Դետեկտիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դետեկտիվ (անգլ.՝ detective, լատ.՝ detego բացահայտել, հետաքննել բառից) գրականության և կինոմատոգրաֆիայի ժանր։ Այս ժանրի ստեղծագործություններում նկարագրվում են առեղծվածային իրադարձությունների բացահայտման պրոցեսը, որի արդյունքում պարզեն դառնում իրադարձության բոլոր հանգամանքները։ Սովորաբար նմանատիպ սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որևէ հանցագործություն և դետեկտիվը նկարագրում է մեղավորների նկարագրման պրոցեսը։ Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության և անարդարության միջև, և ավարտվում է արդարության հաղթանակով։