և Գոնկուրյան ակադեմիայի հովանու ներքո։ Լիցեյականների Գոնկուրի մեկնարկը տրվում է ամեն տարի՝ Գոնկուրյան ակադեմիայի նախնական ընտրության հրապարակմամբ։ Այս մրցանակը գործում է նույն կանոններով, ինչ Գոնկուրը[26] ։

Ավելի քան 2000 դպրոցականներ (15-18 տարեկան) ընտրում են իրենց նախընտրած գիրքը Գոնկուրյան ակադեմիայի կազմած ցուցակից։  Fnac-ը աշնան սկզբին դպրոցականներին տրամադրում է ընտրված գրքերը, որոնք նրանք ընթերցում ու քննարկում են երկու ամսվա ընթացքում։ Ֆրանսիայի կրթության նախարարության հետ համատեղ կազմակերպվում են տարածաշրջանային հանդիպումներ, որտեղ աշակերտները քննարկում են իրենց ընթերցած գրքերը և շփվում հեղինակների հետ[27] ։

Ընթերցումից և քննարկումներից հետո դպրոցականները ընտրում են իրենց Գոնկուրյան հաղթողին, որի անունը հայտարարվում է օրեր անց՝ Գոնկուրյան մրցանակի հռչակումից հետո։

Պոեզիայի Գոնկուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնկուրյան պոեզիայի դրամաշնորհը հիմնադրվել է 1985 թվականին՝ Ադրիեն Բերտրանի (1914 թվականի Գոնկուրյան մրցանակակիր) կտակի շնորհիվ։ Ի տարբերություն ակադեմիայի այլ մրցանակների, այս մրցանակը շնորհվում է պոետին իր ամբողջ ստեղծագործական գործունեության համար և ոչ թե որևէ առանձին ժողովածուի կամ գրքի համար։ 2012 թվականին մրցանակը ստացավ  «Գոնկուրյան պոեզիայի մրցանակ - Ռոբեր Սաբատիե» անունը՝ ի հիշատակ Գոնկուրյան ակադեմիայի անդամի։

Կենսագրության Գոնկուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնկուրյան կենսագրության մրցանակը շնորհվում է 1980 թվականից։ Էդմոնդ Շառլ-Ռուի մահից հետո, ի պատիվ նրա, մրցանակը վերանվանվել է «Գոնկուրյան կենսագրության մրցանակ - Էդմոնդ Շառլ-Ռու»։ Հաղթողի անունը հայտարարվում է հունիսին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում սեպտեմբերին Նանսի քաղաքում՝ «Livre sur la Place» գրական փառատոնի ընթացքում, որը Գոնկուրյան ակադեմիան հովանավորում է իր հիմնադրման օրից։

Գոնկուրյան մրցանակի միջազգային ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1998 թվականը գոյություն ուներ նաև Լեհաստանի Գոնկուրի ընտրությունը, որը կազմակերպվում էր Կրակովի Ֆրանսիական ինստիտուտի կողմից, և որոշվում էր Պոլոնիայի համալսարանների ֆրանսերեն բաժինների ուսանողների կողմից՝ Գոնկուրյան ակադեմիայի սեպտեմբերյան ցուցակի հիման վրա[28] ։ 2012 թվականից սկսած՝ գոյություն ունի նաև Սերբիայի Գոնկուրի ընտրությունը[29], որը կազմակերպվում է Սերբիայի Ֆրանսիական ինստիտուտի կողմից՝ սերբիական համալսարանների աջակցությամբ ։ 2013 թվականին ստեղծվեց նաև Ռումինիայի Գոնկուրի ընտրությունը, որը որոշվում է յոթ ուսանողական ժյուրիների կողմից՝ Ռումինիայի[30] Ֆրանսիական ինստիտուտի և տեղական ընթերցողների աջակցությամբ ։ 2019 թվականից սկսած գոյություն ունի նաև Ալժիրի Գոնկուրի ընտրությունը, որը կազմակերպվում է Ալժիրի Ֆրանսիական ինստիտուտի կողմից՝ հինգ քաղաքներում (Ալժիր, Աննաբա, Օրան, Տլեմսեն, Կոնստանտին)։

