Սև մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև մահի տարածումը Եվրոպայում (1346–1353)

Սև մահ, ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր պանդեմիաներից է մարդկության պատմության մեջ, ինչի զոհ դարձան 75-200 միլիոն մարդ Եվրասիայում, հիմնականում Եվրոպայում 1346-1353 թվականներին[1][2][3]: Թեև գոյություն ունեն մի քանի տեսություններ Սև մահի առաջացմանվերաբերյալ` հիմնված 2010 և 2011 թվականներին Եվրոպայի հյուսիսից և հարավից մարդկանց ԴՆԹ-ի անալիզների վրա, համաձայն որի հարուցիչը հավանական է, որ լինի մի քանի տեսակի ժանտախտի բակտերիաների միաձուլումից[4][5]:

Սև մահը Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին[6]: Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա, քանի որ սև առնետներն այդ ժամանակաշրջանում նավերի հիմնական ուղևորներն էին: Տարածվելով Միջերկրական ծովի ավազանում և Եվրոպայում` Սև մահը սպանեց Եվրոպայի բնակչության 30-60 տոկոսը[7]: Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն[8]: Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը[9]:

Համաճարակի արդյունքում ծագեցին տարբեր սոցիալական, կրոնական և տնտեսական շարժումներ, որոնք մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ABC/Reuters (29 January 2008)։ «Black death 'discriminated' between victims (ABC News in Science)»։ Australian Broadcasting Corporation։ Վերցված է 3 November 2008 
  2. «Health. De-coding the Black Death»։ BBC։ 3 October 2001։ Վերցված է 3 November 2008 
  3. «Black Death's Gene Code Cracked»։ Wired։ 3 October 2001։ Վերցված է 12 February 2015 
  4. Haensch S, Bianucci R, Signoli M, Rajerison M, Schultz M, Kacki S, Vermunt M, Weston DA, Hurst D, Achtman M, Carniel E, Bramanti B (2010)։ Besansky Nora J, ed.։ «Distinct clones of Yersinia pestis caused the black death»։ PLoS Pathog. 6 (10): e1001134։ PMC 2951374։ PMID 20949072։ doi:10.1371/journal.ppat.1001134 
  5. «A draft genome of Yersinia pestis from victims of the Black Death»։ Nature 478 (7370): 506–10։ 12 October 2011։ Bibcode:2011Natur.478..506B։ PMC 3690193։ PMID 21993626։ doi:10.1038/nature10549 
  6. «BBC – History – Black Death»։ BBC։ 17 February 2011 
  7. Austin Alchon Suzanne (2003)։ A pest in the land: new world epidemics in a global perspective։ University of New Mexico Press։ էջ 21։ ISBN 0-8263-2871-7 
  8. «Historical Estimates of World Population»։ Census.gov։ Վերցված է November 12, 2016 
  9. Wheeler Dr. L. Kip։ «The Black Plague: The Least You Need to Know»։ Dr. Wheeler's website։ Dr. L. Kip Wheeler։ Վերցված է 9 August 2015