Լիդիա Սալվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Սալվեր
Ի ծնեֆր.՝ Lydie Arjona
Ծնվել էսեպտեմբերի 5, 1948(1948-09-05)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրՕտենվիլ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունվիպասան
Պարգևներ
 Lydie Salvayre[5] Վիքիպահեստում

Լիդիա Սալվեր (ֆր.՝ Lydie Salvayre, սեպտեմբերի 5, 1948(1948-09-05)[1][2][3], Օտենվիլ[4]), ֆրանսիացի բժշկուհի և գրող[6], Գոնկուրյան մրցանակի դափնեկիր[7]՝ «Չլացե՛լ» վեպի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Սալվերը (աղջկական ազգանունը՝ Արխոնա, իսպ.՝ Arjona) ծնվել է Թուլուզում, աղյուսագործի ընտանիքում, եղել է երեք աղջիկներից փոքրը[8]։ Նրա ծնողները 1930-ական թվականին եղել են Իսպանիայի Ժողովրդական ճակատի անդամ, իսկ այդ երկրի քաղաքացիական պատերազմից հետո գաղթել են Ֆրանսիա։ Լիդիայի հայրը ծնունդով եղել է Անդալուզիայից, մայրը՝ Կատալոնիայից[9]։ Լիդիան մանկությունն անցկացրել է Օտրիվ կոմունայում, որը գտնվում է Թուլուզի կողքին։

Նրա ընտանիքն ապրել է համեստ նյութական և կենցաղային պայմաններում՝ փախստականների իսպանական բնակավայրում։ Նրա մայրենի լեզուն իսպաներենն էր[10]։ Լիդիան ֆրանսերեն սովորել է մանկապարտեզում և դպրոցում և դրանց տիրապետել է ընթերցանության շնորհիվ։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լիդիան ընդունվել է ԹուլուզԻ համալսարան, որտեղ ուսումնասիրել է ժամանակակից գրականություն, իսպաներեն և ստացել բակալավրի կոչում, իսկ 1969 թվականին ընդունվել է նույն այդ հաստատության բժշկական ֆակուլտետը։ Բժշկական աստիճան ստանալուց հետո մասնագիտացել է Մարսելի հոգեբուժության ոլորտում և մինչև 1970-ականների վերջը Բուկ-Բել-Էր կլինիկայում աշխատել է որպես հոգեբույժ։ Ամուսնալուծվելուց հետո՝ 1983 թվականին, Սալվերը տեղափոխվել է Փարիզ և Արժանտյոյում սկսել աշխատել որպես մանկաբույժ։

1980-ականներից սկսեցին ի հայտ գալ Լիդիա Սալվերի առաջին հրապարակումները Էքս ան Պրովանսում և Մարսելում լույս տեսնող գրական ամսագրերում։ 1990 թվականին նա ստացել է դեբյուտանտների համար նախատեսված Հերմեսի մրցանակ՝ «Դիմում» (ֆր.՝ La déclaration) վեպի համար։ Նրա «Տեսիլքների հյուրընկալություն» վեպն (ֆր.՝ La Compagnie des spectres) արժանացել է «Նոյեմբեր» (ֆր.՝ Prix Novembre) մրցանակի, այնուհետև 1997-ին «Lire» գրական ամսագիրն այն ճանաչել է տարվա լավագույն գիրք։ Լիդիա Սալվերը ստացել է Ֆրանսուա Բիլդի մրցանակ (ֆր.՝ François Billetdoux)՝ «Բեռնար Վալլե» վեպի համար (ֆր.՝ Bernard Wallet): 2014 թվականին գրողը դարձել է Գոնկուրյան մրցանակի դափնեկիր «Չլացել» (ֆր.՝ Pas pleurer) վեպի համար։ Հեղինակն այդ գիրքը գրել է իր մայրիկի պատմությունների հիման վրա, որոնք վերաբերում էին 1936 թվականի Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։

Լիդիա Սալվերի ստեղծագործությունները թարգմանվել են քսան լեզվով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ ստեղծագործություններ

  • 1990, La Déclaration, Julliard.
  • 1991, La Vie commune, Julliard.
  • 1993, La Médaille, Le Seuil.
  • 1995, La Puissance des mouches, Le Seuil.
  • 1997, La Compagnie des spectres, Le Seuil.
  • 1997, Quelques conseils aux élèves huissiers, Verticales.
  • 1999, La Conférence de Cintegabelle, Le Seuil.
  • 2000, Les Belles âmes, Le Seuil.
  • 2001, Le Vif du vivant, Cercle d’Art.
  • 2002 Et que les vers mangent le bœuf mort, Verticales.
  • 2002, Contre + CD audio avec Serge Teyssot-Gay et Marc Sens, Verticales.
  • 2003, Passage à l’ennemie, Le Seuil.
  • 2005, La méthode Mila, Le Seuil.
  • 2006, Dis pas ça + CD audio avec Serge Teyssot-Gay, Marc Sens et Jean-Paul Roy, Verticales.
  • 2006,Lumières sur la CCAS. Les activités sociales des salariés de l'énergie, collectif, Cercle d’Art.
  • 2007, Portrait de l'écrivain en animal domestique, Le Seuil.
  • 2008, Petit traité d'éducation lubrique, Cadex.
  • 2009, BW, Le Seuil.
  • 2011, Hymne, Le Seuil.
  • 2013, Sept femmes.
  • 2014, Pas pleurer, Le Seuil. Prix Goncourt 2014[7]

Դրամատուրգիա

  • 1995, La Puissance des mouches, Paris, Le Seuil —
  • 1997 La Compagnie des spectres, Paris, Le Seuil —
  • 1997, Quelques conseils aux élèves huissiers, Verticales —
  • 1999, La Conférence de Cintegabelle, Paris, Le Seuil —
  • 2000, Les Belles âmes, Paris, Le Seuil —

Թատերական ներկայացումներ

  • La Vie commune
    • 1995, «La Nouvelle secrétaire», адаптировал Cosima de Boissoudy, բեմադրել է Jacques Taroni, France Culture
  • La Puissance des mouches
    • 2005, բեմադրել է Yvon Chaix, Théâtre Jean Vilar
    • 2005, բեմադրել է Gérard Lorcy, La Minoterie, Marseille
  • La Compagnie des spectres
    • 2002, բեմադրել է Monica Espina, Théâtre national de Chaillot
    • 2003, բեմադրել է Monica Espina, Théâtre Jean Vilar.
    • 2006, բեմադրել է Gérard Lorcy, Villers-Saint-Paul, Salle Henri Salvador
    • 2008, բեմադրել է Pierre Béziers, tournée dans les Bouches du Rhône, Hérault, Haute-Provence, puis au Théâtre du Lucernaire.
    • 2011, բեմադրել է Zabou Breitman, Theatre de la commune Aubervilliers
  • La conférence de Cintagabelle
    • 2005 բեմադրել է Jean-Yves Lazennec, Théâtre de la Commune.
  • Les Belles âmes
    • 2008 բեմադրել է и адаптировал Laurence Février, Théâtre national de Chaillot.
  • Quelques conseils aux élèves huissiers
    • 2011, բեմադրել է Jeanne Mathis и Frédéric Andrau

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]