2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Գոնկուրի ընտրությունների թիվը հասել է տասնչորսի՝ ընդգրկելով հետևյալ երկրները՝ Ալժիր, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Իսպանիա, Իտալիա, Արևելք (Լիբանան և Միջին Արևելքի տասներկու երկրներ), Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Շվեյցարիա, Թունիս[31] [32] ։ 2019-2020 թվականների համար՝ երեք նոր երկրներ են միացել Գոնկուրի ընտրությանը՝ Միացյալ Թագավորություն (ծրագրի մեկնարկը դեկտեմբեր 2019), Ավստրիա (հունվար 2020), Մարոկկո (փետրվար 2020)։ 2020 թվականի մայիսից սկսած, այս թիվը հասել է 20-ի։ 2023 թվականի մայիսին՝ Գոնկուրի միջազգային ընտրությունների թիվը հասել է 35-ի[33] ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Site officiel - պաշտոնական կայքը

Ressource relative à l'audiovisuel

Notices dans des dictionnaires ou encyclopédies généralistes

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

● Olivier Boura, Paris, Arléa, 22 août 2003, 302 p.

● Robert Kopp, , Paris, Gallimard, coll. « Découvertes Gallimard », 18 octobre 2012, 144 p.

● Pierre Assouline, , Paris, Gallimard, coll. « Hors-série Littérature », 10 octobre 2013, 224 p.

