Մարգերիտ Դյուրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգերիտ Դյուրաս
Marguerite Duras 1993.jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 4, 1914(1914-04-04)[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր՝Gia Định, Հարավային Վիետնամ[9][10]
Վախճանի թիվ՝մարտի 3, 1996(1996-03-03)[1][2][3][4][5][6][7][8] (81 տարեկանում)
Վախճանի վայր՝Փարիզ, Ֆրանսիա[9]
Քաղաքացիություն՝Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, հրատարակիչ, վիպասան, դրամատուրգ, ինքնակենսագիր, լրագրող, բանաստեղծ-փաստաբան, ֆեմինիստ, հեղինակ և փիլիսոփա
Պարգևներ՝Գոնկուրյան մրցանակ, Grand prix du théâtre? և Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգև
IMDb։ID 0243921

Մարգերիտ Դյուրաս (ֆր.՝ Marguerite Duras [maʀɡəʁit dyˈʁas], իսկական ազգանունը` Դոնադյո, ֆր.՝ Donnadieu, ապրիլի 4, 1914(1914-04-04)[1][2][3][4][5][6][7][8], Gia Định, Հարավային Վիետնամ[9][10] - մարտի 3, 1996(1996-03-03)[1][2][3][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա[9]), ֆրանսիացի գրող, սցենարիստ, ռեժիսոր և դերասանուհի: Պարգևատրվել է Բեռլինի կինոփառատոնի (1985) «Արծաթե արջ» մրցանակով, առաջադրվել է Օսկար մրցանակի` լավագույն սցենար անվանակարգում (1961):

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի ապրիլի 4-ին, Վիետնամի հարավում[11], որն այն ժամանակ ֆրանսիական գաղութ էր և մտնում էր Ֆրանսիային պատկանող Ֆրանսիական Հնդկաչինի մեջ: Մարգերիտի ծնողներն զբաղվում էին մանկավարժական գործունեությամբ և գաղութ էին տեղափոխվել ֆրանսիական կառավարության կոչով[12]: Նրա ծնվելուց քիչ անց հայրը, որ գաղութ տեղափոխվելուց հետո հիվանդացել էր, թողնում է ընտանիքն ու վերադառնում Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է, երբ Մարգերիտը 4 տարեկան էր: Մարգերիտի մայրը մնում է Հնդկաչինում երեք երեխաների հետ: Ընտանիքն այնքան էլ ապահովված չէր:

Դպրոցն ավարտելուց հետո, 17 տարեկանում Մարգերիտը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ իրավունք է ուսումնասիրում, այնուհետև քարտուղար է աշխատում Գաղութների հարցերի նախարարությունում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցում է դիմադրության շարժմանը, դառնում կոմունիստական կուսակցության անդամ: Այդ ժամանակ վերցնում է Դյուրաս կեղծանունն ի պատիվ հայրական գյուղի:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է գրել պատերազմի տարիներին: Հայտնի է դարձել «Թափվել է Խաղաղ օվկիանոսի մոտ» (1950) և «Ծովայինը Ջիբլարթարից» (1952) վեպերի լույսընծայումից հետո: 1943-1993 թվականներին գրել է 34 վեպ: Մարգարետ Դյուրասի առավել հայտնի ստեղծագործությունն է համարվում «Սիրեկան» (1984) ինքնակենսագրական վեպը, որի համար նա արժանացել է Գոնկուրյան մրցանակի: Ըստ այս ստեղծագործության նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր` Ժան-Ժակ Աննո): Մարգերիտ Դյուրասը հանդես է եկել նաև որպես կինոսցենարիստ և կինոռեժիսոր` նկարահանելով ավելի քան 20 ֆիլմ: Բացի այդ, նա ինքը խաղացել է մի քանի ֆիլմերում:

Մահացել է 1996 թվականի մարտի 3-ին, 81 տարեկան հասակում, Փարիզում: Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Nationalencyklopedin — 1999.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 FemBio
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Store norske leksikon — 1978.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118528254 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  11. «Bnf: Notice de personne: Duras, Marguerite ((1914-1996)» (French)։ Վերցված է 18 September 2018 
  12. Riding Alan։ «Marguerite Duras, 81, Author Who Explored Love and Sex»։ New York Times։ Վերցված է 14 April 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]