Նեբյուլա մրցանակ
Նեբյուլա մրցանակ | |
---|---|
Տեսակ | մրցանակների խումբ |
Ենթատեսակ | գրական պարգև և science fiction award? |
Կազմված է | Նեբուլա մրցանակ լավագույն վեպի համար, Նեբուլա մրցանակ՝ լավագույն վեպի համար, Նեբյուլա մրցանակ լավագույն վիպակի համար, Նեբյուլա մրցանակ լավագույն պատմվածքի համար և «Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1966 |
Պարգևադրող | Science Fiction and Fantasy Writers Association? |
Կայք | nebulas.sfwa.org(անգլ.) |
Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), գրական մրցանակ, սահմանվել է Ֆանտաստ գրողների ամերիկյան միության կողմից (անգլ.՝ Science Fiction and Fantasy Writers of America)[1]: Այն համարվում է «Ամերիկյան գիտաֆանտաստիկ ոլորտի լավագույն մրցանակը»[2]։ Շնորհվում է տարին մեկ անգամ «SFWA»-ի անդամների քվեարկությամբ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակի միտքն առաջադրել է Լլոյդ Բիգլ-կրտսերը 1965 թվականին[4]։ Դիզայնը մշակել է Ջուդի Բլիշը․ մրցանակն ունի թափանցիկ պլաստիկի ուղղանկյուն բլոկ, որի ներսում առկա է կվարցային բյուրեղ և արծաթե պարուրաձև մշուշապատություն, որից էլ, ըստ էության, առաջացել է մրցանակի անվանումը՝ «աստղային մշուշապատություն»[5]։
Մրցանակի կատեգորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպ - 40 000 և ավելի բառ
- Պատմվածք - 17 500-40 000 բառ
- Կարճ վիպակ - 7 500-17 500 բառ
- Պատմություն - մինչև 7 500 բառ
1999 թվականից սկսած՝ ամեն տարի մրցանակը շնորհվում էր լավագույն դրամատիկ սցենար անվանակարգում, սակայն «SFWA»-ի անդամները համակարծիք չէին անվանակարգի նպատակահարմարության շուրջ, և հնարավոր է, որ այս անվանակարգը հետագայում այլևս չշարունակվի։
Մրցանակակիրների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակ «Նեբյուլա» լավագույն վեպի համար (անգլ.՝ Nebula Award for Best Novel)
- Մրցանակ «Նեբյուլա» լավագույն ասքի համար (անգլ.՝ Nebula Award for Best Novella)
- Մրցանակ «Նեբյուլա» լավագույն կարճ ասքի համար (անգլ.՝ Nebula Award for Best Novelette)
- Մրցանակ «Նեբյուլա» լավագույն պատմվածքի համար (անգլ.՝ Nebula Award for Best Short Story)
- Մրցանակ «Նեբյուլա» լավագույն սցենարի համար (անգլ.՝ Nebula Award for Best Script)
Ի տարբերություն «Հյուգո մրցանակ»ի՝ «Նեբյուլա» մրցանակը թվագրվում է ստեղծագործության հրատարակման տարեթվով։ Բացի այդ, քվեարկությանը մասնակցում են միայն «SFWA»-ի անդամները, այլ ոչ թե բոլոր ցանկացողները՝ ինչպես «Հյուգո»-ի դեպքում է։
Նեբյուլա մրցանակի անվանակարգերում հայտնվում են այն ստեղծագործությունները, որոնց օգտին քվեարկել է «SFWA»-ի նվազագույնը 10 անդամ։ Բացի այդ, միջոցառման շրջանակներում երբեմն շնորհվում է․
- «Grand Master Award» («գիտական ֆանտաստիկայում ցուցաբերած հատուկ ծառայությունների համար»),
- «Bradbury Award» (հատուկ մրցանակ կինոսցենարների համար)[6],
- «Author Emeritus» (մրցանակ այն հեղինակներին, ովքեր արդեն հասել են փառքի գագաթնակետին)։
Առևտրային ապրանքանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նեբյուլա» մրցանակը ԱՄՆ-ի ֆանտաստ գրողների միության գրանցված առևտրային ապրանքանիշն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Battle of the Sexes in Science Fiction, p. 255
- ↑ Flood, Allison (2009-04-28). "Ursula K Le Guin wins sixth Nebula award". The Guardian. Archived from the original on 2009-08-01. Retrieved 2011-12-12.
- ↑ "2012 Nebula Awards nominees announced". Science Fiction and Fantasy Writers of America. 2013-02-20. Archived from the original on 2017-07-04. Retrieved 2018-01-24.
- ↑ The Encyclopedia of Science Fiction, 3rd ed. "Nebula"
- ↑ A History of the Hugo, Nebula and International Fantasy Awards, pp. 9–11
- ↑ "Ray Bradbury Award". Locus. 2009-01-15. Archived from the original on 2012-08-18. Retrieved 2012-08-18.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aldiss, Brian; Wingrove, David (1988) [1973]. Trillion Year Spree: The History of Science Fiction. Paladin. p. 349. ISBN 0-586-08684-6.
- Bacon-Smith, Camille (2000). Science Fiction Culture. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-1530-3.
- Card, Orson Scott (1990-07-15). How to Write Science Fiction and Fantasy. Writer's Digest Books. ISBN 0-89879-416-1.
- Clute, John; Langford, David; Nicholls, Peter, ed (2011). The Encyclopedia of Science Fiction (3rd ed.). ESF Ltd.
- Curtis, Richard (1996). «15». Mastering the Business of Writing. Allworth Press. ISBN 1-880559-55-2.
- Larbalestier, Justine (2002). The Battle of the Sexes in Science Fiction. Wesleyan University Press. ISBN 0-8195-6527-X.
- Wilson, Gahan, ed. (1977). First World Fantasy Awards. Doubleday. ISBN 0-385-12199-7.