Գլխավոր մրցանակի դափնեկիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Հեղինակ Վերնագիրը Վերնագիրը հայերեն
1903 Ջոն-Անտուան Նո Force ennemie «Թշնամական ուժ»
1904 Լեոն Ֆրապյե La Maternelle «Մանկապարտեզ»
1905 Կլոդ Ֆարեր Les Civilisés «Քաղաքակրթության գույնը»
1906 Ժան ու Ժերոմ Տարոներ Dingley, l'illustre écrivain «Դինգլին` ականավոր գրողը»
1907 Էմիլ Մոզելի Le Rouet d'ivoire and Jean des Brebis ou le livre de la misère «Ասեղնագործելու փղոսկրե գործիքը»
1908 Ֆրանսիս Միոմանդր Écrit sur de l'eau... «Ջրի վրա գրված»
1909 Մարիուս ու Արե Լեբլոններ En France «Ֆրանսիայում»
1910 Լուի Պերգո De Goupil à Margot «Աղվեսից Մարգոյի մոտ»
1911 Ալֆոնս դը Շատոբրիան Monsieur des Lourdines «Պարոն դը Լուրդինը»
1912 Անդրե Սավինյոն Les Filles de la pluie «Անձրևի աղջիկը»
1913 Մարկ Էլդեր Le peuple de la mer «Ծովի ժողովուրդը»
1914 Ադրիան Բերտրան L'Appel du Sol «Հողի կանչը»
1915 Ռենե Բենջամեն Gaspard «Գասպար»
1916 Անրի Բարբյուս Le Feu «Կրակ»
1917 Անրի Մալերբ La Flamme au poing «Բոց բռունցքի մեջ»
1918 Ժորժ Դյուամել Civilisation «Քաղաքակրթություն»
1919 Մարսել Պրուստ A l'ombre des jeunes filles en fleurs «Ծաղկող աղջիկների ստվերում»
1920 Էռնեստ Պերոշոն Nêne «Նեն»
1921 Ռենե Մարան Batouala «Բատուալա»
1922 Անրի Բերո Le vitriol de la lune և Le martyre de l'obèse «Լուսնային թույն»
1923 Լյուսյեն Ֆաբր Rabevel ou Le mal des ardents «Ռոբվել կամ այրվողների ցավը»
1924 Թերրի Սանդր Le Chèvrefeuille, le Purgatoire, le Chapitre XIII «Ցախկեռաս, քավարան, գլուխ XIII»
1925 Մորիս Ժենևուա Raboliot «Ռաբոլիո»
1926 Անրի Դեբերլի Le supplice de Phèdre «Պյատա Ֆեդրի»
1927 Մորիս Բեդել Jérôme 60° latitude nord «Ժերոմ 60° հյուսիսային լայնության»
1928 Մորիս Կոնստանտեն Վեյեր Un Homme se penche sur son passé «Մարդն իր անցյալի վրա»
1929 Մարսել Արլան L'Ordre «Կարգուկանոն»
1930 Անրի Ֆոկոնե Malaisie «Մալազիա»
1931 Ժան Ֆայյար Mal d'amour «Հիմար է սիրուց»
1932 Գի Մազելին Les Loups «Գայլեր»
1933 Անդրե Մալրո La Condition humaine «Մարդկային բախտ»
1934 Ռոժե Վերսել Capitaine Conan «Կապիտան Կոնանը»
1935 Ժոզեֆ Պեյր Sang et Lumières «Արյուն և լույս»
1936 Մակսենս վան դը Մեերշ L'Empreinte de Dieu «Աստծո հետքը»
1937 Շառլ Պլիսնյե Faux passeports «Կեղծ անձնագրեր»
1938 Անրի Թրուայա L'Araigne «Սարդ»
1939 Ֆիլիպ Էրիա Les enfants gâtés «Փչացած երեխաներ»
1940 Ֆրանսիս Ամբրիեր Les grandes vacances «Երկար արձակուրդ»
1941 Անրի Պուրրա Vent de Mars «Մարտյան քամի»
1942 Մարկ Բորրեդ Pareil à des enfants «Նման են երեխաների»
1943 Մարիուս Գրու Passage de l'Homme «Մարդու անցումը»
1944 Էլզա Տրիոլե Le premier accroc coûte 200 Francs «Տուգանք 200 ֆրանկ» ժողովածու
1945 Ժան-Լուի Բորի Mon village à l'heure allemande «Իմ գյուղը գերմանական ժամանակներում»
1946 Ժան Ժակ Գոթյե Histoire d'un Fait divers «Մի արկածի պատմություն»
1947 Ժան Լուի Կյուրտիս Les Forêts de la Nuit «Գիշերային անտառներ»
1948 Մորիս Դրյուոն Les grandes familles «Հայտնի ընտանիքներ»
1949 Ռոբեր Ժան Ժորժ Մերլ Week-end à Zuydcoote «Ազատ օրերը օվկիանոսի ափին»
1950 Պոլ Կոլեն Les jeux sauvages «Վայրի խաղեր»
1951 Ժյուլյեն Գրակ Le Rivage des Syrtes «Սիրտի ափը» (հրաժարվել է մրցանակից)
1952 Բեատրիս Բեկ Léon Morin, prêtre «Լեոն Մորենը` հոգևորականը»
1953 Պիեռ Գասկար Les Bêtes «Մեռյալների ժամանակը»
1954 Սիմոնա դը Բովուար Les Mandarins «Մանդարիններ»
1955 Ռոժե Իկոր Les eaux mêlées «Խառնված ջրեր»
1956 Ռոմեն Գարի Les racines du ciel «Երկնքի արմատները»
1957 Ռոժե Վայան La Loi «Օրենք»
1958 Ֆրանսիս Վալդեր Saint-Germain ou la négociation «Սեն-Ժերմեն»
1959 Անդրե Շվարց-Բարտ Le dernier des Justes «Սրբակենցաղներից վերջինը»
1960 Վինտիլա Գորիա Dieu est né en exil «Աստված ծնվել է աքսորում»
1961 Ժան Կո La pitié de Dieu «Աստծո խենթերը»
1962 Աննա Լանգֆյուս Les bagages de sable «Ավազե բեռ»
1963 Արման Լանու Quand la mer se retire «Երբ ծովը նահանջում է»
1964 Ժորժ Կոնշոն L'Etat sauvage «Վայրի պետություն»
1965 Ժակ Բորել L'Adoration «Պաշտամունք»
1966 Էդիոնդա Շառլ-Լու Oublier Palerme «Մոռանալ Պալերմոն»
1967 Անդրե Պիեռ դը Մանդյարգ La Marge «Դատարկություն»
1968 Բեռնար Կլավել Les fruits de l'hiver «Ձմեռային մրգեր»
