Առաջին սիրո երգը (ֆիլմ)
Առաջին սիրո երգը ռուս.՝ Песня первой любви | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1958 թ. |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Յուրի Երզնկյան Լաերտ Վաղարշյան |
Սցենարի հեղինակ | Յակով Վոլչեկ և Ժիրայր Հակոբյան |
Դերակատարներ | Խորեն Աբրահամյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Սեմյոն Սոկոլովսկի, Օլգա Գուլազյան, Նիկոլայ Տեր-Սեմյոնով, Վերջալույս Միրիջանյան, Գուրգեն Գեն և Ամասի Մարտիրոսյան |
Օպերատոր | Արտաշես Ջալալյան |
Երաժշտություն | Առնո Բաբաջանյան Ղազարոս Սարյան |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 109 րոպե |
Առաջին սիրո երգը, 1958 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Գլխավոր դերում խաղում է Խորեն Աբրահամյանը՝ երգիչ Վարունցի դերում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական, մելոդրամատիկ պատում է տաղանդավոր, բայց հաջողություններից շփացած երգչի մասին, որն անցնելով փորձությունների միջով՝ կարողանում է ուղղել սխալներն ու արժանանալ սիրած կնոջ վստահությանը[1]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաչյա Ներսիսյան - Տիգրան Վարունց, Արսենի Հայրը
- Վաղարշ Վաղարշյան - Ավետ Ալեքսանդրի Մելիք-Նուբարյան, երաժիշտ
- Խորեն Աբրահամյան - Արսեն
- Էլեոնորա Սուդակովա - Ռուզան
- Սեմյոն Սոկոլովսկի - Վարուժան
- Օլգա Գուլազյան - Վարդուշ
- Տամարա Լանկո-Կիմանյան - Օֆելյա
- Նիկոլայ Տեր-Սեմյոնով - Մամիկոնյան
- Վերջալույս Միրիջանյան - Փառանձեմ, Մամիկոնյանի կինը
- Ա. Սողոմոնյան - Օնիկ
- Իվան Գրիկուրով - հողափորիչի վարորդ
- Ա. Սելիմխանով - Դոդիկ
- Գեն (Գուրգեն Շահնազարյան) - առևտրական
- Ամասի Մարտիրոսյան - պահակ
Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տ. Բախշինյան - Ռուզանի և Արսենի որդի, Թաթուլ Դիլաքյան, Աննա Գարագաշ - ընկերուհին, Մուրադ Կոստանյան - Տիգրան Վարունցի հարևանը
Ստեղծագործական խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- բեմադրող նկարիչ - Վալենտին Պոդպոմոգով
- հնչյունային օպերատոր - Նինա Ջալալյան
- ռեժիսոր - Ա. Հայրապետյան
- նկարիչի ասիստենտ - Ռաֆայել Ս. Բաբայան
- մոնտաժ - Վալենտինա Հայկազյան
- երգերի տեքստերի հեղինակներ - Ն. Ադամյան, Հարոլդ Ռեգիստան
- երգերի կատարումը - Սերգեյ Դավիդյան
- խմբագիր - Սաբիր Ռիզաև
- տնօրեն - Աշոտ Դիլանյան
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- պրեմիերա - ապրիլի 4 1958 թ. Երևանում
- պրեմիերա Մոսկվայում օգոստոսի 4 1958 թ.
- ֆիլմը դարձավ ԽՍՀՄ 1958 թ. ամենաշատ դիտվող ֆիլմը - 24, 6 միլիոն հանդիսատես
- Առնո Բաբաջանյանը ֆիլմի համար գրեց 3 երգ՝ «Երևանի սիրուն աղջիկ», «Իմ Երևան», «Դու իմ սիրո արև», որոնք ֆիլմի ցուցադրումից հետո դարձել են հայ ժողովրդի ամենասիրված երգերից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Առաջին սիրո երգը»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 2
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Առաջին սիրո երգը (ֆիլմ) հոդվածին
|