Փարիզի 17-րդ թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահանգ
Փարիզի 17-րդ թաղամաս
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ներքին բաժանումQuartier des Ternes?, Plaine-de-Monceaux?, Quartier des Batignolles? և Quartier des Épinettes?
Հիմնադրված է1860 թ.
Մակերես5,67 կմ²
Բնակչություն164 413 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Փոստային դասիչ75017
Պաշտոնական կայքmairie17.paris.fr(ֆր.)
Փարիզի 17-րդ թաղամաս (Ֆրանսիա)##
Փարիզի 17-րդ թաղամաս (Ֆրանսիա)

Փարիզի 17-րդ թաղամաս (17-րդ թաղամաս), Ֆրանսիայի մայրաքաղաքի 20 նահանգներից։ Ըստ ֆրանսիացիների, այս միջավայրը կոչվում է dix-septième:

Թաղամասը, հայտնի է որպես Batignolles-Monceau, որը գտնվում է Սենա գետի աջ ափին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թաղամասի տարածքը կազմում է 5.669 կմ քառ. (2.189 քառ. մղոն, կամ 1,401 ակր)։

Գտնվում է Սենա գետի աջ ափին, այս թաղամասը բաժանված է 4 շրջանների։ Տերնեսը և Մոնսեոնը գտնվում են հարավարևմտյան մասում, երկու բարձրակարգ թաղամասեր, որոնք ավելի շատ Հաուսմանյան ոճով են թաղամասի մեջտեղում, Բաթիգնոլես թաղամասը, որտեղ հիմնականում զբաղեցնում են երիտասարդ ընտանիքները կամ զույգերը, միանշանակ գենտրիֆիկացման գործընթացով։ Հյուսիսարևելյան մասում, էպինեթես թաղամասը, որը նախկին արդյունաբերական թաղամաս է, բնակեցված հիմնականում միջին խավով, ինչպես նաև ապրում է ավելի քիչ առաջադեմ գենտրիֆիկացման գործընթացով բնակչություն[2][3]։

17-րդ շրջանի քաղաքային դահլիճը գտնվում է Rue des Batignolles-ում։ Դա քաղաքի միակ դահլիճն է, որը գտնվում է Փարիզի ժամանակակից շենքերից մեկում։ Հիմնական շենքը կառուցվել է 1971 թվականին[4]։ Փարիզի 17-րդ թաղամասում է նաև Առևտրացուցահանդեսային կենտրոնը, որը հանդիսանում է մեծ ցուցահանդեսային կենտրոն։ Հարակից գտնվում է Hyatt Regency Paris Étoile բարձրահարկ հյուրանոցը, որը քաղաքում ամենամեծն է։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան՝ Square des Épinettes-ում:

Փարիզի 17-րդ թաղամասի բնակչության թիվը գագաթնակետին հասավ 1954 թվականին, երբ այն ունեցավ 231,987 բնակիչ։ Ներկայումս թաղամասը հանդիսանում է ամենախիտ բնակեցված և գործարար ակտիվություն ունեցող շրջաններից մեկը։ 1999 թվականի մարդահամարի արդյունքում ապրում էր 160.860 մարդ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի

(ֆրանսիական մարդահամարի անցկացում)

Բնակչություն Խտություն

(մեկ քառ. կմ-ի համար)

1872 101,804 17,955
1954 (գագաթնակետին) 231,987 40,922
1962 227,687 40,164
1968 210,299 37,096
1975 186,293 32,862
1982 169,513 29,902
1990 161,935 28,565
1999 160,860 28,375
2009 168,454 29,710

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղամասի հարավարևմտյան մասում բավականին շատ գրասենյակներ կան, նախատեսված ծառայությունների համար։ Այնտեղ մի քանի խոշոր ընկերություններ ունեն իրենց գլխամասերը:[փա՞ստ]

Դելիմաթիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Immeuble Horizons 17 հասցեում[5][6]։ Երբ ստեղծվեց Gaz de France կազմակերպությունը, նրա գլխամասային գրասենյակը նույնպես գտնվում էր 17-րդ թաղամասում[7]։

Batignolles և Épinettes, երկու նախկին արդյունաբերական ձեռնարկություններ, ներկայումս հիմնականում բնակելի են։ Avenue de Clichy-ի ամբողջ տարածքը, կիսվում է Փարիզի 8-րդ, 9-րդ և 18-րդ շրջաններում, որտեղ կան բազմաթիվ խանութներ։ Սա վաճառքի առումով Փարիզի երրորդ խոշորագույն պողոտան է։

Քաղաքի զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթական կամար
  • Բատիգնոլես շուկա
  • Մարտի Պոնսլեն
  • Ռու դե Լեվիս
  • Ժան-Ժակ Հեների Ազգային թանգարան
  • Կոնգրեսի պալատ և Քոնցերդ Լեյֆյեթ հյուրանոց
  • Բատիգնոլես հրապարակ
  • Ծաղիկների քաղաք
  • Դե Կլիչի
  • Քլայնչի Բատիգլոնես այգի
  • Ծառերի հրապարակ

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական դպրոցը գտնվում է 17-րդ թաղամասում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. " Sur la piste des bonnes affaires ", Le Figaro, 20 October 2010
  3. «Les Epinettes, conservatoire d'architecture». www.durififiauxbatignolles.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Giusti, Nathalie. "Inauguration du 140 boulevard Malesherbes" (Archive). Le Nouvel Observateur. 27 July 2012. Retrieved on 24 May 2014.
  6. "About" (Archive). Dailymotion. Retrieved on 24 May 2014.
  7. "Appendix 3a ACCORD DE CONFIDENTIALITÉ." Request for proposals for regasification capacity subscriptions Montoir de Bretagne terminal expansion project(չաշխատող հղում). Gaz de France. December 2006. 14/20. Retrieved on 7 July 2010. "Gaz de France, société anonyme dont le siège social est sis 23 rue Philibert Delorme à Paris 17ème,"
  8. French home page. Svenska Skolan Paris. Retrieved on 20 October 2015. "9 rue Médéric 75017 Paris France"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]