1969 Ֆելիսեն Մարսո Creezy «Կրիզի»
1970 Միշել Տուռնե Le Roi des Aulnes «Անտառի արքան»
1971 Ժակ Լորան Les Bêtises «Հիմարություններ»
1972 Ժան Կարյեր L'Epervier de Maheux
1973 Ժակ Շեսսե L'Ogre «Մարդակերը»
1974 Պասկալ Լենե La Dentellière «Ասեղնագործողը»
1975 Էմիլ Աժար (Ռոմեն Գարի) La vie devant soi «Ողջ կյանքն առջևում է»
1976 Պատրիկ Գրենվիլ Les Flamboyants «Բոցավառվողները»
1977 Դիդյե Դեկուա John l'enfer «Ջոն-Դժոխք»
1978 Պատրիկ Մոդիանո Rue des boutiques obscures «Մութ խանութների փողոցը»
1979 Անտոնին Մայե Pélagie la Charette «Pélagie la Charette»
1980 Իվ Նավար Le Jardin d'acclimatation «Գազանանոց»
1981 Լյուսյեն Բոդար Anne Marie «Աննա-Մարիա»
1982 Դոմինիկ Ֆերնանդեզ Dans la main de l'Ange «Հրեշտակի ափին»
1983 Ֆրեդերիկ Տրիստան Les égarés «Մոլորյալ հոգիներ»
1984 Մարգերիտ Դյուրաս L'Amant «Սիրեկանը»
1985 Յան Կեֆելեկ Les Noces barbares «Բարբարոսական հարսանիքներ»
1986 Միշել Գոստ Valet de nuit «Գիշերային ծառա»
1987 Տախար Բենժելուն La Nuit sacrée «Սուրբ գիշեր»
1988 Էրիկ Օրսեննա L'Exposition coloniale «Գաղութային ցուցահանդես»
1989 Ժան Վոտրեն Un grand pas vers le Bon Dieu «Մեծ քայլ բարի Աստծուն ընդառաջ»
1990 Ժան Ռուո Les Champs d'honneur «Փառքի հովիտ»
1991 Պիեռ Կոմբեսկո Les Filles du Calvaire «Գոլգոֆի աղջիկները»
1992 Պատրիկ Շամուազո Texaco
1993 Ամին Մաալուֆ Le Rocher de Tanios «Տանիոսի ժայռը»
1994 Դիդյե Վան Կովելեր Un Aller simple «Միակ ուղին»
1995 Անդրեյ Մակին Le Testament français «Ֆրանսիական կտակ»
1996 Պասկալ Ռոզ Le Chasseur Zéro «Զրո որսորդը»
1997 Պատրիկ Ռամբո La Bataille «Պայքար»
1998 Պոլ Կոնստան Confidence pour confidence «Խոստովանություն խոստովանության դիմաց»
1999 Ժան Էշնոզ Je m'en vais «Ես գնում եմ»
2000 Ժան-Ժակ Շուլ Ingrid Caven «Ինգրիդ Կավեն»
2001 Ժան-Կրիստոֆ Ռուֆեն Rouge Brésil «Կարմիր Բրազիլիա»
2002 Պասկալ Կինյար Les Ombres errantes «Թափառող ստվերներ»
2003 Ժան-Պիեռ Ամետ La maîtresse de Brecht «Բրեխտի սիրուհին»
2004 Լորան Գոդե Le Soleil des Scorta «Սկորտների արևը»
2005 Ֆրանսուա Վեյերգան Trois jours chez ma mère «Երեք օր մորս մոտ»
2006 Ջոնաթան Լիտել Les Bienveillantes «Բարի կամքի տերերը»
2007 Ժիլ Լերուա Alabama song «Ալաբամայի երգը»
2008 Ատիկ Ռախիմի Syngué Sabour։ La pierre de patience «Սինգե Սաբուր. Համբերության քարը»
2009 Մարի Նդյայ Trois femmes puissantes «Երեք ուժեղ կանայք»
2010 Միշել Ուելբեք La Carte et le territoire «Քարտեզ և տարածություն»
2011 Ալեքսիս Ժոննի L'Art français de la guerre «Պատերազմի ֆրանսիական արվեստը»
2012 Ժերոմ Ֆերարի Le Sermon sur la chute de Rome «Ասք Հռոմի անկման մասին»[34]
2013 Պիեռ Լեմետր Au revoir là-haut «Կտեսնվենք վերևում»
2014 Լիդիա Սալվեր Pas pleurer
2015 Մաթիաս Էնար Boussole
2016 Լեյլա Սլիմանի Chanson douce Իդեալական դայակ
2017 Էրիկ Վյույյար L’Ordre du jour «Օրվա կարգը»
2018 Նիկոլյա Մատիե Leurs enfants après eux «Նրանց երեխաներն իրենցից հետո»
2019 Ժան Պոլ Դյուբուա Tous les hommes n’habitent pas le monde de la même façon «Ոչ բոլորն են աշխարհում ապրում միանման»
2020 Էրվե Լե Տելլե L'anomalie «Անոմալիա»
2021 Մոհամեդ Մբուգար Սառ La plus secrète mémoire des hommes «Մարդկանց ամենանվիրական հուշը»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://cult.news/livres/saison-des-prix-litteraires-2024-ou-qui-pourquoi/
  2. . 4 novembre 2012 http://www.lalsace.fr/actualite/2012/11/04/une-machine-a-faire-lire. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  3. . 4 novembre 2012 http://www.lalsace.fr/actualite/2012/11/04/la-folle-semaine-commence. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  4. « Du côté de chez Drouant : Le Goncourt de 1962 à 1978 », émission de Pierre Assouline, France Culture, 17 août 2012.
  5. . 2005. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |passage= ignored (|pages= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  6. . 26-10-2018 https://www.youtube.com/watch?v=dSVPzc2Edzo. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  7. . էջ 81. {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  8. {{{վերնագիր}}}..
  9. Cf. polémiques au sujet des maisons d'édition Gallimard, Grasset et Le Seuil, souvent récompensées.
  10. « Du côté de chez Drouant : Le Goncourt de 2004 à 2011 » émission de Pierre Assouline sur France Culture le 31 août 2013.
  11. https://www.ladepeche.fr/2022/09/06/prix-goncourt-2022-le-president-de-lacademie-explique-pourquoi-virginie-despentes-ne-gagnera-jamais-le-concours-10526798.php. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  12. {{{վերնագիր}}}..
  13. « Un Goncourt, ça gagne (com)bien ? » dans Slate.fr du 14 janvier 2012.
  14. GONCOURT : Marguerite Duras pour " l'Amant " Au secours de la victoire dans Le Monde du 13 novembre 1984
  15. « Du neuf à l'Académie Goncourt », Anne Crignon, Le Nouvel Observateur du 28 février 2008.
  16. {{{վերնագիր}}}..
  17. {{{վերնագիր}}}..
  18. « Le Goncourt, une maladie honteuse ? » sur lexpress.fr du 2 novembre 2011.
  19. {{{վերնագիր}}}..
  20. . 3 nov 2016 [bibliobs.nouvelobs.com/sur-le-sentier-des-prix/20161102.OBS0621/nau-perochon-walder-qui-se-souvient-des-laureats-du-goncourt.html bibliobs.nouvelobs.com/sur-le-sentier-des-prix/20161102.OBS0621/nau-perochon-walder-qui-se-souvient-des-laureats-du-goncourt.html]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  21. . 2017-11-07 https://www.radiofrance.fr/franceculture/contre-un-goncourt-misogyne-le-femina-un-prix-tour-a-tour-militant-volcanique-et-collabo-4187313. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  22. https://www.ina.fr/ina-eclaire-actu/3-juillet-1945-elsa-triolet-recoit-le-prix-goncourt. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  23. . 3 novembre 2015 https://www.actualitte.com/article/monde-edition/egalite-hommes-femmes-le-goncourt-un-male-necessaire/61901. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  24. . 2015 https://www.actualitte.com/article/reportages/l-egalite-hommes-femmes-l-edition-ne-se-sent-pas-concernee/61916. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  25. Le nom du prix étant réservé au « prix Goncourt », ces bourses sont désormais appelées « le Goncourt de la poésie », « le Goncourt de la nouvelle », etc.
  26. À ce titre, le prix ne peut désigner deux fois le même lauréat. C'est pour cette raison que les romans sélectionnés pour le Goncourt des lycéens 2019 sont au nombre de 14 quand la 1ère sélection du Prix Goncourt en compte 15 : Léonora Miano ayant déjà remporté le Prix Goncourt des Lycéens en 2006, elle ne figure pas dans la liste de 2019.
  27. . 3 sept 2019 https://www.education.gouv.fr/cid144604/lancement-de-la-32e-edition-du-prix-goncourt-des-lyceens.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  28. https://www.academiegoncourt.com/choix-goncourt-pologne. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  29. https://www.academiegoncourt.com/choix-goncourt-serbie. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  30. https://www.academiegoncourt.com/choix-goncourt-roumanie. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  31. « Lancement en 2019 du prix littéraire "Choix Goncourt de l’Algérie" », HuffPost Maghreb 19 décembre 2018.
  32. https://www.academiegoncourt.com/choix-goncourt-algerie. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  33. https://www.academiegoncourt.com/choix-goncourt-internationaux. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  34. Жером Феррари получил Гонкуровскую премию.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Site officiel - պաշտոնական կայքը

Ressource relative à l'audiovisuel

Notices dans des dictionnaires ou encyclopédies généralistes

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

● Olivier Boura, Paris, Arléa, 22 août 2003, 302 p.

● Robert Kopp, , Paris, Gallimard, coll. « Découvertes Gallimard », 18 octobre 2012, 144 p.

● Pierre Assouline, , Paris, Gallimard, coll. « Hors-série Littérature », 10 octobre 2013, 224 p.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնկուրյան մրցանակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 158