Պապ թագավոր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պապ թագավոր (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Պապ թագավոր
Պապ թագավոր կազմաշապիկ.jpg
Հեղինակ Ստեփան Զորյան
Անվանվել է Պապ թագավոր
Տեսակ գիրք
Ժանր պատմավեպ
Բնօրինակ լեզու հայերեն
Կերպար(ներ) Պապ թագավոր, Մուշեղ Ա Մամիկոնյան, Վասակ Մամիկոնյան և Սմբատ Բ Բագրատունի
Էջեր 707
Հրատարակման վայր Երևան
Հրատարակման տարեթիվ 1944
OCLC 31852145
Վիքիքաղվածք Պապ թագավոր

Պապ թագավոր. վեպ չորրորդ դարից, Ստեփան Զորյանի պատմական եռապատումի երկրորդ վեպն է (գրվել է առաջինը)։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Զորյանը վեպի վրա սկսել է աշխատել 1930-ական թվականների վերջերից։ Նա հավաքում է նյութեր, նախանշում վեպի կոմպոզիցիան, առանձին հանգույցներ, սևագրում վեպը։ Իր «Ինքնակենսագրական նոթերի» հատվածներից մեկում (1957 թ.) նա գրում է. «...«Պապ թագավորը» մի տասն անգամ դադարեցրել եմ, որ թարգմանություն անեմ... Եվ դա, որ սկսել էի երեսունութ թվին՝ ...ավարտեցի քառասուներկու թվին»[1]։

Առանձին գրքով լույս տեսնելուց առաջ վեպի առաջին 4 գլուխները լույս են տեսել «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի 1944 թվականի 1, 2, 3, 8 համարներում։ Առանձին գրքով վեպն առաջին անգամ հրատարակվել է 1944 թ. Երևանում, որից հետո արտատպվել է սփյուռքահայ մի քանի պարբերականներում ու վերահրատարկվել է Փարիզում (1950 թ.) և Հալեպում (1951 թ.)

1959 թվականին լույս է տեսել «Հայոց բերդը», 1967 թվականին՝ «Վարազդատ» վեպերը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում պատկերվածը Հայաստանը 4-րդ դարի 70-ական թվականների սկզբին։ Արշակ արքայի որդին՝ Պապը, որ ուսանում էր Բյուզանդիայում, վերադառնում է Հայաստան՝ զբաղեցնելու գահը։ Բյուզանդիայի կայսրը Պապին թագ է շնորհել և զորք տվել, որ Հայաստանն ազատագրի պարսիկներից։ Մուշեղ Մամիկոնյանը, որ սպանված հոր՝ Վասակ Մամիկոնյանի փոխարեն զբաղեցրել էր սպարապետի պաշտոնը, ամեն կերպ օգնում է երիտասարդ արքային, սակայն նրան իրենց ազդեցության տակ է ուզում պահել նաև բյուզանդական զորավար Տերենտը։ Նույնպես և իր խորհուրդներով Պապին օգնելու պատրաստակամություն է հայտնում Ներսես կաթողիկոսը, որ Պապի հետ վերադարձել էր Բյուզանդիայից։

Մուշեղ Մամիկոնյանի, ինչպես նաև Կամսարական իշխանի, Սմբատ Բագրատունու գլխավորությամբ հայոց զորքերը հաղթանակ են տանում Նախջավանի, ապա նաև Ձիրավի ճակատամարտերում։ Այդ հաղթանակների շնորհիվ հայերը երկրից վտարում են պարսիկներին։ Մուշեղ Մամիկոնյանը զբաղվում է հայ նախարարներին համախմբելու գործով, իսկ Պապ թագավորն իր երկու ընկերների՝ Երամիայի ու Բաթ Սահառունու ուղեկցությամբ ծպտյալ շրջում է երկրում, ծանոթանում ժողովրդի վիճակին։ Ամենուր նա տեսնում է ծանր աշխատանք կատարող մշակների ու նրանցից հարկերը հավաքող վանականների։

Պապ թագավորը նախարարների ժողով է հրավիրում և խնդրում զինվորներ, երիվարներ ու պարեն տրամադրել արքունական մշտական զորք կազմելու համար, քանզի միայն այդ կերպ կարող են վստահ լինել, որ թշնամու ցանկացած ներխուժման կարող են ժամանակին ու արժանի հակահարված տալ։ Նախարարներից ոմանք համաձայնում են զինվորներ ուղարկել, սակայն նրանց մի մասն էլ դեմ է։ Իսկ երբ Պապը արձակում է հրաման, ըստ որի գյուղացիներն ազատվում են տասանորդ ու պտղնի կոչվող հարկերից, որ նրանք տալիս էին եկեղեցիներին, թագավորի դեմ են դուրս գալիս նաև վանականները։

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 8, Ե., 1983, էջ 696