Գրական մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրական մրցանակ, խրախուսանք գրականագիտական արվեստի ասպարեզում ունեցած ձեռքբերումների համար։ Այն կանոնավոր կերպով և որոշակի կանոններով (ըստ մրցանակի կանոնակարգի) սահմանում է մասնագետների խումբը (ընտրված հատուկ կանոններով կամ նշանակված կազմակերպիչ խորհրդի, կոմիտեի, ժյուրիի, կոմիսիայի կողմից)` թեկնածուների երկար կամ կարճ ցանկից ընտրելով մեկ կամ մի քանի մրցանակակրի։ Մրցանակը հիմնականում ներառում է դրամական պարգև, որն ուղեկցվում է ծառայությունների համար պարգևատրման որևէ խորհրդանշական ձևով (մեդալ, արձանիկ և այլն): Մրցանակի վերաբերյալ որոշումը հրապարակավ հայտարարվում է, իսկ մրցանակաբաշխությունը հաճախ տեղի է ունենում հատուկ կազմակերպված արարողակարգով[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե ծագելով թագավորական մեկենասությունից և ազնվական հովանավորությունից՝ իբրև մենեստրենների և տրուբադուրների մրցույթների, այս կամ այն տեղանքի սեզոնային տոնախմբությունների («Ծաղկային խաղեր») ժամանակ շնորհվող պարգևներ, գրական մրցանակները` որպես ճյուղավորված հասարակական ինստիտուտներ, վերաբերում են նոր և նորագույն ժամանակներին: Ընդհանուր առմամբ` դրանք զարգանում են գրական շուկայի պայմաններում, երբ բանահյուսության շուրջն առաջանում է հետաքրքրությունների բարդ ցանց և տարատեսակ խմբերի փոխներգործություն, ի հայտ են գալիս հրատարակչի, գրավաճառի, քննադատի, լրագրողի հատուկ դերեր և դերային ռազմավարություններ, ծագում են գրական բանավեճեր և պայքար:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակները տարբերակվում են՝ ըստ բանահյուսության տարբեր ձևերի (պոեզիա, արձակ, դրամա, դետեկտիվ, ֆանտաստիկա և այլն)։ Դրանք նշանավորում են հեղինակի վերջին ստեղծագործությունը կամ շնորհվում են ընդհանուր գործունեության համար։

Մրցանակի տարատեսակներ են այս կամ այն մրցույթի, փառատոնի հաղթողների մրցանակները, ինչպես նաև գրանտներն ու թոշակները, որոնք խթանում են գրողի հետագա գրական-ստեղծագործական գործունեությունը (նյութական օգնության, վճարովի ստեղծագործական արձակուրդի կամ գործուղման ձևով):

Մրցանակ կարող են շնորհել ինչպես պետական կազմակերպությունները, այնպես էլ հասարակական միությունների ցանկացած ձևեր՝ պրոֆեսիոնալից մինչև սիրողական: Մրցանակների բազմազանությունը և քանակը ցույց է տալիս հասարակության բարդ և դինամիկ համակարգը, նրանում փոխհարաբերությունների կայունությունը և հարստությունը:

Կորպորատիվ, տեղական (քաղաքային, տարածաշրջանային) և ազգային գրական մրցանակներից բացի կան նաև միջազգային մրցանակներ: Նրանցից ամենահինը և հանրաճանաչը Գրականության Նոբելյան մրցանակն է (սկսած 1901 թվականից):

Առավել հին, բայց ավելի նեղ, ազգային մասշտաբի մրցանակներ են շվեյցարական Ռամբերի ֆրանսալեզու մրցանակը (1898), ֆրանսիական Գոնկուրյան մրցանակը (1903) և Ֆեմինա մրցանակը (1904), Գերմանիայի Շիլլերի ազգային մրցանակը (1905)[2], իսպանական Ֆաստենրատի մրցանակը (1909), ԱՄՆ-ի Պուլիցերյան մրցանակը (1903): Բոլորը մինչ օրս շնորհվում են։ Ռուսաստանում Գրիբոյեդովյան մրցանակը ստեղծվել է 1878 թվականին (առաջին անգամ շնորհվել է 1883 թվականին), Գիտությունների Ակադեմիայի Պուշկինյան մրցանակը՝ 1881 թվականին, 2005 թվականին Ռուսաստանում ստեղծվել է Նոր Պուշկինյան մրցանակը[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richard Flanagan (June 16, 2012)։ «A loss for words»։ The Sydney Morning Herald։ Վերցված է June 16, 2012 
  2. Burckhard Dücker, Verena Neumann: Literaturpreise. Register mit einer Einführung: Literaturpreise als literaturgeschichtlicher Forschungsgegenstand. 2005, S. 5.
  3. www.pushkin-premia.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Leitgeb H. Der Ausgezeichnete Autor: Stadtische Literaturpreise und Kulturpolitik in Deutschland 1926—1971. Berlin; New York: W. de Gruyter, 1994
  • Heinich N. L’épreuve de la grandeur. Prix littéraires et reconnaissance. Paris: Découverte, 1999
  • English J.F. The Economy of Prestige: Prizes, Awards, and the Circulation of Cultural Value. Cambridge: Harvard UP, 2005
  • Mollier J.-Y. Edition, presse et pouvoir en France au XXe siècle. Paris: Fayard, 2008
  • Премия как феномен //Новое литературное обозрение, 2000, № 31, с. 293—334
  • Рейтблат А., Дубин Б. Литературные премии как социальный институт// Критическая масса, 2006, № 2, с.8-16 ([1])
  • Инглиш Д. Управление вкусом// Критическая масса, 2006, № 2 ([2])
  • Шелудько В. Г. Литературные премии России: библиографический справочник. — Москва: Либерея-Бибинформ, 2009
  • Трунин К. Лауреаты российских литературных премий

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]