Անրի Թրուայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Անրի Թրուայա
Henri Troyat.jpg
Ծննդյան անուն Лев Асланович Тарасов
Ծնվել է նոյեմբերի 1, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2]
Ծննդավայր Մոսկվա[1]
Վախճանվել է մարտի 2, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:2|2|0}})[3][4] (95 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[1]
Մասնագիտություն գրող, պատմաբան և սցենարիստ
Լեզու ֆրանսերեն[2]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներ Սարդ
Անդանակցություն Ֆրանսիական ակադեմիա
Պարգևներ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Գոնկուրյան մրցանակ, Q2966818? և Q2111300?
henritroyat.com
Henri Troyat Վիքիպահեստում

Անրի Թրուայա (Լևոն Թորոսյան) (նոյեմբերի 1, 1911[1][2], Մոսկվա[1] - մարտի 2, 2007[3][4], Փարիզ[1]), ֆրանսահայ հայտնի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Թրուայան ծնվել է 1911 թ.–ին, Մոսկվայում։ 1918–ին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից և 1920–ից հաստատվել Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։

1959 թ.–ին Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ. «քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին արժանացած առաջին օտարագիր գրողն է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» (1938), մեծ հռչակ բերեց Թրուայային, և նա արժանացավ հանրահայտ Գոնկուր մրցանակի։ Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում՝ «Քանի աշխարհը կա» (1947) նա պատկերել է 20–րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը։ «Արդարների լույսը» (1959 - 1963) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968 - 1970) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկության շարժմանը։

Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952, հայերեն՝ 1973) վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» (1965 - 1967, հայերեն՝ 1980) եռագրությունը, որոնցից առաջինը ևս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Record #119247860 // Gemeinsame Normdatei Ստուգված է հուլիսի 21-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 http://news.bbc.co.uk/2/hi/europe/6418301.stm
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database Ստուգված է հուլիսի 21-ին 2015: