Ճորտատիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճորտատիրություն որոշ գյուղացիների կարգավիճակ ֆեոդալիզմի օրոք, հատուկ կապ ունի կալվածատիրության և մնան համակարգերի հետ: Այն կախվածության տեսակ էր, որը զարգացավ Եվրոպայում Ուշ անտիկ դարաշրջանից և Վաղ միջնադարից և որոշ երկրներում տևեց մինչև 19-րդ դարի կեսերը[1]:

Ինչպես ստրուկներին, ճորտերը կարող էին գնվել, վաճառվել, առևտրի առարկա դառնալ (որոշ դեպքերում կարող էին վաճառվել միայն հողի հետ միասին, օրինակ Ռուսաստանում, կամ վաճառվեին ստրուկների նման ինչպես Անգլիայում), ովքեր չունեին ոչ մի իրավունք իրենց անձի նկատմամբ և չէին կարող լքել այն հողը, որին կցված էին: Ճորտերը պարտավոր էին աշխատել ճորտատերի հողերի վրա: Փոխարենը նրանց տրվում էր փոքր հողատարածք, որը նույնպես պատկանում էր ճորտատերերին, որտեղ նրանք աշխատում էին սեփական կարիքների համար: Հաճախ ճորտերն աշխատում ոչ միայն տերերի հողերում, այլ նաև նրանց հանքերում, անտառներում և կառուցում էին ճանապարհներ:

Ճորտատիրության անկումը Արևմտյան Եվրոպայում հաճախ կապում են լայն տարածում գտած համաճարակի` Սև մահի հետ, որը հասավ Եվրոպա 1347 թվականին և աղետալի ազդեցություն ունեցավ հասարակության վրա[2]: Անկումն սկսվել էր այս տարեթվից առաջ: Ճորտատիրությունը ավել հազվադեպ երևույթ դարձավ Արմտյան Եվրոպայի շատ երկրներում միջնադարյան վերածննդից հետո Բարձր միջնադարի վերջում: Սակայն միևնույն ժամանակ ավելի ուժեղացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որտեղ մինչ այդ քիչ տարածված էր (այս ֆենոմենը կոչվում է «ուշ ճորտատիրություն»):

Արևելյան Եվրոպայում ճորտատիրությունը գոյատևեց մինչև 19-րդ դարի կեսերը: Ավստրիական կայսրությունում ճորտատիրությունը պաշտոնապես արգելվեց 1781 թվականին, սակայն շարունակեց գոյատևել մինչև 1848 թվականը: Ճորտատիրությունը արգելվեց Ռուսական կայսրությունում 1860-ական թվականներին[3]: Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում ֆեոդալական կարգեր ամբողջությամբ երբեք չհիմնադրվեցին, այդ պատճառով ճորտատիրություն չի եղել, սակայն այն եղել է Դանիայում (Ստավնսբանդ, 1733-ից 1788 թվականներ) և նրա վասալ Իսլանդիայում (ավելի սահմանափակող Վիստերվանդ, 1490-ից 1894 թվականներին):

Ճորտատիրությունը Արևմտյան Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացիական կախվածության ծայրահեղ ձևերը տարածվում են Եվրոպայի արևմտյան սահմաններից մինչև արևելյան սահմանները։ Ճորտատիրական իրավունքի հաստատումը համապատասխանում է հասարակական-քաղաքական հարաբերությունների որոշակի փուլին։ Սակայն, քանի որ Եվրոպայի տարբեր հատվածների զարգացումն անհամաչափ արագությամբ էր ընթանում (կախված կլիմայից, բնակեցվածությունից, առևտրային ուղիների հարմարությունից, արտաքին վտանգներից), ուստի, եթե մի շարք եվրոպական երկրներում ճորտատիրական իրավունքը զուտ միջնադարյան պատմության բնորոշ հատկանիշն է, ապա որոշ երկրներում այն գոյատևել է ընդհուպ մինչև նորագույն շրջանը։

Եվրոպական մի շարք խոշոր երկրներում ճորտատիրական իրավունքն ի հայտ է եկել 9-10-րդ դարերում (Անգլիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա), որոշ երկրներում՝ ավելի ուշ՝ 14-17-րդ դարերում (Հյուսիս-Արևելյան Գերմանիա, Դանիա, Ավստրիայի արևելյան շրջաններ)։ Ճորտատիրական կախվածությունը կամ ամբողջությամբ և զգաալի չափով անհետանում է դեռ միջին դարերում (Արևմտյան Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա), կամ այս կամ այն չափով պահպանվում է մինչև 19-րդ դարը (Գերմանիա, Լեհաստան, Ավստրո-Հունգարիա)։ Որոշ երկրներում անձնական կախվածությունից գյուղացիների ազատագրման գործընթացն ուղեկցվում է կամ բացարձակ (Անգլիա), կամ մասնակի (Հյուսիս-Արևելյան Գերմանիա, Դանիա) հողազրկությամբ, մնացածում՝ ընդհակառակը՝ մանր գյուղացիական սեփականության աճով ու զարգացմամբ (Ֆրանսիա, մասնավորապես՝ Արևմտյան Գերմանիա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]