Անտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտունի, հայ հին ժողովրդական երգի տեսակ՝ հորինված մեծամասամբ պանդխտության, նաև սիրո և այլ թեմաներով։

Անտունիները սկզբնապես ստեղծվել են միջին հայերենով և շատ տարածված են եղել հատկապես Արևմտյան Հայաստանի Ակն գավառում։ Շատ անտունիներ առաջացել են հայրեններից՝ պահպանելով նրանց տաղաչափական առանձնահատկությունները։ Անտունիները սովորաբար կազմված են լինում 4, 6 և ավելի տողեր ունեցող տներից, 7-8 վանկանի տողերից։

Aquote1.png

Անտունի պանդխտի
...Եկիր նը՝ բարով եկիր,
Դուն եկիր, ես եմ խնդալու.
Քու գալն է հազար բարի...
Սփռիմ էպիշում խալի...
Սազեմ ոսկունքեն սեղան,
Հավ խորվեմ, կաքաւն ի վրան.
Շինեմ արծթեն խատեհ,
Նռան հատ գինին ի վրան...

Aquote2.png


Հայտնի է Կոմիտասի «Անտունի» երգը։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 22.