Ժան-Ժակ Աննո
![]() ֆր.՝ Jean-Jacques Annaud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1943[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Ժուվիզի սյուր Օրժ |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, La Fémis? և Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000269 |
jjannaud.com |
Ժան Ժակ Աննո (ֆր.՝ Jean-Jacques Annaud, հոկտեմբերի 1, 1943[1][2][3][…], Ժուվիզի սյուր Օրժ) , ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ, ով 1977 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան-Ժակ Աննոն ծնվել է ֆրանսիական Էսոն դեպարտամենտում, 1943 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նախնական կրթությունը ստացել է Վոժիրարի դպրոցում։ Գրականություն է ուսումնասիրել Սորբոնի համալսարանում։ Դրանից հետո ուսումը որոշում է շարունակել Կինոկրթության բարձրագույն ինստիտուտում (IDHEC): 1964 թվականին ավարտում է ուսումնառությունը։ Մեկ տարի հետո անցնում է զինվորական ծառայության Կամերունում:
Վերջին շրջանում ռեժիսորն ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Հանդիսանում է «French Hollywood Circle» կազմակերպության ներկայացուցիչը. այդ կազմակերպությունը միավորում է ավելի քան 130 ֆրանսիացի մասնագետներ, ովքեր աշխատում են Հոլիվուդի կինոարդյունաբերությունում։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանակից հետո սկսում է նկարահանել հեռուստատեսային գովազդներ և ուսումնական ֆիլմեր ֆրանսիական բանակի մասին։

Նրա դեբյուտային աշխատանքն է դառնում «Սևը և սպիտակը գույների մեջ» (1976) ֆիլմը։ Այս ֆիլմը Ֆրանսիայում հաջողություններ չի արձանագրում, մինչդեռ 1977 թվականին ԱՄՆ-ում ստանում է «Օսկար» կինոմրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։ Նրա երկրորդ ֆիլմը եղավ «Հարված գլխով» (1979) աշխատանքը, որի մեջ նկարահանված դերասաններից Ժան Բուիզուն արժանացավ եվրոպական «Սեզար» կինոմրցանակի։ «Պայքար կրակի համար» (1981) ֆիլմը նույնպես արժանանում է «Սեզարի», այն էլ երկու անգամ՝ տարվա ֆիլմ և ռեժիսուրա անվանակարգերում։ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքի էկրանավորում կատարեց Ժան-Ժակ Աննոն։ Այս ֆիլմում նկարահանվեցին հոլիվուդյան հայտնի դերասաններ Շոն Քոններին և Քրիստիան Սլեյտերը։ Կինոնկարը թողարկվեց անգլերենով և արժանացավ «Սեզար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ։
Ռեժիսորը առաջիններից մեկն է դառնում, ով կիրառում է նոր թվային «IMAX 3D » տեխնոլոգիան կինոարտադրության մեջ։ Այդ տեխնոլոգիայով նկարահանված նախակարապետ ֆիլմը համաշխարհային կինոպատմության մեջ եղավ «Քաջության թևերը» (1995), որի տևողությունը կազմեց շուրջ 45 րոպե։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Ֆիլմ | Ֆիլմի բնօրինակ անվանում |
---|---|---|
1976 | Սևը և սպիտակը գույների մեջ | Noirs et blancs en couleur |
1979 | Հարված գլխով | Coup de tête |
1981 | Պայքար կրակի համար | La guerre du feu |
1986 | Վարդի անունը | Name de Rose |
1988 | Արջը | L’ours |
1992 | Սիրեկանը | L’amant |
1995 | Քաջության թևերը | Wings of Courage |
1997 | Յոթ տարի Տիբեթում | Seven Years in Tibet |
2001 | Թշնամին դարպասների մոտ | Enemy at the Gates |
2004 | Երկու եղբայր | Deux frères |
2007 | Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ 2 | Sa majeste' Minor |
2011 | Սև ոսկի | Or noir |
2015 | Գայլի տոտեմը | Wolf Totem |
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Ֆիլմ | Ֆիլմի բնօրինակ անվանում |
---|---|---|
1976 | Սևը և սպիտակը գույների մեջ | Noirs et blancs en couleur |
1986 | Վարդի անունը | Name der Rose, Der |
1992 | Սիրեկանը | L’amant |
1995 | Քաջության թևերը | Wings of Courage |
1999 | Ազատ որսորդը | Running Free |
2001 | Թշնամին դարպասների մոտ | Enemy at the Gates |
2004 | Երկու եղբայր | Deux frères |
2011 | Սև ոսկի | Or noir |
2015 | Գայլի տոտեմը | Wolf Totem |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժան-Ժակ Աննոն, երբ նկարահանում էր «Վարդի անունը» ֆիլմը, այդպես էլ չկարողացավ իր ուզածին համապատասխան եկեղեցի գտնել, այդ իսկ պատճառով, հատուկ ֆիլմի համար, կառուցվեց եկեղեցի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Ժան-Ժակ Աննո (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժան-Ժակ Աննո կատեգորիայում։ |
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Օսկարակիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի ռեժիսորներ