Լոկուս (մրցանակ)
Մրցանակ «Լոկուս» (անգլ.՝ The Locus Poll), գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի բնագավառների գրական մրցանակ, շնորհվում է 1971 թվականից սկսած ամեն տարի` «Լոկուս» ամսագրի (անգլ.՝ Locus Magazine) ընթերցողների քվեարկության արդյունքում[1][2]։
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն 13 անվանակարգեր.
- մրցանակ «Լոկուս» լավագույն գիտաֆանտաստիկ վեպի համար
- մրցանակ «Լոկուս» լավագույն ֆենտեզի վեպի համար
- մրցանակ «Լոկուս» լավագույն դեբյուտային վեպի համար
- լավագույն վիպակ
- լավագույն կարճ վիպակ
- լավագույն պատմվածք
- լավագույն հրապարակախոսական գիրք
- լավագույն հեղինակային հավաքածու
- լավագույն անթոլոգիա
- լավագույն նկարիչ
- լավագույն թերթ
- լավագույն խմբագիր
- լավագույն գրքային հրատարակչություն
Լավագույն վեպի համար անվանակարգը գոյություն է ունեցել 1971 թվականից, այնուհետև տարանջատվել է երկու մասի՝ լավագույն գիտաֆանտաստիկ վեպ և լավագույն վեպ ֆենտեզի ժանրում։ 1989-1999 թվականներին շնորհվել է մրցանակ լավագույն սարսափ վեպի համար։
Քվեարկության մեթոդիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրական հաղորդագրերը տպագրվում են թերթի փետրվարյան թողարկման մեջ` ընդգրկուն, բայց չսահմանափակող ցանկով։ Դրանք պետք է ուղարկված լինեն մինչև ապրիլի 15-ը։ Արդյունքները սովորաբար հրապարակվում են հուլիսին կամ օգոստոսին։
Յուրաքանչյուր կատեգորիայում կարելի է ընտրել մինչև հինգ հրատարակություն` դրանք դասակարգելով նվազման կարգով։ Արդյունքները վերածվում են աղյուսակի` համաձայն «Կարրի համակարգ»-ի (մշակվել է Կարր Տերրիի կողմից՝ որպես Ավստրալիական քվեարկության համակարգի տարատեսակ)։ Կարրի համակարգում 1-ին տեղը ստանում է 8 միավոր, 2-րդ տեղը` 7 միավոր, և այդպես շարունակ։ Հարցման արդյունքները գնահատվում են միավորների նվազման կարգով։ Հրապարակված արդյունքները ներառում են յուրաքանչյուր հրատարակության միավորների քանակը, նաև լրիվ ձայների և առաջին տեղերի քանակը։ Յուրաքանչյուր կատեգորիայում ներառվում է 20 հրատարակություն։
Առավելագույն քանակությամբ մրցանակ ստացած մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի դրությամբ հետևյալ մարդիկ ստացել են առավելագույն քանակությամբ Լոկուս մրցանակ[3].
- Դոզուա Գարդներ - 36
- Մայքլ Ուելան - 28
- Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին - 21
- Հարլան Էլիսոն - 18
- Նիլ Գեյման - 17
- Դեն Սիմմոնս - 12
- Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին - 12
- Տերրի Կարր - 11
- Կոննի Ուիլլիս - 11
- Արնի և Քեթի Ֆեններ - 11
- Ջոն Վարլի - 10
- Ռոբերտ Սիլվերբերգ - 9
- Օրսոն Սքոթ Կարդ - 8
- Լյուցիուս Շեպարդ - 8
- Էլեն Դաթլոու - 8
- Այզեկ Ազիմով - 7
- Չայնա Մևիլ - 7
- Ջին Վուլֆ - 6
- Քիմ Ռոբինսոն - 6
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "About the Locus Awards" Archived 2013-08-28 at the Wayback Machine.. The Locus Index to SF Awards. Locus. Retrieved 12 April 2012.
- ↑ Locus Science Fiction Award
- ↑ The Locus Index to SF Awards: Locus Awards Records and Tallies Archived 2008-12-01 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մրցանակի պաշտոնական կայք Archived 2013-08-28 at the Wayback Machine.
- «Լոկուս» մրցանակը «Лаборатория Фантастики» կայքում