Յուրի Երզնկյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1922 |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի գավառ |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1996 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ նկարիչ |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
IMDb | ID ID 0947711 |
Յուրի Արամայիսի Երզնկյան (հունվարի 26, 1922, Թբիլիսի, Վրաստան - դեկտեմբերի 19, 1996, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)։ Ղեկավարել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի արվեստանոցը, պրոֆեսոր (1982)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թբիլիսիում։ 1934-1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ 1940-1941 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ 1946-1947 թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։ 1948-1949 թվականներին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ» (1972 թվական, որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա «Դավիթ և Խանդութ», «Անտունի», «Հավերժական կուռք» բալետների պարային սյուիտները), Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» (1975) և «Սգավոր ձյունը» (1978 թվականին ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները: 1979 թվականին «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ:
Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում[2][3]:
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952)
- Անասնաբույծների նվաճումները (1952)
- Հասցեատիրոջ որոնումները (1955)
- Հովազաձորի գերիները (1956)
- Առաջին սիրո երգը (1958)
- Իմ ընկերոջ մասին (1958)
- Մեր թաղի ձայները (1960)
- Փառքի օղակներ (1962)
- Դժվար անցում (1964)
- Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ (1964)
- Ապրում էր մի մարդ (1968)
- Երգում է Ռոզի Արմենը (1968)
- Կամուրջներ մոռացության վրայով (1969)
- Խաթաբալա (1971)
- Անլռելի գույներ (1973)
- Երկուսից մինչև ութը (1972)
- Այս կանաչ-կարմիր աշխարհը (1975)
- Դմիտրի Նալբանդյան. նկարիչ, քաղաքացի (1977)
- Սգավոր ձյունը (1978)
- Գոտեմարտ (1982)
- Ու՞ր ես գնում, զինվոր (1985)
- Հրաժեշտի հինգ նամակ (1987)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Յուրի Երզնկյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում
- ↑ Յուրի Երզնկյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքէջում
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 311-312
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1996 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ կինոռեժիսորներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ նկարիչներ
- Հայ սցենարիստներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